Bad Blood
«Bad Blood», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգն է իր «1989» անվանումը կրող հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը որպես այդ ալբոմի չորրորդ սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 17-ին[1]։ Սինգլ տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը։ Երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի, Մաքս Մարտինի և Shellback-ի կողմից, իսկ Քենդրիկ Լամարը երգի նոր տարբերակի համար գրել է իր հատվածը։ Երգը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում՝ դառնալով «1989» ալբոմի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[2]։
«Bad Blood» | |||||
---|---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամարի սինգլը | |||||
«1989» ալբոմից | |||||
Թողարկված | Մայիսի 17, 2015 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ժանր | փոփ և հիփ հոփ | ||||
Տևողություն | 3:19 | ||||
Լեյբլ | Big Machine Records, Republic Records | ||||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Shellback, Իլյա Սալմանզադե | ||||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Քենդրիկ Լամարի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Երգի բառեր
խմբագրելԽոսելով երգի մասին՝ Սվիֆթը հարցազրույցներից մեկում նշել է, որ երգի բառերը մի երգչուհու մասին են, ում անունը չի ցանկանում հայտարարել։ Սվիֆթը ասել է, որ չնայած իրենք երկար տարիներ իրար հետ շփվել են, սակայն ինքը վստահ չի եղել, թե արդյոք իրենք ընկերներ են, թե ոչ։ Սվիֆթի խոսքերով՝ այդ երգչուհին փորձել է խանգարել իր համերգային շրջագայություններից մեկը և ցանկացել է ավելի մեծ գումարով գնել այն մարդկանց, ովքեր աշխատել են իր համար[3]։ Ըստ մի շարք հրատարակչությունների, ինչպիսիք են՝ «Billboard», «Rolling Stone», «Time» և Վաշինգտոն Փոստը, այդ անհայտ երգչուհին, ում անունը Սվիֆթը չի նշում, Քեյթի Փերրին է[4][5][6][7]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ժոզեֆ Կանը, նկարահանվել է 2015 թվականի ապրիլի 12-ին Լոս Անջելեսում[8]։ Ժոզեֆ Կանը նաև եղել է երգչուհու «Blank Space» երգի տեսահոլովակի ռեժիսորը[9]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 17-ին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում, իսկ այնուհետև տեղադրվել է երգչուհու VEVO ալիքում[10]։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի աստղեր, ովքեր իրենք են ընտրել իրենց կերպարի անունը[11]։ Տեսահոլովակը թողարկման առաջին 24 ժամում հավաքել է 20.1 միլիոն դիտում և գերազանցել է ռեփեր Նիքի Մինաժի «Anaconda» երգի տեսահոլովակին, որն իր թողարկման առաջին 24 ժամում դիտվել էր 19.6 միլիոն անգամ[12]։ 2015 թվականի օգոստոսի 30-ին տեսահոլովակը ստացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում[13]։
Սյուժե
խմբագրելՏեսահոլովակի սկզբում Թեյլոր Սվիֆթը և Սելենա Գոմեսը կռվում են մի խումբ տղամարդկանց հետ ինչ-որ գրասենյակում։ Երբ նրանք հաղթում են բոլոր տղամարդկանց, Գոմեսը հանկարծակի հարվածում է Սվիֆթին, և նա պատուհանից ցած է ընկնում։ Սվիֆթը սկսում է կատարել երգը այն ժամանակ, երբ ցած է ընկնում ջարդված մեքենայի վրա։ Հաջորդ կադրում Քենդրիկ Լամարը սկսում է կատարել իր ռեփ հատվածը, իսկ Սվիֆթն այդ ընթացքում բուժզննում է անցնում։ Որոշ ժամանակ անց, երբ նա լիովին ապաքինվում է, իր ընկերուհիների հետ սկսում է նախապատրաստվել Գոմեսից վրեժ լուծելու համար։ Երբ նա և իր թիմակիցները վերջնականապես պատրաստ են լինում, նրանք հանդիպում են Գոմեսին և նրա թիմին մի վայրում, որտեղ շուրջբոլորը կրակ է։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Սվիֆթը և Գոմեսը, մոտենալով իրար, ապտակում են միմյանց։
Դերակատարներ
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Թեյլոր Սվիֆթ | Catastrophe |
Քենդրիկ Լամար | Welvin Da Great |
Սելենա Գոմես | Arsyn |
Էլլի Գոլդինգ | Destructa X |
Ջեսիկա Ալբա | Domino |
Հեյլի Ստեյնֆիլդ | The Trinity |
Ջիջի Հադիդ | Slay-Z |
Լիլի Օլդրիջ | Frostbyte |
Մարթա Հանթ | HomeSlice |
Կարլի Քլոս | Knockout |
Կարա Դելևին | Mother Chucker |
Սինդի Քրոուֆորդ | Headmistress |
Հայլի Վիլյամս | The Crimson Curse |
Զենդայա | Cut-Throat |
Լինա Դանեմ | Lucky Fiori |
Էլլեն Պոմպեո | Luna |
Մարիշկա Հարգիտեյ | Justice |
Սերայա Մակնեյլ | Dilemma |
Քննադատական արձագանքներ
խմբագրելՏեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից։ «Time» ամսագրի լրագրող Դանիել Դադարիոն սա համարել է Սվիֆթը ամենամշակված տեսահոլովակը, ինչպես նաև այն համեմատել է «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմի հետ[14]։ «Billboard» ամսագրի Էրին Սթրեքերը նմանություն է գտել այս տեսահոլովակի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Toxic»/«Womanizer» երգերի տեսահոլովակների միջև, որոնց ռեժիսորը նույնպես Ջոզեֆ Կանն է[15]։ «Slate» ամսագրի լրագրող Շերան Շեթին գրել է, որ տեսահոլովակում այնքան շատ հայտնի աստղեր են նկարահանվել, որ այն կարելի է ֆիլմ համարել[16]։
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2014-15) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[17] | 1 |
Ö3 Austria Top 75[18] | 22 |
Ultratop Flanders[19] | 26 |
Ultratop Wallonia[20] | 26 |
Canadian Hot 100[21] | 1 |
Canada AC (Billboard)[22] | 31 |
Canada CHR/Top 40 (Billboard)[23] | 4 |
Canada AC (Billboard)[22] | 33 |
Euro Digital Songs (Billboard)[24] | 2 |
SNEP[25] | 14 |
Media Control AG[26] | 31 |
Single Top 10[27] | 10 |
IRMA[28] | 8 |
Japan Hot 100[29] | 20 |
RIANZ[30] | 1 |
Scottish Singles Top 40[31] | 1 |
PROMUSICAE[32] | 13 |
Schweizer Hitparade[33] | 28 |
UK Singles Chart[34] | 4 |
Billboard Hot 100[35] | 1 |
Adult Contemporary (Billboard)[36] | 12 |
Adult Pop Songs (Billboard)[37] | 1 |
Dance/Mix Show Airplay (Billboard)[38] | 7 |
Pop Songs (Billboard)[39] | 1 |
Rhythmic (Billboard)[40] | 8 |
Հավաստագրումներ
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[41] | 3× Platinum | 210 000^ |
Կանադա (Music Canada)[42] | 3× Platinum | 240 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[43] | Gold | 7500* |
Նորվեգիա (IFPI Norway)[44] | Platinum | 60 000* |
Մեծ Բրիտանիա (BPI)[45] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[46] | 6× Platinum | 3,200,000[47] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|
2015 | Teen Choice Awards | Choice Summer Song | Առաջադրված | [48] |
Choice Music — Collaboration | Հաղթանակ | |||
Choice Break-Up Song | ||||
MTV Video Music Awards | Տարվա տեսահոլովակ | [49] | ||
Լավագույն համագործակցություն | ||||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Առաջադրված | |||
Best Cinematography | ||||
Լավագույն մոնտաժ | ||||
Լավագույն ռեժիսուրա | ||||
Լավագույն վիզուալ էֆեկտներ | ||||
Ամռան երգ | ||||
MTV Europe Music Awards | Լավագույն երգ | Հաղթանակ | [50] | |
Լավագույն տեսահոլովակ | Առաջադրված | |||
Լավագույն համագործակցություն | ||||
American Music Awards | Տարվա համագործակցություն | [51] | ||
2016 | Ժողորդի ընտրության մրցանակ | Ամենասիրելի երգ | [52] | |
Գրեմմի մրցանակ | Best Pop Duo/Group Performance | [53] | ||
Լավագույն երաժշտական տեսահոլովակ | Հաղթանակ | |||
Nickelodeon Kids' Choice Awards | Տարվա ամենասիրելի երգ | Առաջադրված | [54] | |
Ամենասիրելի համագործակցություն | ||||
iHeartRadio Music Awards | Լավագույն համագործակցություն | [55] | ||
ASCAP Pop Music Awards | Most Performed Songs | Հաղթանակ | [56] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bad Blood (feat. Kendrick Lamar) – Single». iTunes Store (US). Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Gary Trust (2015 թ․ մայիսի 28). «Taylor Swift's 'Bad Blood' Blasts to No. 1 on Hot 100». Billboard. (Prometheus Global Media). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Eells, Josh (2014 թ․ սեպտեմբերի 8). «Cover Story: The Reinvention of Taylor Swift». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Strecker, Erin (2014 թ․ սեպտեմբերի 9). «Did Katy Perry Confirm Taylor Swift's 'Bad Blood' Song Is About Her?». Billboard. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Drell, Cady (2014 թ․ դեկտեմբերի 31). «12 Biggest Feuds of 2014: Taylor Swift vs. Katy Perry». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ D'Addario, Daniel (2014 թ․ հոկտեմբերի 27). «Is Taylor Swift's 'Bad Blood' About Katy Perry? A Textual Analysis». Time. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Yahr, Emily (2014 թ․ հոկտեմբերի 27). «Taylor Swift's 'Bad Blood': How we can tell she's singing about Katy Perry». The Washington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «TAYLOR SWIFT FILMING "BAD BLOOD" MUSIC VIDEO WITH HAYLEY WILLIAMS?». alterthepress.com.
