EA Digital Illusions Creative Entertainment կամ DICE, շվեդական ընկերություն, որը մշակվում է համակարգչային խաղերը, և ամբողջությամբ պատկանում է Electronic Arts-ին։ Ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին, ստեղծում է խաղեր համակարգիչների և խաղային համակարգերի համար։ DICE-ը համարվում է «Battlefield» խաղային շարքի մշակող և մինչ օրս շարունակում է աշխատանքները այդ խաղի վրա։

EA DICE
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված էմայիս 1992
ՀիմնադիրOlof Gustafsson? և Fredrik Liliegren?
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունElectronic Arts
ՍտորաբաժանումներDanger Close Games?
ՍեփականատերElectronic Arts
Կայքdice.se(անգլ.)
 DICE (company) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ստուդիան հիմնադրվել է 1992 թվականին չորս ընկերների՝ Վոլֆ Մադոռֆի, Օլաֆ Գուստաոսոնի, Ֆրեդրիկ Լիլիգրենի և Անդերս Աքսեկոնի կողմից[1]։ Battlefield խաղի հաջող թողարկումից հետո, ստուդիան գնվեց Electronic Arts-ի կողմից 2006 թվականին, դառնալով ընկերության դուստր ընկերություն։ Ստուդիան իր խաղերի համար օգտագործում է Frostbite խաղային շարժիչ, որը թույլ է տալիս գործարկել խաղը համակարգիչների և խաղային համակարգերի համար, ինչպես նաև հայտնի է, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել իր խաղերը նաև Mac OS X-ի[2], և բջջային հեռախոսների համար[3]։ 2013 թվականի մայիսին DICE-ը բացեց մասաճյուղ Լոս Անջելեսում՝ DICE LA[4](տուդիան բացվել է արդեն իսկ փակված Danger Close[5] ընկերության հիման վրա), որը մի անգամից ընգրկվեց Battlefield 4[6] խաղի մշակման գործընթացում։ 2013 թվականի աշնանը DICE հայտարարեց, որ հետաքրքրված է Linux-ի համար մշակումներով[7]։ Ինչպես հայտնի է DICE LA մասնակցել է DICE և EA-ի կողմից մշակվող խաղերի զարգացմանը, սակայն չի մշակել ոչ մի խաղ ինքնուրույն։

Ստուդիայի խաղեր

խմբագրել

Ընկերությունը մեծ հայտնություն ստացավ Battlefield 1942 խաղի թողարկումից հետո, որը հրապարակել է Electronic Arts-ը 2002 թվականին։ Որին հաջորդեցին Battlefield և Mirror's Edge խաղաշարքերը։ 2009 թվականին ստուդին ստացավ հասանելություն Wii U նոր խաղային համակարգերին, չնայած, որ պլանավորված չէր որոշ խաղերի մշակումներ այս համակարգի համար[8]։ 2012 թվականին ստուդիան հայտարարեց, որ պատրաստվում նոր խաղի մշակմանը, որը կապված չէ Battlefield խաղաշարքի հետ[9]։ 2013 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ DICE աշխատում է 15 խաղերի մշակմամբ, որոնք օգտագործում են Frostbite խաղային շարժիչ[10]։

Battlefield խաղաշարք

խմբագրել
Թվական Անվանում Մշակող Շարժիչ Պլատֆորմ
Sony Microsoft Այլ
2002 Battlefield 1942 DICE, Aspyr Media Refractor Engine 1 Ոչ Windows OS X
2004 Battlefield Vietnam DICE Refractor Engine 1 Ոչ Windows Ոչ
2005 Battlefield 2 DICE, DICE New York Refractor Engine 2 Ոչ Windows Ոչ
Battlefield 2: Modern Combat DICE, EA Bright Light RenderWare PlayStation 2 Xbox, Xbox 360 Ոչ
2006 Battlefield 2142 DICE Refractor Engine 2 Ոչ Windows OS X
2008 Battlefield: Bad Company DICE Frostbite 1.0 PlayStation 3 Xbox 360 Ոչ
2009 Battlefield Heroes DICE, Easy Studios Refractor Engine 2 Ոչ Windows Ոչ
Battlefield 1943 DICE Frostbite 1.5 PlayStation 3 Xbox 360 Ոչ
2010 Battlefield: Bad Company 2 DICE, Coldwood Interactive, Digital Legends Entertainment Frostbite 1.5 PlayStation 3 Windows, Xbox 360 iOS, Android, Fire OS
Battlefield Online Neowiz Games, Electronic Arts, DICE Refractor Engine 2 Ոչ Windows Ոչ
2011 Battlefield Play4Free DICE, Easy Studios Refractor Engine 2 Ոչ Windows Ոչ
Battlefield 3 DICE, EA Black Box, Criterion Games, Visceral Games, EA Tiburon, Danger Close Games Frostbite 2 PlayStation 3 Windows, Xbox 360 iOS
2013 Battlefield 4 DICE, DICE LA, Uprise, Visceral Games, BioWare Frostbite 3 PlayStation 3, PlayStation 4 Windows, Xbox 360, Xbox One Ոչ
2015 Battlefield Hardline Visceral Games, DICE, Uprise, DICE LA, Criterion Games Frostbite 3 PlayStation 3, PlayStation 4 Windows, Xbox 360, Xbox One Ոչ
2016 Battlefield 1 DICE, DICE LA, Uprise Frostbite 3 PlayStation 4 Windows, Xbox One Ոչ
2018 Battlefield V DICE, Criterion Games, Uprise Frostbite 3 PlayStation 4 Windows, Xbox One Ոչ
2021 Battlefield 2042 DICE, Ripple Effect Studios, Criterion Games, EA Gothenburg Frostbite PlayStation 4, PlayStation 5 Windows, Xbox One, Xbox Series X Ոչ

