Google Street View (հայերեն՝ Փողոցների դիտում), Google Maps-ի և Google Earth-ի գործառույթը, որը թույլ է տալիս դիտել աշխարհի շատ քաղաքների փողոցների համայնապատկերները մոտավորապես 2.5 մետր բարձրությունից։

Google Street View
Изображение логотипа
Տեսակկայք, ծրագրային ապահովում և street-level imagery service?
Նախագծումը՝Գուգլ
Լույս տեսավ՝2007
Վերջին կայուն տարբերակ93
Մասն էGoogle Maps և Google Earth
Կայքgoogle.com/streetview/
 Google Street View Վիքիպահեստում
Ծառայության տարածումը աշխարհի երկրներում

2012 թվականի տվյալներով՝ Google Street View-ի լուսանկարները հասանելի են ավելի քան 35 երկրների 3000 քաղաքներում[1]։

Գաղտնիության պայմանները դիտարկելու համար՝ գործածվում են մարդկանց դեմքերի և տրանսպորտային միջոցների համարների ավտոմատ ջնջումներ։ Վերջինս երբեմն վատթարացնում է պատկերների որակը, քանի որ սխալմամբ ջնջում նաև այլ օբյեկտներ այդ նկարների վրա։

Նկարագրություն

խմբագրել

Դիտարկման անկյունները կազմում են 360° և 290° հորիզոնական և ուղղահայց կերպով համապատասխանաբար։ Ծառայությունը թողարկվել է 2007 թվականի մայիսի 25-ին[2]։ Սկզբնապես հասանելի են եղե միայն ԱՄՆ մի քանի քաղաքների լուսանկարները, սակայն աստիճանաբար նկարահանվել են քաղաքներ և այլ երկրներում։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ կարելի էր դիտել քաղաքների փողոցներ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Ճապոնիայում, Թայվանում, Ուկրաինայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Rachel King (2012 թ․ ապրիլի 4). «Google Maps now covers 75% of global pop, 26 million miles of directions». ZDNet. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Ծառայության աշխատանքի սկզբի մասին(անգլ.)
  3. Street View-ի տարածումը(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES