Ցեֆտրիաքսոն

քիմիական միացություն

Ցեֆտրիաքսոն, իրացվում է նաև Ռոցեֆին առևտրային անվամբ, հակաբիոտիկ, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար[1]։ Դրանք են՝ միջին ականջի բորբոքում, էնդոկարդիտ, մենինգիտ, թոքաբորբ, ոսկրային և համակցված վարակներ, ներորովայնային վարակներ, մաշկի վարակներ, միզուղիների վարակներ, գոնորեա և կանացի վերարտադրողական օրգանների բորբոքում[1]։ Այն կիրառվում է նաև վիրահատությունից առաջ և կենդանու կծածից առաջացած վերքի հնարավոր վարակը կանխելու համար[1]։ Ցեֆտրիաքսոնը կիրառվում է ներերակային և միջմկանային ներարկումների ձևով[1]։

Ցեֆտրիաքսոն
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար73384-59-5
PubChem CID5479530
DrugBankDB01212
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.070.347 Խմբագրել Վիքիդատայում

Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ ցավ ներարկման տեղում և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններն են` C. difficile բակտերիայով պայմանավորված փորլուծություն, հեմոլիտիկ սակավարունություն (անեմիա), լեղապարկի հիվանդություն և ջղաձգումներ[1]։ Պենիցիլինի նկատմամբ նախկինում անաֆիլաքտիկ ռեակցիա ունեցող անձանց խորհուրդ չի տրվում կիրառել ցեֆտրաքսոն, սակայն առավել թույլ ռեակցիաներ ունեցող անձինք այն կարող են օգտագործել[1]։ Ներերակային ներարկումը չպետք է ուղեկցվի կալցիում պարունակող լուծույթների ներերակային ներարկումով[1]։ Կան նախնական ապացույցներ, որ ցեֆտրիաքսոնը համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ[2]։ Ցեֆտրիաքսոնը երրորդ սերնդի ցեֆալոսպորին է, որը կանխում է բակտերիայի շուրջ բջջապատի ձևավորմանը[1]։

Ցեֆտրիաքսոնը հայտնաբերվել է վաղ 1980֊ական թվականներին Հոֆֆման Լյա Ռոշ ֆիրմայի կողմից և իրացվում է Ռոցեֆին առևտրային անվամբ[3]։ Այն ընդգրկված է առողջապահության համակարգում անհրաժեշտ առավել արդյունավետ ու անվտանգ Հիմնական դեղերի ԱՀԿ մոդելային ցանկի մեջ[4]։ Առկա է նաև գեներիկ դեղի տեսակներով[1]։ 2014 թվականի տվյալներով զարգացած երկրներում մեծածախ գինը ըստ դեղաչափի 0,2-2,32 ամերիկյան դոլար է[5]։ ԱՄՆ֊ում բուժման կուրսը սովորաբար 25 ամերիկյան դոլարից քիչ է[6]։

Բժշկական կիրառում

խմբագրել

Ցեֆտրիաքսոնը և երրորդ սերնդի այլ հակաբիոտիկները կիրառվում են շատ այլ հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմներով պայմանավորված հիվանդությունների բուժման համար[7]։ Կայունության առաջացման պատճառով ցեֆտրիաքսոնը չպետք է կիրառվի էնտերոբակտերիային վարակների բուժման համար[7]։ Նախքան ցեֆտրիաքսոն նշանակելը կարևոր է որոշել բակտերիաների զգայունությունը[8]։ Եթե սեպսիս է, ապա կարելի է փորձնական սկսել բուժումը՝ նախքան զգայունության որոշումը[7]։

Ցեֆտրիաքսոնը ցուցված է հետևյալ դեպքերում[8]՝

Այն նաև ընտրության դեղ է պնևմակոկերով, մենիգոկոկերով, հեմոֆիլային ցուպիկով և «զգայուն աղիքային գրամ֊դրական ցուպիկներով (բայց ոչ Listeria monocytogenes֊ով)» պայմանավորված բակտերիային մենինգիտի բուժման համար[9]։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից խորհուրդ է տրվում գոնորեայի բուժման համար ցեֆտրիաքսոնը նշանակել դոկսիցիկլինի կամ ազիթրոմիցինի հետ համակցված։ Խորհուրդ չի տրվում առանձին կիրառել՝ հնարավոր կայունության առաջացման պատճառով[10]։

