Օդատի
Օդատի (ճապ.՝ 大太刀, բառացիորեն թարգմանվում է որպես «մեծ թուր»), ճապոնական երկար թրի տեսակներից մեկը։ Նոդատի տերմինը (ճապ.՝ 野太刀, «դաշտային թուր»)[1][2][3] ճապոնական թրի ևս մեկ տեսակ (նիհոնտո), սակայն շատ հաճախ սխալմամբ օգտագործվում է օդատի անվան փոխարեն[4][5]։
«Օդատի» կոչվելու համար թուրը պետք է ունենար 3 սյակուից ոչ պակաս (90,9 սմ) շեղբի երկարություն, սակայն օդատի թրի երկարության հստակ չափորոշում գոյություն չունի։ Սովորաբար օդատին 1,6-1,8 մետր երկարություն ունեցող շեղբով թրերն են։
Նշանակություն
խմբագրելՕդատի թրի նշանակությունը կարելի է բաժանել հետևյալ տեսակների՝
- Տաճարին ընծայում։ Որոշ օդատի թրեր աղոթողների կողմից կապվում են պատերազմում հաղթանակի հետ, այլ տեսակներ տեղադրվում էին գանձարաններում որպես առասպելական թուր։
- Զենք։ Հնադարյան գրությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ օդատի թրերը կիրառվել են ճակատամարտերի ժամանակ հետևակների կողմից։
- Բանակի խորհրդանիշ։ Որոշ օդատի թրեր չափազանց երկար էին, որպեսզի հնարավոր լինի դրանց օգտագործումը։ Սակայն կան վկայություններ, որ այն օգտագործում էին որպես զորքի խորհրդանիշ, ինչպես դրոշը կամ նիզակը։
- Ծիսական նշանակություն։
- Դարբնի հմտությունների ցուցադրություն։
Օդատի թրերի մեծ մասը կիրառվել է առաջին երկու դեպքերում։
Պատրաստում
խմբագրելՕդատին շատ դժվար է պատրաստել։ Լավ օդատի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Ավելի շատ պողպատ և ժամանակ, քան սովորական թրի համար։ Բացի այդ, շատ կարևոր է պողպատը դարբնել շատ արագ, ինչը դարբնից պահանջում է մեծ հմտություններ։
- Աշխատանք արտելում։ Արտելում յուրաքանչյուրը պետք է լինի իր գործի իսկական վարպետ։
- Բարձր վարպետություն ջերմամշակման գործում։
- Առանձնահատուկ սարքավորումներ։ Օրինակ՝ կոփման համար անհրաժեշտ է ավելի մեծ տարա, քան սովորական թրի համար։
- Ողորկելու այլ տարբերակ։ Օդատին ողորկելու ժամանակ անշարժ ամրացվում է, իսկ սովորական թուրը շարժվում է սրաքարի վրայով։
Կիրառում
խմբագրելՕդատի թրերն, որոնք օգտագործվել են որպես զենք, սամուրայների համար չափազանց մեծ էին սովորական թրի նման դրանք կրելու համար։ Գոյություն ուներ օդատին կրելու երկու տարբերակ։
- Մեջքի ետևում։ Դա պրակտիկ չէր, քանի որ անհնար էր բավականին արագ հանել թուրը։
- Այլ տարբերակն ավելի հեշտ էր՝ թրի կրումը ձեռքում։ Մուրոմատիի ժամանակաշրջանում ընդունված էր, որ սամուրայի ետևից գնում էր զինակիրը, ով ճիշտ ժամանակին օգնում էր նրան հանել օդատին պատյանից։
Հայտնիության կորստի պատճառներ
խմբագրել- 1615 թվականից հետո ճակատամարտներն ավարտվել են։
- Բակուֆու կառավարությունը օրենք է ընդունել, որի համաձայն չէր թույլատրվում կրել թուր որոշակի երկարությունից ավել։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ օդատի թրեր կարճացվել են, որպեսզի համապատասխանեն հաստատված նորմերին։ Դա է պատճառը, որ օդատին երբեմն է հանդիպում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Classical weaponry of Japan: special weapons and tactics of the martial arts, Serge Mol, Kodansha International, Jun 17, 2003 P.17
- ↑ Samurai fighting arts: the spirit and the practice, Fumon Tanaka, Kodansha International, Jun 16, 2003 p.12
- ↑ State of war: the violent order of fourteenth-century Japan, Thomas Conlan, Center for Japanese Studies, University of Michigan, 2003 P.260
- ↑ The Development of Controversies: From the Early Modern Period to Online Discussion Forums, Volume 91 of Linguistic Insights. Studies in Language and Communication, Author Manouchehr Moshtagh Khorasani, Publisher Peter Lang, 2008, ISBN 3039117114, 9783039117116 P.150
- ↑ The Complete Idiot's Guide to World Mythology, Complete Idiot's Guides, Authors Evans Lansing Smith, Nathan Robert Brown, Publisher Penguin, 2008, ISBN 1592577644, 9781592577644 P.144