Քրոմիտ
Քրոմիտ, շպինելների խմբի օքսիդային միներալ, երկաթի և քրոմի օքսիդ՝ FeCr2O4: Երկաթի որոշ քանակ կարող է տեղակայվել մագնեզիումով առաջացնելով մագնեզիոքրոմիտի պինդ լուծույթ՝ MgCr2O4[6]: Ալյումինի ատոմներով տեղակայվելու արդյունքում առաջանում է հերցինիտ՝ FeAl2O4[7]:
Քրոմիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Օքսիդ միներալներ Շպինելների խումբ |
Բանաձև (կրկնվող միավորը) | (Fe, Mg)Cr2O4 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.BB.05 |
Դանա դասակարգում | 7.2.3.3 |
Բյուրեղի սիմետրիա | Fd3m |
Միավոր | a = 8.344 Å; Z = 8 |
Նույնականացում | |
Գույն | Սև, դարչնագույն-սև |
Շերտի գույն | շագանակագույն |
Բյուրեղի հատկություն | Հոծ, հատիկավոր |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային |
Թերթականություն | Չունի |
Բեկում | Անհարթ |
Դիմադրողականություն | Դյուրաբեկ |
Մոոսի կարծրություն | 5.5 |
Փայլ | Մետաղանման |
Շերտեր | Դարչնագույն |
Թափանցիկություն | Կիսաթափանցիկից անթափանց |
Ձգողականություն | 4.5 - 4.8 |
Օպտիկական հատկություններ | Իզոտրոպ |
Բեկման ցուցանիշ | n = 2.08-2.16 |
Այլ հատկանիշներ | Թույլ մագնիսականություն |
Ծանոթագրություններ | [1][2][3][4] |
Ենթակատեգորիա | շպինելներ[5] |
Այսօրվա դրությամբ քրոմիտը մետաղական քրոմ ստանալու համար ամենակարևոր արդյունաբերական միներալն է։ Մետաղական քրոմն օգտագործվում է չժանգոտվող պողպատների մեջ որպես լեգիրացնող բաղադրիչ։
Տարածվածություն
խմբագրելՔրոմիտը հանդիպում է երկրակեղևի շերտավորված ուլտրամաֆիկ ինտրուզիվ ապարներում[8]։ Բացի դրանից հանդիպում է նաև այնպիսի մետամորֆ ապարներում, ինչպիսին է սերպենտինիտը։ Քրոմիտի հանքաքարի շերտերը կազմավորվում են որպես ավելի վաղ կազմավորված մագմային ածանցյալներ։ Սովարաբար կապված են լինում նույն էտապում ձևավորված օլիվինի, մագնետիտի, սերպենտինի և կորունդի հետ։
Աշխարհում քրոմիտի ամենախոշոր հանքավայրը գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բուշվելդ անունով այդ հսկայական հրաբխային համալիրը կազմված է մի քանի շերտերից բաղկացած մաֆիտներից և ուլտրամաֆիտներից, որոնց 90%-ը քրոմիտ է[9]։
Մոնտանայի Ստիլուոտեր հրաբխային համալիրը նույնպես պարունակում է նշանակալի քանակությամբ քրոմիտ[2]։ Քրոմիտի հանքեր կան ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆիլիպիններում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Կանադայում[10]։
Քրոմիտ հայտնաբերվել է նաև երկնաքարերում[10]։
Կիրառում
խմբագրելՔրոմի ապարները միայն քրոմիտն ու մագնեզիոքրոմիտն են։ Տնտեսական երկրաբանությունը քրոմիտ է անվանում քրոմիտ-մագնեզիոքրոմիտ ամբողջ շարքը՝ FeCr2O4, (Fe,Mg)Cr2O4, (Mg,Fe)Cr2O4 և MgCr2O4[4]: Քրոմիտից ստացվող հիմնական արտադրանքը մետաղական քրոմն ու ֆերոքրոմն են։ Դրանց ստացման համար ապարի հալեցման պրոցեսները միմյանցից էականորեն տարբերվում են։ Ֆերոքրոմ ստանալու համար քրոմիտային ապարը վերականգնում են ալյումինով ալյումինաթերմիայի եղանակով։ Իսկ մաքուր քրոմ ստանալու համար երկաթն առանձնացնում են քրոմից երկու փուլով՝ թրծում և տարալվացում[11]։
Քրոմիտն օգտագործվում է որպես հրակայուն նյութ, քանի որ ունի բարձր ջերմադիմացկունություն[12]։
Քրոմիտից ստացված քրոմն օգտագործվում է այնպիսի կոռոզիադիմացկուն համաձուլվածքների քրոմացման ու լեգիրման համար ինչպիսիք են նիքրոմը և չժանգոտվող պողպատը։ Այն օգտագործվում է նաև որպես ներկանյութ ապակու, ներկերի արտադրությունում, որպես օքսիդիչ օգտագործվում է կաշվի դաբաղման համար[13]։ Ինչպես նաև գտագործվում է որպես զարդաքար[14]։
