Օբյեկտիվիզմ, փիլիսոփայական ուղղություն, որը զարգացրել է ռուս-ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռանդը։ Նա նկարագրում էր իր փիլիսոփայությունը այսպես․ «մարդու՝ որպես հերոսական էակի կոնցեպտ՝ իր սեփական երջանկությամբ, իր կյանքի բարոյական նպատակով, արդյունավետ ձեռքբերումներով, ամենաազնիվ գործունեությամբ և բանականությամբ՝ որպես միակ բացարձակ»[1]։

Ատլասի արձանը Նյու Յորքում, որը հաճախ զուգորդվում է օբյեկտիվիզմի հետ

Ռենդն իր օբյեկտիվիստական տեսանկյունն առաջին հերթին արտահայտել է գեղարվեստական գրականության մեջ, հատկապես՝ «Շատրվանագլուխը» (1943) և «Ատլանտը պարզեց թևերը» (1957) գրքերում[2], իսկ ավելի ուշ՝ ոչ գեղարվեստական էսսեներում և գրքերում, ինչպես օրինակ «Եսասիրության առաքինությունը» (1964) և «Փիլիսոփայություն․ ով ունի դրա կարիքը» (1982)։

Լեոնարդ Պեյկոֆը՝ պրոֆեսիոնալ փիլիսոփա և Ռանդի մտավոր ժառանգորդը[3][4], օբյեկտիվիզմը բնութագրում էր որպես «փակ համակարգ», քանի որ դրա «հիմնարար սկզբունքները» սահմանվել են հեղինակի կողմից և ենթակա չեն փոփոխության։ Այնուամենայնիվ, նա նաև հայտարարել է, որ «նոր հետևանքներ, կիրառություններ և ինտեգրումներ միշտ կարելի է հայտնաբերել»[5]։ Այս տեսակետը կիսում է նաև Քրեգ Բիդլը իր «Ի՞նչ է օբյեկտիվիզմը» հոդվածում[6]։ Նա կարծում է, որ օբյեկտիվիզն ինքնին ձևավորված փիլիսոփայություն է՝ ստեղծված Այն Ռանդի կողմից, որը տվել է օբյեկտիվիզմի բոլոր բնութագրիչները, իսկ նոր մեկնաբանությունները պարզապես հավելումներ են։

Օբյեկտիվիզմի հիմնական դրույթներից մեկն այն է, որ իրականությունը գոյություն ունի անկախ այն բանից մարդիկ ընկալում են այն, թե ոչ։ Ըստ այդմ, կարելի է իրական աշխարհից օբյեկտիվ գիտելիք ստանալ միայն տրամաբանության միջոցով։ Հենց այս պատճառով Ռանդը իր փիլիսոփայությունը հաճախ անվանում է «երկրի վրա ապրելու փիլիսոփայություն»[6]։ Մեկ այլ կարևոր դրույթ է այն, որ մարդու կյանքի միակ բարոյական նպատակը սեփական երջանկության ձգտումն է (տես ռացիոնալ էգոիզմ)։ Օբյեկտիվիզմի ջատագովները նաև առանձնակի տեղ են տալիս laissez-faire կապիտալիզմին, քանի որ այն համարում են միակ բարոյական համակարգը, որ պաշտպանում է անհատների իրավունքներն ու շահերը։

Ակադեմիական փիլիսոփաները, ընդհանուր առմամբ, քիչ ուշադրություն են դարձրել կամ մերժել են Ռանդի փիլիսոփայությունը[7], չնայած ակադեմիկոսների ավելի փոքր թիվն իրոք պաշտպանել և շարունակում է պաշտպանել նրան ու նրա տեսակետերը[8]։ Այնուամենայնիվ, օբյեկտիվիզմը մեծ ազդեցություն է թողել ազատականների և ամերիկացի պահպանողականների վրա[9]։

Փիլիսոփայություն

խմբագրել
 
Այն Ռանդը 1957-ին

Այն Ռանդը իր փիլիսոփայական մտքերն ի սկզբանե արտահայտել է գեղարվեստական գործերում, որից հետո միայն սկսել է գրել «Օբյեկտիվիստական ամսաթերթ», «Օբյեկտիվիստը» և «Այն Ռանդ նամանակի» ամսագրերում։ Հատկանշական է նրա «Օբյեկտիվիստական իմացաբանության ներածություն» աշխատությունը, որում նրա ներկայացրել է իր փիլիսոփայության հիմքերը և կարևոր դրույթները։

Ռանդն իր փիլիսոփայությունն անվել է «օբյեկտիվիզմ», քանի որ մարդու գիտելիքներն ու արժեքները օբյեկտիվ են. դրանք գոյություն ունեն և որոշվում են իրականությամբ, բացահայտվում են մարդու մտքով և չեն ստեղծվում մարդու կողմից[10]։ Իրականությունն այն է, ինչ կա, և հնարավոր չէ իրականությունը այլ կերպ ընկալել, քան ինչպես այն գոյությունը ունի։ Բացի այդ, իրականության գոյության վրա հիմնված փիլիսոփայության՝ իր նախընտրած տերմինն արդեն ընտրված էր, այն է՝ Էքզիստենցիալիզմ[11]։

Օբյեկտիվիզմը համարելով երկրի վրա ապրելու փիլիսոփայություն՝ Ռանդը մտադիր էր ցույց տալու իրականության արժևորումը և շեշտադրելու մարդու բնությունը և բնական աշխարհը, որում ապրում ենք[12]։

Մետաֆիզիկա․ օբյեկտիվ իրականություն

խմբագրել

Ռանդի փիլիսոփայությունը սկսվում է 3 աքսիոմներով՝ Գոյություն, Գիտակցություն և Ինքնության օրենք[13]։ Ռանդը համարում էր, որ աքսիոմը «պնդում է, որը բացահայտում է գիտելիքի հիմքը և այդ գիտելիքի հետ կապ ունեցող ցանկացած առնչություն, և այն պարտադիր կերպով գոյություն ունի մյուսների մեջ, անկախ այն բանից խոսողը որոշում է ընդունել դա, թե ոչ։ Աքսիոմը դրույթ է, որը օգտագործվում է իր հակառակորդների դեմ և հաղթում է այն փաստով, որ նրանք պետք է ընդունեն այդ աքսիոմը և օգտագործեն ժխտման ցանկացած փորձի ընթացքում[14]»։ Լեոնարդ Պեյկոֆը կարծում էր, որ Ռանդի փաստարկը աքսիոմների վերաբերյալ «ապացույցը չէ այն բանի, որ Գոյության, Գիտակցության և Ինքնության օրենքի աքսիոմները գոյություն ունեն։ Այն ապացույց է, որ դրանք աքսիոմներ են՝ գիտելիքի հիմքը և հետևաբար, անխուսափելի են[15]»։

