Փող (հրազենի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փող (այլ կիրառումներ)
Փողը հրազենի հիմնական մասն է, նախատեսված է արկը (ականը, նռնակը, գնդակը) ցանկալի ուղղությամբ ու որոշակի սկզբնական արագությամբ նետելու համար։ Փողը հիմնականում մետաղական խողովակ է, որը լիցքի բռնկումից առաջացած գազերի շնորհիվ արկին հաղորդում է ուղղորդված արագացված շարժում։ Փողանցքը բաղկացած է, լիցքախցից(փամփշտանոց) և հիմնական մասից։ Փողի ետնամասի(լիցքախցին համապատասխան մասի) հակառակ մասը կոչվում է փողաբերան։ Փողի այն մասը, որ ընկած է լիցքախցի և փողաբերանի միջև կոչվում է փողի աշխատող երկարություն։ Փողի երկարությունը չափվում է փողի տրամաչափի քանակներով կամ միլիմետրերով (որոշ երկրներում դյույմերով)։
Հրազենը կարող է լիցքավորվել փողի կամ ետնամասից կամ բերանից։ Փողաբերանից լիցքավորվող զենքերի դեպքում փողի ետնամասը փակ է լինում։ Ժամանակակից զինատեսակները հիմնականում լիցքավորվում են փողի ետնամասից՝ լիցքախցից, այն ձեռքի հրազենների դեպքում կոչվում է փամփշտանոց։ Լիցքավորելուց հետո փողի լիցքախուցը փակվում է փակաղակով։ Որոշ հրանոթների դեպքում փակաղակը փակվելիս մտնում է փողի ետնամասի մեջ ընդհուպ մինչև լիցքախուց։ Փողանցքի խոռոչի այդ մասը, որը փակվելիս գրավում է փակաղակը կոչվում է լցամաս։ Շատ հաճախ կրակոցի հետևանքով առաջացած ետհարվածը մեղմացնելու նպատակով թնդանոթների փողաբերանին ամրացվում է փողային արգելակ։ Տանկային և որոշ հրետանային փողերը վառոդային գազերից մաքրելու համար փողի վրա պատրաստված է հատուկ արտարկիչ։
Փողի հիմնական մասը ծառայում է պահանջվող սկզբնական արագությամբ արկին (գնդակին) ուղղորդված արագացում հաղորդելու համար։ Ակոսափող հրազենի դեպքում արկին թռիչքը ավելի կայունացնելու համար, փողանցքի մակերևույթին իրականացվում են հատուկ ակոսներ՝ արկին իր թռիչքի ուղղության շուրջ պտտեցնելու համար։
Անետգլորք հրանոթների և ականանետերի փողերը հիմնականում հարթ են։ Անետգլորք հրանոթների փողը լցամասում ունեն հատուկ լայնացում, որը ծառայում է կրակոցից առաջացած գազերի մի մասը փողի ետնամասից բաց թողնելու համար։ Ձեռքի հրազենների փողը համեմատաբար ավելի բարակապատ է և կրակելիս քիչ է տաքանում։ Որոշ դեպքերում միջին և մանր տրամաչափի ավտոմատ հրազենների փողերը ունենում են հիդրավլիկ հովացման համակարգ։