Օուեն Կոլֆեր
Օուեն( Օուին) Կոլֆեր (անգլ.՝ Eoin Colfer; մայիսի 14, 1965[1][2][3][…], Ուեքսֆորդ), իռլանդացի գրող, «Արտեմիս Ֆաուլ» վեպերի շարքի հեղինակ, (2001 թվականից մինչև հիմա), որոնք թարգմանվել են նաև ռուսերեն։ 2002 թվականին «Արտեմիս Ֆաուլ» գրքի համար ստացել է Deutscher Phantastik Preis գերմանական մրցանակը «Թարգմանության լավագույն գիրք» անվանակարգում։ Գիրքը թարգմանվել է 44 լեզուներով, վաճառվել է տպաքանակի 21 միլիոն օրինակ[4]։
Օուեն Կոլֆեր անգլ.՝ Eoin Colfer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1965[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ուեքսֆորդ |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Արտեմիս Ֆաուլ և The Supernaturalist? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, մանկագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Կայք | eoincolfer.com |
Ստորագրություն | |
Eoin Colfer Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕուեն Կոլֆերը 1986 թվականին ավարտել է համալսարանը Դուբլինում և վերադարձել հարազատ քաղաք՝ դասավանդելու հիմնական դպրոցում իր հոր նման։ Առաջին գրական փորձը եղել է «Բեննի և Օմար» ստեղծագործությունը։ Բայց նրան հայտնիություն են բերել երիտասարդ հանճար-հանցագործ Արտեմիս Ֆաուլի մասին մանկական գրքերը։ Այս շարքի առաջին վեպը լույս է տեսել 2001 թվականին, հրատարակվել է O'Brien Press- ի կողմից և ակնթարթային դարձել է բեսթսելլեր Իռլանդիայում։
Օուեն Կոլֆերը ստեղծագործական գործունեության պատճառով թողնում է դասավանդումը։
2008 թվականին Դուգլաս Ադամսի «Ոտքով գալակտիկայով» վեպերի շարքի հրապարակման հոբելյանից առաջ գրողի ժառանգները Կոլֆերին խնդրեցին գրել Արթուր Դենտի արկածների մասին վեցերորդ , եզրափակող գիրքը[5][6]։ Կոլֆերը վերջին մասն անվանեց «Ահա և էլի․․․»։
Գրողը կանգնած էր հինգերորդ հատորի եզրափակչում զոհված հերոսներին «հարություն տալու» դժվարին խնդրի առջև, որպեսզի սյուժեն չդառնար ձանձրալի կամ կանխատեսելի։ Արդյունքում Դուգլաս Ադամսի երկրպագուների մեծամասնությունը բարիացակամորեն ընդունեց գիրքը[7]։
2016 թվականի հոկտեմբերին, Marvel Comics ընկերության հետ համատեղ, Կոլֆերը թողարկեց գիրք մեծերի համար` «Երկաթե մարդ։ Լատունե ձեռնոց»[8]։
Մատենագրություն
խմբագրել- 1998 թվական Բեննի և Օմար (անգլ.՝ Benny and Omar)
- 2000 թվական Բեննի և Բեյբ (անգլ.՝ Benny and Babe)
- 2000 թվական Էդի ծիծաղելի ոտքերը (անգլ.՝ Ed's Funny Feet)
- 2000 թվական(անգլ.՝ Going Potty)
- 2000 թվական Չորս ցանկություն (անգլ.՝ The wish list)
- 2001 թվական Էդի անկողինը (անգլ.՝ Ed's Bed)
- 2001թվական Արտեմիս Ֆաուլ (անգլ.՝ Artemis Fowl)
- 2002 թվական Արտեմիս Ֆաուլ Առաքելություն Արկտիկայում (անգլ.՝ Artemis Fowl. The arctic indent)
- 2003 թվական Ատեմիս Ֆաուլ Հավերժության կոդ (անգլ.՝ Artemis Fowl. The eternity code)
- 2004 թվական Արտեմիս Ֆաուլ Գաղտնի նյութեր (անգլ.՝ The Artemis Fowl files)
- 2004 թվական Շատ վախենալու տիկին Մերֆի (անգլ.՝ The Legend of Spud Murphy 2004)
- 2004 թվական Կոսմո Հիլ. Супернатуралист (անգլ.՝ The Supernaturalist)
- 2005 թվական Արտեմիս Ֆաուլ․Պատասխան հարված (անգլ.՝ Artemis Fowl. The opal deception)
- 2006 թվական Արտեմիս Ֆաուլ Կորած աշխարհ (անգլ.՝ Artemis Fowl.The lost Colony)
- 2006 թվական Ֆլետչեր Մուն—մասնավոր դետեկտիվ (անգլ.՝ Half-Moon Investigations)
- 2006 թվական Կապիտան Կրոուի ատամների լեգենդը (անգլ.՝ The legend of Captain Crow's Teeth)
- 2007 թվական Լեգենդ աշխարհում ամենավատ տղայի մասին (անգլ.՝ Legend of the Worst Boy in the World)
- 2008 թվական Արտեմիս Ֆաուլ․ Ժամանակի պարադոքսը (անգլ.՝ Artemis Fowl. The Time Paradox)
- 2008 թվական Ավիատոր (անգլ.՝ Airman)
- 2009 թվական Ոտքով գալակտիկայով Ահա և էլի... (անգլ.՝ And Another Thing...)
- 2010 թվական Արտեմիս Ֆաուլ Անտլանտիդայի Артемис Фаул. Комплекс Атлантиды (անգլ.՝ Artemis Fowl. The Atlantis Complex)
- 2011 թվական (անգլ.՝ Plugged)
- 2012 թվական Արտեմիս Ֆաուլ,Վերջին պահապանը (անգլ.՝ Artemis Fowl. The Last Guardian)
- 2013 թվական Օգնության ձեռք բժշկի համար (անգլ.՝ A Big Hand For The Doctor)
- 2017 թվական Սարդ,Մարդասպանի աշակերտ(англ.Spider.Assassin's apprentice)
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Գրողի սիրած գիրքը Քլայվ Քինգի «Ստիգը աղբանոցից»(«Стиг со свалки») վեպն է։ Սա մանկական վեպ է, որն առաջին անգամ լույս է տեսել 1962 թվականին և բազմիցս վերահրապարակվել։ Ստիգը քարանձավային երիտասարդ է, ով ինչ-որ հրաշքով 25 հազար տարի առաջ է տեղափոխվել և բնակություն է հաստատել լքված քարհանքում։ Ինչպես բոլոր մարդիկ քարի դարում, այնպես էլ նա համարյա խոսել չի կարողանում, ինչն ընդհանրապես չի խանգարում նրան ընկերություն անել իր հասակակցի՝ Բարնի անունով տղայի հետ։
- Կոլֆերի սիրած երգը ամերիկյան R.E.M ռոք խմբի The Great Beyond-ն է։
Էկրանավորում
խմբագրելDisney+ իրականացրել է Արտեմիս Ֆոուլ վեպերի շարքի էկրանավորումը, որը առաջին անգամ էկրան է բարձրացել 2020 թվականի հունիսի12-ին։ Ռեժիսոր՝ Քենեթ Բրանա[9][10][11]։ Դիսնեյը նկարահանում է լիամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով Motion Capture տեխնոլոգիան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 http://web.archive.org/web/20160401152135/http://jeugdliteratuur.org/auteurs/eoin-colfer
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ ««Дисней» экранизирует приключения Артемиса Фаула». Информационная система ПАРАГРАФ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «New Hitchhiker's author announced». 2008 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «"Hitchhiker's Guide" series to ride again». Reuters. 2008 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Lawson, Mark (2009 թ․ հոկտեմբերի 16). «And Another Thing . . . by Eoin Colfer». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Eoin Colfer set for 2016 IRON MAN novel!» (անգլերեն). Artemis Fowl Confidential. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Artemis Fowl». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «'Black Widow' Moves to November as Other MCU Films Shift Back to 2021, 2022». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Lenta.ru: Культура: Кино: «Дисней» экранизирует приключения Артемиса Фаула
Արտաքին հղումներ
խմբագրել- Оуэн Колфер в Библиотеке Альдебаран Արխիվացված 2007-08-12 Wayback Machine
- Оуэн Колфер на сайте «Лаборатория Фантастики»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուեն Կոլֆեր» հոդվածին։ |