 
Լեոնարդ Պեյկոֆ

Ռանդն ասում էր, որ «գոյությունն» ինքնին ակնհայտ փաստ է։ Այն բացարձակ է և գտնվում է բոլոր այլ գիտելիքների հիմքում, այսինքն՝ «գոյությունը գոյություն ունի»։ Փաստերը միշտ մնում են փաստեր, անկախ որևէ բանից։ Հասարակության հավատալիքները, սովորություններն ու սովորություները չեն փոխում իրականությունը։ Դրանք կամ համընկնում են իրականության փաստերի հետ, կամ ոչ։ Որոշ մշակույթներում կարծում են, որ երկիրը տափակ է, ստրկությունը լավ բան է, կանայք պետք է ստորադասվեն տղամարդկանց, սակայն դա չի փոխում երևույթների բնական էությունը։ Դրանք հակասության են իրականությանը, հետևաբար կեղծ են։

Ռանդը նաև պնդում էր, որ լինելը նշանակում է լինել «ինչ-որ բան», որ «գոյությունը ինքնություն է»։ Այսինքն, լինելը նշանակում է լինել «հատուկ բնույթի էություն, որը կազմված է հատուկ հատկանիշներից»[16]։ Այն, ինչը չունի բնույթ կամ հատկանիշներ, գոյություն չունի և չի էլ կարող գոյություն ունենալ։ Գոյության աքսիոմը հասկացվում է որպես ինչ-որ բան ոչնչից տարբերելը, մինչդեռ Ինքնության օրենքը հասկացվում է որպես մեկ բան մյուսից տարբերելը, այսինքն՝ չհակասության օրենքի մասին մարդու առաջին գիտակցումը, մնացած գիտելիքի ևս մեկ կարևոր հիմք։ Ինչպես գրել է Ռանդը․ «Տերևը չի կարող միևնույն ժամանակ լինել կարմիր և կանաչ, այն չի կարող միաժամանակ սառչել և այրվել... A=A[17]»։ Օբյեկտիվիզմը մերժում է հավատքը որևէ բանի նկատմամբ, որը ենթադրաբար գերազանցում է գոյությունը[18]։

Ռանդը պնդում էր, որ գիտակցությունը «գոյություն ունեցողն ընկալելու ունակությունն է»։ Ինչպես նա էր նշում, «գիտակից լինել նշանակում է «ինչ-որ բանի» գիտակցում ունենալ, այսինքն՝ գիտակցությունն ինքնին չի կարող տարբերվել կամ հասկացվել, բացառությամբ անկախ իրականության առնչությամբ[19]։ Այսպիսով, օբյեկտիվիզմը պնդում է, որ միտքը իրականություն չի ստեղծում, այն իրականությունը բացահայտելու միջոց է[20]։ Այլ կերպ է ասած, գոյությունը «գերակայություն» ունի գիտակցության նկատմամբ, որը պետք է համապատասխանի նրան։ Ռանդի բերած ցանկացած այլ փաստարկ նա անվանել է «գիտակցության գերակայություն», ներառյալ մետաֆիզիկական սուբյեկտիվիզմի կամ թեիզմի ցանկացած տարբերակ[21]։

Օբյեկտիվիստական փիլիսոփայության մեկնաբանությունները և պատճառաբանությունը բխում է իր Ինքնության աքսիոմից[22]։ Ըստ Ռանդի, սուբյեկտներն են, որոնք գործում են, և յուրաքանչյուր գործողություն էության գործողություն է։ Սուբյեկտների գործունեության ձևը պայմանավորված է իրենց հատուկ բնույթով (կամ «ինքնությամբ»)։ Եթե դրանք տարբեր լինեին, այլ կերպ կգործեին։ Ինչպես մյուս աքսիոմների դեպքում, պատճառահետևանքային կապերի անուղղակի ըմբռնումը բխում է սուբյեկտների միջև պատճառահետևանքային կապերի առաջնային դիտարկումներից, նույնիսկ նախքան դրանց բանավոր նույնականացումը, և ծառայում է որպես հետագա գիտելիքների հիմք[23]։

Իմացաբանություն. պատճառ

խմբագրել

Ըստ Ռանդի, մարդկությանը տրված գիտելիքից ավելին ձեռք բերելը ընկալումների միջոցով պահանջում է և՛ կամք, և՛ զննողական հմտություններ՝ կիրառելու ինդուկտիվ և դեդուկտիվ դատողություններ կատարելու ունակությունը։ Օրինակ՝ եթե մարդկանց ասում են, որ գոյություն ունեն վիշապներ, որքան էլ դա հրապուրիչ և իրական թվա, չի կարող փոխել իրականությունը։ Անհրաժեշտ է ապացուցել դրանց գոյությունը, որպեսզի հավատը ճշմարտացի լինի[24]։ Այսպիսով, իմացաբանությունն օգնում է մտածել և պատճառաբանել, ընդունել եզրակացություններն այնպիսին, ինչպիսին դրանք ստացվում են տրամաբանորեն, որքան էլ հաճելի կամ տհաճ լինեն այդ եզրակացությունները[25]։

Օբյեկտիվիստական իմացաբանությունը սկսվում է «գիտակցությունը նույնականացում է» սկզբունքով։ Սա անմիջական հետևանք է այն մետաֆիզիկական սկզբունքի, ըստ որի «գոյությունը ինքնություն է»[26]։ Ռանդը սահմանել է «պատճառը» որպես «կարողություն, որը նույնացնում և ինտեգրում է մարդու զգայարաններով տրամադրված նյութը»[27]։ Նա գրել է. «Մեթոդի հիմնարար հայեցակարգը, որից կախված են բոլոր մյուսները, տրամաբանությունն է։ Տրամաբանության տարբերակիչ հատկանիշը ցույց է տալիս գործողությունների բնույթը (ոչ հակասական նույնականացման արվեստը) և դրանց նպատակը (գիտելիքը)՝ միևնույն ժամանակ բաց թողնելով տրամաբանական եզրակացության գործընթացի երկարությունը, բարդությունը կամ կոնկրետ քայլերը, ինչպես նաև տրամաբանության կիրառման ցանկացած դեպքում ներգրավված կոնկրետ ճանաչողական խնդրի բնույթը[28]»:

Ըստ Ռանդի, գիտակցությունն ունի կոնկրետ և ամբողջական ինքնություն, ինչպես այն ամենը, ինչը գոյություն ունի։ Հետևաբար այն պետք է իրացման որոշակի մեթոդով աշխատի և ըստ Ռանդի, այն փաստը, որ գիտակցությունն ինքնին պետք է ունենա ինքնություն, ենթադրում է ինչպես համընդհանուր թերահավատության մերժում, որը հիմնված է գիտակցության «սահմանների» վրա, այնպես էլ հայտնության, հույզերի կամ հավատքի վրա հիմնված համոզմունքի ցանկացած պահանջի։

