Փոլ Բիյա
Փոլ Բիյա (ֆր.՝ Paul Biya, փետրվարի 13, 1933[1][2], Mvomeka’a, French Cameroons), կամերունցի պետական, քաղաքական գործիչ, Կամերունի վարչապետ (1975-1982), որից հետո Կամերունի նախագահ։
Փոլ Բիյա | |
Կուսակցություն՝ | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Վարչական ազգային դպրոց, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 13, 1933[1][2] (91 տարեկան) |
Ծննդավայր | Mvomeka’a, French Cameroons |
Քաղաքացիություն | Կամերուն |
Ամուսին | Շանտալ Բիյա և Jeanne-Irène Biya? |
Զավակներ | Emmanuel Franck Biya? և Brenda Biya? |
Կայք՝ | prc.cm |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՔաղաքական կարիերա
խմբագրելՓոլ Բիյան ծնվել է 1933 թվականի փետրվարի 3֊ին երկրի հարավում գտնվող Մվոմեկկա գյուղում։ Էթնիկ պատկանելիությամբ ֆանգ է (բուլու)[5]։ 1956 թվականին ավարտել է Յաունդայի գեներալ Լեկլերկի անվան լիցեյը և ստացել դիպլոմ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ[6]։ 1956 թվականի հունիսից Փարիզում սովորել է Լուի լե Գրան լիցեյում, սովորել է նաև Սորբոնում։ Ունի նաև Փարիզի համալսարանի իրավաբանության բաժնի և քաղաքական գիտությունների Ինստիտուտի դիպլոմներ։ 1962 թվականին ավարտել է Փարիզի «մերձծովյան տարածքների» հետազոտման Ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք և անցել պետական ծառայության․ երկրի նախագահ Ահմադ Ահիջի գրասենյակում աշխատել է որպես հատուկ հանձնարարություններ կատարող, հետո 1964 թվականին նշանակվել է ազգային կրթության, երիտասարդության և մշակույթի նախարարության գրասենյակի տնօրեն, իսկ 1965 թվականին դարձել է նախարարության գլխավոր քարտուղարը։ 1967 թվականին նորից աշխատանքի է անցել նախագահի գրասենյակում, դարձել է քաղաքացիական գրասենյակի տնօրենը։ 1968 թվականի հունվարից դարձել է գրասենյակի գլխավոր քարտուղարը, միաժամանակ օգոստոսին ստացել է նախարարի աստիճան։ 1970 թվականի հունիսից ունեցել է պետական նախարարի աստիճան։ 1975 թվականի հունիսի 30֊ին նշանակվել է Կամերունի վարչապետի պաշտոնում։ 1980 թվականից երկրի միակ կուսակցության՝ Կամերունյան ազգային միության նախագահն է։
Նախագահ
խմբագրել1982 թվականի նոյեմբերի 4֊ին Ահմադ Ահիջոն հանկարծակի հայտնել է իր պաշտոնաթողության մասին և նոյեմբերի 6֊ին Սահմանադրության համաձայն Փոլ Բիյան նրան փոխարինել է նախագահի պաշտոնում։
1983 թվականի օգոստոսին Բիյան մեղադրել է Ահիջոյին՝ հունիսին պետական հեղաշրջում կազմակերպելու համար (1984 թվականի փետրվարին Ահիջոյի և նրա երկու համախոհների նկատմամբ տեղի է ունեցել հեռակա դատավարություն՝ պետական հեղաշրջման մեղադրանքով, և Ահիջոն դատապարտվել է մահապատժի, չնայած հետագայում Բիյան այն փոխել է ցմահ ազատազրկումով)[7]։
1983 թվականի սեպտեմբերի 14֊ին դարձել է Կամերունի ազգային միության նախագահը, որը 1985 թվականին վերանվանվել է «Կամերունյան ժողովրդի ժողովրդավարական միություն»։
1984 թվականի ապրիլի 6֊ին կառավարական զորքերը ճնշել են ևս մեկ հեղաշրջման փորձ։ Դրանից հետո Բիյան ցրել է Հանրապետական գվարդիան։ Հաջորդ տարվա հունվարի 14֊ին նա հաղթել է նախագահական ընտրություններում՝ (ստանալով 99,98% ձայն), վերընտրվել է նաև 1988 թվականի ապրիլի 24֊ին՝ 98,75% ձայների արդյունքով։
1992 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում անց են կացվել նոր նախագահական ընտրություններ, որտեղ նորից նա է հաղթել՝ հավաքելով 39,98 % ձայն (նրա հիմնական հակառակորդը Ջոն Ֆրու Նդին հավաքել է 36,8%)։ 1996 թվականին Բիյան ընտրվել է Աֆրիկյան Միավորման նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ 1997 թվականի հոկտեմբերի 12֊ին անցկացված նախագահական ընտրություններում նա վերընտրվել է երկրի նախագահ՝ 92,57 % ձայներով։ 2004 թվականի ընտրություններին ստացել է 70,92%։
1994 և 1996 թվականներին Նիգերիայի զինված ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել՝ Բակասի թերակղզու վիճելի տարածքի համար, որը հարուստ է նավթով։ 2002 թվականի հոկտեմբերին Միջազգային դատարանը ճանաչել է Կամերունի իրավացիությունը և 2006 թվականի հունիսի 12֊ին Փոլ Բիյան և Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն համապատասխան պայմանագիր են ստորագրել, որը, սակայն Նիգերիայի խորհրդարանը չի վավերացրել։ Թերակղզին Կամերունին է վերադարձվել 2008 թվականին։
2007 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Բիյան հաղթել է՝ ստանալով 70,92 % ձայն։
2011 թվականի հոկտեմբերի 9 ֊ին նորից վերընտրվել է ստանալով 77,99 % ձայն (նորից հաղթելով Ջոն Ֆրու Նդիին, որը հավաքել էր 10% ձայն)։
2018 թվականի նախագահական ընտրություններին հավաքել է 71,28% ձայն և 7–րդ անգամ վերընտրվել նախագահ[8]։
Փոլ Բիյան ֆրանսամետ գործիչ է։ Տնտեսության մեջ զարգացրել է հարաբերությունները Չինաստանի հետ, որը հանդես է գալիս ոչ միայն որպես ներդրող, այլ նաև մի շարք խոշոր ներդրումային նախագծերի վարկավորմամբ (առանձին գավառների էլեկտրաֆիկացման համար արևային մարտկոցների համակարգի շինարարության նախագծեր, իրականացվել է 2015 թվականից)[9]։ 2000-ական թվականների սկզբին նավթի գների բարձրացումը մի փոքր թեթևացրել է կամերունյան տնտեսության վիճակը, սակայն ահռելի արտաքին պարտքը արդեն հնարավոր չէր մարել նույնիսկ նավթային շահույթներով։ 2006 թվականին «Փարիզյան ակումբի» անդամները չեղյալ համարեցին կամերունյան պարտքի մեծ մասը։
Բիյիի վարչակազմին բնորոշ է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Շատերը նրան մեղադրում են բռնատրիության մեջ։ Աշխարհի բռնապետերի ներկայիս շատ ցուցակներում նա դասակարգվում է Մսվատի III–ի, Թեոդորո Օբիանգոմ Նգեմա Մբասոգոյի և Ռոբերտ Մուգաբեի հետ։ Այսպես, օրինակ 2009 թվականի «Պարադ» լրագրի վարկանիշով նա զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ աշխարի վատթարագույն բռնապետերի շարքում[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/341232
- ↑ https://api.parliament.uk/historic-hansard/written-answers/1989/mar/14/british-honours-and-orders-of-chivalry
- ↑ «Бийя Поль. Биография». E-News.com.ua.
- ↑ Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Черникова (01.09.2003). «Все мировые лидеры». Журнал «Власть».
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Jonathan C. Randal (1984 թ․ ապրիլի 15). «Tales of Ex-Leader's Role In Revolt Stun Cameroon» (անգլերեն). The Washington Post.
- ↑ «Президент Камеруна переизбран в седьмой раз». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Кусов, Виталий. «Поль Бийя: президент Камеруна, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite news}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Wallechinsky, David. «More of the World's Worst Dictators». Parade (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Բիյա» հոդվածին։ |