Քոֆի Անան (/ˈkfi ˈænæn/;[23]անգլ.՝ Kofi Atta Annan, ապրիլի 8, 1938(1938-04-08)[1][2][3][…], Կումասի, Գանա[1] - օգոստոսի 18, 2018(2018-08-18)[4][5][6][…], Բեռն[7]), գանացի դիվանագետ, որը 1997 թվականից 2006 թվականը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2001 թվականին Անանը «ավելի լավ կազմակերպված և և ավելի խաղաղ աշխարհի համար կատարած աշխատանքի համար»արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[24]։ Նա «Քոֆի Անան հիմնադրամ»-ի հիմնադիրն ու նախագահն էր, ինչպես նաև Նելսոն Մանդելայի կողմից ֆինանսավորող The Elders կազմակերպության նախագահն էր[25]։

Քոֆի Անան
անգլ.՝ Kofi Atta Annan
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1938(1938-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրԿումասի, Գանա[1]
Մահացել էօգոստոսի 18, 2018(2018-08-18)[4][5][6][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲեռն[7]
Քաղաքացիություն Գանա
Կրոնբողոքականություն
ԿրթությունԿվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (1961), MIT Sloan մենեջմենթի դպրոց (1972)[8], Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1962)[8], Mfantsipim School? (1957), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ժնևի համալսարան, Մաքալիսթեր քոլեջ և Sloan Fellows Program?
Մասնագիտությունդիվանագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինՆանե Անան և Titi Alakija?
Ծնողներհայր՝ Henry Reginald Annan?, մայր՝ Rose Eshun?
Զբաղեցրած պաշտոններՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար և United Nations Envoy to Syria?
Պարգևներ և
մրցանակներ
Սբ. Միքայելի և Սբ. Գևորգի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ[11] Կաթոլիկ Իզաբելայի շքանշան «Ռումինիայի աստղ» շքանշան Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ Ոսկե սրտի շքանշան Գանայի Աստղի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Grand Cordon of the Order of the Rising Sun «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան
Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա
1-ին աստիճանի Դոստիկ շքանշան Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան Ազատության շքանշան Ազատության շքանշանի Մեծ շղթա[20] Լիբերիայի պիոներների շքանշան Բարեհուսո շքանշանի հատուկ կարգ Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն Ազատարար Սան Մարտինի շքանշան Պերի արևի օդենի մեծ խաչ Order of Manas, 1st class Մոնոյի շքանշան
Խաղաղության Նոբելյան մրցանակ[9][10]

Կորա պարգև

Գոտլիբ Դուտվայլերի պարգև

Դագ Համարշոլդի պատվո մեդալ

Տորստեն Դեյլի հուշւտակի մրցանակ

Կոնֆուցիուսի խաղաղության մրցանակ

Բրունո Կրայսկու պարգև

Ուլոֆ Պալմեյի պարգև

Ինդիրա Գանդիի մրցանակ

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

Ազատություն մրցանակ

[12]

«Հյուսիս-հարավ» մրցանակ

Սախարովի մրցանակ

Խիզախության դրսևորման մրցանակ

[13]

Գենտիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Ֆուլբրայթի մրցանակ

Դրեզդենի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր

Բերլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

Ուփսալայի համալսարանի պատվավոր դոկտոր

Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր

Բրաուն համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Ալկալայի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Նևշատելի համալսարանի պատվավոր դոկտոր

[16]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Zhejiang University?

[17]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[19]

Նոտր Դամի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Fellow of the Ghana Academy of Arts and Sciences?

Լիսաբոնի Նոր համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctorate from Carleton University?

Հովարդի համալսարանի պատվավոր դոկտոր

FIFA Order of Merit?

Annenberg Award for Excellence in Diplomacy?

Բարեհուսո շքանշան

Honorary doctorate from the University of Paris 1 Pantheon-Sorbonne?

[21]
և

honorary doctor of Comenius University?