Օբյեկտիվիստական ողջ իմացաբանությունը պնդում է, որ գիտելիքը, ի վերջո, հիմնված է ընկալման վրա։ «Ընկալումները, ոչ թե զգացմունքները, տրվածն են, ինքնըստինքյան»[29]։ Ընդհանրապես, գիտելիքները մարդ կարող է ստանալ իր 5 զգայարանների միջոցով՝ համադրելով ստացած տեղեկատվությունը իրականության հետ և դրա վրա կառուցելով իր հետագա բացահայտումները։ Ռանդը մերժում էր, զգացմունքների վրա հիմնված գիտելիքը և այն համարում աքսիոմատիկ ու «գողացված հայեցակարգ»[30]։ Նա պնդում էր, որ ընկալումը, ֆիզիոլոգիապես որոշված, սխալվելու ունակ չէ։ Օրինակ՝ տեսողական պատրանքը ընկալման մակարդակում է սխալ, ոչ թե տեսողության սխալն է[31]։ Հետևաբար, զգայական ընկալման գոյությունը ենթակա չէ ապացուցման (քանի որ այն ենթադրվում է բոլոր ապացույցներով, քանի որ ապացույցը միայն զգայական ապացույցներ բերելու խնդիր է)։ Եվ ոչ էլ պետք է հերքվի դրա լինելիությունը, քանի որ հայեցակարգային գործիքները պետք է օգտագործվեն դա անելու համար։ Ընկալման սխալը, հետևաբար, հնարավոր չէ ստուգել։ Արդյունքում Ռանդը մերժում էր իմացաբանական թերահավատությունը, քանի որ նա ասում էր, որ թերահավատների պնդումը գիտելիքի մասին «խեղաթյուրված» ընկալման ձևով կամ միջոցներով անհնար է[31]։

Օբյեկտիվիզմում տարբերակվում են նաև ձևն ու օբյեկտը։ Այն ձևը, որով օրգանիզմն ընկալվում է, որոշվում է դրա զգայական համակարգերով։ Ինչ ձևով էլ այն ընկալվի, իրականության մեջ այդպիսին է[32]։ Ռանդը հետևաբար մերժում էր կանտիան երկատվությունը հետևյալ երկուսի միջև՝ «իրերն այնպես, ինչպես մենք ընկալում ենք դրանք» և «իրերը այնպիսին, ինչպիսին իրենք կան»։ Նա գրում է․

Մարդու գիտակցության և հատկապես նրա հայեցակարգային կարողության վրա հարձակումը հիմնված է այն անվիճելի նախադրյալի վրա, որ գիտակցության «գործընթացի» միջոցով ձեռք բերված ցանկացած գիտելիք անպայմանորեն սուբյեկտիվ է և չի կարող համապատասխանել իրականության փաստերին, քանի որ այն «մշակվող» գիտելիք է … [բայց] ողջ գիտելիքը «մշակված գիտելիք է»՝ լինի զգայական, ընկալողական կամ հայեցակարգային մակարդակում։ «Չմշակված» գիտելիքը կլինի առանց ճանաչման միջոցների ձեռք բերված գիտելիք[33]։։

 
Ռանդի «Օբյեկտիվիստական իմացաբանության ներածություն» աշխատությունը, որը բացատրում է իր տեսությունը Հայեցակարգի ձևավորման տեսության վերաբերյալ։

Իմացաբանության ասպեկտը, որն ամենաշատը մշակել է Ռանդը, Հայեցակարգի ձևավորման տեսությունն է, որը նա ներկայացրել է «Օբյեկտիվիստական իմացաբանության ներածություն» աշխատության մեջ։ Նա պնդում էր, որ հասկացությունները ձևավորվում են չափումների բացթողման գործընթացով։

Ըստ Ռանդի՝ «չափումներ բաց թողնված» տերմինը չի նշանակում, որ չափումները համարվում են գոյություն չունեցող, նշանակում է, որ «չափումներ կան, բայց նշված չեն»։ Այդ չափումները պետք է լինեն գործընթացի էական մասըԼ Սկզբունքը հետևյալն է․ որոշակի քանակով չափումներն անհրաժեշտ են, սակայն դրանց քանակը սահմանափակված չէ»[34]։։

Ռանդը պնդում էր, որ հասկացությունները հիերարխիկ կառուցվածք ունեն։ Հասկացությունները, ինչպես օրինակ «շուն»-ը, որոնք միավորում են ընկալման մեջ առկա «կոնկրետները», կարող են տարբերակվել («դաշշունդ», «պուդել» և այլ հասկացությունների մեջ) կամ ինտեգրվել («կատու», «կենդանի» հասկացությունների հետ միասին)։ Վերացական հասկացությունները, ինչպիսին է «կենդանի»-ն, կարող են հետագայում ինտեգրվել այնպիսի հասկացությունների մեջ, ինչպիսին է «կենդանի էակ»։ Հայեցակարգերը ձևավորվում են առկա գիտելիքների համատեքստում։ Փոքր երեխան շներին տարբերում է կատուներից և հավերից, բայց կարիք չունի բացահայտորեն տարբերել նրանց կենդանիների այլ տեսակներից, որոնք դեռ հայտնի չեն իրեն, որպեսզի ձևավորի «շուն» հասկացությունը[35]։

Քանի որ հասկացությունները բնութագրվում են որպես «բաց» դասակարգումներ, որոնք գերազանցում են իրենց անցյալի կամ ներկայիս սահմանումների մեջ ներառված բնութագրերը, օբյեկտիվիստական իմացաբանությունը մերժում է վերլուծական-սինթետիկ տարբերակումը որպես կեղծ երկատվություն[36], ինչպես նաև ժխտում նախնական գիտելիքի հնարավոր գոյությունը[37]։

Ռանդը մերժում էր «զգացողությունը» որպես գիտելիքի աղբյուր ընդունելը։ Նա գիտակցում էր հույզերի կարևորությունը մարդկանց համար, բայց պնդում էր, որ զգացմունքները գիտակցված կամ ենթագիտակցական գաղափարների հետևանք են, որոնք մարդն արդեն ընդունում է, սակայն այն չպետք է լինի իրականության գիտակցմանը հասնելու միջոց։ «Զգացմունքները ճանաչողության գործիքներ չեն»[38]։ Ռանդը նաև մերժում էր հավատքի կամ միստիկայի ցանկացած ձև, որոնք երկուսն էլ նա հոմանիշներ էր օգտագործոըմ։ Նա սահմանում էր հավատը որպես «մեղադրանքների ընդունում առանց ապացույցների՝ սեփական զգայարաններից և բանականության ապացույցներից դուրս կամ դրանց դեմ...[39]։ Հայտնության վրա ապավինելը նման է տախտակի վրա ապավինելուն․ այն շրջանցում է ցույց տալու անհրաժեշտությունը, թե ինչպես են իր արդյունքները կապվում իրականության հետ։ Հավատքը, Ռանդի համար, գիտելիքի «կարճ ճանապարհ» չէ, այլ ոչնչացնող «կարճ միացում»[40]։

Օբյեկտիվիզմն ընդունում է այն փաստը, որ մարդ արարածն ունի սահմանափակ գիտելիքներ, խոցելի է սխալների նկատմամբ և անմիջապես չի հասկանում իր գիտելիքների բոլոր հետևանքները[41]։ Ըստ Պեյկոֆի, մարդ կարող է նախադրյալի վրա վստահ լինել, եթե բոլոր առկա փաստերն ապացուցում են այն, այսինքն՝ այն կարող է տրամաբանորեն ինտեգրվել մյուս գիտելիքների հետ[42]։

