Gap Inc․ (արտասանվում է Գեփ) ամերիկյան խոշոր ընկերություն, որը զբաղվում է հագուստի արտադրանքով և դրա իրացմամբ։ Նրա խանութների ցանցը երկրորդ խոշորագույնն է աշխարհում[2]։ Ընկերության Կենտրոնական գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում՝ ԱՄՆ, Կալիֆորնիա։

Gap
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, clothing store chain? և հանրային ընկերություն
Հիմնադրված է1969
ՀիմնադիրDonald Fisher? և Doris F. Fisher?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենArt Peck?[1]
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Հասույթ16,6 մլրդ $
Աշխատողների թիվ152 000 մարդ
Դուստր ընկերություններJanie & Jack?, Yeezy Gap? և Banana Republic?
Կայքgap.am
ԲորսաNYSEGPS
 Gap (clothing retailer) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին՝ Դոնալդ և Դորիս Ֆիշերների կողմից, առաջին խանութը բացվել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հարևանությամբ՝ Օուշեն պողոտայում գտնվող թատրոնի շենքում և վաճառել է Levi's ջինսեր և ձայնասկավառակներ։ 1972—73 թվականներին ցանցի խանութների թիվը գերազանել է 25–ը, «Gap»–ը սկսել է Կալիֆորնիայից դուրս բացել առևտրի կետեր։ 1974 թվականից ընկերությունը սկսել է ապրանքներ վաճառել՝ սեփական ապրանքանիշով։ 1983 թվականին Gap–ը ձեռք է բերել Banana Republic ապրանքանիշը (ավելի վաղ այդ ընկերությունը առևտուրը կազմակերպում էր կատալոգի օգնությամբ), 1994 թվականին թողարկվել է նոր ապրանքանիշ՝ Old Navy։

Սեփականատերեր և ղեկավարություն

խմբագրել

Ընկերության հիմնադիր Դոնալդ և Դորիս Ֆիշերների ընտանիքին պատկանում է բաժնետոմսերի 33 %–ը, մնացած բաժնետոմսերն ազատ շրջանառության մեջ են։ 2008 թվականի մայիսի կեսերին ընդհանուր կապիտալը կազմել է 13,7 միլիարդ դոլար[2]։

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր կառավարիչը Գլեն Մյորֆին է (Glenn Murphy

Գործունեությունը

խմբագրել

ԱՄՆ–ում ընկերության խանութների ցանցում հաշվվում են թվով 3150 խանութներ, խանութներ են գործում նաև Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և այլ երկրներում։ Հագուստը վաճառվում է Gap, Banana Republic, Old Navy և Piperlime ապրանքանիշերով։

Անձնակազմի թիվը մոտ 152 հազար մարդ է։ 2007 թվականին ընկերության հասույթը կազմել է 15,8 միլիարդ դոլար, մաքուր շահույթը՝ 833 միլիոն դոլար[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.gapinc.com/content/gapinc/html/aboutus/gapincexectives/gapincexecutives.html
  2. 2,0 2,1 2,2 Татьяна Романова, Марьяна Берязева, Кирилл Корюкин. Gap идет. // Ведомости, № 92 (2114), 22 мая 2008.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES