Օրագիր

գրավոր արձանագրություն՝ գաղտնի տվյալներով՝ դասավորված ամսաթվերով

Օրագիր, որևէ անձի կողմից հետևողականորեն կատարված, խիստ անձնական կամ գեղարվեստական բնույթ կրող գրառումների ամբողջություն։

Աննա Ֆրանկի օրագիրը

Պատմություն

խմբագրել

Օրագիրն իր ժամանակակից բովանդակությունը և իմաստն սկսել է ստանալ դեռևս Վերածննդի դարաշրջանից, երբ գեղագիտության մեջ առաջնային դիրք են սկսում մղվել մարդ անհատի անձնական ապրումները և փորձառությունը։ Եվրոպայում օրագրերը մեծ տարածում գտան հատկապես սենտիմենտալիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանում, որովհետև այս գեղագիտական հոսանքները հիմնական խարսխված էին անհատի անձնական ապրումների բացահայտման և վերլուծման վրա։

 
Լև Տոլստոյի օրագիրը (1891-1895 թթ.)

Օրագրերը նաև կարևոր վավերագրական փաստաթղթեր են, որոնք հաճախ լույս են սփռում ժամանակի այս կամ այն իրադարձության վրա։ Այս առումով հատկապես կարևոր նշանակություն ունեն քաղաքական, ռազմական, մշակութային գործիչների օրագրերը։ Այսպիսի նշանակություն ունեն անգլիացի քաղաքական գործիչ Սեմյուել Փիփսի, ԱՄՆ-ի երկրորդ նախագահ Ջոն Ադամսի, Ռուս վերջին ցար Նիկոլայ II-ի, գրողներ՝ Լև Տոլստոյի, Անդրե Ժիդի և այլ անձանց օրագրերը։

Օրագիրը գեղարվեստական գրականության մեջ

խմբագրել

Գեղարվեստական գրականության մեջ նույնպես լայն տարածում է գտել օրագիրը։ Բազմաթիվ հեղինակներ իրենց ստեղծագործությունները շարադրել են օրագրի տեսքով։ Այսպիսի ստեղծագործությունների դասական օրինակներ են Լու Սինի «Խելագարի օրագիրը», Ռոբերտ Վալզերի «Յակոբ ֆոն Գունտեն» վեպերը և Սյու Թաունսենդի «Ադրիան Մոուլի օրագրերը» վիպաշարը։ Հայ իրականության մեջ վավերագրական և գեղարվեստական օրագրության հետաքրքիր նմուշներ են Կարպիս Սուրենյանի օրագրերը, որոնք ընդգրկում են շուրջ 60 տարվա ժամանակահատված։

Հայ գրկականությունում օրագրի ձևով գրված երկեր ունեն Մ․ Նալբանդյանը («Հիշատակարան»), Ռ․ Պատկանյանը («Տիկին և Նաժիշտ» վիպակի մի մասը), Լ․ Շանթը («Երազ օրեր») և այլն։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրագիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 581  
  NODES
Done 1