Ֆալուդա (հինդի՝ फालूदा), հայտնի ավանդական աղանդեր Հնդկաստանում, Պակիստանում, Աֆղանստանում և Բանգլադեշում։

Ֆալուդա
Տեսակսննդամթերք
Ենթատեսակաղանդեր
Առաջացման երկիր Իրան
 Falooda Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Ծագում է իրանյան ֆալուդե աղանդերից, որն իրենից ներկայացնում է վերմիշելի տեսքով օսլայի սառեցրած թելիկներ, վրայից լցվում է վարդաջուր։ Ի տարբերություն իրանական ֆալուդեի` հնդկական ֆալուդան սառը քաղցր խմիչք է, որտեղ վարդաջուրը և վերմիշելը խառնված են կաթի, դոնդողի կտորների և քաղցր ռեհանի սերմերի հետ[1]։

Պատմություն

խմբագրել

Համարվում է, որ ֆալուդա աղանդերն ստեղծվել է Հնդկաստանում 16-18-րդ դարերում՝ մեծ մողոլների կայսրության ժամանակաշրջանում[2]։ Աղանդերի տարածաշրջանային տարբերակները ձևավորվել են Հայդարաբադում և այլ վայրերում` մուսուլմանական միապետերի կառավարման ժամանակ[3]։

Ժամանակակից տարբերակներ

խմբագրել

Այսօր ֆալուդան ունի բազմազան տարատեսակներ, ինչպես ավանդական տարածաշրջանային, այնպես էլ` ժամանակակից։ Բանգլադեշում ֆալուդային ավելացնում են պանդան բույսի էքստրակտ, պիստակ, սագո, կոկոսի սերուցք և մանգո։ Մալազիայում և Սինգապուրում նմանատիպ խմիչքն անվանում են բանդունգ։ Մավրիկիոսյան տարբերակը, որը կղզի է ներթափանցել Հնդկաստանից եկած ներգաղթյալների հետ, կոչվում է ալուդա։ Նմանատիպ խմիչքը, սակայն վերմիշելի ամենահաստ շերտով, գոյություն ունի Իրաքյան Քուրդիստանում։ Ըստ մի տարբերակի՝ ֆալուդայի բաղադրատոմսը ազդել է ժամանակակից արևելաասիական բաբլ թեյի ստեղծման վրա, որը հետագայում տարածվել է ամբողջ աշխարհում։ 21-րդ դարում ֆալուդան հաճախ մատուցում են պլաստիկ բաժակներով. խմիչքը կարելի է զարդարել պաղպաղակի գնդիկներով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «In This Globe-Trotting Dessert, Many Immigrants Find A Taste Of Home». NPR.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Paul Freedman, Joyce E. Chaplin, Ken Albala Food in Time and Place: The American Historical Association Companion to Food History. — Univ of California Press, 2014-10-31. — С. 74. — 420 с. — ISBN 9780520277458
  3. «The Royal Falooda | Eating India» (ամերիկյան անգլերեն). www.eatingindia.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
Association 1