Ռենդը մերժում է ավանդական ռացիոնալիստական և էմպիրիստական երկատվածությունը՝ պնդելով, որ այն կեղծ այլընտրանք է։ Ռանդը հավատում էր, որ դրանցից ոչ մեկը հնարավոր չէ, քանի որ զգայարաններն ապահովում են գիտելիքի հիմքը, մինչդեռ հայեցակարգային մշակումը նույնպես անհրաժեշտ է որոշակի դրույթներ հաստատելու համար։

Իմացաբանության քննադատություն

խմբագրել

Փիլիսոփա Ջոն Հոսփերսը, որը մեծ ազդեցություն է կրել Ռանդին և կիսել է քաղաքական հայացքները, անհամաձայնություն ուներ Ռանդի մեկնաբանած իմացաբանության հետ[43]։ Որոշ փիլիսոփաներ, ինչպես որ Թիբոր Մաչանը, կարծում են, որ օբյեկտիվիստական իմացաբանությունը ամբողջական չէ[44]։

Հոգեբանության դասախոս Ռոբերտ Լ․ Քամփբելը գրում է, որ օբյեկտիվիստական իմացաբանության և կոգնիտիվ գիտության միջև հարաբարերությունները շարունակում են մնալ ոչ պարզ, քանի որ Ռանդը պնդումներ էր տալիս մարդկային ճանաչողության և դրա զարգացման վերաբերյալ, որոնք հոգեբանության ոլորտից էին գալիս, մինչդեռ Ռանդը նաև քննադատում էր այն, որ փիլիսոփայությունը տրամաբանական առումով ավելի բարձր է հոգեբանությունից և ոչ մի կերպ կախված չէ նրանից[45][46]։

Փիլիսոփաներ Ռանդալ Դիպերտը և Ռոդերիկ Թ. Լոնգը պնդում են, որ օբյեկտիվիստական իմացաբանությունը միախառնում է ընկալման գործընթացը, որի միջոցով դատողությունները ձևավորվում են դրանց արդարացման ձևի հետ՝ դրանով իսկ անհասկանալի դարձնելով այն, թե ինչպես են զգայական տվյալները վավերացնում դատողությունները, որոնք կառուցված են դրույթներով[47][48]։

Էթիկա․ անձնական հետաքրքրություն

խմբագրել

Օբյեկտիվիզմը նաև անդրադառնում է էթիկակայի և դրա վերաբերյալ մտահոգություններին։ Ընդհանրապես Ռանդը բարոյականության մասին շատ է գրել իր աշխատանքներում՝ «Մենք՝ ողջերս» (1936), «Ատլանտը պարզեց թևերը» (1957) և «Եսասիրության առաքինությունը» (1964)։ Իր «Օբյեկտիվիստական էթիկա» հոդվածումՌանդը խոսում է այն մասին, որ որևէ փիլիսոփա չի տվել ռացիոնալ, օբյեկտիվորեն ներկայացնելի, գիտական պատասխան «ինչու մարդը արժեհամակարգի կարիք ունի» հարցին։ Եվ քանի դեռ մարդկությունը չունի այդ պատասխանը որևէ արժեհամակարգ չի կարող բացահայտվել կամ սահմանվել։ Փիլիսոփաներից ամենամեծը՝ Արիստոտելը, չի անդրադարձել էթիկային որպես գիտություն, փոխարենը հենվել է նրա վրա, թե ինչպես են իր ժամանակի խելացի և արժանապատիվ մարդիկ որոշումներ կայացրել։ Շատ փիլիսոփաներ նաև համարել են էթիկան պարզապես գոյություն ունեցող երևույթ՝ առանց փորձելով բացահայտել իր մետակաֆիզիկական պատճառները։ Ոմանք նույնիսկ ձգտել են միստիցիզմը ներմուծել էթիկայի մեջ[49]։

Ռանդը բարոյականությունը սահմանում է որպես «արժեքների նորմեր, որն առաջնորդում է մարդու այն ընտրություններն ու գործողությունները, որոնք որոշում են նրա կյանքի նպատակն ու ընթացքը»[50]։ Ռանդը պնդում էր, որ առաջին հարցն այն չէ, թե որն է արժեքների այդ նորմերը, թե «Արդյո՞ք մարդուն ընդհանրապես արժեքներ պետք են և ինչո՞ւ»։ «Միայն «կյանք» հասկացությունն է, որ հնարավոր է դարձնում «արժեք» հասկացությունը», և «այն փաստը, որ կենդանի էակը «կա», որոշում է այն, ինչ նա «պետք է» անի»[51],- գրում է Ռանդը։- «Տիեզերքում միայն մի հիմնարար այլընտրանք կա՝ գոյություն կամ չգոյություն, և այն վերաբերում է էակների մեկ դասին՝ կենդանի օրգանիզմներին։ Անկենդան նյութի գոյությունն անվերապահ է, կյանքի գոյությունը՝ ոչ. այն կախված է որևէ կոնկրետ գործողության ընթացքից... Միայն կենդանի օրգանիզմ է, որը կանգնած է մշտական այլընտրանքի առաջ՝ կյանքի կամ մահվան հարցի»։

Ռանդը պնդում էր, որ մարդու ազատ կամքի հիմնական շեշտադրումը ընտրությունն է՝ «մտածե՞լ, թե՞ չմտածել»։ «Մտածելը ավտոմատ գործառույթ չէ։ Մարդն իր կյանքի ցանկացած ժամի և ցանկացած հարցում ազատ է մտածելու կամ խուսափելու այդ ջանքերից։ Մտածելը պահանջում է լիարժեք, կենտրոնացված գիտակցության վիճակ։ Սեփական գիտակցությունը կենտրոնացնելու գործողությունը կամային է։ Մարդը կարող է կենտրոնացնել իր միտքը դեպի իրականության լիարժեք, ակտիվ, նպատակաուղղված գիտակցումը, կամ նա կարող է ապակենտրոնացնել այն և թույլ տալ, որ իրեն կիսագիտակցական վիճակում շեղվի՝ ուղղակիորեն արձագանքելով անմիջական պահի ցանկացած պատահական գրգռիչի՝ իր անուղղորդված զգայական-ընկալման մեխանիզմի ողորմությամբ և ցանկացած պատահական, ասոցացված կապից, որը կարող է տեղի ունենալ»[52]։ Ըստ Ռանդի, ունենալով ազատ կամք՝ մարդ արարածը պետք է «ընտրի» իր արժեքները. մարդն «ինքնաբերաբար» չունի սեփական կյանքը որպես իր վերջնական արժեք։ Անկախ նրանից, թե իրականում մարդու գործողությունները նպաստում և կատարում են իր կյանքը, թե ոչ, փաստի հարց է, ինչպես դա բոլոր մյուս օրգանիզմների դեպքում է։ Բայց թե արդյոք մարդը կգործի իր բարեկեցությունը խթանելու համար, կախված է նրանից և անմիջական կապ չունի իր ֆիզիոլոգիայի հետ։ «Մարդը ուժ ունի գործելու որպես սեփական կործանիչ, և այդպես է նա գործել իր պատմության մեծ մասի ընթացքում»[53]։

«Ատլանտը պարզեց թևերը» գրքում Ռանդը գրում է․ «Մարդու միտքն իր գոյության միակ միջոցն է։ Կյանքը տրված է նրան, գոյությունը ոչ։ Մարմինը տրված է, պահպանելը ոչ։ Միտքը տրված է նրան, բովանդակությունը ոչ։ Ողջ մնալու համար նա պետք է գործի և մինչ այդ նա պետք է իմանա իր արարքների նպատակը։ Մարդը չի կարող ուտելիք ձեռք բերել առանց ուտեիքի և այն ձեռք բերելու մասին գիտելիքի։ Նա չի կարող փոս փորել կամ շինություններ կառուցել առանց նպատակի և դրանց հասնելու միջոցների։ Ողջ մնալու համար նա պետք է մտածի[54] Իր նովելներում՝ «Շատրվանագլուխը» և «Ատլանտը պարզեց թևերը», նա շեշտում է արդյունավետ աշխատանքի, ռոմանտիկական սիրո և մարդկային երջանկության արվեստի կարևորությունը և դրամտիկակակացնում է դրանք ձեռք բերելու բարոյակական կերպարը։ Օբյեկտիվիստական էթիկայում առաջնային արժեքը ռացիոնալությունն է, ինչպես Ռանդն է նկատի ունեցել, «գիտելիք ձեռք բերելու, արժեքները դատելու և գործողության մղելու միակ ձևը՝ մտածելու ըմբռնումը և ընդունումը»[55]։

Բարոյական նորմերի նպատակը, ասում էր Ռանդը, այն սկզբունքների ապահովումն է, որոնց միջոցով մարդը կարող է հասնել այն արժեքներին, որոնք պահանջում են իր գոյությունը[56]։ Ռանդն ամփոփում է․ եթե [մարդը] ընտրի ապրելը, ապա ռացիոնալ էթիկան նրան կասի, թե գործողության ինչ սկզբունքներ են պահանջվում իր ընտրությունն իրականացնելու համար։ Եթե նա չընտրի ապրելը, բնությունը կգնա իր հունով։ Իրականությունը մարդուն առերեսում է բազմաթիվ «պարտադիրների» հետ, բայց դրանք բոլորը պայմանական են. իրական անհրաժեշտության բանաձևն է՝ «դու պետք է, եթե ․․․ Եվ եթե-ն նշանակում է մարդու ընտրություն. «պետք է․․․ եթե ուզում ես հասնել որոշակի նպատակի»[57]։

Արժեքների բացատրությունը Ռանդի կողմից այն դատողությունն է, ըստ որի անհատի հիմնական բարոյական պարտավորվածությունն է հասնել իր լավ լինելուն, ըստ իր անձնական հետաքրքրության՝ ունենալով և հետևելով որևէ բարոյական նորմի[58]։ Էթիկական էգոիզմը մարդու կյանքի բարոյական չափանիշը սահմանելու հետևանքն է[59]։ Ռանդը հավատում էր, որ ռացիոնալ էգոիզմը տրամաբանական եզրակացության տրամաբանական հետևանքն է։ Միակ ալտերնատիվը կլինի իրականության հետ առանց որևէ կողմնորոշման ապրելը։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր

Համարելով, որ լինել բարոյական նշանակում է լինել ռացիոնալ եսասեր և էգոիստ՝ Ռանդը մերժում էր ալտրուիզմի էթիկական ուսմունքը, որը նա սահմանում էր որպես Օգյուստ Կոմի ալտրուիզմ՝ այդպիսով ճանաչելի դարձնելով տերմինը[60]), այն է՝ մյուսների համար ապրելու բարոյական պարտավորվածություն։ Ռանդը նաև մերժում էր սուբյեկտիվիզմը։ «Քմահաճույքը պաշտողը» կամ «հեդոնիստը», ըստ Ռանդի, դրդված է ոչ թե սեփական մարդկային կյանքով ապրելու, այլ ենթամարդկային մակարդակում ապրելու ցանկությամբ։ Փոխանակ «այն, ինչը նպաստում է իմ (մարդկային) կյանքին» որպես արժեքի չափանիշ օգտագործելու, նա սխալ է համարում «այն, ինչ ես (անմտորեն պատահում է) գնահատում եմ» արժեքի չափանիշի հետ՝ հակասելով այն փաստին, որ գոյաբանական առումով նա մարդկային և հետևաբար բանական օրգանիզմ է։ «Ես գնահատում եմ»-ը քմահաճույքի կամ հեդոնիզմի մեջ կարող է փոխարինվել «մենք գնահատում ենք», «նա գնահատում է», «նրանք գնահատում են» կամ «Աստված արժևորում է» արտահայտություններով, և այնուամենայնիվ այն մնում է իրականությունից անջատված։ Ռանդը հերքում է ռացիոնալ եսասիրության հավասարումը հեդոնիստական կամ քմահաճույքի պաշտամունքի՝ «եսասիրություն-առանց-ես»-ի հետ։ Նա ասում էր, որ առաջինը լավ է, իսկ երկրորդը վատ, և որ նրանց միջև կա սկզբունքային տարբերություն[61]։

Ռանդի համար բոլոր հիմնական արժեքները բանականության դերի կիրառություն են՝ որպես մարդու գոյատևման հիմնական գործիք. ռացիոնալություն, ազնվություն, արդարություն, անկախություն, ամբողջականություն, արդյունավետություն և հպարտություն, որոնցից յուրաքանչյուրը նա մանրամասնորեն բացատրում է «Օբյեկտիվիստական էթիկա»-ում[62]։ Օբյեկտիվիստական էթիկայի էությունն ամփոփվում է երդումով, որին հավատարիմ է մնացել նրա հերոսը՝ Ջոն Գալտը. «Ես երդվում եմ իմ կյանքով և իմ սիրով, որ ես երբեք չեմ ապրի հանուն մեկ այլ մարդու և չեմ խնդրի մեկ այլ մարդու ապրել հանուն ինձ»[63]։

Ռանդը նաև մերժում է ինքնազոհման գաղափարը՝ համարելով այն ոչ բարոյական։ Անհատը պետք է նախ և առաջ սահմանի իր առաջնահերթությունները և ապա միայն պահպանի դրանք։ Այստեղ կարևոր է իհարկե նաև կոնտեքստը։ Եթե մարդը ցանկանում է բարեգործություն կատարել, դա կարող է լինել ատրուիստական կամ ինքնահետաքրքրությունից բխող քայլ՝ կախված նրանից, թե ինչ վիճակում է մարդը։ Եթե նա օգնում է մյուսներին, քանի որ ինքն է ցանկանում այդպես, նաև ի վիճակի է օգնելու, դա բարոյական քայլ է, որովհետև այն անհատական հետաքրքրությունից է ծնված։ Մինչդեռ, եթե նա օգնում է մյուսներին՝ զոհելով ինքն իրեն, ապա դա ընդունելի քայլ չէ։ Ընդհանուր առմամբ, էգոիզմը սեփական անձը չզոհելու սկզբունքն ունի, մինչդեռ զոհաբերությունը անհատի առաջնահերթությունները թողնելն է՝ մեկ այլ մարդու երջանկության կամ հաջողության համար։ Իհարկե, դարձյալ պետք է նկատել, որ այս ամենը խիստ կապ ունի մարդու սկզբունքների հետ[6]։

