Օքսբրիջ (անգլ.՝ Oxbridge), Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները, որոնք հնագույնն են Մեծ Բրիտանիայում[1][2]։ Եզրը կազմվել է «Օքսֆորդի» առաջին և «Քեմբրիջի» վերջին վանկերի միացումով։ Օքսբրիջը բաղկացած է քոլեջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և զինանշանը։ Քոլեջները ղեկավարվում է վարպետի կողմից։ Յուրաքանչյուր քոլեջ սովորելու լայն շրջանակ է բացում։ Քոլեջներն ունեն մատուռ, ճաշարան, գրադարան և սենյակներ ուսանողների համար։ «Օքսբրիջ» անվանումն առաջին անգամ 1849 թվականին կիրառել է անգլիացի հումորիստ գրող Ուիլյամ Թեքերեյը իր «Pendennis» վեպում։ 20-րդ դարի 50-ական թվականներին բառը լայն կիրառում է գտել անգլիացիների շրջանում։ Այն սկսել են օգտագործել անգամ պաշտոնական աղբյուրներում, կրթությանը վերաբերող գրքերի հրատարակություններում[3][4]։

Օքսֆորդի համալսարան

Ունենալով երկար պատմություն` Օքսբրիջը հիմնականում հակադրվում է Կարմիր աղյուսից համալսարաններին։ Դրանք Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարաններն են, որոնք այդ կարգավիճակը ձեռք են բերել 20-րդ դարի սկզբներին։

Նշանակություն

խմբագրել
 
Քեմբրիջի համալսարան

Երկու համալսարանները ներկայացվում են մեկ եզրով, քանի որ նրանք միավորված են ընդհանուր հատկանիշներով։

  • Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները անընդհատ գործող ամենահին երկու համալսարաններն են Մեծ Բրիտանիայում։ Երկուսն էլ ունեն մոտ 800-ամյա պատմություն, որի ընթացքում տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ նշանավոր շրջանավարտներ են ունեցել[5][6]։
  • Հիմնադրված լինելով գրեթե նույն ժամանակ` երկու համալսարաններն էլ ունեցել են համանման ենթակառուցվածքներ` հրատարակչություն, բուսաբանական այգի, գրադարաններ, թանգարաններ։
  • Օքսֆորդի և Քեմբրիջի մրցակցությունն ունի երկար պատմություն` սկսած 1209 թվականից, երբ հիմնադրվեց Քեմբրիջը, և Օքսֆորդից դժգոհ շատ գիտնականներ տեղափոխվեցին այնտեղ[7]։ Այսօր էլ այդ հակամարտությունը նշվում է Օքսֆորդ-Քեմբրիջ թիավարության մրցույթում (անգլ.՝ The Boat Race):
  • Երկու համալսարաններն էլ ունեն նույն կառուցվածքը, ինչի արդյունքում նրանք կարծես կոոպերատիվներ լինեն` բաղկացած մի շարք քոլեջներից։
  • Երկու համալսարաններն էլ ունեն առանձնահատուկ գեղեցկությամբ աչքի ընկնող հին շենքեր այնպիսի տեղանքում, որտեղ հարևանությամբ գետ է հոսում, ինչը հարմար է թիավարությամբ զբաղվելու համար։
  • Համալսարանները, վայելելով մեծ հեղինակություն, դեպի իրենց են գրավում մեծ թվով հավակնոտ ուսանողների, ինչի արդյունքում ընդունելության մեծ մրցակցություն է գրանցվում։ Ընդունելության հայտերը ներկայացվում են առնվազն երեք ամիս առաջ, ընդ որում դիմում-հայտերը բացառում են մեկը մյուսին. դիմորդները կարող են դիմել կա'մ Օքսֆորդ, կա'մ Քեմբրիջ, բայց ոչ երկուսը միաժամանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «A brief history of the University». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «A Brief History». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. G.D. Worswick (1957 թ․ մայիսի 3). «The anatomy of Oxbridge». Times Educational Supplement.
  4. G.D. Worswick (1958 թ․ հունիսի 6). «Men's Awards at Oxbridge». Times Educational Supplement.
  5. «Oxbridge 'Elitism'» (PDF). 2014 թ․ հունիսի 9.
  6. «Acceptances to Oxford and Cambridge Universities by previous educational establishment».
  7. «A Brief History: Early records». University of Cambridge. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  NODES