Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Dangerous (այլ կիրառումներ)

«Dangerous»-ը (թարգմանաբար վտանգավոր) Մայքլ Ջեքսոնի 8-րդ սոլո ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 1991 թվականի նոյեմբերի 26-ին «Epic» լեյբլի կողմից։ Սա Ջեքսոնի 2-րդ ալբոմն է, որը դեբյուտացվել է Billboard Top 200 հիթ շքերթում առաջին հորիզոնականի ներքո, այն մնացել է այդ հորիզոնականում 4 շաբաթ շարունակ։ Ալբոմը լավ է ընդունվել թե քննադատների և թե երկրպագուների կողմից։ «Վտանգավոր»-ը Մայքլի 2-րդ ամենավաճառվող ալբոմն է «Thriller»-ից հետո։ Ալբոմի ձայնագրման աշխատանքները սկսվել են Լոս Անջելեսում, Ocean Way ստուդիայում, 1990 թվականի հունիսին։ Ի սկզբանե ալբոմը թողարկվել էր մեծ տուփով և Մայքլի աչքերի նկարով։ «Dangerous»-ը երկար սպասված ալբոմ էր, ինչպես ցույց տվեց Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալից ալբոմի 30,000 օրինակի գողանալը։ Ալբոմը ավելի մեծ թափով սկսեց վաճառվել 1993 թվականին, երբ Ջեքսոնը հանդես եկավ Super Bowl-ի ժամանակ և հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին։ «Dangerous»-ը Billboard 200-ում մնաց 117 շաբաթ։ 1991 թվականին Ջեքսոնը Sony Music ընկերության հետ կնքեց պայմանագիր, ըստ որի հաջորդ 6 ստուդիական ալբոմների թողարկմամբ զբաղվելու է «Սոնի» ընկերությունը, պայմանագիրը իր ուժը կորցրեց 2006 թվականին։ 2010 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 32 միլիոն օրինակ։ Ալբոմը արժանացել է մեկ Գրեմիի «Best Engineered Album» անվանակարգում և համարվում է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ «New jack swing» ոճում։

Dangerous
ԹողարկվածՆոյեմբերի 26, 1991
ՁայնագրվածՀունիսի 25, 1990 - Հոկտեմբերի 29, 1991
ԺանրR&B, soul, pop, rock, new jack swing[1]
Տևողություն76:58
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEpic
EK-45400
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն
Teddy Riley
Bill Bottrell
Մասնագիտական ակնարկ
-ի ալբոմների ժամանակագրություն
Bad
(1987)
Dangerous
(1991)
HIStory: Past, Present and Future, Book I
(1995)
Սինգլներ Dangerous  ալբոմից
  1. «Black or White»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 11, 1991
  2. «Remember the Time»
    Թողարկվել է՝ Փետրվարի 3, 1992
  3. «In the Closet»
    Թողարկվել է՝ Ապրիլի 20, 1992
  4. «Jam»
    Թողարկվել է՝ Հուլիսի 13, 1992
  5. «Who Is It»
    Թողարկվել է՝ Օգոստոսի 31, 1992
  6. «Heal the World»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 23, 1992
  7. «Give In to Me»
    Թողարկվել է՝ Փետրվարի 15, 1993
  8. «Will You Be There»
    Թողարկվել է՝ Հունիսի 28, 1993
  9. «Gone Too Soon»
    Թողարկվել է՝ Դեկտեմբերի 6, 1993
  10. «Dangerous»
    Թողարկվել է՝ Դեկտեմբեր 1993

«Black Or White» սինգլի համահեղինակն է Բիլլ Բոթորելլը, այս երգը «Billie Jean»-ից հետո Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված երգն է։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի ալբոմի մնացած բոլոր սինգլները ևս հասնեն բարձր հորիզոնականների։ Ընդհանուր առմամբ ալբոմից թողարկվել է 9 սինգլ։ Ալբոմի հաջողությունները հավասարվում էին «Black Or White», «Remember The Time», «In the closet», «Heal The World», «Who Is It», «Give In To Me» և «Will You Be There» սինգլների հաջողություններին։

