Esquire
Esquire (Էսքվայեր), ամենամսյա ամսագիր, ստեղծված 1933 թվականին ԱՄՆ-ում։ Հիմնական թեմաներն են մշակույթ և արվեստ, նորաձևություն և ոճ, բիզնես և քաղաքականություն, տեխնոլոգիաներ և ավտոմեքենաներ, ուտելիք և առողջություն, անձ և հարցազրույց։
Էսքվայեր Esquire | |
---|---|
տղամարդկանց համար ամսագիր | |
Տեսակ | հանդես և հրատարակություն |
Ժանր | նորաձևության ամսագիր[1] և men's magazine?[1][2] |
Լեզու | անգլերեն, նաև 30 ազգային հրատարակչություն |
Հիմնադրվել է | 1933 թվականի հոկտեմբեր |
Հիմնադիր | Arnold Gingrich?, David Archibald Smart? և Henry L. Jackson? |
Հրատարակիչ | Hearst Magazines |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք[1] |
Նախորդ | Esquire fortnightly?[3][4][4][…] |
Հաճախականություն | ամիսը 1 անգամ |
Տպաքանակ | 721,399[5] (2012 թվականի դեկտեմբեր) |
ISSN | 0014-0791 |
OCLC | 824603960, 746946419 և 6156652 |
Կայք | esquire.com(անգլ.) և esquire.com/it/(իտալ.) |
Esquire (magazine) Վիքիպահեստում |
1932 թվականի նոյեմբերին Չիկագոյի 2 բնակիչ՝ Դեվիդ Սմարթը և Առնոլդ Գինգրիչը սկսեցին թողարկել ամսագիր «հաջողակ պարոնների» համար։ 1937 թվականի հունվարին ամսագրի ամենամսյա հրատարակչությունը հասնում է 1.5 միլիոն օրինակի, իսկ 1963 թվականի հոկտեմբերին ամսագրի հրատարակչությունը հասնում է 2 միլիոնի։
Ամսագրի աշխարհագրություն
խմբագրելԱմսագիրը հրատարակվում է հետևյալ երկրներում.
- Մեծ Բրիտանիա (1991-ից)
- Գերմանիա
- Հոնկոնգ
- Հունաստան
- Ինդոնեզիա
- Իսպանիա
- Ղազախստան (2005-ից)
- Չինաստան
- Կոլումբիա (2012-ից)
- Մալազիա
- Նիդերլանդներ
- Մեքսիկա
- ՄԱԷ (2009-ից)
- Լեհաստան (2015-ից)
- Ռուսաստան (2005-ից)
- Ռումինիա
- Սալվադոր (2009-ից)
- Սերբիա
- Սինգապուր
- ԱՄՆ
- Թայվան
- Թաիլանդ
- Թուրքիա
- Ուկրաինա (2012-ից)
- Ֆիլիպիններ
- Չեխիա
- Հարավային Կորեա
- Ճապոնիա (1987-ից, հրատարակում է MRA Group)
Հետաքրքիր փաստեր
խմբագրել1958 թվականի նոյեմբերին Esquire-ը հրատարակում է Թրուման Կապոտեի «Նախաճաշ Տիֆանիի հետ» վեպը, որը մերժվել է Harper’s Bazaar-ի խմբագրության կողմից, որպես «անպատշաճ»։
1999 թվականի փետրվարին Esquire-ը հարցազրույց է վերցնում Ուսամա բեն Լադենից, «Ողջույն Ամերիկա. Ես Ուսամա բեն Լադենն եմ» վերնագրի ներքո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Trove — 2009.
- ↑ WorldCat — 1971.
- ↑ ԱՄՆ ազգային բժշկական գրադարան — 1836.
- ↑ 4,0 4,1 Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
- ↑ «eCirc for Consumer Magazines». Alliance for Audited Media. 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.