Քթոսկրեր
Քթոսկրերը երկու փոքր երկարավուն ոսկրեր են, որոնք տարբերվում են չափերով և ձևով տարբեր անհատների մոտ։ Դրանք տեղակայված են կողք կողքի դեմքի միջին և վերին հատվածում և դրանց միացման արդյունքում կազմում են քթի վերին մեկ երրորդի քթարմատը։ Յուրաքանչյուրն ունի երկու մակերես և չորս եզր:
Քթոսկրեր | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և membranous bone? |
Ենթադաս | flat bone?[1], մարդու ոսկոր և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | մարդկային գանգ |
Կազմված է | ethmoidal groove? և nasal foramina? |
Անատոմիական տեղայնացում | քիթ |
Միանում է | nasal cartilage?, Վերին ծնոտ, Քթոսկրեր, frontal bone? և ethmoid bone? |
MeSH | A02.835.232.781.324.665 և A04.531.378 |
Foundational Model of Anatomy | 52745 |
Terminologia Anatomica 98 | A02.1.10.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 |
Nasal bones Վիքիպահեստում |
Կառուցվածք
խմբագրելՔթի ոսկորների կառուցվածքում մեծ տարբերություն կա՝ հաշվի առնելով տարբեր մարդկանց մոտ նկատվող քթի չափերի և ձևերի տարբերությունները: Ինչպես ոսկորների, այնպես էլ աճառի անկյունները, ձևերը և ուրվագծերը մեծապես տարբերվում են տարբեր անհատների միջև: Առհասարակ քթի ոսկրերի մեծ մասը կարող է դասակարգվել որպես «V-աձև» կամ «S-աձև», բայց դրանք գիտական կամ բժշկական դասակարգումներ չեն: Այս ոսկրերի անատոմիական պատկերները դիտելիս պետք է նաև հաշվի առնել, որ մարդկանց մեծամասնության դեպքում քիչ հավանական է դրանց ճշգրտությունը:[3]
Երկու քթի ոսկրերը միանում են ներքթային կարի միջին գծով և կազմում են քթարմատը։
Մակերեսներ
խմբագրելԱրտաքին մակերեսը վերևից ներքև գոգավոր է, կողքից` ուռուցիկ։ Այն ծածկված է պրոցերուսով և քթի մկաններով, և իր կենտրոնի շուրջ ծակված է քթի բացվածքով, որը փոքր անցուղի է՝ փոքր երակ փոխանցելու համար ծածկված փափուկ հյուսվածքներով: Ներքին մակերեսը կողքից կողք գոգավոր է և վերևից դեպի ներքև անցնում է ակոսով, որով անցնում է նասոցիլիար նյարդի ճյուղը:
Հոդավորումներ
խմբագրելՔիթը հոդավորված է չորս զույգ ոսկորներով․ երկուսը՝ գանգուղեղային, ճակատային և էթմոիդալ, երկու դիմային, հակառակ կողմում՝ քթային և վերծնոտային:
Այլ կենդանիներ
խմբագրելՆախնադարյան ոսկրային ձկների և չորքոտանիների մոտ քթի ոսկրերն ամենաառաջայինն են տեղակայված գանգի գագաթը կազմող մյուս չորս զույգ ոսկորների համեմատ, որոնց հաջորդում են ճակատոսկրը, գագաթոսկրերը և հետգագաթային ոսկրերը: Կենդանի տեսակների մեջ դրանց ձևը խիստ փոփոխական է, կախված գլխի ձևից, բայց նրանք սովորաբար կազմում են դեմքի կամ կտուցի վերին մասըը՝ ձգվելով քթանցքերից մինչև ակնակապիճի ստորին եզր: Կենդանիների մեծ մասի մոտ քթոսկրերն ընդհանուր առմամբ ավելի մեծ են, քան մարդկանց կամ մեծ կապիկների մոտ, վերջիններիս կարճացած դեմքերի պատճառով: Կրիաները, արտասովոր կերպով, չունեն քթոսկրեր, իսկ նախաճակատային ոսկրերը հասնում են մինչև քթանցքներ [4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Քթի խոռոչի կողային պատը, որը ցույց է տրված էթմոիդալ ոսկորի դիրքում:
-
Աջ քթոսկր. արտաքին մակերես
-
Աջ քթոսկր. ներքին մակերես
Տես նաև
խմբագրելՀղումներ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/37.html
- ↑ Lazovic, Goran D.; Daniel, Rollin K.; Janosevic, Ljiljana B.; Kosanovic, Rade M.; Colic, Miodrag M.; Kosins, Aaron M. (2015-03-01). «Rhinoplasty: The Nasal Bones – Anatomy and Analysis». Aesthetic Surgery Journal (անգլերեն). 35 (3): 255–263. doi:10.1093/asj/sju050. ISSN 1527-330X. PMID 25805278.
- ↑ Romer, Alfred Sherwood; Parsons, Thomas S. (1977). The Vertebrate Body. Philadelphia, PA: Holt-Saunders International. էջեր 217–241. ISBN 0-03-910284-X.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քթոսկրեր կատեգորիայում։ |
- «Գանգի առաջային մասի պատկեր».
- «Ակնակապիճներ և այն կազմող այլ ոսկրեր»
- «Անատոմիական դիագրամ: 34256.000-1». Roche Lexicon – illustrated navigator. Elsevier. Արխիվացված է օրիգինալից 2014-01-01-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթոսկրեր» հոդվածին։ |