Յուրաքանչյուրն ունի իր սկզբունքները, և ըստ այդմ կատարում է իր որոշումները։ Անհատը պարզապես պետք է գիտակցի և սահմանի դրանք՝ իհարկե մնալով ռացիոնալության սահմաններում։ Ամեն անգամ երբ մարդը որևէ որոշում պետք է կայացնի, նա դառնում է իր սկզբունքներին՝ վերհիշելով, թե որն է իր առաջնային սկզբունքը, և որն է ստորադասվում դրանց։

Էթիկայի քննադատություն

խմբագրել

Որոշ փիլիսոփաներ քննադատել են օբյեկտիվիստական էթիկան։ Փիլիսոփա Ռոբերտ Նոզիկը պնդում է, որ Էթիկայի մեջ Ռանդի հիմնարար փաստարկը անհիմն է, քանի որ այն չի բացատրում, թե ինչու ինչ-որ մեկը չի կարող ռացիոնալ կերպով գերադասել մահանալն ու արժեքներ չունենալը՝ որոշակի արժեք առաջ մղելու համար։ Նա պնդում է, որ եսասիրության բարոյականությունը պաշտպանելու նրա փորձը, հետևաբար, հարցը աղերսելու (begging the question) օրինակ է։ Նոզիկը նաև պնդում է, որ Ռանդի լուծումը Դեյվիդ Հյումի հանրահայտ is-ought problem-ին անբավարար է։ Ի պատասխան՝ փիլիսոփաներ Դուգլաս Բ. Ռասմուսենը և Դուգլաս Դեն Ուիլը պնդում են, որ Նոզիկը սխալ է ներկայացրել Ռանդի դիրքորոշումը[64][65]։

Չարլզ Քինգը քննադատում էր Ռանդի՝ անկոտրելի ռոբոտի օրինակը՝ կյանքի արժեքը ցույց տալու համար որպես սխալ և շփոթեցնող[66] Ի պատասխան՝ Փոլ Սենտ Ֆ. Բլերը պաշտպանում էր Ռանդի էթիկական եզրակացությունները՝ միաժամանակ հասկանալով, որ իր փաստարկները կարող էին չընդունվել Ռանդի կողմից[67]։

Քաղաքականություն. անհատի իրավունքներ և կապիտալիզմ

խմբագրել

Ռենդը, հիմնվելով իր փիլիսոփայության վրա, պաշտպանում է անհատի ազատությունը[68]։ Քանի որ բանականության միջոցով է մարդը գիտելիք ձեռք բերում, հետևաբար այն յուրաքանչյուր մարդու գոյատևման ամենահիմնական միջոցն է և անհրաժեշտ է արժեքներին հասնելու համար[69]։ Ուժի կիրառումը կամ սպառնալիքը չեզոքացնում է անհատի բանականության գործնական ազդեցությունը՝ անկախ նրանից, ուժը կիրառվում է պետության, թե հանցագործի կողմից։ Ըստ Ռենդի, «մարդու միտքը չի գործում, երբ իր վրա ատրճանակ է ուղղած»[70]։ Հետևաբար մարդկանց վարքագծի միակ տեսակը, որը համահունչ է բանականության կողմից թելադրված վարքին, կամավոր համագործակցությունն է։ Համոզելը բանականության մեթոդ է։ Իր բնույթով բացահայտ իռացիոնալը չի կարող ապավինել համոզման կիրառմանը և, ի վերջո, հաղթելու համար պետք է դիմի ուժի[71]։ Այսպիսով, Ռենդը պնդում էր, որ բանականությունն ու ազատությունը փոխկապակցված են ճիշտ այնպես, ինչպես նա պնդում էր, որ միստիկան և ուժը հետևանքներ են[72]։ Հիմնվելով բանականության դերի այս ըմբռնման վրա՝ օբյեկտիվիստները պնդում են, որ ուրիշի կամքին հակառակ ֆիզիկական ուժի գործադրումը[73], անուղղակի ուժի նախաձեռնումը, սպառնալիքները[74], խարդախության[75] կամ պայմանագրի խախտման դեպքերը[76] ոչ բարոյական են։ Իսկ պատասխան ուժի կիրառումը, մյուս կողմից, տեղին է և ընդունելի[77]։

Օբյեկտիվիզմը պնդում է, որ քանի որ առանց ուժի գործադրման բանականությունը օգտագործելու հնարավորությունն անհրաժեշտ է բարոյական արժեքներին հասնելու համար, յուրաքանչյուր անհատ ունի անօտարելի բարոյական իրավունք՝ գործելու այնպես, ինչպես իր դատողությունն է ուղղորդում իրեն և պահպանելու իր ջանքերի արդյունքը։ Պեյկոֆը, բացատրելով իրավունքների հիմքը, հայտարարում էր. «Ինչպես հիմնադիր հայրերը ճանաչեցին, կա մեկ հիմնարար իրավունք, որն ունի մի քանի հիմնական ածանցյալներ։ Հիմնական իրավունքը կյանքի իրավունքն է։ Դրա հիմնական ածանցյալներն են ազատության իրավունքը, սեփականության իրավունքը և երջանկության ձգտման իրավունքը»[78]։ «Իրավունքը» բարոյական սկզբունք է, որը սահմանում և թույլատրում է մարդու գործելու ազատությունը սոցիալական համատեքստում»[79]։ Յուրաքանչյուր անհատ պետք է ձեռնպահ մնա այլոց իրավունքները ոտնահարելուց[80]։ Օբյեկտիվիստները մերժում են իրավունքների այլընտրանքային հասկացությունները, ինչպիսիք են դրական իրավունքները[81], կոլեկտիվ իրավունքները կամ կենդանիների իրավունքները[82]։ Օբյեկտիվիզմը պնդում է, որ միակ սոցիալական համակարգը, որը լիովին ճանաչում է անհատի իրավունքները, կապիտալիզմն է[83], մասնավորապես այն, ինչ Ռենդը նկարագրել է որպես «լիարժեք, մաքուր, չվերահսկվող, չկարգավորված laissez-faire կապիտալիզմ»[84]։ Օբյեկտիվիզմը համարում է կապիտալիզմը որպես սոցիալական համակարգ, որն առավել ձեռնտու է աղքատներին, բայց դա չի համարում իր հիմնական հիմնավորումը[85]։ Ավելի շուտ, դա միակ բարոյական սոցիալական համակարգն է։ Օբյեկտիվիզմը պնդում է, որ միայն ազատություն հաստատելու ձգտող հասարակությունները (կամ ազատ ազգերը) ունեն ինքնորոշման իրավունք[86]։

Օբյեկտիվիզմը նկարագրում է կառավարությունը որպես «միջոց, որ ունակ է ֆիզիկական ուժին պատասխան ուժ կիրառել օբյեկտիվորեն սահմանված օրենքների ներքո»։ Այսպիսով, կառավարությունը և՛ լեգիտիմ է, և՛ չափազանց կարևոր[87]՝ անհատի իրավունքների պաշտպանության համար[88]։ Ռենդը դեմ էր անարխիզմին, քանի որ նա գտնում էր, որ ոստիկանության և դատարանների հանելը արդարադատության տեսանկյունից մեծ սխալ է[89]։ Ըստ օբյեկտիվիզմի, կառավարությունը ունի հստակ գործառույթներ․ ոստիկանությունը պետք է մարդկանց պաշտպանի հանցագործներից, օտարերկրյա զավթիչներից․ իրավական դատարանները պետք է լուծեն վեճերը մարդկանց միջև օբյեկտիվ օրենքների համաձայն[90]։ Ավելին, անհատի իրավունքները պաշտպանելիս կառավարությունը պետք է հանդես գա որպես իր քաղաքացիների գործակալ և «չունենա իրավունքներ, բացառությամբ քաղաքացիների կողմից իրեն վերապահված իրավունքների»[91], և նա պետք է գործի անաչառ կերպով՝ համաձայն հատուկ, օբյեկտիվորեն սահմանված օրենքների[92]։ Նշանավոր օբյեկտիվիստներ Պեյկոֆը և Յարոն Բրուքը այդ ժամանակվանից հավանություն են տվել կառավարության այլ գործառույթներին[93][94]։

Ռենդը պնդում էր, որ մտավոր սեփականության սահմանափակ մենաշնորհները, որոնք տրվում են որոշ գյուտարարներին և արվեստագետներին, առաջին հերթին, բարոյական են, քանի որ նա ողջ սեփականությունը համարում է սկզբունքորեն մտավոր։ Ավելին, առևտրային ապրանքի արժեքը մասամբ բխում է դրա գյուտարարների անհրաժեշտ աշխատանքից։ Այնուամենայնիվ, Ռենդը արտոնագրերի և հեղինակային իրավունքների սահմանափակումները համարում էր կարևոր և ասում, որ եթե դրանք հավերժորեն տրվեն, ապա դա անպայման կհանգեցնի դե ֆակտո կոլեկտիվիզմի։

Ռենդը դեմ էր ռասիզմին և ռասիզմի ցանկացած օրինական կիրառմանը։ Նա պոզիտիվ գործողությունը համարում էր օրինական ռասիզմի օրինակ[95]։ Ռենդը պաշտպանում էր օրինական աբորտի իրավունքը[96]։ Ռենդը կարծում էր, որ մահապատիժը բարոյապես արդարացված է որպես մարդասպանի դեմ հատուցում, սակայն վտանգավոր է անմեղ մարդկանց սխալմամբ մահապատժի ենթարկելու և պետական սպանությանը նպաստելու վտանգի պատճառով։ Հետևաբար, նա նշում էր, որ դեմ է մահապատժին «իմացաբանական, ոչ թե բարոյական հիմքերով»[97] Նա դեմ է եղել հարկադիր զորակոչին[98][99], գրաքննության ցանկացած ձևի, ներառյալ պոռնոգրաֆիայի, կարծիքի կամ պաշտամունքի իրավական սահմանափակումներին։

Օբյեկտիվիստները նաև դեմ են եղել կառավարության մի շարք գործողություններին, որոնք սովորաբար հավանություն են արժանանում ինչպես լիբերալների, այնպես էլ պահպանողականների կողմից, ներառյալ հակամենաշնորհային օրենքները[100], նվազագույն աշխատավարձը, հանրային կրթությունը[101] և երեխաների աշխատանքի մասին գործող օրենքները[102]։

Օբյեկտիվիստները հաճախ վիճում են հավատքի վրա հիմնված նախաձեռնությունների դեմ՝ կառավարական հաստատություններում կրոնական խորհրդանիշներ ցուցադրելով[103] և հանրակրթական դպրոցներում «խելացի դիզայնի» ուսուցմանը[104]։ Ռենդը դեմ էր հարկադրմանը և կարծում էր, որ կառավարությունը կարող է կամավոր ֆինանսավորվել, թեև նա կարծում էր, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ իրականացվեին կառավարության այլ բարեփոխումներ[105][106]։

