Փիփերթ
Փիփերթ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Փիփերթ անտառային (Malva sylvestris) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Malva
L., 1753
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Փիփերթ կամ մոլոշ, բալբա, բաղջուկ, (լատին․՝ Malva), փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը կանգուն է կամ պառկած, բարձրությունը՝ 30-180 սմ։ Տերևներն ամբողջական բլթակավոր են կամ թաթաձև բաժան։ Ծաղիկները երկսեռ են' տերևանութներում, հազվադեպ՝ մեկական, մանուշակագույն, վարդագույն, վառ կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը հավաքական սերմիկ է, սերմերը՝ երիկամաձև։
Կիրառություն
խմբագրելՈրոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40, 25)[2], Հայաստանում՝ 4(5) տեսակ՝ Փիփերթ անտառային (M․ sylvestris), Փիփերթ արհամարհված (M. neglecta), Փիփերթ ցածր (M. pusilla) և այլն։
- Malva aegyptia L.
- Malva alcea L. — փիփերթ վարդագույն
- Malva arborea (L.) Webb & Berthel.
- Malva assurgentiflora (Kellogg) M.F.Ray
- Malva borealis Wallman
- Malva cathayensis M.G.Gilbert, Y.Tang & Dorr
- Malva cretica Cav.
- Malva erecta J.Presl & C.Presl
- Malva hispanica L.
- Malva iljinii Riedl
- Malva lindsayi (Moran) M.F.Ray
- Malva linnaei M.F.Ray — փիփերթ անտառային
- Malva moschata L.
- Malva neglecta Wallr.
- Malva nicaeensis All.
- Malva occidentalis (S.Watson) M.F.Ray
- Malva parviflora L.
- Malva pusilla Sm. [syn. Malva rotundifolia L.]
- Malva stipulacea Cav.
- Malva sylvestris L. — Փիփերթ անտառային
- Malva thuringiaca (L.) Vis.
- Malva tournefortiana L.
- Malva trimestris (L.) Salisb.
- Malva verticillata L. [syn. Malva crispa (L.) L.]
- Malva vidalii (Pau) Molero & J.M.Monts.
- Malva wigandii (Alef.) M.F.Ray
Գրականություն
խմբագրել- Котов В. Шток-роза. // Цветоводство։ журнал. — 2007. — № 4. — С. 30—31.
- М. А. Носаль, И. М. Носаль. Лекарственные растения и способы их применения в народе //Под ред. акад. АН УССР В. Г. Дороботько. — К.։ Госмедиздат УССР, 1959. — С. 182—184.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթ» հոդվածին։ |