Delta Holding, հոլդինգային ընկերություն, որի գործունեության հիմնական ուղություններն են գյուղատնտեսական ոլորտի և սննդի արդյունաբերությունը, ինչպես նաև ապրանքների ներմուծումը և արտահանումը, տարածումը, օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունը, ավտոմեքենաների վաճառքը և զարգացումը անշարժ գույքի շուկայում։

Delta Holding
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էփետրվարի 4, 1991
ՎայրԲելգրադ, Սերբիա
Երկիր Սերբիա
Արդյունաբերությունհոլդինգային ընկերություն
Աշխատողների թիվ3214 մարդ (2016)
Կայքdeltaholding.rs
 Delta Holding Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականի փետրվարի 4-ին, Միրոսլավ Միշկովիչի կողմից։ Delta Holding-ին է պատկանում Բելգրադի նավահանգստի բաժնետոմսերի մեծ փաթեթը։ Ընկերությունում աշխատում է շուրջ 3,400 մարդ[1], և այն Սերբիայի խոշորագույն ոչ պետական գործատուներից է[2]։ Սերբիայի արտաքին շուկայում ունեցած ակտիվ դիրքորոշման շնորհիվ ընկերությունը հաջողության է հասել միջազգային ընկերությունների հետ համագործակցության բնագավառում։ Սերբական ընկերության հիմնական գործնկերներն են՝ British American Tobacco, BASF, Syngenta, Honda, BMW, Generali Group, InterContinental Hotels Group, Bayer, Beiersdorf:

2011 թվականի մարտին Delta Holding-ը իր Maxi դուստր ընկերությունը (Սերբիայի ամենամեծ սուպերմարկետների ցանծը) փոխանցել է բելգիական Delhaize Group ընկերությանըза 932,5 մլն եվրոյով[3]։ 2014 թվականի մայիսին Assicurazioni Generali ընկերությունը գնել է Սերբիայի մեծությամբ երկրորդ Delta Generali ապահովագրական ընկերության մնացած բաժնետոմսերը[4]։

Ընկերության կառուցվածքը

խմբագրել

Delta Holding ներառում է 4 ստորաբաժանումներ՝

  • Delta Agrar Group — զբաղվում է սննդի և գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ։ Ընկերության այդ ճյուղը զբաղվում է բանջարեղենի, մրգերի և հացահատիկի աճեցմամբ, վաճառքով ու վերամշակմամբ, ֆերմերությամբ և ձկնաարդյունաբերությամբ։ Դրանից բացի գյուղատնտեսության ոլորտում զբաղվում է սերմերի, պեստիցիդների և գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքով։ Delta Agrar ընկերությունում աշխատում է 1500 մարդ, մշակվում է 16000 հեկտար հող և արտադրանքը ներկայացնում շուկայում։
  • Delta Real Estate Group — գործունեության հիմնական ուղղությունը անշարժ գույքի շուկայում նոր չափանիշների ներդրում է։ Ստորաբաժանումը զբաղվում է այդ ոլորտի գործունեության բոլոր օղականերով՝ պլանովորումից և նախագծի ստեղծումից մինչև արդեն կառուցված օբեկտի իրացումը։ Կարևոր գործոն է բազմաբնույթ լինելը, որը թույլ է տալիս զբաղվել ինչպես առանձին կառույցների, այնպես էլ գրասենյակային, բնակելի և հյուրանոցային շենքերի վաճառքով։ Դրա օրինակ է Բելգրադի և ընդհանրապես Սերբիայի առաջին առևտրի կենտրոնը՝ Դելտա-Սիթին, ինչպես նաև Crowne Plaza հյուրանոցը Պոտգորիցաում, որը վերանորուգումից հետո բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 30-ին։
  • Delta DistribucijaDelta Holding-ի անդամ ընկերություն, որը զբաղվում է սպառողական ապրանքների տարածմամբ և որի կազմի մեջ մտնում է Delta Transportation System և Automobiles: Հիմնական գործունեությունն ուղղված է ապրանքների մատակարարմանը, դրանց պահպանմանը պահեստներում և ենթակառուցվածքի աջակցումն ու զարգացումն։ Տրանսպորտային համակարգի ճյուղը պատասխանատու է լոգիստիկայի համար, իսկ ավտոմեքենաների ներմուծման բաժինը զբաղվում է դրանց վաճառքով և ընդլայնում ավտոկենտրոնների ցանցի ընդլայմամբ։
  • Delta Fondacija — Հումանիտար օգնության իրականացման, մշակույթի, կրթության, առողջապահության, շրջական միջավայրի պահպանության և սոցիալակա ապահովության ոլորտներում միջոցառումների կազմակերպման հիմնական գործնկեր է։ Աշխատանքի վերահսկաման և համակարգման համար ստեղծվել է Delta Holding Foundation:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Основни подаци из консолидованог финансијског извештаја за 2013. годину». Agencija za privredne registre Srbije (սերբերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  2. Barlovac, Bojana. «Serbian Police Arrest Miroslav Miskovic». Balkan Insight. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Škrbić, M. «Delta prodala Maksi za 932,5 miliona evra». blic.rs (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Generali preuzeo potpuno vlasništvo nad kompanijom Delta Generali». deltagenerali.rs (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES