Քիմքը (լատին․՝ palatum), մարդու և այլ կաթնասունների բերանի տանիքային մասը։ Այն բաժանում է բերանի խոռոչը քթի խոռոչից[3]։ Նմանատիպ կառուցվածք հանդիպում է նաև կոկորդիլոսների մոտ, չնայած դրան բերանի և քթի խոռոչները մյուս կենդանիների մոտ ամբողջությամբ բաժանված չեն։ Քիմքը բաժանվում է երկու հատվածի՝ առաջնային կամ կարծր քիմք և հետին կամ փափուկ քիմք (velum)[4][5]:

Քիմք
Գլուխ և պարանոց
Քիմքը, որի վրա լավ երևում է torus palatinus
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասօրգանների ստորաբաժանման կլաստեր[1], roof of mouth? և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էբերանի խոռոչ
Կազմված էփափուկ քիմք և hard palate?
Անատոմիական տեղայնացումբերանի խոռոչ
Լատիներեն անվանումPalatum
Նյարդայնացածmaxillary nerve?
MeSHA14.521.658 և A14.549.617
Foundational Model of Anatomy54549
Terminologia Anatomica 98A05.1.01.102
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], «Օտտո» գիտական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, 1911 Encyclopædia Britannica և The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge?
 Palate Վիքիպահեստում

Կառուցվածք

խմբագրել

Քիմքը բաղկացած է երկու մասից։ Նրա առջևի 2/3-ը ունի ոսկրային հենք (վերին ծնոտի քմային ելունը և քմոսկրի հորիզոնական թիթեղը), որն էլ կարծր քիմքն է (palatum durum), իսկ հետին 1/3-ը փափուկ քիմքն է (palatum molle), որը մկանային գոյացություն է և ունի ներդաշարակցական հենք։ Քթով հանգիստ շնչելու ժամանակ փափուկ քիմքը թեքորեն կախվում է ցած՝ անջատելով բերանի խոռոչը ըմպանից։ Քիմքի վրա միջին գծով նկատվում է կարան (raphe palati)։ Այս կարանի առաջային ծայրի մոտ նկատվում են մի քանի (մոտ վեց) լայնական ծալքեր (plicae palatinue transverse)։ Կարծր քիմքի ստորին երեսը ծածկող լորձաթաղանթը խիտ շարակցաներդային հյուսվածքի միջոցով ձուլված է շրջոսկրին։

Դասավորություն

խմբագրել

Փափուկ քիմքը իր առջևի եզրով կպչում է կարծր քիմքի հետին եզրին, իսկ նրա հետին եզրը ազատ կախ է ընկած դեպի ցած ու հետ (քմային վարագույր՝ velum palatinum), որի մեջտեղում կա մի լեզվականման գոյացություն (uvula)։ Դեպի կողքերը փափուկ քիմքը դառնում է աղեղներ։ Սրանից առջևինը՝ քմալեզվային աղեղը (arcus palatoglossas) ուղղվում է դեպի լեզվի կողմնային եզրը, իսկ հետինը՝ քմաըմպանային աղեղը (arcus palatopharyngeus) որոշ տարածություն անցնում է ըմպանի կողմնային պատով և ի վերջո ձուլվում է նրա հետ։ Առջևի ու հետին աղեղների միջև գոյանում է մի փոսիկ, որտեղ տեղավորված է քմային նշիկը (tonsilla palatina)։ Յուրաքանչյուր քմային նշիկ իրենից ներկայացնում է ավշային հյուսվածքի ձվաձև կուտակում։ Նշիկը գրավում է աղեղների միջև ընկած եռանկյուն փոսիկի (sinus tonsillari), ստորին ավելի մեծ մասը, իսկ նրանցից վեր մնում է վերնշիկային փոսիկը։ Նշիկը ուղղաձիգ ուղղությամբ ունի 20-25մմ, առաջնահետային ուղղությամբ՝ 15-20մմ, իսկ միջաձիգ ուղղությամբ՝ 12-15մմ մեծություն։ Ամբողջ նշիկը պատված է նուրբ պատիճով։

Անոթավորում

խմբագրել

Ամենամոտ կարևոր արյունատար անոթը դիմային զարկերակն է (a. facialis), որը երբեմն իր ընթացքի ծռումների ժամանակը այդ մակարդակի վրա շատ է մոտենում ըմպանի պատին։ Այս հանագամանքը բժիշկը պետք է հաշվի առնի նշիկները հեռացնելիս։ Նշիկից մոտ 1սմ հեռավորության վրա անցնում է ներքին քնային զարկերակը (a. carotis interna)։

Մկաններ

խմբագրել

Փափուկ քիմքի կազմության մեջ մտնում են հետևյալ մկանները.

  1. Քմաըմպանային մկան (m. palatopharyngeus)
  2. Քմալեզվային մկան (m. palatoglossus)
  3. Քմային վարագույրը բարձրացնող մկան (m. levator veli palatini)
  4. Քմային վարագույրը լարող մկան (m. tensor veli palatini)
  5. Լեզվակային մկան (m. uvulae)

Գործառույթ

խմբագրել

Բերանի այլ մասերի հետ փոխհարաբերվելիս՝ այն օգնում է արձակել որոշակի ձայներ, մասնավորապես՝ հետին քմային, քմային, քմայնացված, հետին ալվեոլային, ալվեոլային-քմային և լեզվակային բաղաձայնները[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. https://web.archive.org/web/20150511183523/http://www.bartleby.com/107/242.html
  3. Wingerd, Bruce D. (1994). The Human Body Concepts of Anatomy and Physiology. Fort Worth: Saunders College Publishing. էջեր 166. ISBN 0-03-055507-8.
  4. Wingerd, Bruce D. (1994). The Human Body Concepts of Anatomy and Physiology. Fort Worth: Saunders College Publishing. էջեր 478. ISBN 0-03-055507-8.
  5. Goss, Charles Mayo (1966). Gray's Anatomy. Philadelphia: Lea & Febiger. էջ 1172.
  6. Goss, Charles Mayo (1966). Gray's Anatomy. Philadelphia: Lea & Febiger. էջ 1201.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմք» հոդվածին։
  NODES
INTERN 1