Օրիա (լեզու)
Օրիա, օդիա,օրդի, ուրիա, ուտկալի (ଓଡ଼ିଆ, լսել ) հնդեվրոպական լեզու, որով խոսում է Հնդկաստանի Օրիսա նահանգի շուրջ 35 միլիոն բնակիչ։ Այն հանդիսանում է Հնդկաստանի պաշտոնական 23 լեզուներից մեկը և ունի հատուկ գրելաձև։
Օրիա (լեզու) | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Հնդկական լեզուներ[1] և Oriya languages?[2] |
Երկրներ | Հնդկաստան |
Խոսողների քանակ | 34 500 000 մարդ (2019)[3] |
Գրերի համակարգ | Օրիա |
IETF | or |
ԳՕՍՏ 7.75–97 | ори 520 |
ISO 639-1 | or |
ISO 639-2 | ori |
ISO 639-3 | ory |
Odia language Վիքիպահեստում |
Պատկանում է նոր հնդկական լեզվաընտանիքին։
Տարածման սահմաններն են Օրիսա, Մադրաս, Մադհյա Պրադեշ և Բիհար նահանգները։
Օրիա լեզվի գրավոր ձևը մոտ է բրահմի լեզվի գրավոր ձևին։
Հնագույն գրավոր հուշարձանները թվագրվում են մ․թ․ 13-րդ դարին։ Դրանցից մեկը շարադրված է Սարալադասի «Մախաբխարատում»։ Ժամանակակից գրական լեզուն սկսվել է Ֆակիրմոխանա Սենապատակուի ստեղծագործությունների ժամանակահատվածից։
Օրիա լեզվով հրատարակվել է 568 անուն գործեր, այդ թվում՝ 56 օրաթերթ, 104 շաբաթաթերթ, 237 ամսագիր ( 1998 թվականին)[4]։Այս լեզվով ստեղծագործողներից է գրող Կայլաշ Պատանաիկը։
Հնչյունակազմություն
խմբագրելՕրիա լեզվում կա 28 բաղաձայն և 6 ձայնավոր հնչյուն։
Առաջին շարք | Վերջին շարք | |
---|---|---|
Վերին վերելք | i | u |
Միջին վերելք | e | o |
Ստորին վերելք | a | ɔ |
Շրթային | Ատամնային | Ալվեոլային | Ռետրոֆլեքսային | Քմային | Քմային | Կոկորդային | |
---|---|---|---|---|---|---|---|
Պայթական բաղաձայններ | p pʰ |
t̪ t̪ʰ |
ʈ ʈʰ |
ʧ ʧʰ |
k kʰ |
||
Պայթական ձայնեղ | b bʱ |
d̪ d̪ʱ |
ɖ ɖʱ |
ʤ ʤʱ |
ɡ ɡʱ |
||
Շփական խուլեր | s | h | |||||
Քթային | m | n | ɳ | ||||
Սահուն | l, r | ɭ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 298. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ Glottolog / H. Hammarström, R. Forkel, M. Haspelmath — Max Planck Institute for Evolutionary Anthropology.
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Ульциферов О. Г. Индия. Лингвострановедческий словарь. — М.: Русский язык. 2003. С. 368
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիա (լեզու)» հոդվածին։ |