Ազդեցության շրջանակ

խմբագրել

Ինչպես երրորդ սերնդի այլ ցեֆալոսպորիները, այնպես էլ ցեֆտրիաքսոնը ակտիվ է Citrobacter spp., Serratia marcescens, և Haemophilus֊ի ու Neisseria֊ի բետա-լակտամազա առաջացնող շտամների նկատմամբ[7]։ Սակայն, ի տարբերություն ցեֆտազիդիմի և ցեֆոպերազոնի, ցեֆտրիաքսոնը չունի բավարար ազդեցություն Pseudomonas aeruginosa֊ի վրա[7]: Ընդհանուր առմամբ այն ակտիվ չէ էնտերոբակտերիայի տեսակների նկատմամբ, հետևաբար դրանով պայմանավորված վարակների բուժման ժամանակ չպետք է կիրառել, եթե անգամ ցուցաբերվում է զգայունություն, քանի որ վտանգ կա կայունության առաջացման[7]։ Որոշ միկրոօրգանիզմներ ինչպիսիք են Citrobacter֊ը, Providencia֊ն և Serratia֊ն կարող են դառնալ կայուն ցեֆալոսպորինազայի առաջացման արդյունքում (այս ֆերմենտները հիդրոլիզում են ցեֆալոսպորինները և դարձնում դրանց ոչ ակտիվ)[7]։

Դեղաձևեր

խմբագրել

Ցեֆտրիաքսոնը կիրառվում է միջմկանային կամ ներերակային ուղիով[8]։ Կալցիում պարունակող լուծիչները չպետք է օգտագործվեն ցեֆտրիաքսոնը լուծելու համար և այն ներերակային ուղիով չպետք է կիրառել կալցիում պարունակող այլ լուծույթների հետ, քանի որ կարող է առաջանալ ցեֆտրիաքսոնի կալցիումական նստվածք[8]։

Պացիենտների հատուկ խմբեր

խմբագրել

Հղիներ

խմբագրել

Ցեֆտրաքսոնը պատկանում է հղիության Բ դասին[8]։ Նախակլինիկական հետազոտություններում կենդանիների մոտ չի դիտարկվել բնածին արատներ, սակայն բացակայում է հղի կանանց մոտ իրականացված պատշաճ հսկվող փորձարկումները[8]։

Կրծքով կերակրող կանայք

խմբագրել

Ցեֆտիաքսոնը քիչ քանակությամբ արտազատվում է կրծքի կաթ, սակայն «չի ակնկալվում, որ կրծքով կերակրվող նորածինների մոտ անբարենպաստ ազդեցություն կունենա»[11]։ Խորհուրդ է տրվում զգուշությամբ նշանակել կրծքով կերակրող կանանց[8]։

Նորածիններ

խմբագրել

Ցեֆտրիաքսոնը հակացուցված է հիպերբիլիռուբինեմիա ունեցող նորածիններին[8]։ Այն կարող է փոխազդել բիլիռուբինի հետ և խանգարել ալբումինի հետ կապակցմանը՝ բարձրացնելով բիլիռուբինային էնցեֆալոպատիայի առաջացման ռիսկը[8]։

Տարեցներ

խմբագրել

Կլինիկական փորձարկումները տարեց և երիտասարդ պացիենտների մոտ չեն բացահայտել ցեֆտրիաքսոնի արդյունավետության և անվտանգության տարբերություններ, սակայն «չի բացառվում որոշ տարեցների մոտ առավել զգայունության դրսևորումներ»[8]։

Կողմնակի ազդեցություններ

խմբագրել

Ցեֆտրիաքսոնի առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ լեյկոցիտների քանակի փոփոխություն, ցան, փորլուծություն, ինչպես նաև ներարկման տեղում կարող են լինել ռեակցիաներ[12]։

1% բարձր հաճախականությամբ հանդիպող կողմնակի ազդեցություններ՝

  • Էոզինոֆիլիա (6%)
  • Թրոմբոցիտոզ (5.1%)
  • Լյարդի ֆերմենտների քանակի ավելացում (3.1–3.3%)
  • Փորլուծություն(2.7%)
  • Լեյկոպենիա (2.1%)
  • Արյան մեջ միզանյութի մակարդակի բարձացում (BUN անալիզ) (1.2%)
  • Տեղային ռեակցիաներ — ցավ, անհարմարություն, գրգռվածություն (1%)
  • Ցան (1.7%)[12]

1% ցածր հաճախականությամբ կողմնակի ազդեցություններ են՝ ֆլեբիտ, քոր, ջերմություն, սառսուռ, սրտխառնոց, փսխում, բիլիռուբինի ու կրեատինինի մակարդակի բարձրացում, գլխացավ և գլխապտույտ[12]։

Հատկապես երեխաների մոտ ցեֆտրիաքսոնը կարող է նստել լեղու մեջ առաջացնելով լեղային նստվածք, լեղային պսևդոլիթիազ և լեղաքարեր։ Առանձնահատուկ կողմնակի ազդեցություններ են հիպոպրոթրոմբինեմիան և արյունահոսությունը։ Արձանագրվել է հեմոլիզ[13][14][15]։ Արձանագրվել է նաև երիկամային անբավարարության առաջացում երեխաների մոտ[16]։ Ինչպես այլ հակաբիոտիկների, այնպես էլ ցեֆտրիաքսոնի կիրառումը կարող է հանգեցնել Clostridium difficile֊ով պայմանավորված փորլուծության՝ թույլ արտահայտված ընթացքով և մինչև մահացու ելքով կոլիտ[12]։

Հակացուցումներ

խմբագրել

Չպետք է կիրառել ցեֆտրիաքսոնի և դեղի բաղադրատարերից որևէ մեկի նկատմամբ զգայունության դեպքում։ Չնայած պենիցիլինների և երրորդ սերնդի ցեֆալոսպորինների միջև կա աննշան խաչաձև ռեակտիվություն[9][17], այնուամենայնիվ ցեֆտրիաքսոնը պետք է զգույշ կիրառել պենիցիլինի նկատմամբ զգայուն, ինպես նաև նախկինում պենիցիլինից ծանր ալերգիա ունեցած պացիենտներին[12]։ Ցեֆտրիաքսոնը չպետք է նշանակել հիպերբիլիռուբինեմիա ունեցող նորածիններին, հատկապես վաղածիններին, քանի որ արձանագրվել է, որ ցեֆտրիաքսոնը տեղահանում է բիլիռուբինինը ալբումին կապող միջավայրերից՝ պատճառելով բիլիռուբինային էնցեֆալոպատիա։ Հակացուցված է նորածիններին (≤28 օրական) ներերակային միաժամանակ կիրառել կալցիում պարունակող լուծույթներ[18], եթե նույնիսկ կիրառվում է տարբեր ինֆուզիոն ուղիներով՝ նորածնի թոքերում և երիկամներում կալցիում֊ցեֆտրիաքսոն նստվածքի առաջացման հազվագյուտ մահացու դեպքերի պատճառով[12][19]։

Ազդեցության մեխանիզմ

խմբագրել

Ցեֆտրիաքսոնը ցեֆալոսպորին հակաբիոտիկների ընտանքի երրորդ սերնդի հակաբիոտիկ է[7]։ Այն պատկանում է բետտա լակտամային հակաբիոտիկների ընտանքին։ Ցեֆտրիաքսոնը ընտրողաբար և անդարձելիորեն արգելակում է բակտերիայի բջջապատի սինթեզը կապվելով տրանսպեպտիդազաների (կոչվում են նաև տրանսամիդազաներ) հետ։ Վերջիններս պենիցիլին կապող սպիտակուցներ են, որոնք արագացնում են բակտերիայի բջջապատը ձևավորող պեպտիդոգլիկան պոլիմերի խաչաձև կապակցումը[20]։ Պեպտիդոգլիկան բջջապատը կազմվում է պենտապեպտիդ միավորումներից, որոնք կցված են N-ացետիլգլյուկոզամինի և N-ացետիլմուռամաթթվի միավորներով հերթագայող պոլիսախարիդային օղակին[21][22]։ Պենիցիլին կապակցող սպիտակուցները ազդում են պենտապեպտիդ միավորման D-ալանիլ-D-ալանին վերջին ֆրագմենտի վրա և արագացնում են պեպտիդային կապի առաջացումը նախավերջին D-ալանինի և գլիցինի միավորման հարակից պեպիդոգլիկան շերտի միջև՝ բացթողնելով վերջին D-ալանին միավորը գործընթացի մեջ[20][22]։ Ցեֆտրիաքսոնի կառուցվածքը նմանակում է D-ալանիլ-D-ալանին ֆրագմենտին, և պենիցիլին կապող սպիտակուցները գրոհում են ցեֆտրիաքսոնի բետա֊լակտամ օղակը՝ կարծես թե դա իրական D-ալանիլ-D-ալանին սուբստրատ է[20]։ Պենիցիլին կապող սպիտակուցների պեպտիդոգլիկան խաչաձև կապումը հանդիսանում է կառուցողական և վերականգնողական մեխանիզմ, որը օգնում է պահպանել բջջապատի ամբողջությունը, այսպիսով պենիցիլին կապող սպիտակուցների ագելակումը հանգեցնում է բջջապատի վնասվածքի ու ոչնչացման և փաստորեն բջջի քայքայման[20]։

