Doritos
Doritos (իսպաներենից՝ «ոսկեզօծ»[1]), տորտիլիայից (եգիպտացորենից պատրաստված բլիթներ) պատրաստված համեմված չիպսերի ամերիկյան բրենդ։
Ապրանքի տեսակ | սննդային ապրանքանիշ |
---|---|
Ենթադաս | tortilla chip? |
Օգտագոտծման սկիզբ | 1964 |
Սեփականատեր | Frito-Lay |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Կայք | doritos.com(անգլ.), doritos.fr(ֆր.), doritos.co.uk(անգլ.), doritos.es(իսպ.), doritos.com.mx(իսպ.) և fritolay.co.jp/ourbrands/doritos/(ճապոներեն) |
Չիպսերը թողարկվում են 1964 թվականից Frito-Lay ընկերության կողմից, որը մտնում է PepsiCo հոլդինգի մեջ[2][3]։ Doritos-ի օրիգինալ տարբերակը համեմված չէր։ Առաջին համեմված տարբերակը Toasted Corn էր[4], թողարկված 1966 թվականին, այնուհետև Taco-ն 1967 թվականին և Nacho Cheese-ը 1972 թվականին։ Մյուս ֆիրմային տարբերակները սկսեցին թողարկվել 1980-ական թվականներին։ Doritos-ի կոնցեպցիան ծագել է Դիսնեյլենդի ռեստորանում[5]։
Doritos-ը համբավ է ձեռք բերել նաև մարքեթինգային ընկերությունների շնորհիվ, այդ թվում՝ Սուպերբոուլի մի շարք գովազդների շնորհիվ[6]։ 2019 թվականին արտադրանքը գովազդվում էր առանց լոգոյի և ապրանքանիշի[7]։
Պատմություն
խմբագրելԸստ լեգենդի՝ չիպսերի գաղափարն առաջացել էր Կալիֆոռնիայում գտնվող Casa de Fritos ռեստորանի սեփականատիրոջ հնարամտության շնորհիվ[1][8], որը նման ձևով փորձել է ազատվել սննդի ավելցուկից։ Երբ Frito-Lay ընկերության մարքեթինգային բաժնի փոխնախագահն այցելել է ռեստորան, նա բովանդակել է համաձայնագիր՝ զանգվածային արտադրության սկսման վերաբերյալ։ Սկզբում Doritos-ը հասանելի էր միայն Կալիֆոռնիայի բնակիչներին, բայց 1966 թվականից սկսած այն սկսեցին վաճառել ամբողջ Ամերիկայում։ 1967 թվականից սկսած թողարկվեցին տարբեր համերի տարբերակներ։ Չիպսերի գյուտարարն՝ իր կամքով թաղվեց չիպսերի շերտի տակ։ Նա 97 տարեկան էր[9]։
Ընկերությունն արագ աճում էր, և 1993 թվականին Doritos-ի վաճառքի եկամուտը գերազանցեց 1 միլլիարդ դոլարը։ 1995 թվականին չիպսի չափսը փոխվեց՝ դառնալով 20 % ավելի մեծ, միևնույն ժամանակ 15 % ավելի բարակ։ 2018 թվականին ԱՄՆ-ի տարածքում ընկերությունն վաճառում էր 1,5 միլլիարդ դոլարի արտադրանք[10][11]։
Սկանդալներ
խմբագրելԸնկերությունը պլանավորում էր թողարկել կանացի չիպսեր։ Դրանք պետք է լինեին անձայն՝ ուտելու ժամանակ։ Հետագայում ընկերությունն հրաժարվեցին այդ մտքից՝ խտրականության մեղադրանքների պատճառով[12][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Чипс как фундамент брендинга: история логотипа Doritos». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ T. Rees Shapiro (2011 թ․ սեպտեմբերի 26). «Arch West, 97, invented Doritos for Frito-Lay». Washington Post.
- ↑ «PepsiCo's History Timeline». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Edwards, Gavin (2012 թ․ հունվարի 31). «The Legend Doritos: How One Snack Came To Rule Them All». Maxim. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ «5 things you didn't know about Doritos» (անգլերեն). The Daily Meal. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Bradley L. Jones Web 2.0 Heroes: Interviews with 20 Web 2.0 Influencers. — John Wiley & Sons, 2008-03-31. — 291 с. — ISBN 978-0-470-37895-3
- ↑ Bruell, Alexandra (2019 թ․ օգոստոսի 26). «Doritos Bets Consumers Will Recognize the Brand in Its Logo-Free Ad». Wall Street Journal. 0099-9660. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Чипсы Doritos появятся на российском рынке». next-brands.
- ↑ «Opinion | Talking About Doritos». The New York Times. 2011 թ․ հոկտեմբերի 1. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Hollis Johnson. «A food scientist explains how Doritos are engineered to be the perfect snack». Business Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Russell Deasley (2019 թ․ մարտի 3). «Ten Amazing Facts About Doritos You Won't Believe Are Real» (անգլերեն). Top 10 Food and Drinks From Around The World. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Женские штучки. Как одна плохая идея может разрушить репутацию бренда» (ռուսերեն). www.forbes.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «The Internet Thinks "Lady-Friendly" Doritos Are in Bad Taste» (անգլերեն). Time. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Doritos» հոդվածին։ |