- ↑ «Taylor Swift's 'Bad Blood' Director: Revisit Joseph Kahn's Essential Music Videos». Billboard.
- ↑ «Taylor Swift to Debut 'Bad Blood' Video During 2015 Billboard Music Awards». Billboard. 2015 թ․ մայիսի 7. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Watch Taylor Swift's Futuristic, Neo-Noir 'Bad Blood' Video». Rolling Stone. 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Erin Strecker (2015 թ․ մայիսի 21). «Taylor Swift's 'Bad Blood' Video Breaks Vevo Record». Billboard. (Prometheus Global Media). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «VMAs 2015: full list of winners at MTV video music awards». Guardian. 2015 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ D’Addario, Daniel (2015 թ․ մայիսի 18). «Watch Taylor Swift's Star-Studded Music Video for 'Bad Blood'». Time. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Strecker, Erin (2015 թ․ մայիսի 17). «Taylor Swift's 'Bad Blood' Video: 15 Things We Need To Talk About Right Now». Billboard. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Shetty, Sharan (2015 թ․ մայիսի 18). «Taylor Swift's "Bad Blood" Video Has Enough Celebrities to Be an Actual Movie». Slate. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Australian-charts.com — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 30 May 2015.
- ↑ Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 27 May 2015.
- ↑ Ultratop.be — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 22 May 2015.
- ↑ Ultratop.be — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 22 May 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է May 12, 2015.
- ↑ 22,0 22,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է May 29, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է May 29, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Taylor Swift. Ստուգվել է May 28, 2015.
- ↑ Lescharts.com — Taylor Swift — Bad Blood (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 30, 2015.
- ↑ Taylor Swift feat. Kendrick Lamar - Bad Blood (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 22 May 2015.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 28, 2015.
- ↑ "Chart Track: Week 22, 2015". Irish Singles Chart. Ստուգվել է May 19, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Japan Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է June 1, 2015.
- ↑ Charts.org.nz — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 22 May 2015.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է May 24, 2015.
- ↑ Spanishcharts.com — Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է May 24, 2015.
- ↑ Taylor Swift feat. Kendrick Lamar — Bad Blood swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 24, 2015.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է May 24, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է May 27, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Taylor Swift. Ստուգվել է June 4, 2015.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2015 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}
:|access-date=
requires|url=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Canadian single certifications – Taylor Swift – Bad Blood». Music Canada. Վերցված է December 1, 2015-ին.
- ↑ «New Zealand single certifications – Taylor Swift feat. Kendrick Lamar – Bad Blood». Recorded Music NZ. Վերցված է June 12, 2015-ին.
- ↑ «Norwegian single certifications – Taylor Swift – Bad Blood» (Norwegian). IFPI Norway. Վերցված է November 27, 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «British single certifications – Taylor Swift – Bad Blood». British Phonographic Industry. Վերցված է January 8, 2017-ին. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Bad Blood in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – Taylor Swift – Bad Blood». Recording Industry Association of America. Վերցված է March 14, 2020-ին.
- ↑ Trust (2019 թ․ հուլիսի 14). «Ask Billboard: Taylor Swift's Career Sales & Streaming Totals, From 'Tim McGraw' to 'You Need to Calm Down'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Winners of Teen Choice 2015 Announced». Teen Choice Awards. 2015 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Szalai, Georg. «MTV EMAs: Taylor Swift Leads With 9 Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Blistein, Jon (2015 թ․ հոկտեմբերի 13). «Taylor Swift, Ed Sheeran, the Weeknd Top AMA Nominations». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Nominees & Winners». People's Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Final Nomination List : 58th Grammy Awards» (PDF). Grammy Award. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Here Are The Nominees For The 2016 Kids' Choice Awards». MTV News. 2016 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2016-02-04-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «iHeartRadio Music Awards Announce 2016 Nominees, Performers & New Categories». Billboard. Prometheus Global Media. 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «2016 ASCAP Pop Music Awards». ASCAP. 2016 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.