Օպերոն, պրոկարիոտ բջջի գենոմի ֆունկցիոնալ միավոր, որի բաղադրության մեջ մտնում են ցիստրոններ (գեներ, տրանսկրիպցիայի միավորներ), կոդավորվում են համատեղ կամ հաջորդում են աշխատող սպիտակուցներին և միավորված են մեկ (կամ մի քանի) պրոմոտորի հետ։ Այսպիսի ֆունկցիոնալ կազմակերպումները թույլ են տալիս արդյունավետ իրականացնել այդ գեների տրանսկրիպցիան։

Օպերոն

Պրոկարիոտների համար օպերոն հասկացությունը 1961 թվականին առաջարկել են ֆրանսիացի Ժակոբ Ֆրանսուան և Ժակ Մոնոն, որի համար 1965 թվականին ստացել են Նոբելյան մրցանակ։

Օպերոնները ըստ իրենց մեջ պարունակվող ցիստրոնի քանակի բաժանվում են մոնո-, օլիգո- և պոլիցիստրոնային օպերոնների, որոնցում պարունակվում է համապատասխանաբար միայն մեկ, մի քանի և բազմաթիվ ցիստրոններ։

Պրոկարիոտների գենոմի օպերոնային կազմավորումների բնորոշ օրինակ է լակտոզային օպերոնը, տրիպտոֆանայինը, պիրիմիդինայինը և bgl օպերոնը՝ Escherichia coli-ում։

Օպերոնը սկսվում և վերջանում է կարգավորող տիրույթներով՝ պրոմոտորը՝ սկզբում, և տերմինատորը՝ վերջում։ Բացի դրանից յուրաքանչյուր առանձին ցիստրոն կարող է ունենալ իր սեփական կառուցվածքը պրոմոտորում և/կամ տերմինատորում։

  NODES