Ցնցակաթված
Ցնցակաթված (անգլ.՝ Shell shock), առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, նկարագրում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD): Ցնցակաթված շատ զինվորներ ստացել են պատերազմի ժամանակ՝ ռմբակոծություններից: Այն արտահայտվել է խուճապի, վախի զգացողություններով, քնելու, քայլելու, խոսելու անկարողությամբ։[1][2]
Ցնցակաթված Shell shock | |
---|---|
Հիվանդության ախտանշաններ | հայացք հազար յարդից, հոգնածություն, ցնցումներ, մղձավանջներ |
ՀՄԴ-9 | 308.9 |
ՀՄԴ-10 | F43.0 |
Բարդություններ | անքնություն, հետտրավմատիկ սթրեսային խանգարում |
Shell shock Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՊատերազմի ավարտին մոտ 20,000 մարդ դեռ տառապում էր արկերի հարվածի հետևանքներից: Բժիշկների համար տարօրինակ երևույթ էր, որը նրանք նախկինում չէին տեսել: Խրամատներից զինվորները վերադառնում էին կույր, խուլ, համր կամ անդամալույծ, սակայն՝ առանց որևէ ֆիզիկական վնասի, որը կբացատրեր ախտանիշները:
Առաջին համաշխարհային պատերազմի առաջին տարիներին ենթադրվում էր, որ արկերի հարվածը նյարդերի ֆիզիկական վնասվածքի և ուժեղ ռմբակոծության ենթարկվելու հետևանք էր: Տուժածները հաճախ չէին կարողանում ուտել կամ քնել: Շատ զինվորներ անգամ պատերազմի ավարտից շատ հետո, նորից ապրում էին այդ զգացողությունները:
Ըստ վիճակագրության` առավել շատ տառապում էին սպպաները(սպաների մոտ չորս անգամ ավելի բարձր է եղել, քան` զինվորների), քանի որ նրանց ստիպում էին անում ճնշել իրենց զգացմունքները՝ զինվորներին օրինակ ծառայելու համար:[3]
Ախտանշաններ
խմբագրելՑնցակաթվածի հիմնական ախտանշաններն են՝ հոգնածություն, ցնցումներ, շփոթություն, մղձավանջներ և տեսողության և լսողության խանգարում:[4]
Բուժում
խմբագրել«Հրաշք բուժում»
խմբագրելԲժիշկ-կինոռեժսոր Արթուր Հըրսթը նկարահանել է ֆիլմ այն մասին, թե ինչպես են վարվել Բրիտանիայում արկի հարվածից տուժածներին: Այս հազվագյուտ ձայնագրությունները պատկերացում են տալիս Հըրսթի դրամատիկ տեխնիկայի մասին:
Ցնցակաթվածի բուժման շատ պարզ մեթոդը բոլոր տուժածներին Դևոն գյուղի տարածք տանելն էր: Նշվում էր, որ դա մի վայր է, որտեղ զինվորները կարող են հաղթահարել իրենց հիստերիան հողի հետ աշխատելու միջոցով: Զինվորներն աշխատում էին ֆերմայում և հնարավորինս օգտագործում իրենց ստեղծագործական կարողությունները:
Այս մեթոդով հաջողվեց բուժել ցնցվածների մոտ 90%-ին:[3][5]
- Հոգեթերապիա,
- հանգստացնողների, հակադեպրեսանտների կիրառում,
- արտ թերապիա, յոգա,
- հոգեներգործուն դեղամիջոցների՝ կետամինների կիրառում:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Is Shell Shock the Same as PTSD? | Psychology Today». www.psychologytoday.com (անգլերեն). Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ «Shell shock and PTSD: History, causes, diagnosis, and more». www.medicalnewstoday.com (անգլերեն). 2024-05-24. Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ 3,0 3,1 «BBC Inside Out - Shell Shock». www.bbc.co.uk. Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ «Shell shocked». www.apa.org (անգլերեն). Վերցված է 2024-07-25-ին.
- ↑ Jones, Edgar (2012-07). «War Neuroses and Arthur Hurst: A Pioneering Medical Film about the Treatment of Psychiatric Battle Casualties». Journal of the history of medicine and allied sciences. 67 (3): 345–373. doi:10.1093/jhmas/jrr015. ISSN 0022-5045. PMC 5137781. PMID 21596724.
- ↑ «Shell Shock and PTSD: Connections, Symptoms, Support, More». Healthline (անգլերեն). 2024-05-06. Վերցված է 2024-07-25-ին.