Ֆիլ Նևիլ
Ֆիլիպ Ջոն Նևիլ (անգլ.՝ Philip John Neville, հունվարի 21, 1977[1][2][3], Բերի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն, հայտնի է որպես Ֆիլ Նևիլ (անգլ.՝ Phil Neville)), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ Նրա եղբայրը՝ Գարի Նևիլը, Մանչեսթեր Յունայթեդի ավագն էր, իսկ երկվորյակ քույրերից Թրեյսին, Անգլիայի նեթբոլի հավաքականի անդամ։
Ֆիլ Նևիլ անգլ.՝ Phil Neville | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆիլպ Ջոն Նևիլ | ||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1977 (47 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բերի, Մեծ Մանչեսթեր, Անգլիա | ||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է Կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրուոթյուն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՖիլ Նևիլը հանդիսանում է Պրեմիեր Լիգայի 6-ական, Անգլիայի գավաթի 3-ական և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1-ական հաղթող։ Վերջինս հաղթել է իր առաջին ակումբ Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Նևիլը խաղում էր և պաշտպանիի և կիսապաշտպանի դիրքում, հաճախ էլ եզրային պաշտպանի դիրքում։
Եղբոր հետ միասին Ֆիլը հանդիսանում է Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականին։ «Կարմիր սատանաների» կազմում նա անցկացրել է 386 խաղ և խփել 8 գնդակ։
2005 թվականին նա միացավ Էվերթոնին, 3,5 միլիոն ֆունտի դիմաց։ Առաջին խաղն անցկացրեց իր նախկին թիմի՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ։ 1 տարի անց նա դարձավ թիմի ավագը։ «Իրիսների» կաղմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 303 խաղ։ Մերսիսադյան թիմի հետ պայմանագրի ավարտից հետո, նա որոշեց ավարտել ֆուտբոլսիտի կարիերան, և անցավ մարզչական աշխատանքի[4]։
Կարիերան հավաքականում
խմբագրելԱնգլիայի հավաքականում առաջին խաղն անցկացրել է 1996 թվականին։ Նա մասնակցել է Եվրո 1996-ին, Եվրո 2000-ին, Եվրո 2004-ին։ Սակայն երբեք չի մասնակցել աշխարհի առաջնություններին։ 2000 թվականին, Ռումինիայի հավաքականի դեմ խաղում նա վաստակելով 11-մետրանոց հարված, օգնեց թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Հավաքականում նա անցկացրեց 59 խաղ։
Մարզչական կարիերա
խմբագրելԷվերթոնում կարիերան ավարտելուց հետո նա որոշեց, թիմում անցնել մարզչական աշխատանքի[5]։ 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո նա սկսեց մարզել Անգլիայի երիտասարդական հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Իսրայելում կայանալիք 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը[6]։ 2013 թվականին, Դևիդ Մոյեսի հետ աշխատանքի անցավ Մանչեսթեր Յունայթեդում։ Այսպիոսով նա մարզչական աշխատանքի անցավ իր նախկին թիմում, որտեղ խաղացել էր 1994-2005 թվականներին[7]։
Անձնական կյանք
խմբագրելՆևիլը սովորել է Էլթոնի ավագ դպրոցում և հանդիսանում էր դպրոցի ֆուտբոլի թիմի ավագը։ Երիտասարդ հասակում նա շատ էր զբաղվում կրիկետով, և խաղում էր Անգլիայի մինչև 19 տարիքային խմբի հավաքականում։ Նա ռեկորդակիր էր, որպես ամենաերիտասարդ ֆուտբոլսիտ՝ 15 տարեկան։
Նրա մայրը՝ Ջիլը խաղում էր Նեթբոլ, բացի դրանից հարազատ Բերի ակումբի գլխավոր տնօրենն էր։ Նևիլը ամուսնացել էր Ջուլիայի հետ, և ուներ 2 երեխան։ Տղան Հարվին և աղջիկը Իզաբելլան։
Լրագրողական աշխատանք
խմբագրելՆևիլը վերջին տարիներին աշխատում էր, որպես լրագրող և վարում էր BBC-ի Match of the Day հաղորդումը։ Նևիլը եթերում, մեկնաբանում էր նաև Մունդիալ 2014-ի խաղերը։
Ձեռքբերումներ
խմբագրել- Անգլիայի չեմպիոն 1995/96, 1996/97, 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03
- Անգլիայի գավաթակիր 1996, 1999, 2004
- Անգլիայի սուպերգավաթակիր 1996, 1997, 2003
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթակիր 1999
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող 1999
Վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Սեզոն | Լիգա | Գավաթային[8] | Եվրագավաթային[9] | Այլ[10] | Արդյունքում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1994/95 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
1995/96 | 24 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
1996/97 | 18 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 24 | 0 | |
1997/98 | 30 | 1 | 4 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 42 | 1 | |
1998/99 | 28 | 0 | 9 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 44 | 1 | |
1999/00 | 29 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 5 | 0 | 43 | 0 | |
2000/01 | 29 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
2001/02 | 28 | 2 | 3 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 38 | 2 | |
2002/03 | 25 | 1 | 6 | 1 | 12 | 0 | 0 | 0 | 43 | 2 | |
2003/04 | 31 | 0 | 4 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 43 | 1 | |
2004/05 | 19 | 0 | 8 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 34 | 0 | |
Արդյունքում | 263 | 5 | 48 | 1 | 65 | 2 | 10 | 0 | 386 | 8 | |
Էվերթոն ՖԱ | 2005/06 | 34 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 43 | 0 |
2006/07 | 35 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
2007/08 | 37 | 2 | 5 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 50 | 2 | |
2008/09 | 37 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2009/10 | 23 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
2010/11 | 31 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 1 | |
2011/12 | 27 | 0 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 1 | |
2012/13 | 18 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
Արդյունքում | 242 | 4 | 43 | 1 | 18 | 0 | 0 | 0 | 303 | 5 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 505 | 9 | 91 | 2 | 83 | 2 | 10 | 0 | 689 | 13 |
(2013 թվականի մարտի դրությամբ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Phil Neville: Ex-Everton captain confirms retirement» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Фил Невилл твёрдо намерен стать тренером
- ↑ Фил Невилл войдёт в тренерский штаб сборной Англии на молодёжном Евро-2013
- ↑ «Neville joins Reds staff» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Кубок Англии, Кубок Футбольной лиги.
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы УЕФА.
- ↑ Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Ակումբային чемпионат мира.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Նևիլ» հոդվածին։ |