«Another Brick in the Wall» (հայերեն՝ «Եվս մեկ աղյուս պատի մեջ»), Pink Floyd խմբի The Wall ալբոմում ընդգրկված երեք երգերի անվանումը, որոնք իրենցից ներկայացնում են նույն թեմայի անդրադարձներ և ունեն Part I, Part II և Part III (համապատասխանաբար մաս I, մաս II и մաս III) ենթանունները։ Բոլոր երեք երգերը գրվել են Pink Floyd-ի բաս-կիթառահար Ռոջեր Ուոթերսի կողմից, որը այդ ժամանակ համարվում էր խմբի առաջատար երգերի հեղինակներից մեկը։ Այս երգը համարվում է Pink Floyd-ի ամենահայտնի երգերից մեկը։

«Եվս մեկ աղյուս պատի մեջ»
Another Brick in the Wall
Pink Floydի երգը «The Wall» ալբոմից
ԹողարկվածՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1979 թվականի նոյեմբերի 30
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1979 թվականի դեկտեմբերի 8
ԺանրՊրոգրեսիվ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն8:24 (բոլոր երեք մասերը)
3:10 (Part I)
3:59 (Part II)
1:14 (Part III)
ԼեյբլՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Harvest
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Columbia
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Capitol
ՀեղինակՌոջեր Ուոթերս
ԿոմպոզիտորՌոջեր Ուոթերս
ՊրոդյուսերԲոբ Էզրին
Դեյվիդ Գիլմոր
Ռոջեր Ուոթերս
The Wall ալբոմի երգացանկ
«The Thin Ice»

----
«The Happiest Days of Our Lives»

----
«Don't Leave Me Now»
(11 I սկավառակից)
«Եվս մեկ աղյուս պատի մեջ»
(3, 5, 12 I սկավառակից)
«The Happiest Days of Our Lives»
(4 I սկավառակից)
----
«Mother»
(6 I սկավառակից)
----
«Goodbye Cruel World»
(13 I սկավառակից)

«Point Me at the Sky» սինգլից հետո սա առաջինն էր, որ թողարկվեց Մեծ Բրիտանիայում։ Մաս II-ը նոմինացվեց Գրեմմիի «լավագույն ռոք-դուետ կամ խմբային կատարում» անվանակարգում, սակայն մրցանակը ստցավ Բոբ Սիգերի «Against the Wind» երգը։ Բացի դրանից, Մաս II-ը ընդգրկվել է Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցանկում՝ զբաղեցնելով 375-րդ հորիզոնականը[1]։ Ողջ աշխարհում վաճառվել է այս սինգլի ավելի քան 4 մլն օրինակ։

1980 թվականին երգը որպես օրհներգ օգտագործվել է Հարավային Աֆրիկայի սևամորթ ուսանողերի կողմից ռասայական պրոպագանդայի դեմ սկսած բողոքի ակցիայի ժամանակ. արդյունքում երգն արգելվեց կառավարության կողմից[2]։

Հիմնական գաղափար

խմբագրել

Բոլոր երեք երգերը միավորում են մեկ ընդհանուր (որոշ անկարևոր փոփոխություններով) երաժշտություն և թեմա. օտարման պատին, որն իր շուրջը ստեղծում է Pink Floyd-ը, մեկ այլ քարի ավելացումը։ Յուրաքանչյուր մասը հնչում է ավելի բարձր և ավելի ագրեսիվ նախորդներից. առաջին մասի թախիծից երկրորդում առաջ է գալիս բողոքի իրական հիմն, իսկ երրորդ մասն արդեն իրենից ներկայացնում է հուսահատության ամենաիրական ճիչ։ Երգում չկա կրկներգ, բայց բոլոր երեք մասերի վերջին երկու տողերը սկսվում են «all in all» («ի վերջո», «արդյունքում») բառերով և ավատվում են «in the wall» («պատին, պատի մեջ») խոսքերով։

Երգի երաժշտությունը հնչում է The Wall-ի նաև այլ երգերում. սկիզբը, օրինակ, կարելի է լսել Hey you, «Waiting for the Worms» և «The Trial» երգերում։

Առաջին մաս

խմբագրել

Բովանդակություն

խմբագրել

Առաջին մասը և՛ ֆիլում, և՛ օրիգինալ ալբոմում հետևում է «The Thin Ice» երգին և կապված է վերջինիս հետ նույնատիպ թեմայով։ «The Thin Ice»-ում երգվում է ընտանեկան երջանկության քնքշության մասին, իսկ «Another Brick in the Wall»-ի առաջին մասում խոսվում է գլխավոր հերոսի հոր մահվան մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (ուղղակիորեն այն իհարկե ոչ մի տեղ չի ասվում, սակայն կարելի է ենթադրել կոնտեքստից. վերջին «In the Flesh?» հատվածից հետո լսվում է ինքնաթիռի դղրդյուն, իսկ հենց երգը սկսվում է «Daddy’s flown across the ocean» (հայերեն՝ «Հայրիկը օվկիանոսից այն կողմ է թռել») տողերով (այն նաև ակնարկում է Ուոթերսի հայրիկին, որը նույնպես մահացել է պատերազմի ժամանակ)։ Հոր կորուստը առաջին քայլն է դառնում օտարման պատ կառուցելու համար։

Երգի մեջ մասը զբաղեցնում է կիթառային սոլոն, որը սկսվում է բոլոր բառերի ավարտից հետո և ուղեկցվում խաղացող երեխաների ճիչերով։

Ֆիլմում

խմբագրել

Պատը ֆիլմում երգը ուղեկցվում է Փինկի մոր՝ եկեղեցում աղոթելու և ամուսնու մահը ողբալու ժամանակ արված կադրերով։ Այդ ժամանակ երեխա-Փինկը նույնպես գտնվում էր եկեղեցնում և խաղում խաղալիք ինքնաթիռներով։ Դրանից հետո ցուցադրվում է կադր այգում, որտեղ քայլող Փինկը նայում է երեխաներին, որոնց հետ խաղում են իրենց ծնողները։ Նա մոտենում է տղամարդկանցից մեկին և խնդրում՝ իրենց նստեցնի կարուսելին, սակայն նա սկզբում հարցնում է, թե որտեղ են Փինկի ծնողները։ Տղան պատասխանում է, որը մայրը նրան մենակ է թողել և գնացել գնումների։ Տղամարդը Փինկին նստեցնում է կարուսելին, վերջինս ուրախանում է, սակայն երբ տղաարդը իր որդու հետ գնում է, տղան վազում է նրա հետևից և փորձում բռնել ձեռքը, բայց տղամարդը դժգոհ հետ է քաշում ձեռքը՝ ասելով, որ դրա համար Փինկը ունի ծնողներ։

Երկրորդ մաս

խմբագրել

Բովանդակություն

խմբագրել

«Another Brick in the Wall»-ի երկրորդ մասը, որը Pink Floyd-ի ամենահայտնի երգերից մեկն է, պատմում է կրթության խնդիրների և երեխաներին ծաղր ու ծանակի ենթարկելու մասին՝ զարգացնելով իրեն նախորդող «The Happiest Days of Our Lives»-ը։ Ի տարբերություն երկրորդ և երրորդ մասերի՝ այն կատարում է ոչ միայն Ուոթերսը. նրա հետ երգում է նաև Դեյվիդ Գիլմորը, իսկ երկրորդ մասը կատարում է «Islington Green School» դպրոցի երեխաների երգչախումբը։

Ֆիլմում

խմբագրել

«The Happiest Days of Our Lives»-ի ժամանակ ցուցադրվում է մի տեսարան, որտեղ ուսուցիչը մոտենում է Փինկի դասասեղանին և նայում նրա գրառումները, որտեղ գտնում է բանաստեղծություններ։ Կարդալով դրանք (օգտագործվում են «Money»-ի առաջին տան խոսքերը)՝ նա բոլորի մոտ նվաստացնում է Փինկին։ Վիրավորված Փինկը իր մտքում կառուցում է հաջորդ տեսարանը. երեխաները, հագած դպրոցական համազգեստ, քայլում են կոնվեյերում, և ինչ-որ պահի նրանք բոլորը դառնում են անդեմ (երեխաներին դեմքին անց են կացրել մարմնագույն դիմակներ), իսկ ամենավերջում բոլորը ընկնում են հսկայական մսաղացի մեջ։ Երկրորդ տան կատարման ժամանակ երեխաները երգում են այդ երգը, կանգնած երևակայական գործարանի տարածքում, իսկ այնուհետև նստած աշակերտական սեղանի մոտ։ Հենց այն ժամանակ, երբ վերջնում են բառերը, նրանք միասին կանգնում են և սկսում ջարդուփշուր անել սենյակները, կոտրել հրշեջային վահանները, այրել կահույքը։ Հայտնվում են այրվող դպրոցի և երեխաների կադրեր, որոնք ինչ-որ տեղ են քարշ տալիս իրենց ուսուցչին։ Այդ ամենից հետո կրկին երևում է Փինկը, որը, տխուր նստած դասասեղանի մոտ, լսում է դասարանին, որ կրկնում է ուսուցչի խոսքերը։

