Օտտոն I
Օտտոն I կամ Օտտո I (գերմ.՝ Otto I der Große, նոյեմբերի 11, 912, Վալլհաուզեն, Սաքսոնիա — մայիսի 7, 973, Մեմլեբեն), Սաքսոնիայի հերցոգ (Օտտո II անունով) 936-961 թվականներին, Գերմանիայի թագավոր 936 թվականից, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր 962 թվականից, Իտալիայի թագավոր 961 թվականից։ Գերմանիայի թագավոր Հենրիխ I-ի և Մաթիլդա Վեստֆալսեցու որդին։ Նրա ղեկավարման տարիներին հիմնադրվել է Հռոմեական Սրբազան կայսրությունը։
Օտտո I Մեծ գերմ.՝ Otto I der Große | ||
| ||
---|---|---|
հուլիսի 2 936 - մայիսի 7 973 | ||
Նախորդող | Հենրիխ I | |
Հաջորդող | Օտտոն II | |
| ||
փետրվարի 2 962, Հռոմ | ||
Նախորդող | Բերենգար I | |
Հաջորդող | Օտտոն II | |
| ||
հուլիսի 2 936 - 961 | ||
Նախորդող | Հենրիխ I | |
Հաջորդող | Հերման Բիլլունգ | |
| ||
հոկտեմբերի 2 939 - մայիսի 7 973 | ||
Նախորդող | Էբերհարդ Ֆրանկոնցի | |
Հաջորդող | Օտտոն II | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Ազգություն | Գերմանիա | |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 912 | |
Ծննդավայր | Վալլհաուզեն, Սաքսոնիա | |
Վախճանի օր | մայիսի 7, 973 | |
Վախճանի վայր | Մեմլեբեն | |
Թաղված | Մագդեբուրգի տաճառ | |
Դինաստիա | Սաքսոնիա | |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն | |
Հայր | Հենրի I | |
Մայր | Մաթիլդա Վեստֆալցի | |
Ամուսին | 1-ին. Էդիտ Անգլիացի 2-րդ. Ադելգեյդա Բուրգունդցի | |
Զավակներ | '1-ին ամուսնությունից. որդի. Լյուդոլֆ Շվաբցի աղջիկ. Լիուտգարդա 2-րդ ամուսնությունից. որդեգրած Հենրիխ, Բրունո, աղջիկ. Մաթիլդա | |
Ինքնագիր | ||
Կենսագրություն
խմբագրելՍաքսոնական դինաստիայից։ Հենրիխ I-ի որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի և այլն դուքսերի անջատողական քաղաքականության դեմ պայքարում հենվել էր հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել էր պոլաբյան սլավոնների հողերի նվաճումը։ 955 թվականին գերմանացի և չեխ զորքերը Օտտոն I-ի գլխավորությամբ պարտության էին մատնել հունգարներին Լեխ գետի մոտ և կասեցրել նրանց առաջխաղացումը դեպի Արևմուտք։
951 թվականին իրեն էր ենթարկել Լոմբարդիան և ընդունել Իտալիայի թագավորի տիտղոսը։ Հռոմի քաղաքացիներից արտաքսված Հովհաննես 12-րդ պապին օգնելու պատրվակով 961 թվականին արշավել էր Հռոմ և 962 թվականի փետրվարի 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրանով սկզբնավորվել էր «Հռոմեական սրբազան կայսրությունը»։
Օգտվելով պապության թուլացումից՝ փաստորեն իրեն էր ենթարկել այն։ Հարավային Իտալիան ենթարկելու նրա փորձը (967-971) հաջողություն չի ունեցել։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Егер О.. Всемирная история: в 4 томах. — СПб.: Специальная литература, 1997. — Т. 2: Средние века. — 690 с. — 5 000 экз. — ISBN 5-87685-085-3.
- Видукинд Корвейский. Деяния саксов = Res Gestae Saxonicarum. — М.: Наука, 1975. — (Памятники средневековой истории народов центральной и восточной Европы).
- Фазоли Джина. Короли Италии (888—962 гг.) / Пер. с итал. Лентовской А. В.. — СПб.: Евразия, 2007. — 288 с. — 1 000 экз. — ISBN 978-5-8071-0161-8.
- Балакин В. Д.. Творцы Священной Римской империи. — М.: Молодая гвардия, 2004. — 356 с. — (Жизнь замечательных людей: Серия биографий; Вып. 1095 (895)). — 5000 экз. — ISBN 5-235-02660-8.
- Альфан Л. Великие империи варваров: от Великого переселения народов до тюркских завоеваний XI века. М., Вече, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտոն I» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 580)։ |