Ֆուտոն (ճապ.՝ 布団), ճապոնական ավանդական անկողնային պարագաներ։

Ճապոնական ֆուտոններ՝ (պանդոկում) նախատեսված քնելու համար։ Մեկ մահճակալի համար՝ կանաչով-երեք ներքնակ, կարմիրով-ծածկոց։ Յուրաքանչյուր տարրի վերին երկու ֆուտոնները ծածկված են բարձերին հարմարեցված սպիտակ սավանով։

Ֆուտոնի ամբողջական հավաքածուն բաղկացած է ներքնակից (ճապ.՝ 敷き布団 shikibuton, «փռվող ֆուտոն») և վերմակից (ճապ.՝ 掛け布団 kakebuton, «ծածկող ֆուտոն»)[1]։ Ֆուտոն անկողնային պարագաների երկու տարրերն էլ բավական ճկուն են, որպեսզի օրվա ընթացքում ծալվեն և պահվեն մեծ պահարանում (ճապ.՝ 押入れ oshiire): Սա թույլ է տալիս, որ գիշերը սենյակը օգտագործվի որպես ննջարան, իսկ ցերեկը՝ այլ նպատակներով[2]։

Ֆուտոնները, ավանդաբար, օգտագործվում են տատամիի վրա։ Տատամին գորգի տեսակ է, որն օգտագործվում է որպես հատակի ծածկույթ։ Այն նաև ապահովում է ավելի փափուկ հիմք, քան փայտից կամ քարից պատրաստված հատակը։ Ֆուտոնները պետք է կանոնավոր կերպով օդափոխել՝ բորբոսի առաջացումը կանխելու և տիզերից զերծ պահելու համար։ Ճապոնիայում հաճախ կարելի է տեսնել պատշգամբներից կախված ֆուտոնները, որ օդափոխվում են արևի տակ[3]։ Նրանք, ովքեր չեն կարող կախել իրենց ֆուտոնը, օգտագործում են Ֆուտոնի չորանոցներ։

Պատմություն և պատրաստման նյութեր

խմբագրել

Մինչ վերամշակված բամբակյա կտորը հասանելի կդառնար Ճապոնիայում, սովորական մարդիկ ծղոտե հատակի գորգերի վրա օգտագործում էին կարված ծալքավոր թուղթ, որի մեջ լցնում էին մազերի մնացորդներ, ծեծված չոր ծղոտ, բամբուկի մազմզուկներ կամ մետաքսի թափոններ։ Հետագայում ֆուտոնները պատրաստում էին վերամշակված բամբակի կարկատաններով, ծածկում էին և լցնում լորենու մանրաթելերով[4]։ Ավելի ուշ սկսեցին լցնել բամբակով, իսկ այժմ օգտագործում են նաև բուրդ և սինթետիկ նյութեր[5]։

Յոգին (ճապոներեն՝ よぎ, բառացի՝ «գիշերազգեստ») կիմոնոյի տեսքով գիշերազգեստ է։ Դրանք օգտագործվել են 1800-ական թվականներին և 1900-ական թվականների սկզբին[6]։ Այժմ լայնորեն կիրառվում են ուղղանկյունաձև ծածկոցները։ Դրանք տարբեր նյութերից են պատրաստվում և ըստ դրա որոշները ավելի տաք են, քան մյուսները։ Ավանդական բամբակյա միջուկով ծածկոցները ավելի ծանր են, քան փետուրով կամ սինթետիկ միջուկներով պատրաստված ծածկոցները[5]։

Ավանդական ճապոնական բարձը (ճապ՝ まくら, makura) ընդհանուր առմամբ ավելի կոշտ է, քան արևմտյան բարձերը[5]։ Դրանք կարող են լցված լինել լոբիով, հնդկաձավարի կեղևով[5][7], թեփով[8], կամ ժամանակակից պլաստմասե ուլունքներով[5][7], որոնք հարմար են գլխին։ Պատմականորեն որոշ կանայք օգտագործում էին փայտե հարմարանքներ՝ իրենց սանրվածքը չփչացնելու համար[6]։

Չափսեր

խմբագրել

Ավանդաբար ֆուտոնները դրվում են տատամի գորգերի վրա[7], որոնք ճկուն են և որոնցից յուրաքանչյուրը կարող է կլանել մինչև կես լիտր խոնավություն և ազատվել դրանից[9]։ Տատամիների երկարությունը 1 քեն է, իսկ լայնությունը 0,5 քեն (ճապոնական չափման միավոր), համապատասխանաբար 1 և 2 մետր[10], չափսով նման է արևմտյան երկտեղ մահճակալի։ Ճապոնական ավանդական ներքնակները նույնպես արևմտյան երկտեղ մահճակալի չափ են։ 2010 թվականի դրությամբ հասանելի էին նաև ավելի մեծ մահճակալի չափի ներքնակներ, բայց դրանք մի փոքր ծանր են և անհարմար պահելու համար[5]։

