Ֆանի Արդան
Ֆանի Արդանը (ֆր.՝ Fanny Ardant, մարտի 22, 1949[1][2][3][…], Սոմյուր[4][5][6]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի։ 1976 թվականից ի վեր նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։
Ֆանի Արդան | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Սոմյուր[4][5][6] |
Կրթություն | Քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս և Պոլ Սեզանի համալսարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, աուդիոգրքեր կարդացող, սցենարիստ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Dominique Leverd? |
Համատեղ ապրող(ներ) | Ֆրանսուա Տրյուֆո և Fabio Conversi? |
Երեխա(ներ) | Baladine Ardant Conversi?, Lumir Leverd? և Joséphine Truffaut? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կյանքը և կարիերան
խմբագրելՖանի Արդանը հեծելազորի սպայի զինվորական կցորդի դուստր է, հասակ է առել Մոնակոյում, որտեղ հոր դիրքը թույլ էր տալիս մոտ հարաբերությունների մեջ լինել արքայական ընտանիքի հետ։ Իշխանուհի Գրեյսին կատարած հաճախակի այցելություններով դրոշմված դաստիարակությունից հետո տեղափոխվել է Էքս-ան-Պրովանս՝ քաղաքագիտություն սովորելու։ Բայց հետզհետե տարվել է դերասանությամբ և դրամատիկական դասեր առնելուց հետո՝ 1974 թվականին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել Կոռնեյլի «Պոլիեկտես»-ի բեմադրության մեջ։ Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարևանուհիները» հեռուստադրաման։ Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ։ Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարևանուհին» և «Կիրակին շուտ գար» երկուստեք հոյակապ գործերին և սիրային կապի, որը շարունակվեց մինչև Տրյուֆոյի մահը 1984 թվականին և ծնունդ տվեց նրանց դստերը՝ Ժոզեֆինին։ «Հարևանուհու» համար Արդանը 1982 թվականին լավագույն դերասանուհի անվանակարգով առաջին անգամ ներկայացվեց «Սեզար» մրցանակի, իսկ 1984 թվականին մեկ անգամ ևս ներկայացվեց «Կիրակին շուտ գար» ֆիլմի համար։ Ի սկզբանե նրան համբավ էր բերել թարմ գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացքում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը։ Նրա կարիերան շարունակեց ծաղկել նաև Տրյուֆոյի մահից հետո, և Արդանն իր վարկն ամրապնդեց լուրջ, կրքոտ դերերով մի շարք դրամատիկ կինոնկարներում։ Առանձնապես տպավորիչ են նրա դերակատարումները «Սվանի սերը» (1984), «Գնդապետ Շաբեր» (1994), «Զվարճալին» (1996) ֆիլմերում, որտեղ հրաշալիորեն կերպարանափոխվել է՝ մարմնավորելով թունոտ ու հակակրելի ազնվականուհի տիկին Դը Բլայակին, ինչպես նաև Գաբրիել Ագիոնի «Իրիկնային հագուստ» անվայել կատակերգության մեջ, որտեղ Արդանի անսպասելի կոմիկական մարմնավորումը նրան արժանացրեց «Սեզարի» որպես լավագույն դերասանուհու։ Արդանը շարունակել է նաև իր բեմական կարիերան Ստրինդբերգի «Օրիորդ Ժյուլի»-ի, Մոլիերի «Դոն Ժուան»-ի բեմադրություններում և Ռոման Պոլանսկու՝ մեծ գովեստներ վաստակած «Վարպետության դաս» ներկայացման մեջ (1997), ուր հանդես է եկել օպերային աստղ Մարիա Կալլասի դերում։ Տիրապետելով անգլերենին և իտալերենին՝ նա գլխավոր դերեր է խաղացել նաև մի քանի հոլիվուդյան, բրիտանական և իտալական ֆիլմերում։ Արդանի վերջին անգլիալեզու կինոնկարը Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Ընդմիշտ Կալլաս»-ն է, որտեղ նա դարձյալ մարմնավորել է Կալլասին։ 2003 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում Ֆանի Արդանին Ստանիսլավսկու անվան մրցանակ շնորհվեց՝ ակնառու ստեղծագործական վաստակի և Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին նվիրված լինելու համար։ 2009 թվականին նա իր սցենարով նկարահանեց «Մոխիր և արյուն» ֆիլմը։ Ֆանին դասական երաժշտություն և գրականություն է սիրում, երեք դուստր ունի՝ Ժոզեֆինը, Լյումիրը և Բալադինը։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անուն | Հայերեն անուն | Տեղեկություն |
---|---|---|---|
2011 | Interno giorno | Տաղավարային նկարահանումների օր | |
2010 | You Never Left | Դու երբեք չես հեռացել | կարճամետրաժ |
2010 | Chimères absentes | Բացակա երազանքներ | կարճամետրաժ |
2010 | Shéhérazade et le délice casher | Շահրեզադեն և կոշերային հաճույքը | կարճամետրաժ |
2009 | Trésor | Գանձ | |
2009 | Visage | Դեմքը | |
2008 | Hello Goodbye | Ողջույն, ցտեսություն | |
2008 | Il divo | Աստղը | |
2007 | L'ora di punta | Դատավարությունն սկսվեց | |
2007 | Ha-Sodot | Գաղտնիքներ | |
2007 | Roman de gare | Կայարանային սիրավեպ | |
2006 | Paris, je t'aime | Փարիզ, ես քեզ սիրում եմ | «Պիգալ հրապարակ» մաս |
2004 | El año del diluvio | Ջրհեղեղի տարին | |
2004 | L'odore del sangue | Արյան հոտը | |
2003 | Sarah | Սառա | հեռուստաֆիլմ |
2002 | Callas Forever | Ընդմիշտ Կալլաս | |
2002 | 8 femmes | Ութ կին | |
2001 | Change moi ma vie | Փոխիր իմ կյանքը | |
2001 | Sin noticias de Dios | Աստծուց լուր չկա | |
2000 | Le libertin | Անառակը | |
1999 | Le fils du Français | Ֆրանսիացու որդին | |
1999 | La débandade | Փախուստ | |
1999 | Balzac | Բալզակ։ Կրքոտ կյանք | հեռուստաֆիլմ |
1999 | Augustin, roi du Kung-fu | Կունֆուի արքա Օգյուստենը | |
1998 | Elizabeth | Եղիսաբեթ | |
1998 | La cena | Ճաշը | |
1996 | A hetedik szoba | Յոթերորդ սենյակը | |
1996 | Ridicule | Զվարճալին | |
1996 | Désiré | Դեզիրե | |
1996 | Pédale douce | Իրիկնային հագուստ | |
1995 | Sabrina | Սաբրինա | |
1995 | Al di là delle nuvole | Ամպերից այն կողմ | |
1995 | Les cent et une nuits de Simon Cinéma | Սիմոն Սինեմայի հարյուր ու մեկ գիշերը | |
1994 | Colonel Chabert | Գնդապետ Շաբեր | |
1993 | Amok | Ամոկ | |
1991 | La femme du déserteur | Դասալիքի կինը | |
1991 | Rien que des mensonges | Կեղծիքներից բացի ուրիշ ոչինչ | |
1991 | Afraid of the Dark | Մթից վախեցած | |
1991 | Jeux d'hiver | Ձմեռային խաղեր | կարճամետրաժ |
1990 | Aventure de Catherine C. | Կատրին Կ.-ի արկածը | |
1989 | Australia | Ավստրալիա | |
1989 | Pleure pas my love | Մի լա, իմ սեր | |
1989 | La grande cabriole | Մեծ շրջադարձ | փոքր հեռուստասերիալ |
1988 | Paura e amore | Վախ և սեր | |
1988 | Piazza Navona | Նավոնա հրապարակ | հեռուստասերիալ՝ «Առասպելական Ջանլուկան» մասը |
1988 | Médecins des hommes | Տղամարդկանց բժիշկները | հեռուստասերիալ |
1988 | L'altro enigma | Այլ գաղտնիք | հեռուստաֆիլմ |
1987 | La famiglia | Ընտանիքը | |
1986 | Mélo | Մելո | |
1986 | Le paltoquet | Ոչնչությունը | |
1986 | Conseil de famille | Ընտանեկան խորհուրդ | |
1985 | L'été prochain | Անցյալ ամառ | |
1985 | Les enragés | Մոլեգնածները | |
1984 | L'amour à mort | Սեր մինչև մահ | |
1984 | Mademoiselle Julie | Օրիորդ Ժյուլի | հեռուստաֆիլմ |
1984 | Desiderio | Ցանկություն | |
1984 | Un amour de Swann | Սվանի սերը | |
1983 | Benvenuta | Բենվենուտա | |
1983 | Vivement dimanche! | Գաղտնաբար ձեր | |
1983 | Life Is a Bed of Roses | Կյանքը վարդերով պատված անկողին է | |
1982 | Le chef de famille | Տան գլխավորը | փոքր հեռուստասերիալ |
1981 | La femme d'à côté | Հարևանուհին | |
1981 | Les bons bourgeois | Լավ բուրժուաները | հեռուստաֆիլմ |
1981 | Bolero | Բոլերո | |
1981 | Les uns et les autres | Ոմանք և մյուսները | փոքր հեռուստասերիալ |
1981 | Le roman du samedi։ Mémoires de deux jeunes mariées | Շաբաթօրյա սիրավեպ։ Նորապսակների հուշերը | հեռուստաֆիլմ |
1981 | The Fall of the House of Usher | Աշերների տան անկումը | հեռուստաֆիլմ |
1979 | Les dames de la côte | Հարևանուհիները | փոքր հեռուստասերիալ |
1979 | Ego | Էգո | հեռուստաֆիլմ |
1979 | Cinéma 16 | Կինո 16 | «Մուսան և տիրամայրը» մասը |
1979 | The Dogs | Շները | |
1978 | Le mutant | Մուտանտը | փոքր հեռուստասերիալ |
1976 | Marie, the Doll | Տիկնիկ Մարին |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=03&OTDDay=22&OTDYear=1992
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://famousdude.com/11271-fanny-ardant.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=505
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.fandango.com/fannyardant/biography/p2121
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
Արտաքին հղումներ
խմբագրել- IMDb
- Երկրպագուների ոչ պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-10 Wayback Machine
- Ֆանի Արդանի ֆիլմացանկ ֆրանսերեն Արխիվացված 2012-01-20 Wayback Machine
- Ֆանի Արդանը Last.FM-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Արդան» հոդվածին։ |