Երգացանկ

խմբագրել
Dangerous
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Jam»  Մայքլ Ջեքսոն, Bruce Swedien, René Moore, Teddy Riley 5:39
2. «Why You Wanna Trip on Me»  Riley, Bernard Belle 5:24
3. «In the Closet»  Ջեքսոն, Riley 6:31
4. «She Drives Me Wild»  Ջեքսոն, Riley, ռեփ տեքստը՝ Aquil Davidson 3:41
5. «Remember the Time»  Ջեքսոն, Belle, Riley 4:00
6. «Can't Let Her Get Away»  Ջեքսոն, Riley 4:59
7. «Heal the World»  Ջեքսոն 6:25
8. «Black or White» (մասն. Slash on guitar)Ջեքսոն, ռեփ տեքսոտը՝ Bill Bottrell 4:14
9. «Who Is It»  Ջեքսոն 6:34
10. «Give In to Me» (մասն. Slash on guitar)Ջեքսոն, Bottrell 5:29
11. «Will You Be There (Theme from Free Willy)1»  Ջեքսոն 7:39
12. «Keep the Faith»  Glen Ballard, Siedah Garrett, Ջեքսոն 5:57
13. «Gone Too Soon»  Larry Grossman, Buz Kohan 3:22
14. «Dangerous»  Ջեքսոն, Bottrell, Riley 6:59
2001 թվականի հատուկ թողարկում[2]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
15. «Dangerous (Ակապելա)»    4:06
16. «Remember The Time (Ակապելա)» (նախկինում չթողարկված)Մայքլ Ջեքսոն 3:35
17. «Black Or White (Instrumental Voice)»    6:09

Սինգլներ

խմբագրել
  1. Հոկտեմբեր 1991 - "Black or White" ԱՄՆ #1 / Մեծ Բրիտանիա #1
  2. Հունվար 1992 - "Remember the Time" ԱՄՆ #3 / Մեծ Բրիտանիա #3
  3. Ապրիլ 1992 - "In the Closet" ԱՄՆ #6 / Մեծ Բրիտանիա #8
  4. Հուլիս 1992 (ԱՄՆ); September 1992 (Մեծ Բրիտանիա) - "Jam" ԱՄՆ #26 / Մեծ Բրիտանիա #12
  5. Օգոստոս 1992 (Europe); February 1993 (ԱՄՆ) - "Who Is It" ԱՄՆ #14 / Մեծ Բրիտանիա #10
  6. Հոկտեմբեր 1992 - "Heal the World" ԱՄՆ #27 / Մեծ Բրիտանիա #2
  7. Փետրվար 1993 - "Give In to Me" Մեծ Բրիտանիա #2 (սինգլ միայն Եվրոպայում)
  8. Մայիս 1993 - "Will You Be There" ԱՄՆ #7 / Մեծ Բրիտանիա #8
  9. Նոյեմբեր 1993 - "Gone Too Soon" Մեծ Բրիտանիա #33 (սինգլ միայն Մեծ Բրիտանիայում)

Ալբոմի թողարկումը, «Black Or White»

խմբագրել

1991 թվականի հունվարին հայտարարվեց, որ նոր ալբոմի թողարկումը հետաձգվել է մինչ ամառ։ Մարտի 25-ին հայտի դարձավ, որ ալբոմը կոչվելու է «Dangerous», սակայն հունիսին հայտարարվեց, որ Մայքլը հետաձգել է թողարկումը, քանզի գոհ չէր որոշ ձայնագրություններից։ Շուտով Ջեքսոնը պայմանավորվեց Բեյբիֆեյսի և Լ, Ա, Ռեյդի հետ, նոր ալբոմի համար համագործակցելու նպատակով։ Հուլիսին շշուկներ հայտնվեցին, թե իբրև նոր ալբոմում տեղ կգտնի «Monkey Business» երգը, սակայն այդ տեղեկությունները հերքվեցին։ Այդ երգը թողարկվեց միայն 2004 թվականին The Ultimate Collection բոքս սեթ-ում։ «Dangerous» ալբոմի համար ձայնագրվել էր 70 երգ, սակայն ալբում տեղ գտան միայն 14-ը։ Հոկտեմբերին Մայքլը գնեց կոնկորդի 2 տոմս իր թիկնապահների համար, որոնք տեղափոխում էին «Black Or White» երգի մաստեր ձայնագրությունը ԱՄՆ-ից դեպի Բրիտանիա, յուրաքանչյուր տոմսի արժեքն էր 9732 ֆունթ սթերլինգ, Մայքլը դա արել էր, վախենալով այն բանից, որ «պիռատները» կգողանան ձայնագրությունը։ Նոյեմբերին հեռուստալիքները ցուցադրեցին նոր ալբոմի 30 վայրկյանանոց փրոմո հոլովակը, որի ռեժիսորն էր Դեյվիդ Լինչը։ Նոյեմբերի 2-ին Նյու Յորքի PLJ-FM ռադիոն եթեր հեռարձակեց «Black Or White» սինգլը։ Մի քանի ժամ անց «Sony Records» ընկերության հեռախոսները «պայթում» էին զանգերի մեծ քանակի պատճառով, զանգահարողները այլ ռադիոընկերությունների ներկայացուցներն էին, որոնք զայրացել էին այն փաստից, որ երգը հայտնվել էր եթերում մինչ «Sony»-ի նշանակած ժամանակը, իսկ ավելի կոնկրետ, մինչ նոյեմբերի 6-ը։ Սակայն գործը դրանով չեզրափակվեց, «Black Or White» երգը հայտնվեց KPWR-FM-ի ռադոեթերում, իսկ նոյեմբերի 4-ին KIS-FM-ի եթերում։ «Sony» ընկերությունը չէր հասցնում «պիռատ» ռադիոկայաններին արգելել երգի եթեր հեռարձակումը, այդ պատճառով «քաոսը» շարունակվում էր։ WPLJ (Mojo Radio)-ը իր «Թոփ 40» ծրագրում երգը հնչեցրել էր 90 րոպե շարունակ։ «Վիրավորված» օրինապահ ռադիոընկերությունների ճնշման տակ, «Sony»-ն երգի թողարկումը տեղափոխեց նոյեմբերի 5-ին։ Շուտով «TV Guide» շաբաթաթերթը տպեց «Black Or White» երգի շապիկը։ Նոյեմբերի 6-ին բրիտանական «Radio One»-ի եթերում տեղի ունեցավ «Black Or White»-ի պրեմիերան, մի քանի րոպե անց 60 տեղական ռադիոընկերություններ հեռարձակեցին երգը։ Սա առաջին դեպքն է, երբ մի քանի ռադիոների կողմից տեղի է ունենում երգի միառժամանակյա ռադիոդեբյուտը։ Նոյեմբերի 7-ին ալբոմի փրոմո հոլովակը ցուցադրվում է բրիտանական TB հեռուստաալիքով։ Նույն օրը ալբոմը հայտնվում է ամերիկայի 20 քաղաքների երաժշտական խանութներում։ Նոյեմբերի 8-ին «Black Or White»-ը հայտնվում է ամերիկյան մի քանի խանութներում։ Նոյեմբերի 11-ին «Black Or White» սինգլը թողարկվում է Բրիտանիայում։ Սա առաջին դեպքն է, երբ 237 ռադիոընկերությունների 96%-ը ներառում են երգը իրենց «Թոփ 40», թողարկման առաջին օրը։ Երգի ձայնագրման մեջ մասնակցել է նաև կիթառահար Սլեշ-ը։ Նոյեմբերի 14-ին «Top Of The Pops» հեռուսաշուի ժամանակ տեղի ունեցավ «Black Or White» տեսահոլովակի մի մասի պրեմիերան։ Դրա շնորհիվ ծրագրի դիտողների թիվը 6,5 միլիոնից դարձավ 10,8 միլիոն։ Ամբողջ շաբաթվա ընթացքում հեռուստաեթերով ցուցադրվում էին տեսահոլովակին նվիրված տարբեր հարցազրույցներ, որից հետո միայն տեղի ունեցավ պրեմիերան, սակայն այդ համընդհանուր խառնաշփոթը «թույլ չտվեց» հոլովակին «խուսափել» գրաքննություններից, այդպես BBC-ին կտրեց այն մասը, որտեղ Մայքլն իբրև թե իրեն պահում էր չափից ավել սեքսուալ։ Սակայն 20։25-ին հեռուստադիտողները տեսան լրիվ՝11 րոպեանոց, տարբերակը MTV ալիքով։

«Black Or Whie» տեսահոլովակի պրեմիերան միաժամանակ տեղի ունեցավ «Fox», BET և MTV հեռուստալիքներով։ «Fox» ալիքով տեսահոլովակի պրեմիերան նայեցին 14,4 միլիոն ամերիկյան հեռուստադիտող։ Ենթադրվում է, որ տեսահոլովակը «աշխատել» է 3,5 ֆունթ սթերլինգ։ Այն տեսել են 500 միլիոն մարդ, 27 երկրներում։

