Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փիղ (այլ կիրառումներ)

Փիղ (յունիկոդ` ♗♝), շախմատի խաղաքար։ Ուժով մոտավորապես հավասար է ձիուն։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` փիղը միաժամանակ կարող է գրոհել մինչև 13 դաշտ, իսկ անկյունում՝ մինչև 7։ Կողմերը խաղը սկսում են երկուական փղերով։ Սկզբնախաղում փղերը զբաղեցնում են c1 և f1 (սպիտակ փղերը), c8 և f8 (սև փղերը) դաշտերը։

Փիղ
շախմատային տերմին Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիահեռահար խաղաքար, թեթև խաղաքար, շախմատի խաղաքարեր Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
Հիման վրաալֆիլ Խմբագրել Wikidata
Շախմատային նոտագրությունB Խմբագրել Wikidata
abcdefgh
8
h8 black cross
a7 black cross
d7 black pawn
g7 black cross
h7 black circle
b6 black cross
e6 black circle
f6 black cross
g6 black circle
c5 black cross
e5 black cross
f5 white bishop
d4 black bishop
e4 black circle
g4 black circle
c3 black cross
d3 black circle
e3 black cross
h3 black circle
b2 black cross
c2 white pawn
f2 black cross
a1 black cross
g1 black cross
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սև փիղը կարող է տեղափոխվել խաչով նշված դաշտերից յուրաքանչյուրը։ Սպիտակ փիղը կարող է տեղափոխվել կետով նշված դաշտերից մեկը կամ հարվածել սև զինվորը։

Փղի քայլերը

խմբագրել

Փիղը կարող է տեղափոխվել ցանկացած դաշտ միայն անկյունագծերով, պայմանով, որ ճանապարհին չկա այլ խաղաքար։

Յուրաքանչյուր փիղ կարող է տեղաշարժվել կա՛մ միայն սպիտակ դաշտերով (այդ փղերը կոչվում են «սպիտակադաշտ»), կա՛մ միայն սև դաշտերով («սևադաշտ» փղեր)։

Փիղը շախմատի պարտիայում

խմբագրել

Քանի որ փղին հասանելի է տախտակի դաշտերի միայն կեսը, այն բոլոր դաշտերը վերահսկող նավակից թույլ է։ Ուժով փիղը մոտավորապես համարժեք է ձիուն։ Վերջախաղին մոտ, եթե զինվորները խաղատախտակի երկու կողմերում են, փիղը դառնում է ձիուց ուժեղ, և հակառակը՝ ձին ավելի ուժեղ է, եթե զինվորները գտնվում են տախտակի մի կողմում։

Փիղը առանց զինվորների վերջնախաղում

խմբագրել
  • Եթե փիղը ուժեղ կողմի մոտ է.
    • Արքան և երկու տարագույն փղերը մրցակցի միայնակ արքային մատ կարող են հայտարարել։
    • Արքան, փիղն ու ձին մրցակցի միայնակ արքային մատ կարող են հայտարարել։
    • Արքան և մեկ փիղը, ինչպես նաև արքան և երկու միագույն փղերը (տեսականորեն այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, եթե զինվորը, հասնելով վերջին հորիզոնականին, վերածվել է փղի) մրցակցի միայնակ արքային մատ հայտարարել չեն կարող. այդ դեպքում արձանագրվում է ոչ-ոքի։
  • Եթե փիղը թույլ կողմի մոտ է.
    • Արքան և փիղը ընդդեմ արքայի և նավակի դիրքում, որպես կանոն, արձանագրվում է ոչ-ոքի։ Արքան պետք է ձգտի զբաղեցնել փղի դաշտի գույնին հակառակ գույնի անկյունը, այլապես մատ է։
    • Արքան և փիղը ընդդեմ արքայի և թագուհու դիրքը, որպես կանոն, պարտված է։
    • Արքան և երկու տարագույն փղերը ընդդեմ արքայի և թագուհու դիրքում, որպես կանոն, ոչ-ոքի է։

Աղբյուրներ

խմբագրել


Շախմատ
 
Արքա
 
Թագուհի
 
Նավակ
 
Փիղ
 
Ձի
 
Զինվոր
  NODES