[22]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներԿոջո Անան, Nina Cronstedt? և Ամա Անան
Ստորագրություն
Изображение автографа
 Kofi Annan Վիքիպահեստում

Անանը տնտեսագիտություն է ուսումնասիրել ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մաքալեստեր քոլեջում, միջազգային հարաբերություններ՝ Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում և կառավարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Անանը ՄԱԿ-ին միացել է 1962 թվականին՝ աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի մասնաճյուղում։ Նա աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մի քանի պաշտոնում, ներառյալ 1992 թվականի մարտից մինչև 1996 թվականի դեկտեմբեր ամիսը որպես խաղաղապահության գծով գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ 1996 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից նշանակվել է Գլխավոր քարտուղարի պաշտոնին, ապա ավելի ուշ հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից՝ դառնալով առաջին պաշտոնակատարը, որին ընտրել է ՄԱԿ-ի աշխատակազմը։ Անանը 2001 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ 2007 թվականի հունվարի 1-ին իր պաշտոնը զիջելով Բան Կի Մունին։

Որպես գլխավոր քարտուղար` Անանը բարեփոխել է ՄԱԿ-ի բյուրոկրատիան․ հատկապես Աֆրիկայում աշխատել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պայքարի դեմ, և սկսել էր ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագիրը։ Նա քննադատության է ենթարկվել Անվտանգության խորհրդի չընդլայնման և «նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի հետաքննության արդյունքում հրաժարական տալու բազմաթիվ կոչեր է ստացել, սակայն անձնական կոռուպցիայի վարկածից մեծապես արդարացվել է[26]։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2007 թվականին, նա հիմնադրել է «Քոֆի Անան հիմնադրամը», որը կենտրոնացած էր Միջազգային համագործակցության վրա։ Անանը ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչն էր Սիրիայում, որպեսզի օգնի լուծում գտնել այնտեղ այժմ էլ տեղի ունեցող հակամարտությանը[27][28]։ Անանը լքել էր այդ պաշտոնը այն բանից հետո, երբ հիասթափվել էր ՄԱԿ-ի կողմից հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունից[29][30]։ 2016 թվականի սեպտեմբերին Ռոհինջա մուսուլմանական փոքրամասնության ճգնաժամը կանխելու համար Քոֆի Անանը նշանակվել է ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին[31]։

Վաղ տարիներ և կրթություն

խմբագրել

Քոֆի Անանը ծնվել է Գոլդ Քոսթի (ներկայիս՝ Գանա) Կումասի քաղաքում՝ 1938 թվականի ապրիլի 8-ին։ Իր երկվորյակ քույրը՝ Էֆուա Աթթան, որը մահացել է 1991 թվականին, կրում էր Աթթա ազգանունը, որն ականերենով նշանակում է «երկվորյակ»[32]։ Անանն ու նրա քույրը ծնվել են Գանայի Աշանտի և Ֆանթե քաղաքների արիստոկրատ ընտանիքներից մեկում. իրենց պապերը և հորեղբայրը ցեղի պարագլուխներ են եղել[33]։

Ականերեն անուններում ավադույթի համաձայն երեխաներին անվանում են շաբաթվա այն օրվա անունով, որի ժամանակ ծնվել է երեխան։ Քոֆին ականերենում համապատասխանում է հայերենի ուրբաթին[34]։ Անանն ասում է, որ իր ազգանունը համապատասխանում է «Հրացան» բառը[35]։

1954 թվականից 1957 թվականը Աննանը սովորել է Մֆանցիպիմի էլիտար դպրոցում, որը 1870-ական թվականներին Գոլդ Քոսթում հիմնադրված է մեթոդիստների գիշերօթիկ դպրոցը է։ Աննան ասում է, որ դպրոցն իրեն սովորեցրել է «տառապել ամենուր, կապված լինել մարդկանց հետ»[36]։ 1957 թվականին, երբ Անանն ավարտեց Մֆանցիպիմի դպրոցը, Գոլդ Քոսթը վերջնականապես անկախություն ձեռք բերեց Միացյալ Թագավորությունից և անվանվեց «Գանա»։

