«Փուսի Ռայըթ» (անգլ.՝ Pussy Riot, թարգմ. «Փիսոյի ապստամբություն» կամ «Պուցի ապստամբություն»), ռուսական ֆեմինիստական փանք ռոք խումբ, որը կազմակերպում է իր ելույթները չարտոնված ակցիաների ձևաչափով և դրա համար չնախատեսված վայրերում։ Նման վայրեր են դարձել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանները, տրոլեյբուսների տանիքները, ոստիկանության քննչական բաժինը, Կարմիր հրապարակը և Մոսկայի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարը։ Ամենահիշարժանը, թերևս, 2012 թվականի փետրվարի 21-ին Մոսկայի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարում «Աստվածամայր, քշիր Պուտինին» խորագրով անցկացված «աղոթք»-ակցիան էր, որը ռուս ուղղափառ եկեղեցին որակեց որպես սրբապղծություն, իսկ իրավապահ համակարգը՝ հավատի ոտնահարմամբ զուգորդված խուլիգանություն:

Փուսի Ռայըթ
Ժանրերփանկ-ռոք, կատարողական արվեստ, Riot grrrl, hardcore punk?, oi!? և փոփ
Գործունեություն2011
Պարգևներ
Կայքpussyriot.love
 Pussy Riot Վիքիպահեստում

Երաժշտախումբը հիմնադրվել է 2011 թվականին, Նադյա (Նադեժդա) Տոլոկոննիկովայի կողմից, ով այդ ժամանակ 22 տարեկան էր: Գործում է անանունության սկզբունքով (на принципах анонимности)[2] և չունենալով մշտական կազմ. տարբեր ժամանակներում նրա կազմում ընդգրկված են եղել 10-ից ավելի երաժիշտ աղջիկներ[3][4]: Երաժշտախմբի երգերի առավել սուր թեմաներն առնչվում են կանանց իրավունքներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա վարած քաղաքականության[5], ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության հետ նրա կապերի քննադատությանը[6]: Փուսի ռայըթի աղջիկները հարկ եղած դեպքերում իրենց ակցիաներն անում են կրծքերը մերկացրած: Նրանց ելույթները հաճախ տեսաձայնագրվում են և որպես երաժշտական հոլովակներ՝ տարածվում համացանցում: Երաժշտախմբի որոշ անդամներ դատվել են խուլիգանությանը վերաբերող հոդվածով և բանտ են նետվել: Նրանց ազատ արձակելու պահանջով միջազգային լայն շարժում է ծավալվել:

Նադեժդա Տոլոկոննիկովան Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում
Մադոննան իր աջակցությունն է հայտնում Փուսի ռայըթի բանտարկված անդամներին
Բողոքի ցույց Մոսկվայում՝ հաջակցություն Փուսի ռայըթի բանտարկված անդամների

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Wont Get Fooled Again/Riot Across the World! (2014)
  • In Riot We Trust (2017)

Mixtapes

  • Matriarchy Now (2022)

Մրցանակներ և առաջադրումներ

խմբագրել
Մրցանակը Տարին Առաջադրված աշխատանք(ներ)ը Անվանակարգը Արդյունքը Ref.
«Սոռատնիկ» («Տարեկից») մրցանակ 2012 Հաղթանակ [7]
Կանդինսկի մրցանակ 2012 Առաջադրված [8][9]
Երաժշտական վիդեոյի բեռլինյան մրցանակ / Berlin Music Video Awards 2019 "My Sex" Լավագույն անիմացիա Առաջադրված [10]
2021 "Panic Attack" Լավագույն փորձարարություն / Best Experimental Առաջադրված [11]
Երաժշտական վիդեո փառատոն 2021 Նորարարություն Առաջադրված [12]
Woody Guthrie Prize 2023 Հաղթանակ [13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://oslofreedomforum.com/speakers/pussy-riot
  2. Зоя Светова, Натали Доливо. (2014-01-09). «Мария Алёхина и Надежда Толоконникова: интервью с участницами Pussy Riot». Инопресса.ру. Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին. Վերցված է 2014-01-10-ին. «„Pussy Riot — анонимная группа. Её участники не показывают своих лиц. Если мы и будем участвовать в её акциях, то при соблюдении абсолютной анонимности", — ответила одна из участниц „панк-молебна"» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «What You Don't Know About Pussy Riot, and Life in Russia's Gulag-Like Prison Colonies». Vanity Fair. January 9, 2014.
  4. Charles Clover (March 16, 2012). «Pussy Riot dig claws into Putin». Financial Times. London. Արխիվացված օրիգինալից March 1, 2022-ին. Վերցված է November 16, 2012-ին.
  5. Carole Cadwalladr (July 29, 2012). «Pussy Riot: will Vladimir Putin regret taking on Russia's cool women punks?». The Observer. London. Արխիվացված օրիգինալից March 1, 2022-ին. Վերցված է November 20, 2012-ին.
  6. Oleg Kashin (August 17, 2012). «Putin's message: if you're pro Pussy Riot you're against the Orthodox church». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից September 18, 2012-ին. Վերցված է November 10, 2012-ին.
  7. «Awarding the Companion Award. Pussy Riot received an award from the professional community». Art Guide. Արխիվացված է օրիգինալից Mar 31, 2013-ին.
  8. «Grisha Bruskin and AES+F Collective Awarded 2012 Kandinsky Prize». Art Forum. Dec 14, 2012.
  9. «Anti-Putin Punk Group Nominated For Prestigious Russian Art Award». Radio Free Europe. Aug 10, 2012.
  10. «Berlin Music Video Awards 2019 Nominees». April 2019. Արխիվացված օրիգինալից April 16, 2021-ին. Վերցված է April 9, 2022-ին.
  11. «2021 Nominees». Արխիվացված օրիգինալից August 15, 2022-ին. Վերցված է April 9, 2022-ին.
  12. Awards 2021 Music Video Festival
  13. «Russian protest art group Pussy Riot wins Woody Guthrie Prize». TPR. May 6, 2023.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Free Pussy Riot!» - խմբի ձեռբակալված մասնակիցների պաշտպանության բազմալեզու կայք
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փուսի Ռայըթ» հոդվածին։
  NODES
COMMUNITY 1