«Fox» հեռուստառադիոընկերությունը ձեռք բերեց «Dangerous» ալբոմի հետագա տեսահոլովակների պրեմիերայի իրավունքը։ Ընկերությունը պահանջեց, որպեսզի նոր տեսահոլովակի նկարահանման մասին իրենց տեղյակ պահեն հոլովակի թողարկումից 2 ամիս առաջ։

Նոյեմբերի 15-ին, տեսահոլովակի թողարկումից 24 ժամ անց, ամբողջ աշխարհի և հատկապես ԱՄՆ-ի հեռուստաընկերությունները սկսեցին ստանալ բողոքներ հեռուստադիտողներից, նրանք նշում էին ագրեսիան և մասնավորապես սեքսուալ ագրեսիան, որն առկա էր տեսահոլովակում, հատկապես 2-րդ մասում, երբ Մայքլը ջարդում է մեքենայի ապակիները։

BBC հեռուստաընկերությունը ուղղակի «պայթում» էր զանգահարողների քանակի պատճառով, որոշները հայտնում էին լավ և դրական կարծիք, որոշներն էլ վատ։ Մայքլի մամլո քարտուղարը հայտարարեց, որ Մայքլի պարը, դա լուսանի շարժումների ընդօրինակում է, և որ Մայքլը ոչ մի ուրիշ բան նկատի չուներ։ Չնայաս դրան Մայքլը որոշեց հանդես գալ հայտարարությամբ

  Ինձ շատ տխրեցրեց այն փաստը, որ շատերը «Black Or White» տեսահոլովակում տեսան ավելորդ ագրեսիա և սեքսուալություն, որոնք կարող են բացասաբար ազդել իմ դեռահաս երկրպագուների հոգեբանության վրա։ Ես միշտ փորձում եմ լինել օրինակ, որին կարելի է նմանվել։ Այդ պատճառով, թեկուզ և ցավով, ես համաձայնվեցի, որպեսզի հանեն տեսահոլովակի այն մասը, որը տարբեր կարծիքների պատճառ դարձավ։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն երեխաներից և ծնողներից, ում անկախ իմ կամքից վիրավորել եմ։ Մայլք Ջեքսոն, 1991 թվականի նոյեմբերի 15։  

Նոյեմբերի 17-ին «Black Or White»-ը գլխավորեց բրիտանական «Թոփ 75»-ը։ Երգը գլխավորեց հիթ շքերթը 2 շաբաթ, և ընդհանուր առմամբ մնաց շքերթում 10 շաբաթ շարունակ։ Ավստրալիայում սինգլի նորամուտը տեղի է ունեցել 5-րդ հորիզոնականի ներքո։ Շուտով «Fox» հեռուստալիքով ցուցադրվեց «Dangerous» ծրագիրը, որը նվիրված էր Մայքլ Ջեքսոնի կարիերային, ծրագրի ընթացքում ցուցադրվեց «Black Or White» տեսահոլովակի կրճատված տարբերակը։ Նոյեմբերի 20-ին 3 ահաբեկիչ սպառնալով զենքով գողացել էին Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալից «Dagerous» ալբոմի 30,000 օրինակ։ Ավելի ուշ, կրած վնասը գնահատվեց և այն կազմեց 400,000 դոլար։ Նոյեմբերի 21-ին ալբոմը հայտնվեց վաճառքում, սակայն այս անգամ դա հինգշաբթի օր էր և ոչ թե սովորաբար ընդունված երկուշաբթի։ Ալբոմի երգերը ռադիոյով հեռաձակվում էին ժամում 15 րոպե շարունակությամբ, դա պետք է պաշտպաներ ալբոմը «պիռատներից»։

Remember The Time

խմբագրել

«Fox», BET և MTV հեռուստաալիքները միառժամանակ ցուցադրեցին «Remember The Time» սինգլի տեսահոլովակը, սա ալբոմի 2-րդ սինգլն էր։ Տեսահոլովակում նկարահանվել էին Էդդի Մերֆին և թոփ մոդել Իմանը։ Տեսահոլովակի ռեժիսյոռն էր Ջոն Սինգլտոնը։ Փետրվարի 6-ին տեսահոլովակի պրեմիերան եղավ «Top Of The Pops» ծրագրի ժամանակ և «MTV Եվրոպա» հեռուստաալիքով։ Փետրվարի 9-ին բրիտանական «Թոփ 75»-ում ալբոմը մտավ 6-րդ հորիզոնականի ներքո։ Այն կհասնի 3-րդ հորիզոնականին և կմնա հիթ շքերթում 8 շաբաթ շարունակ։ Սինգլի հակառակ կողմում ձայնագրված էր «Come Together» երգը։ Փետրվարի 10-ին Բրիտանիայում թողարկվեցին «Remember the Time» երգի ռեմիքսները։

