Ֆլագելյացիա
Ֆլագելյացիա (լատին․՝ flagellatio), հոգեբանական-էրոտիկ պրակտիկա, որը բաղկացած է «ենթակա» զուգըներոջը՝ «իշխող» զուգընկերոջ կողմից երկար առարկաներով խփելուց (օրինակ՝ մտրակ, խարազան, ճիպոտ, ստեկ, գավազան, ֆլոգեր, նագայկա և այլն)։ ԲԴՍՄ-ի հիմնական պրակտիկաներից մեկն է։ Ֆլագելյացիան կարող է լինել ակտիվ և պասիվ, երբեմն հնարավոր է փոխել զուգընկերների դերերը (սվիտչ)։ Ֆլագելյացիան չպետք է շփոթել սպանկինգի, որը ձեռքի ափով կամ հատուկ գործիքով սեռական զուգընկերոջը ապտակելն է[1]։
Ֆլագելյացիան ԲԴՍՄ-ում
խմբագրելՖլագելյացիան BDSM-ի և սադոմազոխիզմի ամենատարածված և հայտնի պրակտիկայից մեկն է։ Դրա պատճառները առաջին հերթին գործողությունների բազմազանությունն է (մտրակով նուրբ շոյելուց մինչև ուժեղ մտրակելը) և պրակտիկայի հարուստ արսենալը (կաշվե ատրիբուտներ, մռայլ նկուղներ, ամրացման տարբեր սարքեր և այլն)[1]:
Ֆլագելյացիան համատեղում է ներգործության երկու ոլորտ` ֆիզիկական և հոգեբանական-հուզական[2]։ Ֆիզիկական կողմը ներկայացված է ցավի զգացումով։ Ֆլագելյացիայի հոգեբանական-հուզական բաղադրիչը գերիշխանության և ենթակայության զգացումն է, որն առաջանում է այդ պրակտիկայի ընթացքում։ Մասնավորապես, էրոտիկ «ծեծը» դերախաղերում ամենատարածված պատժամիջոցն է։ Կախված նախընտրություններից՝ ֆլագելյացիայի տարբեր տեսակներ կարող են առկա լինել կամ բացակայել[2]։
Այսպիսով, ֆլագելյացիայի կիրառման նպատակը ցավի առաջացումից կամ զգացումից՝ ֆիզիկական և հոգեբանական-հուզական հաճույք ստանալն է։ Որոշ դեպքերում նպատակը կարող է լինել «ենթակա» զուգընկերոջ հոգեբանական լիցքաթափումը, որն արտահայտվում է, օրինակ, արցունքներով կամ ճիչերով, կամ սաբսպեյսով՝ տրանսին մոտ գիտակցության հատուկ փոփոխված վիճակ։
Ֆլագելյացիայի տեխնիկա
խմբագրելՇատ դեպքերում ֆլագելյաիցան իրականացվում է հատուկ սարքերի օգնությամբ, ինչպիսիք են՝ մտրակները, ֆլոգերը, ստեկը և այլն։ Ֆլագելյացիան կարող է զուգակցվել ենթակայի բոնդաժ-ամրացումով՝ պարաններով, գոտիներով և մասնագիտացված սարքերով ամրացումով։
Կարևոր կետ է գործընկերների նախնական պայմանավորվածությունը մեթոդների և ներգործության ուժի վերաբերյալ։ Բացի այդ, շատ դեպքերում նշվում են որոշակի ստոպ-բառեր, որոնք տալով, ենթակա զուգընկերը կարող է դադարեցնել գործողությունները[3]։
Ֆլագելյացիայիի կատարումը պահանջում է, որ իշխող զուգընկերը զգույշ և ուշադիր լինի ենթակա զուգընկերոջ հանդեպ։ Բացի դրանից պետք է պահապանել անվտանգության կաննոնները, քանի որ ֆլագելյացիան համարվում է պոտենցիալ վտանգավոր պրակտիկաներից մեկը (օրինակ՝ ողնաշարի կամ երիկամների հատվածում հարվածները կարող են բերել ներքին օրգանների վնասման, դեմքին հարվածները՝ աչքերի վնասման և այլն)[3]։
Ֆլագելյացիան արվեստում
խմբագրելԼինելով BDSM-ի և սադոմազոխիզմի ամենաբնորոշ տարրերից մեկը՝ ֆլագելյացիան առկա է այս կողմնորոշման մեծ թվով գրաֆիկական գործերում՝ ինչպես ուշ (20-րդ դարի կեսեր-վերջ), այնպես էլ վաղ (19-20-րդ դարի սկիզբ) ժամանակահատվածներում։ Ֆլագելյացիան նկարագրվում է գրական ստեղծագործությունների մեծ մասում, որոնք վերաբերում են BDSM հարաբերություններին՝ սկսած մարկիզ դե Սադի և Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ստեղծագործություններից։ Բացի այդ, ֆլագելյացիան այս կամ այն ձևով առկա է BDSM-թեմատիկայով էրոտիկ ֆիլմերի ճնշող մեծամասնությունում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Тимур Алимов, Ольга Подольская. «Садомазохизм: Путь Плети.» Пособие по флагелляции. — М., 2003. — 206 с. — 1000 экз.
- ↑ 2,0 2,1 В. Костюченко, В. Кулакова. Асексуары, или Как сервировать супружескую постель. — М.: Кэпитал Трейд Компани, 2010. — 256 с. — 2000 экз. — ISBN 978-5-412-00228-6
- ↑ 3,0 3,1 «д-р Купер «История розги»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «British Printed Images to 1700: Print of the month». bpi1700.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- A Beginner's Guide To Erotic Spanking
- Тимур Алимов, Ольга Подольская. «Садомазохизм: Путь Плети.» Пособие по флагелляции. — М., 2003. — 206 с. — 1000 экз.
- В. Костюченко, В. Кулакова. Асексуары, или Как сервировать супружескую постель. — М.: Кэпитал Трейд Компани, 2010. — 256 с. — 2000 экз. — ISBN 978-5-412-00228-6