Դեղակինետիկա

խմբագրել

Աբսորբցիա․ Ցեֆտրիաքսոնը կիրառվում է ներերակային ու միջմկանային և այն աբողջապես աբսորբցվում է[8][23]։ Ներքին ընդունման դեղաձև չկա[24][25]։

Բաշխում․ Ցեֆտրիաքսոնը բուժում է կենտրոնական նյարդային համակարգի վարակները՝ ներթափանցելով օրգանիզմի հյուսվածքներ և հեղուկներ՝ ներառյալ գլխուղեղ ֊ ողնուղեղային հեղուկ[8][26]։ Մեծահասակների մոտ բաշխման միջին ծավալը 5,8–13,5 լիտր է[8]։

Մետաբոլիզմ․ ցեֆտրիաքսոնի 33–67% անփոփոխ տեսքով արտազատվում է երիկամներով, սակայն երիկամային անբավարարության ժամանակ օրական մինչև 2 գրամ նշանակելու դեպքում դեղաչափի ճշգրտում պետք չէ[8]։ Մնացած մասը լյարդի և աղիների մետաբոլիզմի ոչ ակտիվ միացությունների ձևով արտազատվում է լեղու մեջ[8][27][28]։

Արտազատում․ Միջին կիսատրոհման փուլը առողջ մեծահասակների մոտ կազմում է 5,8–8,7 ժամ[8]։ Երիկամային անբավարություն ունեցող մարդկանց մոտ միջին կիսատրոհման փուլը բարձրանում է մինչև է 11,4–15,7 ժամ[8]։

Ցեֆտրիաքսոնը սպիտակից մինչև դեղնանարնջագույն ներարկման բյուրեղային դեղափոշի է[8]։ Ցեֆտրիաքսոնի ներարկման լուծույթը բաց դեղինից մինչև սաթագույն է կախված լուծույթի ստացման պահից որքան ժամանակ է անցել, ցեֆտրիաքսոնի կոնցենտրացիայից և օգտագործված լուծիչից[8]։ Միջմկանային ներարկման ժամանակ ցավի զգացողության թուլացման նպատակով ցեֆտրիաքսոնը կարելի է լուծել լիդոկայինով[29]։

Մեթօքսի օքսիմ ֆրագմենտի syn-կոնֆիգուրացիան հաղորդում է կայունություն գրամ բացասական որոշ բակտերիաների կողմից արտադրվող բետա֊լակտամազա ֆերմենտների նկատմամբ[20]։ Այս կոնֆիգուրացիայի կայունությունը հանգեցնում է ցեֆտրիաքսոնի ակտիվության բարձրացմանը՝ այլ կերպ կայունություն ձեռք բերած գրամ բացասական բակտերիաների նկատմամբ[20]։ Ցեֆոտաքսիմի հեշտ հիդրոլիզվող ացետիլ խմբի փոխարեն ցեֆտրիաքսոնը ունի մետաբոլիզմի չենթարկվող կայուն թիոտրիազինեդոն ֆրագմենտ[20]։

Հետազոտություն

խմբագրել

Ուսումնասիրվել է նաև կոկայինի նկատմամբ կախվածության ռեցիդիվի կանխարգելման նպատակով ցեֆտրիաքսոնի արդյունավետությունը[30]։

Ենթադրվում է, որ ցեֆտրիաքսոնը կենտրոնական նյարդային համակարգում բարձրացնում է գրգռող ամինաթթու փոխադրող֊2 պոմպի արտահայտվածությունը և ակտիվությունը, ուստի կարող է նվազեցնել գլյուտամատերգիկ թունայնությունը[31][32]։

Մի շարք նյարդային խանգարումների՝ ներառյալ ողնուղեղային մկանային ատրոֆիայի և կողային ամիոթրոֆիկ սկլերոզի ժամանակ ցեֆտրիաքսոնը ցուցաբերել է նյարդապաշտպանիչ հատկություններ[33][34]։ Չնայած 1990-ական թվականներին ստացված բացասական արդյունքներին, 2006 թվականին անցկացվել է լայնածավալ կլինիկական փորձարկումներ կողային ամիոթրոֆիկ սկլերոզ ունեցող պացիենտների մոտ ցեֆտրիաքսոնը ստուգելու համար, սակայն վաղ փուլում դրանք դադարեցվել են, երբ պարզվել է, որ արդյունքները չեն համապատասխանում արդյունավետության նախանշված չափանիշներին[35]։

Հայաստանում գրանցված դեղեր

խմբագրել

Հայաստանում գրանցված դեղերի մասին տեղեկությունը հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի պաշտոնական կայքում[36]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Ceftriaxone Sodium Monograph for Professionals – Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Ceftriaxone Pregnancy and Breastfeeding Warnings». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Landau, Ralph; Achilladelis, Basil; Scriabine, Alexander (1999). Pharmaceutical Innovation: Revolutionizing Human Health (անգլերեն). Chemical Heritage Foundation. էջ 169. ISBN 9780941901215. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Ceftriaxone». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2020-09-27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Facep, Hamilton MD Faaem Facmt (2013). Tarascon Pocket Pharmacopoeia 2014 Deluxe Lab-Coat Edition (անգլերեն). Jones & Bartlett Publishers. էջ 75. ISBN 9781284053999. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Katzung, Bertram; Masters, Susan; Trevor, Anthony (2012). Basic and Clinical Pharmacology. McGraw-Hill. էջեր 797–801. ISBN 978-0-07-176402-5.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 «DailyMed – CEFTRIAXONE – ceftriaxone sodium injection, powder, for solution». dailymed.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 Katzung, Bertram (2009). Basic and Clinical Pharmacology, Eleventh Edition. New York: McGraw-Hill. էջեր 783–784. ISBN 978-0-07-160405-5.
  10. «Update to CDC's Sexually Transmitted Diseases Treatment Guidelines, 2010: Oral Cephalosporins No Longer a Recommended Treatment for Gonococcal Infections». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «TOXNET». toxnet.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Rocephin Prescribing Information» (PDF). Roche. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Shiffman ML, Keith FB, Moore EW (December 1990). «Pathogenesis of ceftriaxone-associated biliary sludge. In vitro studies of calcium-ceftriaxone binding and solubility». Gastroenterology. 99 (6): 1772–8. PMID 2227290.
  14. Shrimali, JD; Patel, HV; Gumber, MR; Kute, VB; Shah, PR; Vanikar, AV; Trivedi, HL (Nov 2013). «Ceftriaxone induced immune hemolytic anemia with disseminated intravascular coagulation». Indian Journal of Critical Care Medicine. 17 (6): 394–5. doi:10.4103/0972-5229.123465. PMC 3902580. PMID 24501497.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. Guleria, VS; Sharma, N; Amitabh, S; Nair, V (Sep–Oct 2013). «Ceftriaxone-induced hemolysis». Indian Journal of Pharmacology. 45 (5): 530–1. doi:10.4103/0253-7613.117758. PMC 3793531. PMID 24130395.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. Li, N.; Zhou, X.; Yuan, J.; Chen, G.; Jiang, H.; Zhang, W. (2014 թ․ մարտի 24). «Ceftriaxone and Acute Renal Failure in Children». Pediatrics. 133 (4): e917–e922. doi:10.1542/peds.2013-2103. PMID 24664092.
  17. «The Use of Cephalosporins in Penicillin-allergic Patients». www.medscape.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. «FDA Updates warning on Ceftriaxone-Calcium injection». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. Bradley JS; Wassel RT; Lee L; Nambiar S (April 2009). «Intravenous ceftriaxone and calcium in the neonate: assessing the risk for cardiopulmonary adverse events». Pediatrics. 123 (4): e609–13. doi:10.1542/peds.2008-3080. PMID 19289450.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Lemke, Thomas L.; Williams, David A., eds. (2013). Foye's Principles of Medicinal Chemistry (Seventh ed.). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins. էջեր 1093–1094, 1099–1100. ISBN 9781609133450.
  21. van Heijenoort, J. (2001 թ․ մարտի 1). «Formation of the glycan chains in the synthesis of bacterial peptidoglycan». Glycobiology. 11 (3): 25R–36R. doi:10.1093/glycob/11.3.25r. ISSN 0959-6658. PMID 11320055.