Ճապոնական ավանդական ներքնակները սովորաբար ունեն 5–8 սմ հաստություն[7], հազվադեպ՝ 15 սմ։ Այդ պատճառով դրանք պետք է լավ չորանան, այլապես կծանրանան ու կբորբոսնեն[5]։ Այսպիսով, ճապոնական ավանդական ներքնակները արևմտյան վերմակի հաստություն ունեն[11]։ Եթե անհրաժեշտ է ավելի հաստ ներքնակ, ապա մի քանի շերտով են դրվում[5]։

Ճապոնական ավանդական վերմակները կարող են ավելի լայն լինել, քան ներքնակները[12], և տարբերվել հաստությամբ։ Կախված եղանակից՝ դրանք կարող են լինել տաք (ճապ՝ 毛布, mōfu) կամ փոխարինվել ավելի թեթևով (ճապ՝ タオルケット, taoruketto)[7]։

Ինչ վերաբերում է բարձին՝ ճապոնական բարձը (ճապ՝ まくら, makura) ավելի փոքր է, քան արևմտյանը[5]։

Արևմտյան ոճի ֆուտոններ

խմբագրել

1980-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում ֆուտոնները նորաձև էին[13]։ Պատրաստման եղանակը նման էր ժամանակակից ճապոնական ֆուտոնների պատրաստմանը՝ բամբակյա միջուկ, ծածկված բամբակյա կտորով և ամրացված հաստ կարերով[13]։ Սա այն եղանակն էր, որն օգտագործվել էր Միացյալ Նահանգների 1940-1941 թվականներին «Բամբակյա ներքնակների պատրաստման» ժամանակ, որի շրջանակներում ակնկալվում էր օգտագործել բամբակի ավելցուկ արտադրությունը՝ սուբսիդավորելով նյութերը բամբակե ներքնակներ պատրաստել մարդկանց համար[14][15]։

Այնուամենայնիվ, արևմտյան ոճի ֆուտոնները, որոնք սովորաբար հիշեցնում են ցածր, փայտե բազմոցներ, զգալիորեն տարբերվում են իրենց ճապոնական տարբերակներից[1][16]։ Դրանք սովորաբար ստանդարտ արևմտյան ներքնակների չափեր ունեն և չափազանց հաստ են կրկնակի ծալելու և պահարանում հեշտությամբ տեղադրելու համար։ Դրանք հաճախ տեղադրվում և պահվում են շերտավոր շրջանակով մահճակալի վրա[13], ինչը խանգարում էր դրանց պարբերաբար օդափոխմանը, հատկապես կենտրոնական ջեռուցվող տան չոր օդի պայմաններում[17] (ճապոնական տների մեծ մասը ավանդաբար կենտրոնացված ջեռուցում չունի[18]):

Ֆուտոնի նման ավանդական եվրոպական մահճակալներ

խմբագրել

Ավանդական եվրոպական մահճակալները հիշեցնում էին ճապոնական ֆուտոնի հավաքածուներ՝ բարակ ներքնակներով։ Դրանք երբեմն դրվում էին մահճակալի շրջանակի վրա։ «Մահճակալ» տերմինը ի սկզբանե չի ներառել մահճակալի շրջանակը, այլ միայն անկողնային պարագաները՝ նույն բաղադրիչները, որոնք ներառված են ճապոնական ֆուտոնի հավաքածուի մեջ[19]։

Այս անկողնային պարագաները նույնպես օդափոխում էին, իսկ Եվրոպայում մինչ օրս պատուհանագոգերին օդափոխում են վերմակները։ Անգլալեզու մշակույթներում, սակայն, դրսում անկողնային պարագաները օդափոխելը սկսեց դիտվել որպես օտար պրակտիկա, երբ 19-րդ դարի տնային տնտեսության ձեռնարկները ներկայացրեցին տան ներսում անկողնի օդափոխման մեթոդները և մերժեցին՝ դրանք «գերմանական ոճով» պատուհանագոգին օդափոխելը[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Evans, Toshie M. (1997). A dictionary of Japanese loanwords. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0313287414. OCLC 528863578.
  2. Glaskin, Katie; Chenhall, Richard, eds. (2013). Sleep around the world : anthropological perspectives (1st ed.). New York: Palgrave Macmillan. ISBN 978-1137315731. OCLC 854835429.
  3. Otowa, Rebecca (2010). At home in Japan : a foreign woman's journey of discovery (1st ed.). Tokyo: Tuttle Pub. ISBN 978-1462900008. OCLC 742512720.
  4. Wada, Yoshiko (2004 թ․ հունվարի 1). Boro no Bi : Beauty in Humility—Repaired Cotton Rags of Old Japan. Textile Society of America Symposium Proceedings.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Hones, Jenny Nakao. «The Pros and Cons of the Japanese Futon – Asian Lifestyle Design». Asian Lifestyle Design. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 Inouye, Jukichi (1910) [digitized July 2021]. «11». Home Life in Tokyo (English). «Ճապոնական տներում, ինչպես արդեն ասվել է, բացառապես քնելու համար առանձնացված սենյակներ չկան։ Անկողինը կարելի է դնել գորգերի վրա ցանկացած վայրում։ Մահճակալը բաղկացած է բամբակից կամ մետաքսից պատրաստված մեկ կամ երկու հաստ ներքնակից, որոնք սովորաբար 1 մետր լայնություն և մոտ 2 մետր երկարություն ունեն, այսինքն՝ գրեթե գորգի չափ։ Դրանք դրվում են գորգերի վրա և վրան ձմեռային կիմոնոյի ձևի մի մեծ, հաստ ծածկոց է դրվում՝ բաց թևքերով վերմակ, որը մոտավորապես նույն երկարության է, ինչ մահճակալը, բայց ավելի լայն։ Երկուսն էլ մետաքսից են կամ բամբակից, պատկերազարդ կամ գծավոր, մուգ-կապույտ գույնի աստառներով։ Դրանք ունեն սև թավշյա ժապավեն, որին քնածի դեմքն է դիպչում։ Երկուսն էլ օգտագործվում են ձմռանը, իսկ գարնանը և աշնանը միայն դրանցից մեկն է օգտագործվում, սովորաբար կիմոնոյի նման ծածկոցը։ Ամառվա կեսին, երբ շատ շոգ է, այն փոխարինվում է սովորական կիմոնոյով կամ բարակ վերմակով։ Տղամարդկանց համար նախատեսված բարձը թեփով լցված երկար կլոր ամրան է, իսկ կանայք, որոնց սանրվածքը կփչանար նման բարձի պատճառով, օգտագործում էին մոտ 5 սմ տրամագծով թեփով լցված հարմարանք, որը փաթաթված էր թղթի մեջ և կապված էր փայտե հենարանի վրա։ Սկզբում շատ անհարմար է, թեև կանանց մեծ մասը հետագայում սովոր է դրան։ Քանի որ թեփով հարմարանքը շուտով կոշտանում էր, ականջի մաշկը հաճախ դառնում էր կարմիր և կոպիտ, եթե մարդ ամբողջ գիշեր քնում էր նույն կողմի վրա։ Չնայած մահճակալները կարող էին փռված լինել ամենուր, սակայն դրանց տեղերը միշտ կարծես ամրագրված էր ընտանիքի անդամների համար։ Տան տերն ու տիրուհին քնում էին սրահում կամ մեկ այլ մեծ սենյակում՝ կրտսեր երեխաների հետ, յուրաքանչյուր ծնողի հետ քնում էր կրտսեր երեխաներից մեկը։ Մնացած երեխաները ընտանիքի մյուս անդամի հետ քնում էին կամ նույն սենյակում, կամ մեկ այլ սենյակում, եթե նրանք բավականին մեծ են։ Հյուրասենյակը սովորաբր ազատ էր մնում։ Աղախինները քնում են խոհանոցին կից սենյակում, իսկ տան ծառան՝ շքամուտքում։ Կարևոր է հնարավորինս խմբավորել քննող մարդկաանց, քանի որ ամռանը, երբ մոծակները դուրս են գալիս, սենյակի չորս անկյուններին ամրացված թելերով ցանցեր են կախված մահճակալների վրա, և այդ ցանցերը ամեն անգամ չքանդելու համար մահճակալները դնում են այնտեղ, որտեղ այդ ցանցերն են քաշված։»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Futons- Overview and Brief History of styles». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  8. File:THE FAMILY IN BED. (1910) - illustration - page 137.png
  9. «Traditional Japanese Houses». nippon.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  10. See Tatami#Size for details
  11. «Mattress Topper Types - Materials, Thickness, Density». Mattress Nut. 2021 թ․ հունվարի 9. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  12. «FAQs – Futons From Japan».
  13. 13,0 13,1 13,2 Littman, Karel Joyce (1984 թ․ սեպտեմբերի 27). «FUTON MATTRESSES: WHAT AND WHERE». The New York Times. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  14. Dean, Virgil W.; Powers, Ramon (2014). «"In No Way a Relief Set Up": The County Cotton Mattress Program in Kansas, 1940–1941» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. «Make a Mattress With Free Cotton». Wallace's Farmer. Illinois Digital Newspaper Collections. 1940 թ․ դեկտեմբերի 28.
  16. Cole, David John; Browning, Eve; Schroeder, Fred E. H. (2002). Encyclopedia of modern everyday inventions. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0313313458. OCLC 49627783.
  17. See Airing (air circulation)
  18. Nute, Kevin (2004). Place, time, and being in Japanese architecture. London: Routledge. ISBN 0419240101. OCLC 53006895.
  19. Dictionnaire de l'ameublement et de la décoration depuis le XIIIe siècle jusqu'à nos jours, Havard, Henry, 1838-1921
  20. «Featherbeds, duvets, eiderdowns, feather ticks - history». www.oldandinteresting.com. 2006.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտոն» հոդվածին։
  NODES