Giant Bomb, ամերիկյան վեբ կայք, որը հրապարակում է նորություններ և ակնարկներ նվիրված համակարգչային խաղերին։ Ինչպես նաև կայքն ունի տվյալների բազա նվիրված խաղերին։ Կայքը հիմնադրվել է GameSpot-ի նախկին խմբագիր Ջեֆֆ Ջերստաննի և Ռայան Դէվիսի կողմից Whiskey Media-ի հետ համագործակցության արդյունքում։ Կայքը, 2011 թվականին Time ամսագրի կողմից ընգրկվել է «Թոփ-50» ամենահաճախ այցելվող կայքերի ցանկում[2]։ 2012 թվականի մարտին կայքը գնվեց ամերկյան CBS Interactive ընկերության կողմից[3]։


giantbomb.com(անգլ.)
Տեսակլրատվական կայք համակարգչային խաղերի մասին, Վիքի և video game database?
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերRed Ventures?
Մայրական ընկերությունRed Ventures?[1]
ՀեղինակJeff Gerstmann? և Ryan Davis?
Բացվածմարտի 6, 2008

2022 թվականի հոկտեմբերի 3-ին Giant Bomb-ը և այլ առցանց նախագծեր, որոնք գնտվում էին Red Ventures-ի ղեկավարության ներքո, գնվեցին Fandom ընկերության կողմից[4][5]։

Պատմություն

խմբագրել

2007 թվականի նոյեմբերի 28-ին Ջեֆֆ Ջերսթմաննը հեռացվեց GameSpot-ի խմբագրման բաժնի ղեկավարի պաշտոնից[6]։ Հեռացումից հետը Ջեֆֆը սկսեց համագործակցել մի շարք վեբ դիզայներների հետ նոր կայքի մշակման համար։ Համացանցում սկսեցին լուրեր տարածվել, որ Ջեֆֆի հեռացման վրա ազդել է Eidos Interactive ընկերության ճնշումը, որը հարավում էր Kane & Lynch: Dead Men խաղի հրատարակիչը, քանի որ Ջեֆֆը կայքում տեղադրել էր բացասական ակնարկ խաղի մասին։ Սակայն ավելի ուշ, կայքի ղեկավարությունը և CNET Networks ընկերությունը հայտարարեցին, որ հեռացումըկապված չէ այդ ակնարկի հետ[7]։ Այս դեպքերից հետո կայքը լքեցին մի շարք խմբագիրներ, այդ թվում՝ Ալեքս Նավարրոն, Ռայան Դէվիսը, Բրէդ Շումեյկերը և Վաննի Կարավելլան։ Դէվիսը իր հեռացման մասին հայտարարեց 2008 թվականի փետրվարին, որպես այդպիսին հեռացման պատճառ նշելով Ջեֆֆի հեռացումը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2022. — ISSN 0018-3660
  2. McCracken, Harry (2011 թ․ օգոստոսի 16). «Giant Bomb - The Top 50 Websites of 2011» (անգլերեն). Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Giant Bomb, Comic Vine join CBS Interactive» (անգլերեն). GameSpot. 2012 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. Needleman, Sarah E. (2022 թ․ հոկտեմբերի 3). «WSJ News Exclusive | Fandom Acquires Online Assets of TV Guide, Metacritic and Others». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. Spangler, Todd (2022 թ․ հոկտեմբերի 3). «Fandom Buys TV Guide, Metacritic, GameSpot and Other Brands for About $50 Million in Cash». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Wilde, Tyler (2008 թ․ ապրիլի 3). «Jeff Gerstmann on GameSpot, Giant Bomb, and snark» (անգլերեն). GamesRadar. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. GameSpot staff (2007 թ․ դեկտեմբերի 5). «Spot On: GameSpot on Gerstmann» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. Orland, Kyle (2008 թ․ փետրվարի 4). «Gamespot exodus continues: Ryan Davis to leave» (անգլերեն). Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  NODES