Հոլովակ

խմբագրել

Հոլովակը կազմված է հատուկ նկարահանված տեսարաններից, նաև որոշ նոր և ֆիլմի անիմացիոն կադրերից։ Հոլովակում նկարահանված է երեխաների երգչախումբը, որ կատարում է երգի մի մասը։ «Կինեմատոգրաֆիական» տեսարանների մեծ մասը ցույց է տալիս խաղահրապարակում խաղացող, բակերում, նաև ինչ-որ պատշգամբով քայլող երեխաների։ Բացի դրանից, կան նաև կադրեր, որոնցում երևում է հսկայական տիկնիկ՝ The Wall-ի համերգներին ուսուցչին խորհրդանշող։ Անիմացիոն կադրերը, որոնք տեղ են գտել հոլովակում, ֆիլմում ուղեկցվում են «Waiting for the Worms» (հայերեն՝ Քայլող մուրճեր) և «The Trial» (հայերեն՝ Խամաճիկ-ուսուցիչ) երգերով։

Երրորդ մաս

խմբագրել

Բովանդակություն

խմբագրել

Երրորդ մասը խորհրդանշում է հերոսի շուրջը պատի կառուցման ավարտը։ Նա էմոցիոնալ խոսում է այն մասին, որ իրեն ոչ ոք և ոչինչ պետք չէ, որ հենց այդ ամենն է հանգեցրել պատի կառուցմանը։ Դրանից հետո հնչում է The Wall ալբոմի վերջին երգը՝ «Goodbye Cruel World»-ը (հայերեն՝ Հաջողություն, դաժան աշխարհ):

Ֆիլմում

խմբագրել

Արդեն մեծահասակ Փինկը, կատաղության պահին իր հյուրանոցային համարը ավերակի վերածելուց հետո, առանց որևի զգացողության ընկնում է։ Նրա աչքերի առաջ են գալիս բոլոր այն բաները, որոնք հանգեցրել են պատի կառուցմանը, իսկ դրանից հետո հայտնվում է անկործանելի պատի առջև։

Հիթ-շքերթներ

խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (1979–80) Ամենաբարձր
հորիզոնական
  Ավստրալիա (Kent Music Report)[3] 2
  Ö3 Austria Top 75[4] 1
  Ultratop Flanders[5] 2
Canadian RPM Top Singles[6] 1
  Դանիա (Hitlisten)[7] 5
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[8] 1
  SNEP[9] 1
  Media Control AG[10] 1
  Իռլանդիա (IRMA)[11] 1
Israel Singles Chart[12] 1
  Dutch Top 40[13] 3
  Mega Single Top 100[14] 4
  FIMI[15] 2
  RIANZ[16] 1
  VG-lista[17] 1
Portugal Singles Chart[12] 1
South African Chart (Springbok Radio)[18] 1
  Իսպանիա (PROMUSICAE)[19] 2
  Sverigetopplistan[20] 1
  Schweizer Hitparade[21] 1
  UK Singles Chart[22] 1
  Billboard Hot 100[23] 1
US Cash Box Top 100[24] 1
Հիթ-շքերթ (2012) Ամենաբարձր
հորիզոնական
  SNEP[9] 118

Տարեվերջյան հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (1980) Հորիզոնական
Ավստրալիա[25] 4
Կանադա[26] 1
Գերմանիա[27] 2
Նիդերլանդներ (Dutch Top 40)[28] 61
Նիդերլանդներ (Single Top 100)[29] 44
Նոր Զելանդիա[30] 5
Հարավային Աֆրիկա[31] 8
Շվեյցարիա[32] 1
US Billboard Hot 100[33] 2
US Cash Box[34] 3

