Այս հոդվածը հունական դիցաբանության աստված Քաոսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քաոս (այլ կիրառումներ)։

Քաոս՝ հունական դիցաբանության աստվածներից։ Ըստ դիցաբանության՝ Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսն ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել[1]։

Քաոս
Տեսակհին հունական առաջին աստվածներ
Դիցաբանությունհին հռոմեական կրոն և հին հունական դիցաբանություն
Սեռարական
ԾագումՄշուշ (դիցաբանություն)
ԶավակներԳեա, Էրոս, Տարտարոս, Էրեբոս, Նիքս և Ուրանոս
 Chaos (cosmogony) Վիքիպահեստում

Ըստ հունական դիցաբանության՝ ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է Քաոսից՝ ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին՝ Գեան։

Քաոսից է առաջացել Տարտարոսը՝ ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով, Սերը՝ Էրոսը՝ ամեն ինչին կենդանություն տվող։

Սկսելով աշխարհի ստեղծումը՝ անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը՝ Էրեբոսը և մութ Գիշերը՝ Նիկտային։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը՝ Եթերը, պայծառ օրը՝ Հեմերան։ Գիշերն ու ցերեկը սկսեցին հաջորդել իրար[2]։

Այլ հավատալիքներում ասվում է, որ Քաոսն անսահման ժամանակի ծնունդն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գ. Մ. Գալստյան (1966). Դիցաբանական անունների ու դարձվածքների համառոտ բառարան. Երևան: «Լույս». էջ 143.
  2. Ն. Ա. Կուն (1989). Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Երևան: «Լույս». էջ 18.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաոս» հոդվածին։
  NODES