In The Closet

խմբագրել

Մարտի 29-ին MTV հեռուստաալիքի անցկացրած «Ճաշ Մայքլ Ջեքսոնի հետ» ակցիայի 35 հաղթողներին ընդունեց Մայքլը և ճաշեց նրանց հետ, ճաշի ընթացքում տեղի ունեցավ «In The Closet» տեսահոլովակի պրեմիերան։

Շուտով նաև թողարկվում է «In The Closet» սինգլը։ Ապրիլի 23-ին Ամերիկայում «Fox», BET և MTV հեռուստաալիքները, իսկ Բրիտանիայում «Top Of The Pops» ծրագրի ժամանակ, ցուցադրվում է «In The Closet» տեսահոլովակը։ Տեսահոլովակում Մայքլ Ջեքսոնի հետ նկարահանվել է բրիտանական սուպերմոդել Նաոմի Քեմբելը։ Ապրիլի 26-ին սինգլը, որի նորամուտը եղել էր 46-րդ հորիզոնականի ներքո, բարձրանում է, և հասնում 6-րդ հորիզոնականին։ Երգը մնաց հիթ շքերթում 20 շաբաթ շարունակ։ «In The Closet»-ը, որը Բրիտանիայում թողարկվել էր ապրիլի 21-ին, հայտնվում է «Թոփ 75» հիթ շքերթի 8-րդ հորիզոնականում։ Դրանով երգի առաջխաղացումը «Թոփ 75»-ում ավարտվում է, սակայն այն անցկացնում է շքերթում 6 շաբաթ։

«Jam»-ը «Dangerous» ալբոմի 4-րդ սինգլն է։ Հունիսի 19-ին երգի տեսահոլովակը առաջին անգամ ցուցադրեցին «Fox», MTV և BET հեռուստալալիքները։ Տեսահոլովակում նկարահանվել է բասկետբոլի «աստղ» Մայքլ Ջորդանը, ռեփեր Հեվի Դին և Kriss Kross դուետը։ Հուլիսի 11-ին երգը մտել է փոփ շքերթի 26-րդ հորիզոնականի ներքո, այն կմնա շքերթում 14 շաբաթ շարունակ։ Սա Մայքլի ամենաանհաջող ներկայությունն էր «Billboard»-ում, «One Day In Your Life» երգից հետո, որը 1981 թվականին հասել էր ընդամենը 55-րդ հորիզոնականին։ Երգի ցածր հորիզոնականը, որոշ չափով կապված էր, սինգլի ուշ թողարկումից։ Սևամորթ կատարողների հիթ շքերթում «Jam»-ը հասավ 3-րդ հորիզոնականի, երգը շքերթում մնաց ընդհանուր առմամբ 12 շաբաթ։

Give In To Me

խմբագրել

Հունիսի 25-ին Մայքլը սկսեց «Give In To Me» երգի տեսահոլովակի նկարահանումը։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև Սլեշը։

Հուլիսի 13-ին BBC2 հեռուստաալիքի «DEF II» ծրագրի ընթացքում տեղի է ունեցել «Who Is It»երգի տեսահոլոակի պրեմիերան։ Ամբողջ ծրագիրը նվիրված էր Մայքլ Ջեքսոնին։ Հուլիսի 19-ին, Բրիտանիայում հուլիսի 13-ին թողարկված և «Թոփ 75»-ի 12-րդ հորիզոնականից ներկայացված սինգլը, հասավ 10-րդ հորիզոնականի, ընդհանուր առմամբ այն մնաց հիթ շքերթում 7 շաբաթ շարունակ։

Heal The World

խմբագրել

«Heal The World» սինգլը թողարկվեց Բրիտանիայում թողարկվեց նոյեմբերի 23-ին։ «Թոփ 75»-ում այն մտել է 3-րդ հորիզոնականի ներքո, այնուհետ բարձրացավ մինչ 2-րդ հորիզոնական, որտեղ և մնաց 5 շաբաթ շարունակ։ Փոփ շքերթում այն գրավել էր 27-րդ հորիզոնականը, իսկ «Adult Contemporary» շքերթում 9-րդ հորիզոնականը։

Հատուկ պետք է նշել այս ալբոմի շապիկը, որի պատրաստումը տևել էր 6 ամիս, «Sony Music» ընկերության գլխավոր նկարիչ-տնօրեն Նենսի Դոնալդը, Մայքլը և նկարիչ Մարկ Ռայնդենը ստեղծեցին շատ վառ շապիկ, Ջեքսոնի խոսքերով, նա ցանկանում էր, որ յուրաքանչյուրն ինքն իր համար լրացնի այն բացը, որը կար դիմակի ետևում։

Կոմերցիոն հաջողություն

խմբագրել

Դեկտեմբերի 3-ին «Sony Music» ընկերությունը հատարարեց, որ ալբոմի վաճառքը ԱՄՆ-ում հասել է 5 միլիոն օրինակի։ Այլ պետություններում ալբոմի վաճառքը հասել է 4 միլիոն օրինակի։ Ֆրանսիայում ալբոմը դարձավ ամենավաճառվող ալբոմը։ Բրիտանիայում այն դարձավ «պլատինե»։ Իսկ «Black Or White» սինգլը դարձավ «արծաթե»։ Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է 14 միլիոն օրինակով։ Հունվարին «Black Or White» սինգլը դարձավ «պլատինե»։ 2010 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 32 միլիոն օրինակ։

Հատուկ թողարկումներ

խմբագրել

2008 թվականին եղել է ալբոմի վերաթողարկումը, սակայն այս անգամ ալբոմի հետ նույն տուփում էր գտնվում Dangerous - The Short Films DVD-ին.

Ալբոմի ալտերնատիվ տարբերակները թողարկվել են սահմանափակ քանակով, այն էլ միայն մի քանի երկրներում, հիմնականում այդ թողարկումները հավաքածու կազմողների համար են։ Դրանցին կարել է նշել 2 ամենահաջողված հատուկ թողարկումները, դրանք են Ճապոնիայում 1993 թվականին թողարկված տարբերակը, որը պարունակում էր «Dangerous» ալբոմի երգերից մի քանիսի ռեմիքսները և նույն թվականին Ավստրալիայում թողարկված տարբերակը, որը նույնպես պարունակում էր բոնուս ռեմիքսներ։

2001 թվականի հոկտեմբերի 16-ին եղել է ալբոմի միջազգային վերաթողարկումը, այն թողարկվել էր Մայքլի Invincible ալբոմի թողարկումից 2 շաբաթ առաջ։ Վերաթողարկված տարբերակը կրում էր Dangerous - Special Edition անվանումը։ Միառժամանակ նաև թողարկվել են Off the Wall, Thriller և Bad ալբոմները։ Վերաթողարկված տարբերակը նաև պարունակում էր 24 էջանոց, նախկինում չթողարկված նկարներով թռուցիկ։ Այս տարբերակը Բրիտանիայի հիթ շքերթներում գրավեց 108-րդ հորիզոնականը («Dangerous» ալբոմի 4 վերաթողարկումներից միայն մեկը չի մտել բրիտանական «Թոփ 75»)։ Ի սկզբանե պլանավորված էր, որ վերաթողարկված տարբերակը պետք է լիներ կրկնակի, առաջին սկավառակը պետք է պարունակեր օրիգիալ ալբոմի երգացանկը, իսկ 2-ում պետք է տեղ գտնեին բոնուս երգերը, սակայն վերջին պահին Մայքլը հրաժարվեց այդ մտքից, չնայած դրան այդ բոնուսների մեծամասնությունը տարածվեց համացանցի շնորհիվ։ Այդ բոնուսների պաշտոնապես թողարկվել են միայն 2 երգ, դրանք են "Dangerous" [Early Version] և "Monkey Business"։ Այդ երգերը թողարկվել են 2004 թվականին The Ultimate Collection բոքս սեթ-ում։

Dangerous - The Remix Collection (Ճապոնիա)

խմբագրել
Թողարկված1993 թվականի սեպտեմբեր
ԺանրՌոք / Black contemporary
Տևողություն4618 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEpic
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն, Bill Bottrell? և Teddy Riley?
  1. "Black or White" (C&C House/Club Mix) (7։33)
  2. "Remember the Time" (New Jack Main Mix) (6։47)
  3. "Remember the Time" (Ա կապելլա) (3։34)
  4. "In the Closet" (Reprise) (2։45)
  5. "In the Closet" (The Underground Mix) (5։47)
  6. "Who Is It" (Lakeside Dub) (6։38)
  7. "Who Is It" (Moby's Raw Mercy Dub) (8։59)
  8. "Jam" (Silky 7") (4։12)
  9. "Jam" (Roger's Jeep Mix) (6։03)
  10. "Give in to Me" (Vocal Version) (4։42)

Dangerous - Collector's Edition (Ավստրալիա)

խմբագրել
Սկավառակ 1 - Dangerous
Սկավառակ 2
  1. "Who Is It" (IHS Mix) (7։58)
  2. "Black or White" (The Clivilles & Cole House/Club Mix) (7։33)
  3. "Jam" (Teddy's Jam) (5։48)
  4. "In The Closet" (The Mission) (9։20)
  5. "Give In To Me" (Vocal Version) (4։43)
  6. "Remember The Time" (Silky Soul 12" Mix) (7։05)
  7. "Rock With You" (Masters At Work Remix) (5։29)
  8. "Don't Stop 'Til You Get Enough" (Roger's Underground Remix) (6։22)

2001 թվականի հատուկ թողարկումում չթողարկված բոնուս CD-ի երգերը, ըստ համացանցում տարածված ինֆորմացիայի

խմբագրել

01. Bumper Snippet (Kid)

02. Monkey Business

03. Work That Body

04. If You Don't Love Me

05. Serious Effect [Featuring LL Cool J]

06. Happy Birthday Lisa

07. She Got It

08. What About Us

09. For All Time [Alternate Version]

10. Dangerous [Alternate Version]

11. Give In To Me [Alternate Version]

12. Gone Too Soon [Alternate Version]

13. (Keep It) In The Closet [Alternate Version]

14. Who Is It [Alternate Version]

15. Keep The Faith [Alternate Version]

16. Bonus Track - I'll Be There [Adult Version]

17. Bonus Track - Black Or White [Remix By Clivilles & Cole]

Սերտեֆիկացիա

խմբագրել
Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Ավստրալիա 9x Պլատինե 630,000[3]
Ավստրիա 4x Պլատինե 80,000[4]
Բրազիլիա 2x Պլատինե 600,000[5]
Կանադա 6x Պլատինե 600,000[6]
Ֆինլանդիա Պլատինե 61,896[7]
Գերմանիա 4x Պլատինե 2,000,000[8]
Հունգարիա Պլատինե 6,000[9]
Մեքսիկա Պլատինե + Ոսկի[10] 650,000[11]
Niderlandne8 3x Պլատինե 240,000[12]
Նոր Զելանդիա 6x Պլատինե[13] 90,000[14]
Շվեդիա 3x Պլատինե[15]
Շվեյցարիա 5x Պլատինե 250,000[16]
Մեծ Բրիտանիա 6x Պլատինե 1,800,000[17]
ԱՄՆ 7x Պլատինե 7,000,000[18]

Գրաված հորիզոնականներ

խմբագրել
Տարի Հիթ շքերթ Հորիզոնական
1991 Billboard 200 1
Norwegian Albums Chart
Australian ARIA Albums Chart
UK Albums Chart
1992 Billboard 200
Norwegian Albums Chart
Australian ARIA Albums Chart
1993 New Zealand Albums Chart
2009 Poland Albums Chart[19] 6
Mexican AMPROFON Top 100 Albums[20] 6
Brazil Top 10 CD ABPD 4[21]

Աղբյուրներ

խմբագրել
  1. «Dangerous». AllMusic. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  2. «Bad/Dangerous». www.amazon.co.uk. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  3. Australian Record Industry Association (ARIA)
  4. [1]
  5. [2]
  6. «Canadian Recording Industry Association (CRIA): Certification Results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  7. «IFPI». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  8. Bundesverband Musikindustrie
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  12. [3]
  13. «New Zealand Certification». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «New Zealand Chart Facts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  15. [4]
  16. [5]
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  19. http://olis.onyx.pl/listy/index.asp?lang=pl
  20. «Mexican Albums Chart Week 29 - 2009». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  21. «July 6 - July 12, 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  NODES
Association 2
musik 1
os 16