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ Հորիզոնական
US Billboard Hot 100 (1958-2018)[35] 146
UK Singles (Official Charts Company)[36] 104

Հավաստագրեր

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Canada 260,000[37]
Ֆրանսիա (SNEP)[38] Gold 841,000[39]
Դանիա (IFPI Denmark)[40] Gold 45 000^
Գերմանիա (BVMI)[41] Gold 250 000^
Իտալիա (FIMI)[42] 2× Platinum 100 000*
Իսպանիա (PROMUSICAE)[43] Gold 25 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[44] Platinum 1,146,548[45]
ԱՄՆ (RIAA)[46]
physical
Platinum 1 000 000^
ԱՄՆ (RIAA)[46]
digital
Gold 500 000^
Ընդհանուր
Worldwide 4,000,000[47]

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Korn խմբի տարբերակ

խմբագրել
«Եվս մեկ աղյուս պատի մեջ»
Another Brick in the Wall
 
Kornի երգը «Greatest Hits vol. 1» ալբոմից
ԺանրԱլտերնատիվ մետալ
Լեզուանգլերեն
Տևողություն7:08
ԼեյբլEpic Records
ՀեղինակՌոջեր Ուոթերս
ԿոմպոզիտորՌոջեր Ուոթերս
ՊրոդյուսերՋոնաթան Դեյվիս
Korn
Ռոջեր Ուոթերս
Greatest Hits vol. 1 ալբոմի երգացանկ
Word Up!
(2004)
«Եվս մեկ աղյուս պատի մեջ» Twisted Transistor
(2005)

Korn խմբի քավր-տարբերակը թողարկվեց իբրև սինգլ՝ ներառվելով նրան Greatest Hits vol. 1 ալբոմ-հավաքածուում։ Երգը դարձավ խմբի 2004 և 2005 թվականների կատարումների անբաժանելի մասը, որը կատարվում էր համերգների վերջում՝ Ջոնաթան Դեյվիսի հետ, որը ջահը ձեռքին դուրս էր գալիս բեմ։ «Another Brick in the Wall»-ի համերգային տարբերակը ներառվեց «Word Up!» սինգլի լայնածավալ թողարման և Live and Rare ալբոմի մեջ։ 2004 թվականի նոյեմբերի 12-ին թողարկվեց երգի տեսահոլովակը, որը նկարահանված էր համերգային Projekt Revolution 2004 շրջագայության ժամանակ՝ Բիլլ Յուկիչի կողմից։ Երգը ներառվեց 2007 թվականի Family Values Tour-ի ստանդարտ սեթ-լիսթում։ Այս տարբերակում բոլոր երեք մասերը կատարվում էին մասին, իսկ նրանց հաջորդում էր «Goodbye Cruel World», որը The Wall ալբոմում հաջորդում էր երրորդ մասին և ավարտում այն։

Class of ’99 խմբի տարբերակ

խմբագրել

Class of ’99 խմբի քավր-տարբերակը՝ Լեյն Սթեյլիի (Alice in Chains) կատարմամբ և Թոմ Մորելլոի կիթառի ուղեկցությամբ (Rage Against the Machine, Audioslave) իբրև սաունդթրեք հայտնվել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Ֆակուլտետ» ֆիլմում։ Այս քավր-տարբերակի կատարումը հաճախ սխալմամբ նշվում է իբրև Marilyn Manson խմբի կատարում։

Հավելյալ փաստեր

խմբագրել
  • 2007 թվականին շվեդայի DJ Էրիկ Պրիդզը ձայնագրեց «Another Brick in the Wall, Part II»-ի ռեմիքսը «Proper Education» վերնագրով։ UK Singles Chart-ում երգը հայտնվել է երկրորդ հորիզոնականում, իսկ Hot Dance Airplay-ում հասել է առաջինին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Rolling Stone: The RS 500 Greatest Songs of All Time». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  2. «Counting out time Pink Floyd the wall — song was banned in South Africa in 1980». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  3. «The biggest hits that never made No. 1 in Australia». Daily Telegraph. 2014 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  4. Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  5. Ultratop.be — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. «RPM Volume 32, No. 26». RPM. Library and Archives Canada. 1980 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  7. Schlüter, Johan (1980 թ․ հուլիսի 25). «Official Danish Singles Chart». IFPI Report. No. Week 30. IFPI Danmark.
  8. Suomi soi 4: Suuri suomalainen listakirja (Tammi, 2005; ed. Jake Nyman).
  9. 9,0 9,1 Lescharts.com — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  10. Musicline.de — Chartverfolgung — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  11. «The Irish Charts – Search charts». IRMA. 2008. To use, type "Another Brick in the Wall" in the "Search by Song Title" search var and click search. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  12. 12,0 12,1 Blake, Mark (2008). Da Capo Press Inc. (ed.). Comfortably Numb: The Inside Story of Pink Floyd. ISBN 978-0-306-81752-6.
  13. Nederlandse Top 40 - week 3, 1980 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  14. Dutchcharts.nl — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  15. Italiancharts.com — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  16. Charts.org.nz — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II). Top 40 Singles. Hung Medien.
  17. Norwegiancharts.com — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II). VG-lista. Hung Medien.
  18. Samson, John. «Another brick in the wall (part II) in South African Chart». Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  19. Davidalic (2010 թ․ փետրվարի 12). «Listas de superventas: 1980». AFE. Listas De Superventas. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  20. Swedishcharts.com — Pink Floyd — Another Brick in the Wall (Part II). Singles Top 60. Hung Medien.
  21. Pink Floyd — Another Brick in the Wall (Part II) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  22. December 1979 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  23. Pink Floyd Album & Song Chart History Billboard Hot 100 for Pink Floyd.
  24. «CASH BOX Top 100 Singles Week ending APRIL 5, 1980». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  25. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  26. «Top 100 Singles (1980)». RPM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  27. «Top 100 Single-Jahrescharts 1980» (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  28. «Top 100-Jaaroverzicht van 1980». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  29. «Jaaroverzichten – Single 1980». MegaCharts. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  30. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018-08-24-ին. Վերցված է 2021-10-05-ին.
  31. «Top 20 Hit Singles of 1980». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  32. Swiss Year-End Charts, 1980
  33. Billboard 20 December 1980: TIA-10
  34. «Top 100 Year End Charts: 1980». Cashbox Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  35. «Billboard Hot 100 60th Anniversary Interactive Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  36. «The UK's biggest selling singles of all time». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  37. «Juno Album, Singles Data» (PDF). Billboard. 1981 թ․ հունվարի 24. էջ 102. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին – via World Radio History.
  38. «French single certifications – Pink Floyd – Another Brick In The Wall» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Les Singles en Or» (ֆրանսերեն). Infodisc.fr. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  40. «Danish single certifications – Pink Floyd – Another Brick in the Wall». IFPI Danmark. Scroll through the page-list below until year 2019 to obtain certification.
  41. «Gold-/Platin-Datenbank (Pink Floyd; 'Another Brick in the Wall' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Italian single certifications – Pink Floyd – Another Brick in the Wall (Part 2)» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Another Brick in the Wall (Part 2)" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  43. Sólo Éxitos 1959–2002 Año A Año: Certificados 1979–1990 (իսպաներեն). Iberautor Promociones Culturales. 2005. ISBN 84-8048-639-2.
  44. «British single certifications – Pink Floyd – Another Brick in the Wall Pt.2». British Phonographic Industry.
  45. Copsey, Rob (2017 թ․ սեպտեմբերի 19). «The UK's Official Chart 'millionaires' revealed». Official Charts Company. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  46. 46,0 46,1 «American single certifications – Pink Floyd – Another Brick in the Wall (Part II)». Recording Industry Association of America. Վերցված է 2 March 2021-ին.
  47. Rock and Pop Music. «Pink Floyd: 10 things you didn't know about the band, Telegraph, February 28th, 2012». Telegraph.co.uk. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.

Գրականություն

խմբագրել
  • Fitch, Vernon. The Pink Floyd Encyclopedia (3rd edition), 2005. — ISBN 1-894959-24-8.
  • Fitch, Vernon and Mahon, Richard, Comfortably Numb — A History of The Wall 1978—1981, 2006.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
Association 1