Փոլ Լուկաս
Փոլ Լուկաս (անգլ.՝ Paul Lucas, (մայիսի 26, 1894, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1] - օգոստոսի 15, 1971[2], Տանժեր, Մարոկկո[1]), հունգարացի և ամերիկացի դերասան։ Լուկասի հայտնի դերասանական գործերից են Ալֆրեդ Հիչքոքի «Տիկինն անհետանում է», Ռիչարդ Ֆլեյշերի «20 000 Լիեն ջրի տակ» և «Watch on the Rhine» ֆիլմերը։ «Watch on the Rhine» ֆիլմում դերասանը դերի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների[7]։
Փոլ Լուկաս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 26, 1894 |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[1] |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 15, 1971[2] (77 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Տանժեր, Մարոկկո[1] |
Քաղաքացիություն՝ | Հունգարիա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, սցենարիստ և կինոդերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0510134 |
Կենսագրություն
խմբագրելՓալ Լուկաչը (հունգ.՝ Lukács Pál) ծնվել է 1895 թվականին Բուդապեշտում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է 1916 թվականին Բուդապեշտի թատերական բեմերից մեկում, իսկ մեկ տարի անց առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1927 թվականին հաջող թատերական և կինոկարիերայից հետո հայրենի Հունգարիայում, ինչպես նաև Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ նա համագործակցել է հանրահայտ Մաքս Ռեյնհարդի հետ, Լուկաչը տեղափոխվել է Հոլլիվուդ։ Այնտեղ նա հաջողությամբ շարունակել է իր դերասանական կարիերան Փոլ Լուկաս անվան տակ, հայտնվելով 1930-ական թվականներին այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Տիկինն անհետանում է» (1938) և «Դոդսվորթ» (1936) ֆիլմերը։ 1933 թվականին դերասանը ստացել է ամերիկայի քաղաքացիություն։
1940-ական թվականներին Փոլ Լուկասը մեծ բարձունքների է հասել Հոլիվուդում՝ Կասաբլանկա (1942), Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ) (1943) «Watch on the Rhine» (1943) ֆիլմերի շնորհիվ։ 1940-ական թվականների վերջից Փոլ Լուկասը տեղափոխվել է հեռուստատեսություն՝ շարունակելով միայն երբեմն հայտնվել մեծ էկրանին։ Նրա վերջին խոշոր կինոդերերերից մեկը դարձել է պրոֆեսոր Պիեռ Արանոն՝ Ժյուլ Վեռնի «20000 Լիեն ջրի տակ» ստեղծագործության լայնամասշտաբ էկրանավորման գործում։
Փոլ Լուկասը մահացել է 1971 թվականի օգոստոսի 16-ին Մարոկկո նահանգի Տանժեր քաղաքում 76 տարեկան հասակում։ Նրա ներդրումը կինեմատոգրաֆում նշվել է աստղով «Հոլիվուդյան փառքի ծառուղում»[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1928 | ֆ | Կինը Մոսկվայից | The Woman from Moscow | Վլադիմիրխ |
1929 | ֆ | Խաբկանք | Illusion | Գրաֆ Ֆորտունի |
1930 | ֆ | Երիտասարդ ագռավները | Young Eagles | Ֆոն Բադեն |
1930 | ֆ | Հրեշի տոնը | The Devil’s Holiday | Բժիշկ Ռեյնոլդս |
1930 | ֆ | Սիրելու իրավունք | The Right to Love | Էրիկ |
1931 | ֆ | Քաղաքային փողոցներ | City Streets | «Մեծ տղա» Մեսկալ |
1932 | ֆ | Ռոկաբայ | Rockabye | Էնթոնի դե Սոլա |
1933 | ֆ | Համբուրիր հայելու առաջ | The Kiss Before the Mirror | Ուոլթեր Բերնսդորֆ |
1933 | ֆ | Փոքրիկ կանայք | Little Women | պրոֆեսոր Բայեր |
1934 | ֆ | Գլամուռ | Glamour | Վիկտոր Բանկի |
1936 | ֆ | Դոդսվորթ | Dodsworth | Առնոլդ Իզելին |
1938 | ֆ | Կինն անհետանում է | The Lady Vanishes | բժիշկ Իգոն Հարթս |
1940 | ֆ | Արտասովոր բեռ | Strange Cargo | Հեսլեր |
1940 | ֆ | Ուրվականների որսորդները | The Ghost Breakers | Փարադա |
1943 | ֆ | Դիտեք Ռեյնին | Watch on the Rhine | Քուրտ Մյուլեր |
1944 | ֆ | Կասկածելի փաստ | Uncertain Glory | տեսուչ Մարսել Բոնե |
1944 | ֆ | Ռիսկային փորձ | Experiment Perilous | Նիկ Բեդերո |
1946 | ֆ | Վերջնաժամկետ լուսադեմին | Deadline at Dawn | Գաս Հոֆման |
1946 | ֆ | Գայթակղություն | Temptation | սըր Մայեր Այզեքսոն |
1948 | ֆ | Բեռլինի էքսպրես | Berlin Express | բժիշկ Բերնարթ |
1950 | ֆ | Քիմ | Kim | Լամա |
1954 | ֆ | 20 000 Լիեն ջրի տակ | 20000 Leagues Under the Sea | Պիեռ Արոնաքս |
1958 | ֆ | Երկնքի արմատները | The Roots of Heaven | Սեն Դենի |
1959 | ս | Թատրոն 90 | Playhouse 90 | Էռնստ Ջենինգ |
1960 | ֆ | Առեղծվածի հոտը | Scent of Mystery | Բարոն Սարադին |
1962 | ֆ | Գիշերը նուրբ է | Tender Is the Night | բժիշկ Դոմփլեր |
1962 | ֆ | Ապոկալիպսիսի չորս ձիավորները | Four Horsemen Of The Apocalypse | Կառլ ֆոն Հաթրոթ |
1963 | ս | Սեմ Բենեդիկտոս | Sam Benedict | Կարլ Մեսերման |
1963 | ֆ | 55 օր Պեկինում | 55 Days at Peking | բժիշկ Սթայնֆելթ |
1963 | ս | Բոբ Հուփը ներկայացնում է | Bob Hope Presents the Chrysler Theatre | բժիշկ Քրուգ |
1963 | ֆ | Զվարճանք Ակապուլկոյում | Fun in Acapulco | Մաքսիմիլիան Դոֆին |
1965 | հֆ | Մարդ, որը գնել է դրախտը | The Man Who Bought Paradise | գնդապետ ֆոն Ռիթներ |
1966-1967 | ս | ՀԴԲ | The F.B.I. | Անտոն Դիտեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #135931622 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1944
- ↑ https://www.goldenglobes.com/history-golden-globes
- ↑ https://www.goldenglobes.com/person/paul-lukas
- ↑ Paul Lukas
- ↑ «16-я церемония вручения премии «Оскар»». Oscar.org. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Paul Lukas». Hollywood Walk of Fame. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Լուկաս» հոդվածին։ |