1958 թվականին Անանը սկսեց ուսում ստանալ Կումասիի Գիտությունների և Տեխնոլոգիաների քոլեջում (ներկայումս՝ Գանայի Կվամե Նկրումայի անվան Գիտությունների և Տեխնոլոգիաների համալսարան)։ 1961 թվականին կրթաթոշակ է ստանում, որը նրան հնարավորությւոն է տալիս ԱՄՆՄինեսոտա նահանգի Սուրբ Պաուլ քաղաքի Մաքալեստեր քոլեջում կրթություն ստանալ տնտեսագիտության ոլորտում։ 1961-62 թվականին Շվեյցարիայի Ժնև քաղաքում նա ստացել է նախկին ֆրանսիական diplôme d'études approfondies դիպլոմը՝ միջազգային հարաբերություններ ոլորտում։ Մի քանի տարի աշխատելուց հետո Քոֆի Անանը սովորել է Մանչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի Կառավարման Սլոան դպրոցում[37] (1971–72)։

Անանն ազատ խոսում էր անգլերեն, ֆրանսերեն, ական և աֆրիկյան այլ լեզուներ[38]։

Կարիերա

խմբագրել

1962 թվականին Քոֆի Անանը սկսել էր աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գանձապահի պաշտոնում, որը Միավորված ազգերի գործակալություններից մեկն էր[39]։ 1974-1976 թվականներին աշխատել է Աքրայի «Գանա տուրիստական զարգացման ընկերություն»-ում՝ որպես մենեջեր[40]։ 1980 թվականին աշխատել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կադրերի բաժնի պետի պաշտոնում։ 1983 թվականին նա դարձել է Նյու Յորքի ՄԱԿ-ի քարտուղարության վարչական կառավարման ծառայության տնօրեն։ 1987 թվականին Անանը նշանակվել է ՄԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարման և անվտանգության համակարգողի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնին։ 1990 թվականին դարձել է Ծրագրերի պլանավորման, բյուջեի, ֆինանսների և վերահսկման հարցերով գլխավոր քարտուղարի օգնական[40]։

Երբ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին 1992 թվականին ստեղծեց խաղաղապահ գործողությունների դեպարտամենտը (DPKO), Անանն այստեղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի տեղակալ Մարրաք Գուլդինգի տեղակալի պաշտոնին[41]։ Այնուհետև Անանը 1993 թվականի մարտին նշանակվել է այդ բաժնի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնին[42]։ 1995 թվականի օգոստոսի 29-ին, երբ Գլխավոր Քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալի օդանավակայում էր և անհասանելի, Քոֆի Անանը ՄԱԿ-ի պաշտոնատարներին հանձնարարել է «սահմանափակ ժամանակով հրաժարվել Բոսնիայում օդային հարվածների վետոյի իրավունքից»։ Այս քայլը թույլ տվեց ՆԱՏՕ-ի ուժերին անցկացնել Օպերատիվ-հետախուզական գործողություն, և արդյունքում նա դարձավ Միացյալ Նահանգների ֆավորիտ։ Ռիչարդ Հոլբրուկի խոսքերով՝ Անանի «նուրբ ելույթը» համոզել էր Միացյալ Նահանգներին, որ նա Բուտրոս-Ղալիից հետո լավ պաշտոնակատար կլինի[43]։

Նա նշանակվել էր նախկին Հարավսլավիայում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնին, որտեղ ծառայել է 1995 թվականի նոյեմբերից մինչև 1996 թվականի մարտը[44][45]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (1997–2006)