Հանքավայրեր
խմբագրել2002թվականին արդյունահանվել է 14 600 000 տոննա քրոմիտ, որից 44% Հարավային Աֆրիկա, 18% Հնդկաստան[15], 16% Ղազախստան, 5% Զիմբաբվե, 4% Ֆինլանդիա, 4% Իրան և Բրազիլիան մի քանի այլ երկրների հետ կազմում են քրոմիտի համաշխարհային արդյունաբերության 10%-ից ավելի քիչ բաժինը[16][17]։ Աֆղանստանում առկա է բարձրորոկ քրոմիտային հանքի նշանակալի պաշար, որն ապօրինի ճանապարհով արդյունահանվում է Խոստ գավառում և մաքսանենգ ճանապարհով հանվում է երկրից[18]։
Վերջին շրջանում քրոմիտի հանքաքարի խոշորագույն սպառողը Չինաստանն է, որը հանքը ներկրում է Հարավային Աֆրիկայից, Պակիստանից և այլ երկրներից։ Խտանյութը օգտագործվում է ֆերոքրոմի արտադրության համար, որն էլ իր հերթին օգտագործվում է չժանգոտվող պողպատի և այլ համաձուլվածքների համար[19]։
2010 թվականի ապրիլին Օնտարիոյի կառավարությունը հայտարարեց[20], որ երկրի հյուսիսային մասում գտնվող Հրե օղակ կոչվող շրջանում շահագործման է հանձնելու քրոմիտի մեծ հանքավայր, բայց հետո այդ գործընթացը դադարեցվեց[21]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Handbook of Mineralogy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 2,0 2,1 Klein, Corneis and Cornelius S. Hurlbut, Manual of Mineralogy, Wiley, 20th ed., pp. 312–313. 0-471-80580-7.
- ↑ Webmineral data
- ↑ 4,0 4,1 Mindat.org
- ↑ Biagioni C., Pasero M. The systematics of the spinel-type minerals: An overview // Am. Mineral. — Mineralogical Society of America, 2014. — Vol. 99, Iss. 7. — P. 1254–1264. — ISSN 0003-004X; 1945-3027 — doi:10.2138/AM.2014.4816
- ↑ http://www.mindat.org/min-8675.html Mindat
- ↑ http://www.mindat.org/min-8674.html Mindat
- ↑ Gu, F; Wills, B (1988). «Chromite- mineralogy and processing». Minerals Engineering. 1 (3): 235. doi:10.1016/0892-6875(88)90045-3.
- ↑ Guilbert, John M., and Park, Charles F., Jr. (1986) The Geology of Ore Deposits, Freeman, 0-7167-1456-6
- ↑ 10,0 10,1 Feick, Kathy. «Chromite». uwaterloo.ca/earth-sciences-museum/. Earth Science Museum. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Papp, John F.; Lipin Bruce R. (2006). «Chromite». Industrial Minerals & Rocks: Commodities, Markets, and Uses (7th ed.). SME. ISBN 978-0-87335-233-8.
- ↑ Routschka, Gerald (2008). Pocket Manual Refractory Materials: Structure - Properties - Verification. Vulkan-Verlag. ISBN 978-3-8027-3158-7.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Tables of Gemstone Identification By Roger Dedeyne, Ivo Quintens, p.189
- ↑ «Chromites of India» (PDF).
- ↑ Papp, John F. «Mineral Commodity Summary 2006: Chromium» (PDF). United States Geological Survey. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Papp, John F. «Minerals Yearbook 2006: Chromium» (PDF). United States Geological Survey. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Bowley, Graham (2012 թ․ սեպտեմբերի 8). «Afghans Wary as Efforts Pick Up to Tap Mineral Riches». The New York Times.
- ↑ «How Products are Made, Vol. 1». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «YouTube - premierofontario's Channel». YouTube. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Cliffs suspends Ring of Fire project in northern Ontario». CBC News. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրոմիտ կատեգորիայում։ |