  22. 22,0 22,1 Scheffers, Dirk-Jan; Pinho, Mariana G. (2005 թ․ դեկտեմբերի 1). «Bacterial Cell Wall Synthesis: New Insights from Localization Studies». Microbiology and Molecular Biology Reviews. 69 (4): 585–607. doi:10.1128/MMBR.69.4.585-607.2005. ISSN 1092-2172. PMC 1306805. PMID 16339737. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին.
  23. Patel, I. H.; Kaplan, S. A. (1984 թ․ հոկտեմբերի 19). «Pharmacokinetic profile of ceftriaxone in man». The American Journal of Medicine. 77 (4C): 17–25. ISSN 0002-9343. PMID 6093513.
  24. Red Book: Pharmacy's Fundamental Reference (114th ed.). PDR Network, LLC. 2010. ISBN 9781563637513.
  25. «DailyMed – Search Results for ceftriaxone». dailymed.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  26. Nau, Roland; Sörgel, Fritz; Eiffert, Helmut (2010 թ․ հոկտեմբերի 1). «Penetration of Drugs through the Blood-Cerebrospinal Fluid/Blood-Brain Barrier for Treatment of Central Nervous System Infections». Clinical Microbiology Reviews. 23 (4): 858–883. doi:10.1128/CMR.00007-10. ISSN 0893-8512. PMC 2952976. PMID 20930076. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  27. Balant, L.; Dayer, P.; Auckenthaler, R. (1985 թ․ ապրիլի 1). «Clinical pharmacokinetics of the third generation cephalosporins». Clinical Pharmacokinetics. 10 (2): 101–143. doi:10.2165/00003088-198510020-00001. ISSN 0312-5963. PMID 3888488.
  28. Wilkins, Lippincott Williams & (2012 թ․ մարտի 7). Nursing Pharmacology Made Incredibly Easy!. Lippincott Williams & Wilkins. էջ 496. ISBN 9781451146240. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին.
  29. Schichor A; Bernstein B; Weinerman H; Fitzgerald J; Yordan E; Schechter N (January 1994). «Lidocaine as a diluent for ceftriaxone in the treatment of gonorrhea. Does it reduce the pain of the injection?». Arch Pediatr Adolesc Med. 148 (1): 72–5. doi:10.1001/archpedi.1994.02170010074017. PMID 8143016.
  30. Knackstedt LA; Melendez RI; Kalivas PW (August 2009). «Ceftriaxone restores glutamate homeostasis and prevents relapse to cocaine-seeking». Biol Psychiatry. 67 (1): 81–4. doi:10.1016/j.biopsych.2009.07.018. PMC 2795043. PMID 19717140.
  31. Verma, Rajkumar; Mishra, Vikas; Sasmal, Dinakar; Raghubir, Ram (Jul 2010). «Pharmacological evaluation of glutamate transporter 1 (GLT-1)-mediated neuroprotection following cerebral ischemia/reperfusion injury». Eur J Pharmacol. 638 (1–3): 65–71. doi:10.1016/j.ejphar.2010.04.021. PMID 20423712.
  32. Lee SG, Su ZZ, Emdad L, Gupta P, Sarkar D, Borjabad A, Volsky DJ, Fisher PB (2008). «Mechanism of Ceftriaxone Induction of Excitatory Amino Acid Transporter-2 Expression and Glutamate Uptake in Primary Human Astrocytes». The Journal of Biological Chemistry. 283 (19): 13116–13123. doi:10.1074/jbc.M707697200. PMC 2442320. PMID 18326497.
  33. Hedlund, E. (2011). «The protective effects of beta-lactam antibiotics in motor neuron disorders». Experimental Neurology. 231 (1): 14–18. doi:10.1016/j.expneurol.2011.06.002. PMID 21693120.
  34. Rothstein, J. D.; Patel, S.; Regan, M. R.; Haenggeli, C.; Huang, Y. H.; Bergles, D. E.; Jin, L.; Dykes Hoberg, M.; Vidensky, S.; Chung, D. S.; Toan, S. V.; Bruijn, L. I.; Su, Z. Z.; Gupta, P.; Fisher, P. B. (2005). «β-Lactam antibiotics offer neuroprotection by increasing glutamate transporter expression». Nature. 433 (7021): 73–77. doi:10.1038/nature03180. PMID 15635412.
  35. «Statement on the Clinical Trial of Ceftriaxone». The Northeast ALS Consortium (NEALS). 2012 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  36. «Drugs». pharm.cals.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեֆտրիաքսոն» հոդվածին։
  NODES
HOME 1
innovation 1
Intern 1
mac 12
os 7