Քրիսթիանա (Քիթի) Լանգե Քիելանդ (նորվ.՝ Kitty Lange Kielland, հոկտեմբերի 8, 1843(1843-10-08)[1][2][3][…], Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա - հոկտեմբերի 1, 1914(1914-10-01)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի նկարչուհի, բնանկարի ժանրի կարկառուն ներկայացուցիչ[4]։

Քիթի Քիելանդ
Ծնվել էհոկտեմբերի 8, 1843(1843-10-08)[1][2][3][…]
ԾննդավայրՍթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1914(1914-10-01)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՔրիստիանիա, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրբնանկար
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
ԱնդամակցությունՆորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա
ՀայրJens Zetlitz Kielland?
 Kitty Kielland Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական կյանք

խմբագրել

Քիթի Քիելանդը ծնվել է 1843 թվականի հոկտեմբերի 8-ին նորվեգական Սթավանգեր քաղաքում[5]։ Մեծացել է ունևոր ընտանիքում։ Նորվեգացի բանաստեղծ Ալեքսանդր Քիելանդի ավագ քույրն է։ Մանկության տարիներից սկսել է զբաղվել նկարչությամբ ու գեղանկարչությամբ։

1873 թվականին Քիթին ուղևորվում է դեպի Գերմանիա՝ Կարլսրուե, որտեղ մասնավոր դասեր է վերցնում բնանկարիչ Հանս Գուդեից։ Վերջինիս արվեստից ներշնչվելով Քիթի Քիելանդը սկսում է նկարել ռեալիզմի ժանրով, չնայած որ ուշ շրջանի աշխատանքներում նկատվում են իմպրեսիոնիզմի տարրեր։ Երկու տարվա ուսումնառության շրջանում Քիթին մեծ վարպետություն ձեռք բերեց։ 1875 թվականին նա տեղափոխվում է Մյունխեն, որտեղ այդ տարիներում գտնվում էր նորվեգացի նկարիչների գաղութ-հավաքատեղին։ Այս քաղաքում նա ծանոթանում է նկարիչ Հերման Բայշի հետ, ծանոթանում ֆրանսիական ռեալիստական արվեստին։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողնում նաև նորվեգացի նկարիչ Էլիֆ Պետերսենը, ով այդ տարիներին Մյունխենում էր բնակվում։ Քիելանդը Մյունխենում է ապրում ու աշխատում ընդհուպ մինչև 1878 թվականը։

1878 թվականին Քիթի Քիելանդը մեկնում է Ֆրանսիա՝ Փարիզ, որտեղ կազմակերպվում է նրա ցուցահանդեսը։ Այստեղ ընկերանում է նկարիչ-բնանկարիչ Լեոն Փելուզի հետ, որն ապրում էր Սերնե լա Վիլ կոմունայում։ Քիելանդը մնում է Փարիզում մինչև 1889 թվականը։ Ավելի ուշ վերադառնում է հայրենիք։ 19-րդ դարավերջին մասնակցում է ֆեմինիստական շարժմանը։

Կյանքի վերջին տարիներին ստեղծել է փոքրիկ չափերի կտավներ։ Տառապել է ծերունական մարազմով։

Քիթի Քիելանդն իր մահկանացուն կնքել է 1914 թվականի հոկտեմբերի 1-ին՝ յոթանասուն տարեկան հասակում՝ Օսլոյում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  4. «Kitty Lange Kielland». A Mirror Of Nature: Nordic Landscape Painting 1840-1910. Minneapolis Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
  5. «Kitty (Lange) Kielland». The Concise Grove Dictionary of Art. Oxford University Press, Inc. 2003.

Գրականություն

խմբագրել
  • Kitty Kielland. In: Allgemeines Künstlerlexikon (AKL), Band 80, Walter de Gruyter GmbH, Berlin/Boston, 2013, ISBN 978-3-11-023183-0, S. 214f.
  • Kitty Kielland. In: A. Kielland: Familien Kielland, 1897, S. 87.
  • Kitty Kielland. In: A. Aubert: Die norwegische Malerei im XIX. Jahrhundert, Leipzig 1910, S. 35f., 42, 67f.
  • Kitty Kielland. In: J. Thiis: Norske malere og billedhuggere, Bergen 1904/1905, I S. 185, 311; II S. 311ff., 388.
  • Kitty Kielland. In: A. Dresdner: Schwedische und norwegische Kunst, Breslau 1924, S. 71 und 80.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիթի Քիելանդ» հոդվածին։
  NODES