Քննադատություն Որոշ քննադատներ, այդ թվում՝ տնտեսագետներ և քաղաքական փիլիսոփաներ, ինչպիսիք են Մյուրեյ Ռոթբարդը, Դեյվիդ Դ. Ֆրիդմանը, Ռոյ Չայլդսը, Նորման Պ. Բարրին և Չանդրան Կուկաթասը, պնդում են, որ օբյեկտիվիստական էթիկան մինարխիզմի փոխարեն համահունչ է անարխոկապիտալիզմին[107][108][109][110]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "About the Author" in Rand 1992, էջեր. 1170–1171
  2. Badhwar & Long 2020
  3. Contemporary Authors Online, s.v. "Leonard Peikoff". Accessed March 2, 2008.
  4. McLemee, Scott (1999 թ․ սեպտեմբեր). «The Heirs Of Ayn Rand: Has Objectivism Gone Subjective?». Lingua Franca (magazine). 9 (6): 45–55. {{cite journal}}: Text "Lingua Franca" ignored (օգնություն)
  5. Peikoff 1989b
  6. 6,0 6,1 6,2 «What Is Objectivism?». The Objective Standard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  7. Sciabarra 2013, էջ. 1; Badhwar & Long 2020; Gotthelf 2000, էջ. 1; Machan 2000, էջ. 9; Heyl 1995, էջ. 223; Burns 2020, էջ. 259; Cocks 2020, էջ. 11
  8. Sciabarra 2013, էջ. 2; Salmieri, Gregory. "An Introduction to the Study of Ayn Rand". In Gotthelf & Salmieri 2016, էջ. 5
  9. Burns 2009, էջ. 4; Gladstein 2009, էջեր. 107–108, 124
  10. Rand 1967, էջ. 23
  11. Peikoff 1991, էջ. 36
  12. Rubin, Harriet (2007 թ․ սեպտեմբերի 15). «Ayn Rand's Literature of Capitalism». The New York Times. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. Peikoff 1991, էջեր. 4–11
  14. Rand 1992, էջ. 1040.
  15. Peikoff 1991, էջ. 11
  16. Rand, Ayn (1996) [1961]. For the New Intellectual: The Philosophy of Ayn Rand. New York: Signet. ISBN 0-451-16308-7.
  17. Rand 1992, էջ. 1016.
  18. Peikoff 1991, էջեր. 31–33
  19. Peikoff 1991, էջ. 5
  20. Rand 1990
  21. Rand 1982, էջեր. 24–28
  22. Rand 1992, էջ. 1037
  23. Peikoff 1991, էջ. 14
  24. Peikoff 1991, էջեր. 116–121
  25. Rand, Ayn. «Introduction to Objectivism». Ayn Rand Institute. Վերցված է 11.05.2023-ին.
  26. Rand 1961, էջ. 124
  27. Rand 1964, էջ. 22
  28. Rand 1990, էջ. 36
  29. Rand 1990, էջ. 5
  30. Branden, Nathaniel (1963 թ․ հունվար). «The Stolen Concept». The Objectivist Newsletter. 2 (1): 2, 4.
  31. 31,0 31,1 Kelley 1986
  32. Kelley 1986; Peikoff 1991, էջեր. 44–48
  33. Rand 1990, էջ. 81
  34. Rand 1990, էջ. 12; for more on Rand's theory of concepts see also Kelley, David "A Theory of Abstraction" and "The Psychology of Abstraction", Cognition and Brain Theory vol. vii, no. 3 and 4 (Summer/Fall 1984), and Rasmussen, Douglas B., "Quine and Aristotelian Essentialism", The New Scholasticism 58 (Summer, 1984)
  35. Rand 1990, էջեր. 15–28
  36. Peikoff, Leonard. "The Analytic-Synthetic Dichotomy". In Rand 1990, էջ. 94
  37. Peikoff, Leonard. "The Analytic-Synthetic Dichotomy". In Rand 1990, էջեր. 116–118
  38. Rand 1961, էջ. 64
  39. Rand 1982, էջեր. 62–63
  40. Rand 1961, էջ. 223; Peikoff 1991, էջեր. 182–185
  41. Lecture by Leonard Peikoff, cited in Sciabarra 1995.
  42. Peikoff 1991, էջեր. 171–181
  43. Branden 1987, էջ. 323
  44. For example, Machan 2000, էջեր. 134–151
  45. Rand 1990, էջ. 289
  46. Campbell, R. L. (Fall 1999). «Ayn Rand and the Cognitive Revolution in Psychology». Journal of Ayn Rand Studies. 1 (1): 107–134.
  47. Dipert, Randall R. (Spring 1987). «Review Essay: David Kelley's Evidence of the Senses: A Realist Theory of Perception» (PDF). Reason Papers (12): 57–70.
  48. Long, Roderick T. (2000). Reason and Value: Rand versus Aristotle. Objectivist Studies Monographs. Poughkeepsie, NY: The Objectivist Center. ISBN 978-1-57724-045-7. OCLC 49875339.
  49. Rand, Ayn (1961, 1964). «1». Virtue of Selfishness (PDF) (English). Penguin Books Ltd. էջեր 9–10.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. Rand 1964, էջ. 13.
  51. Rand 1964, էջ. 18; for more on Rand's metaethics see Binswanger 1990, էջեր. 58–66, Smith 2000 and Gotthelf & Lennox 2010
  52. Rand 1964, էջ. 22; for more on Rand's theory of volition, see Binswanger 1991; Branden 1969; and Peikoff 1991, էջեր. 55–72.
  53. Rand 1992, էջ. 1013
  54. Rand 1992, էջ. 1012
  55. Rand 1964, էջ. 25; Smith 2006, էջ. 7
  56. Peikoff 1989a
  57. Rand 1982, էջեր. 118–119
  58. Smith 2006, էջեր. 23–24
  59. Peikoff 1991, էջ. 230
  60. «altruism (n .)». Online Etymology Dictionary. Douglas Harper. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  61. Rand 1964, էջ. 18
  62. See also Smith 2006
  63. Rand 1992, էջ. 731
  64. O'Neil, Patrick M. (Spring 1983). «Ayn Rand and the Is-Ought Problem» (PDF). Journal of Libertarian Studies. 7 (1): 81–99.
  65. Den Uyl, Douglas; Rasmussen, Douglas (1978 թ․ ապրիլ). «Nozick On the Randian Argument». The Personalist. 59: 184–205. Reprinted along with Nozick's article in Reading Nozick, J. Paul, ed., 1981, Rowman & Littlefield.
  66. King, J. Charles. "Life and the Theory of Value: The Randian Argument Reconsidered" in Den Uyl & Rasmussen 1984.
  67. St. F. Blair, Paul (Spring 1985). «The Randian Argument Reconsidered: A Reply to Charles King» (PDF). Reason Papers (10). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 14-ին.
  68. Peikoff 1991, էջ. 354; Sciabarra 1995, էջ. 274
  69. Bernstein 2009, էջեր. 25–31
  70. Rand 1967, էջ. 141
  71. Peikoff 1991, էջեր. 310–313
  72. Rand 1982, էջ. 66
  73. Rand 1964, էջ. 36; Peikoff 1991, էջ. 310; Smith 1997, էջեր. 143–147
  74. Smith 1997, էջեր. 150–155
  75. Peikoff 1991, էջեր. 319
  76. Rand 1964, էջեր. 129–130
  77. Rand 1964, էջ. 126; Peikoff 1991, էջ. 320
  78. Peikoff 1991, էջեր. 351–352. The Objectivist understanding of rights is explored at length in Smith 1997.
  79. Rand 1964, էջ. 110
  80. Peikoff 1991, էջ. 355
  81. Smith 1997, էջեր. 165–182; Touchstone 2006, էջ. 108
  82. Peikoff 1991, էջեր. 356–358; Rand 1964, էջեր. 120
  83. Rand 1967, էջ. 19
  84. Rand 1964, էջ. 37
  85. Peikoff 1991, էջեր. 392–395; Sciabarra 1995, էջ. 284
  86. Rand 1964, էջ. 103
  87. Peikoff 1991, էջ. 364
  88. Rand 1964, էջեր. 125–128
  89. Rand 1964, էջ. 112
  90. Rand 1964, էջ. 131
  91. Rand 1964, էջ. 129
  92. Rand 1964, էջ. 128; Peikoff 1991, էջեր. 364–365
  93. «What role should certain specific governments play in Objectivist government? " Podcast " Peikoff». 2011 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  94. «Interview with Yaron Brook on economic issues in today's world (Part 1). "Featured Podcast" Peikoff». 2011 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  95. Rand 1964, էջեր. 173–84; cf. Wortham, Anne (1981). The Other Side of Racism. Columbus: Ohio State University Press. ISBN 978-0-8142-0318-7.
  96. Rand, Ayn (1989). «Of Living Death». The Voice of Reason. Edited by Leonard Peikoff. New York: New American Library. ISBN 978-0-453-00634-7.
  97. Rand 2005, էջեր. 45–46
  98. Rand 1982, էջեր. 173–84
  99. «Free Speech». Ayn Rand Lexicon.
  100. Greenspan, Alan. "Antitrust" in Rand 1967, էջեր. 63–71
  101. Branden, Nathaniel. "Common Fallacies about Capitalism" in Rand 1967, էջեր. 89–92
  102. Hessen, Robert. "The Effects of the Industrial Revolution on Women and Children" in Rand 1967, էջեր. 110–113
  103. Epstein, Alex (2003 թ․ փետրվարի 4). «Faith-Based Initiatives Are an Assault on Secular Government». Ayn Rand Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  104. Binswanger, Harry (2005 թ․ մարտի 3). «The Ten Commandments vs. America». Ayn Rand Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  105. Peikoff 1991, էջ. 368
  106. Rand 1964, էջեր. 135–137
  107. Childs, Roy (1969). "Objectivism and The State: An Open Letter to Ayn Rand"
  108. Barry 1987, էջեր. 128–129
  109. Burns 2009, էջեր. 250–251
  110. Rothbard, Murray N. (1974). «Anatomy of the State: What the State Is Not». Egalitarianism as a Revolt Against Nature and Other Essays.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբյեկտիվիզմ» հոդվածին։
  NODES
mac 4
os 1
text 1