CGI (անգլ.՝ computer-generated imagery, համակարգչով գեներացված պատկերներ), անշարժ և շարժական պատկերներ, որոնք գեներացվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով և օգտագործվում են կերպարվեստում, կինեմատոգրաֆական հատուկ էֆեկտներում։ Համակարգչային խաղերում հիմնականում օգտագործում են համակարգչային գրաֆիկա, սակայն ժամանակ առ ժամանակ ավելանում ներխաղային վիդեոներ, որոնք հիմնված են CGI֊ի վրա։

Շարժական պատկերների հիմքում ընկած է համակարգչային անիմացիան, որը համարվում է CGI-ի ավելի նեղ դաշտը։ Այն օգտագործվում է կինեմատոգրաֆիայում՝ այնպիսի էֆեկտներ ստեղծելով, որ չի կարող ստեղծել ավանդական գրիմը։ Հանակարգչային անիմացիան կարող է փոխարինել կասկադյորներին, ինչպես նաև դեկորացիաներին։

Պատմություն

խմբագրել
 
Համակարգչով գեներացված թաց մորթի

Համակարգչային գրաֆիկան առաջին անգամ օգտագործվել է 1973 թվականի «Արևմուտքի աշխարհ» ֆիլմում[1]։ 1970-ականներին ֆիլմերում օգտագորրծվեցին եռաչափ համակարգչային գրաֆիկայի տարրեր։ Այդ ֆիլմերից էին՝ «Ապագայի աշխարհը», «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» և «Օտարը» ֆիլմերը։ 1980֊ական թվականներին, մինչև երկրորդ «Տերմինատորի» դուրս գալը, Հոլիվուդը սկսեց շատ չօգտագործել համակարգչային գրաֆիկա[2]։

«Յուրայի դարաշրջանի այգում» առաջին անգամ կարողացան փոխարինել կասկադյորին։ Հենց նույն ֆիլմում էլ առաջին անգամ կարողացան անընդհատ օգտագործել CGI (դինոզավրի կաշին և մկանները ավելացվել էին համակարգչային գրաֆիկայով) լուսանկարչությամբ[3]։ 1995 թվականի «Խաղալիքիների պատմություն»֊ը եղավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմը, որն ամբողջովին մոդելավորված էր համակարգչով։ «Վերջին ֆանտազիա։ Ոգիները մեր մեջ» ֆիլմում առաջին անգամ կարողացան CGI֊ի օգնությամբ մարմնավորել իրական մարդկանց[4]։

CGI ստուդիաներ

խմբագրել

Առաջին համակարգչային գրաֆիկայի ստուդիաներից դարձել է «Industrial Light & Magic» ընկերությունը, որը հիմնադրվել է Ջորջ Լուկասի կողմից 1975 թվականին։ «ILM»֊ն մտցրեց վիզուալ էֆեկտների հասկացությունը ֆիլմերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Greatest Visual and Special Effects (F/X) — Milestones in Film» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին.
  2. J. Hoberman. Film after Film. Verso Books, 2012. ISBN 9781844677511. Page 8.
  3. Kerlow, p. 55.
  4. La Ferla, Ruth. (6 мая 2001). «Perfect Model: Gorgeous, No Complaints, Made of Pixels» (անգլերեն). New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 8-ին.
  NODES