խմբագրել

Նշանակում

խմբագրել

1996 թվականին Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին իր երկրորդ ժամկետի պաշտոնակատարումը դարդարեցրել էր։ Թեև նա հաղթել էր Անվտանգության խորհրդի կողմից 15 ձայնից ստանալով 14 ձայն՝ նրա հանդեպ Միացյալ Նահանգները վետո էր կիրռել[46]։ Անվտանգության խորհրդի չորս փակ նիստերից հետո Բուտրոս-Ղալին դադարեցրել է իր թեկնածությունը, դառնալով միակ գլխավոր քարտուղարը, որը երբևէ մերժվելէ երկրորդ ժամկետը։ Առաջին փուլում Անանն առաջին տեղն է զբաղեցրել՝ մեկ քվեով առաջ անցնելով Ամարա Էսսիին։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան Աննանի հանդեպ չորս անգամ վետո է կիրառել` ամենավերջում ձեռնպահ մնալով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աննանի 1996 թվականի դեկտեմբերի 13-ին խոսել է Քոֆի Անանի օգտին[47][48]։ Գլխավոր ասամբլեայի կողմից չորս օր անց քվեարկությամբ հաստատվելուց հետո[49]՝ նա 1997 թվականի հունվարի 1-ից սկսեց իր առաջին ժամկետը սկսեց որպես գլխավոր քարտուղար։

Անվտանգության խորհուրդը Աննանին 2001 թվականի հունիսի 27-ին առաջարկեց երկրորդ ժամկետի համար, և Գլխավոր ասամբլեան 2001 թվականի հունիսի 29-ին հաստատել է այն[50]

