Օզրեն

լեռ Բոսնիա և Հերցեգովինայում

Օզրեն (սերբ.՝ Озрен / Ozren), ոչ բարձր լեռնազանգված Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսում։ Այն մոտ 40 կմ ձգվում է Դոբայ և Զավիդովիչի քաղաքների միջև։ Արևմուտքում այն հասնում է մինչև Բոսնայի գետահովիտ, հյուսիսում՝ մինչև Սպրեչայի գետահովիտ։ Հարավում Օզրենը ձգվում է Կրիվայա գետի երկայնքով, իսկ արևելքում այն հասնում է մինչև Մոդրաչկո լիճը։ Այսպիսով՝ լեռնազանգվածը մասամբ տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի, իսկ մասամբ էլ Սերբական Հանրապետություն տարածքում։ Վարչականորեն Օզրեն լեռնազանգվածը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի Մագլայ համայնքի տարածքում և Սերբական Հանրապետության Պետրովո համայնքի տարածքում։

Օզրեն
Տեսակլեռ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրությունը ծովի մակարդակից918 մետր
Օզրեն (Բոսնիա և Հերցեգովինա)##
Օզրեն (Բոսնիա և Հերցեգովինա)

Ստուգաբանություն

խմբագրել

Լեգենդի համաձայն՝ լեռան անունը տվել է Բոսնիայի թագուհի Կատարինա Կոսաչա Կոտրոմանիչը, ով բարձրացել է լեռան գագաթը և, հմայվելով այնտեղից բացվող տեսարանի գեղեցկությամբ, բացականչել է. «Мили Боже, лијепа обазарја» (մոտավոր թարգմանությամբ՝ «Աստվա՛ծ իմ, ինչ հիանալի տեսարան է»)։ «Обазарја» բառը, որն իրականում ունի մի քանի տարբեր իմաստներ, հետագայում փոփոխվել է և դարձել Օզրեն[1]։

Նկարագրություն

խմբագրել

Օզրեն լեռնազանգվածի երեք ամենաբարձր գագաթները տեղակայված են Պետրովո համայնքի տարածքում. դրանք են Մեծ Օստրավիցա (918 մ), Կրալիցա (883 մ) և Փոքր Օստրավիցա (853 մ) գագաթները։ Օզրենն ունի հարուստ բուսական աշխարհ։ Դրանից բացի այն հարուստ է նաև բնական ռեսուրսներով. այստեղ կան խմելու մաքուր ջրի աղբյուրներ, բուժական հատկություններ ունեցող հիդրոթերմալ հանքավայրեր, հանքային պաշարներ[2]։

Պատմություն

խմբագրել

Իր աշխարհագրական յուրահատուկ դիրքի պատճառով Օզրեն լեռը ռազմական գործողությունների ժամանակ հաճախ է օգտագործվել որպես պաշտպանական կետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, գերմանա-խորվաթական զորքերն այստեղ իրականացրել են պատժիչ գործողություն լեռան վրա դիրքավորված հարավսլավացի պարտիզանների դեմ, սակայն պարտիզանների մեծ մասին հաջողվել է թաքնվել տեղի անտառներում։ Բոսնիական պատերազմի ժամանակ մուսուլմանների հարձակումներից պաշտպանվելու համար սերբերը դիրքավորվել են Օզրեն լեռան վրա։

Ներկայում Օզրեն լեռնազանգվածի Կրալիցա գագաթին տեղադրված է հուշարձան՝ նվիրված Սերբական Հանրապետության Զինված ուժերի մարտիկներին, ովքեր 1995 թվականի սեպտեմբերին զոհվել են ՆԱՏՕ-ի ռմբակոծման ժամանակ[3][4][5]։

Օզրենի վանք

խմբագրել

Օզրեն լեռան վրա տեղակայված է Սերբական ուղղափառ եկեղեցու վանք՝ նվիրված Նիկոլայ Հրաշագործին։ Վանքը հայտնի է նաև Օզրենի վանք անունով։

Օզրենի մարաթոն

խմբագրել

Պետրովո համայնքը Սերբական Հանրապետության ռադիոյի ու հեռուստատեսության աջակցությամբ ամեն տարի կազմակերպում է ավանդական մարաթոնյան վազք Օզրեն լեռան վրա գտնվող վազքուղով[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Dobro došli». www.ozren.org. Ozren Outdoor.
  2. «Оперативни план заштите и спашавања од пожара у Општини Петрово» (ср). Општина Петрово. март/април 2011. Վերցված է 08.09.2011.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  3. «Битва за Озрен». Српска.ру. 2006 թ․ փետրվարի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  4. «Сјећање на жртве NATO бомбардовања» (ср). Глас Српске. 07.09.2011. Վերցված է 08.09.2011.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. «Парастос на Краљици» (ср). Радио-телевизија Републике Српске. 07.09.2011. Վերցված է 08.09.2011.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Озренски планинарски маратон, 2012» (ср). Радио-телевизија Републике Српске. 9. 6. 2012. Վերցված է 10. 6. 2012.-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզրեն» հոդվածին։
  NODES