Ստուդիան նպատակ ուներ զարգացնել Battlefield խաղաշարքը և ամեն նոր տարբերակի հետ կիրառել որոշակի նորարական համակարգեր։ Օրինակ, Battlefield: Bad Company 2-ի համար ներդրվեց ավելի խորացված սյուժե մեկ խաղացողի համար, որն էլ պլանավորվել էր ստուդիայի կողմից[11]։ Battlefield 3-ում ներառվեց նոր առաքելություն, նախատեսված համատեղ կատարելու համար, որը Battlefield-ի խաղերում հայտնվեց առաջին անգամ[12]։

2012 թվականի մայիսին մի անգամից մի քանի հարցազրույցներում հայտնվեց տեղեկություն, որ տարբեր մասնագետներ աշխատում են Battlefield: Bad Company 3 խաղի վրա[13]։ 2013 թվականի հուլիսին տեղեկությունը ժշխտվեց DICE-ի ներկայացուցիչների կողմից[14], բայց ընկերությունը նաև հայտարեց, որ խաղի նոր տարբերակի մշակումները չեն կասեցվել[15]։ 2013 թվականի հոկտեմբերի ստուդիան հայտարարեց, որ Bad Company մոռացված չէ և ստուդիան կվերադառնա մշակմանը[16]։

2012 թվականի հուլիսին տեղտեկություն տարածվեց, որ ստուդիան զբաղվում հաջորդ մասի՝ Battlefield 4-ի մշակմամբ[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «This is DICE» (անգլերեն). dice.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 30 января 2013-ին.
  2. Stephany Nunneley (2013 թ․ հունվարի 29). «DICE looking to port Frostbite to OS X according to job listings» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 30 января 2013-ին.
  3. Stephany Nunneley (2012 թ․ հոկտեմբերի 3). «DICE bringing "Frostbite to mobile platforms," Human Head gossip and more from Superannuation» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 30 января 2013-ին.
  4. Dave Cook (2013 թ․ մայիսի 15). «DICE recruiting for LA studio: job advert points to social, casual & mobile focus» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  5. Brenna Hillier (2013 թ․ հունիսի 13). «Medal of Honor dev Danger Close "doesn't exist any more"» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  6. Dave Cook (2013 թ․ մայիսի 28). «DICE LA working on Battlefield 4, gameplay footage shown» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  7. Stephany Nunneley (14 октября 2013 года). «DICE: "We strongly want to get into Linux for a reason," says Gustavsson». VG247. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 14 октября 2013 года-ին.
  8. Brenna Hillier (2009 թ․ հոկտեմբերի 21). «DICE: No point to straight ports to Wii U» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 21 октября 2011-ին.
  9. Dave Cook (2012 թ․ նոյեմբերի 21). «DICE working on non-Battlefield projects, doesn't want to be one trick pony» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 28 ноября 2012-ին.
  10. Dave Owen (2013 թ․ նոյեմբերի 23). «DICE has over 15 Frostbite games in development» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 24 ноября 2013 года-ին.
  11. Stephany Nunneley (10 июля 2009-07-10). «DICE says Battlefield franchise isn't going "kiddy"» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 11 октября 2011-ին.
  12. Johnny Cullen (2011 թ․ հոկտեմբերի 11). «Quick quotes: DICE "always" looking to grow Battlefield franchise "in different ways"» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 11 октября 2011-ին.
  13. Stephany Nunneley (2012 թ․ մայիսի 16). «Bad Company 3 and Mirror's Edge 2 mentioned in various resumes» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 17 мая 2012-ին.
  14. Dave Cook (2013 թ․ հունիսի 3). «Battlefield: Bad Company series not in active development, says DICE» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  15. Dave Cook (2013 թ․ հունիսի 14). «Battlefield: "The Bad Company series is by no means killed", says DICE» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  16. Dave Cook (2013 թ․ հոկտեմբերի 3). «Battlefield: Bad Company team isn't forgotten, just on a long vacation, says DICE» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 09 октября 2013 года-ին.
  17. Stephany Nunneley (2012 թ․ հուլիսի 17). «DICE isn't finished with Battlefield 3 just yet, says the firm» (անգլերեն). VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 17 июля 2012-ին.
  NODES
games 11
games 11
iOS 5
mac 1
os 30