Մրցանակներ և շքանշաններ

խմբագրել
  • Խաղաղության Նոբելյան մրցանակ
  • Կորա պարգև Գանայի Աստղի շքանշան
  • Uwch-Groes Aur Teilyndod Awstria
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ
  • Գոտլիբ Դուտվայլերի պարգև
  • Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
  • Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ
  • Դագ Համարշոլդի պատվո մեդալ
  • Տորստեն Դեյլի հուշւտակի մրցանակ
  • Կոնֆուցիուսի խաղաղության մրցանակ
  • Բրունո Կրայսկու պարգև
  • Ուլոֆ Պալմեյի պարգև
  • Ինդիրա Գանդիի մրցանակ
  • Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ
  • Ֆիլադելֆիայի ազատության մեդալ
  • Ազատություն մրցանակ
  • «Հյուսիս-հարավ» մրցանակ
  • Սախարովի մրցանակ
  • Profile in Courage Award «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • Collar of the Order of the Star of Romania Honorary doctor of the Ghent University Fulbright Prize Honorary doctor of the Dresden University of Technology Honorary doctor of the Free University of Berlin Honorary doctor of the University of Geneva Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ honorary doctor of the University of Uppsala Honorary doctor of the Princeton University Honorary doctor of the Brown University Order of the Pioneers of Liberia Order of the Golden Heart of Kenya «Մանաս» օրդեն Knight Grand Cross in the Order of the Netherlands Lion 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան
  • Ազատության շքանշան
  • Order of Prince Yaroslav the Wise, 1st class Grand Cross of the Order of Merit of the Republic of Poland
  • Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ
  • Grand Collar of the Order of Good Hope
  • Պերի արևի օդենի մեծ խաչ
  • «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան
  • Order of Friendship Նիդերլանդական արյուծի շքանշան
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան
  • Order of Good Hope
  • Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
  • Order of Merit of the Republic of Poland Order of Merit of the Federal Republic of Germany
  • Ռումինիայի Աստղի շքանշան
  • Սուրբ Միքաելի և Սուրբ Գևորգի շքանշան և Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.imdb.com/name/nm1108319/bio
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 http://www.ccma.cat/324/mor-als-80-anys-kofi-annan-secretari-general-de-lonu-i-premi-nobel-de-la-pau/noticia/2871533/
  5. 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2018/08/18/mort-de-kofi-annan-ancien-secretaire-general-de-l-onu-et-nobel-de-la-paix_5343801_3382.html
  6. 6,0 6,1 6,2 tweet(բազմ․) // X(untranslated), 2018.
  7. 7,0 7,1 7,2 Former UN chief Kofi Annan dies // aljazeera.com — 2018.
  8. 8,0 8,1 https://documents.wfp.org/stellent/groups/public/documents/webcontent/wfp095101.pdf
  9. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2001/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 1767. — 2038 p.
  12. https://www.theaustralian.com.au/news/inquirer/give-til-it-hurts/news-story/8840f9554d63acf33c01193ab182982a
  13. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/kofi-annan-2002
  14. https://www.brown.edu/Administration/News_Bureau/2000-01/00-135.html
  15. https://www.uah.es/es/conoce-la-uah/la-universidad/actos-academicos-e-institucionales/doctores-honoris-causa/KOFI-ANNAN/
  16. https://www.unine.ch/unine/home/luniversite/Evenements/dies-academicus/dies-academicus-2008.html
  17. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  18. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  19. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  20. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  21. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1998. — ISSN 0242-6773
  22. Kofi Atta Annan (словацк.)
  23. Host. «BBC – The Editors: How to say: Kofi Annan» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  24. «The Nobel Peace Prize 2001». NobelPrize.org. Nobel Media AB 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  25. «Kofi Annan | Ghanaian statesman and secretary-general of the United Nations». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. Editorial (2005 թ․ մարտի 30). «The Verdict on Kofi Annan». Նյու Յորք Թայմս. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «United Nations Department of Political Affairs – Syria». Un.org. 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  28. Marcus, Jonathan (2012 թ․ փետրվարի 28). «Syria unrest: Opposition seeks arms pledge». BBC News. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  29. «Kofi Annan resigns as UN Syria envoy». The Times of India. 2012 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  30. «Kora Award winners announced». news24.com. 2000 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  31. «Kofi Annan vows to lead impartial Myanmar mission». www.aljazeera.com. 2016 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  32. «Kofi Annan Fast Facts». CNN International. 2013 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  33. «Kofi Annan – The Man To Save The World?». Saga Magazine. November 2002. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին – via William Shawcross.
  34. Akan dictionary entry for Kofi dictionary.kasahorow.com
  35. Crossette, Barbara (1997 թ․ հունվարի 10). «New U.N. Chief Promises Reforms but Says He Won't Cut Jobs». New York Times. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.
  36. Kofi Annan – Center of the Storm. Life Map. "A Chief's Son" Արխիվացված 2017-10-11 Wayback Machine, PBS.
  37. «The MIT 150: 150 Ideas, Inventions, and Innovators that Helped Shape Our World». The Boston Globe. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  38. "Kofi Annan" Արխիվացված 2010-07-13 Wayback Machine, The Elders
  39. Stanley Meisner (2007). Kofi Annan: A Man of Peace in a World of War. 978-0-470-28169-7. p27
  40. 40,0 40,1 Issaka K. Souare (2006). Africa in the United Nations System, 1945–2005. London: Adonis & Abbey Publishers Ltd. էջ 175. ISBN 9781912234837. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  41. Thant Myint-U, Amy Enid Scott, International Peace Academy (2007). The UN Secretariat: a brief history (1945–2006). International Peace Academy. էջ 88. ISBN 9780937722992. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  42. «FACTBOX: Career of Kofi Annan, Kenya crisis mediator». Reuters. 2008 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  43. Holbrooke, Richard (2011). To End a War: The Conflict in Yugoslavia—America's Inside Story. Random House. էջ 168. ISBN 978-03-0-776543-7.
  44. «Kofi Annan Biographical». The Nobel Prize. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  45. «Former Secretary-General Kofi Annan». UN.org. 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  46. Crossette, Barbara (1996 թ․ նոյեմբերի 20). «Round One in the U.N. Fight: A U.S. Veto of Boutros-Ghali». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  47. «BIO/3051 – "Kofi Annan of Ghana recommended by Security Council for appointment as Secretary-General of United Nations"» (Press release). UN. 1996 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12-ին.
  48. Traub, James (2006). The Best Intentions. New York: Farrar, Straus and Giroux. էջեր 66–67. ISBN 978-0-374-18220-5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  49. «GA/9208 -"General Assembly appoints Kofi Annan of Ghana as seventh Secretary-General"» (Press release). UN. 1996 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12-ին.
  50. «General Assembly Adopts Security Council Resolution to Appoint Kofi Annan to Further Term as Secretary-General». United Nations General Assembly (անգլերեն). 2001 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոֆի Անան» հոդվածին։
  NODES
admin 2
Idea 1
idea 1
INTERN 4