Օրնիթոլոգիա

թռչունների ուսումնասիրություն

Օրնիթոլոգիա, թռչնաբանություն, գիտություն թռչունների սաղմնաբանության, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, կարգաբանության և աշխարհագրական տարածման մասին։ Կենդանաբանության ամենամշակված բաժիններից մեկը։

Պատմություն

խմբագրել

«Օրնիթոլոգիա» տերմինն առաջարկել է իտալացի բնագետ Ու․ Ալդրովանդին, XVI դարի վերջերին։ Օրնիթոլոգիաի վերաբերյալ առաջին աշխատանքը պատկանում է Արիստոտելին (մ․թ․ա․ IV դար), որի «Կենդանիների պատմություն» աշխատությունում խոսվում է 170 տեսակ թռչունների մասին։ Այնուհետև (XVI դարի վերջին, XVII դարի սկզբներին), ֆրանսիացի բնագետ Պ․ Բելոն, շվեյցարացի Կ․ Դեսները, իտալացի Ու․ Ալդրովանդին ի մի են բերել օրնիթոլոգիաի մասին տեղեկությունները։ Թըռչունների ժամանակակից դասակարգման հիմունքները մշակել է Կ․ Լիննեյը (1735)։ Ժ․ Բյուֆոնն առաջինն է հրատարակել աշխարհի թռչունների տարածվածության ընդհանուր տեսությունը (10 հ․, 1770–178619–րդ դարXIX դարի կեսերից նկարագրական աշխատանքներին զուգընթաց սկսում են հրատարակվել թռչունների համեմատական մորֆոլոգիայի և ֆիլոգենիայի վերաբերյալ տեղեկություններ (անգլիացի Թ․ Հեքսլի, ռուս Ա․ Մենզբիր, գերմանացի Մ․ Ֆյուրբրինգեր և ուրիշներ)։ Ցամաքի ժամանակակից կենդանաաշխարհագրական բաժանումը հիմնվում է հիմնականում թռչունների տարածման տվյալների վրա։ Հետազոտությունների ժամանակակից մեթոդների (ռադիոիզոտոպային, կենսաքիմ․, ռադարներ ևն) հետ մեկտեղ կարևոր է օրնիթոլոգիական հավաքածուների դերը կարգաբանության, մորֆոլոգիայի և տարածվածության բնագավառներում։ Ստեղծվում են օրնիթոլոգիական արգելոցներ, «Կարմիր գիրք»։ Զարգանում է օրնիթոլոգիաի նոր ճյուղը՝ թռչունների վարքի կառավարումը, որի նպատակն է այն մարդու պահանջներին ծառայեցնելը։ Օրնիթոլոգիան սերտորեն կապված է կենսաբանական մյուս գիտությունների հետ։

Ամսագրեր

խմբագրել

Աշխարհում հրատարակվում է հարյուրից ավել ամսագրեր օրնիթոլոգիայի մասին՝

Գրականություն

խմբագրել
  • Второв П. П., Дроздов Н. Н. Определитель птиц фауны СССР. М.: Просвещение, 1980. 254 с.
  • Даревский И. С., Лоскот В. М. Лаборатория орнитологии и герпетологии. В кн.: Зоологический институт. 150 лет. — Л., «Наука». 1982. С. 68-83.
  • Дементьев Г. П., Птицы, М. — Л., 1940 (Руководство по зоологии, т. 6)
  • Дементьев Г. П., Орнитология, в сборнике: Развитие биологии в СССР, — М., 1967
  • Ильичев В. Д., Н. Н. Карташов, И. А. Шилов. Общая орнитология. — М., Высшая школа, 1982. 464 с.
  • Ильичев В. Д. (ред.). Фауна мира. Птицы. — М., Агропромиздат. 1991. 311 с.
  • Карташев Н. Н. Систематика птиц. — М., Высшая школа. 1974. 368 с.
  • Михеев А. В. Биология птиц. — М.: «Цитадель». 1996. 256 с.
  • Паевский В. А. Птицеловы от науки. — СПб. 2001. 147 с.
  • Рахилин В. К. Орнитогеография России. М., 1997
  • Птицы СССР. Библиографический указатель, 1881—1917, в. 1, Л., 1972
  • Чельцов-Бебутов А. М. Экология птиц. — М.: Изд-во МГУ. 1982. 128 с.
  • Шульпин Л. М., Орнитология. — Л.: Изд-во ЛГУ. 1940. 555 с.
  • Gill F.B. Ornithology. — N.Y.: W.H. Freeman and Company. 1990. 661 p.
  • Stresemann E., Die Entwicklung der Ornithologie. Von Aristoteles bis zur Gegenwart, Aachen, 1951.

Արտաքին հղումներ

խմբագրել

Գիտություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրնիթոլոգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 215  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 601  
  NODES