Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (ֆրանսերեն՝ Fédération Internationale de Basketball, անգլերեն՝ International Basketball Federation), կրճատ՝ ՖԻԲԱ, համաշխարհային բասկետբոլը կարգավորող սպորտային կառույց։ ՖԻԲԱ-ի կազմում են ընդգրկված աշխարհի գրեթե բոլոր պետությունների ազգային բասկետբոլային ֆեդերացիաները։

ՖԻԲԱ
ՖԻԲԱ-ի պատկերանիշը
Изображение логотипа
ՏեսակԲասկետբոլային ասոցիացիա և Սպորտային միջազգային ֆեդերացիա
Երկիր Շվեյցարիա[1]
ՀապավումFIBA
ԿարգախոսWe are basketball
(Մենք ենք բասկետբոլը)
ՆախորդողInternational Amateur Handball Federation?
ՀիմնադրվածՀունիսի 18, 1932
Շվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
ՏարածաշրջանՀամաշխարհային
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն
Գլխավոր քարտուղարՊատրիկ Բաուման
ՆախագահԻվան Մայինինի
Կարևոր անձինքԲորիսլավ Ստանկովիչ
Ջորջ Վասիլակոպուլոս
Մանֆրեդ Շտրոհեր
ՀիմնադիրArgentine Basketball Confederation?, Czechoslovak Basketball Federation?, Hellenic Basketball Federation?, Italian Basketball Federation?, Latvia Basketball Association?, Portuguese Basketball Federation?, Romanian Basketball Federation? և Swiss Basketball?
Կայքfiba.basketball(անգլ.)(ֆր.)(իսպ.)

ՖԻԲԱ-ին է ընձեռված բասկետբոլային կանոնների սահմանումն ու կարգավորումը, երկրների միջև բասկետբոլիստների փոխանակումը (տրանսֆեր), ինչպես նաև բասկետբոլային հանդիպումների անցկացման համար անհրաժեշտ մարզադաշտերի և այլ բաղադրիչների չափորոշումը և մի շարք այլ գործառույթներ։ 1989 թվականից ի վեր ՖԻԲԱ-ի կազմում առկա են 213 ազգային ֆեդերացիաներ, որոնք հանդես են գալիս կառույցի աշխարհամասային գոտիներում՝ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Օվկիանիայում։

ՖԻԲԱ բասկետբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ամեն չորս տարին։ Մրցակցող հավաքականները մրցում են բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի անունը կրող գավաթը նվաճելու համար։ Բասկետբոլի աշխարհի առաջնությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ մեկտեղ մեկնարկել է 1970 թվականից ի վեր, սակայն սկսած 2019 թվականից բասկետբոլի առաջնությունը կանցկացվի ֆուտբոլի առաջնությունից մեկ տարի անց։

ՖԻԲԱ-ի գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, ռուսերենը և իսպաներենը[2]։

ՖԻԲԱ-ի նախագահներ

խմբագրել
  • 1932-48՝   Լեոն Բուֆարդ
  • 1948-60՝   Ուիլարդ Գրեյմ
  • 1960-68՝   Անտոնիո դոս ռեյս Կարնեյրո
  • 1968-76՝   Աբդել Վահդի
  • 1976-84՝   Գոնզալո Պույատ
  • 1984-90՝   Ռոբերտ Բասնել
  • 1990-98՝   Ջորջ Կիլիան
  • 1998-06՝   Աբդուլայե Սերե Մոլեայու
  • 2006-10՝   Բոբ Էլֆինսթոն
  • 2010-14՝   Իվան Մայինինի
  • 2014-այժմ՝   Հորացիո Մուրատուրե

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. OpenStreetMap(բազմ․) — 2004.
  2. «ՖԻԲԱ-ի 2006 թվականի ողջույնի խոսքերը, Հոդված 37.6»

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
Association 1
INTERN 3