Invasion of Privacy (ալբոմ)
«Invasion of Privacy», ամերիկուհի ռեփեր Քարդի Բիի դեբյուտային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 6-ին Atlantic Records լեյբլում[1]։ Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Migos խումբը, Chance the Rapper-ը, Kehlani-ն, SZA-ը, 21 Savage-ը, Ջեյ Բալվինը, Bad Bunny-ն և YG-ն[2]։ Պրոդյուսերների շարքում եղել են Murda Beatz-ը, 30 Roc-ը, Boi-1da-ը, Vinylz-ը, Benny Blanco-ն, Frank Dukes-ը, Cassius Jay-ը և ուրիշներ[2]։
Invasion of Privacy | ||||
---|---|---|---|---|
Քարդի Բիի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Ապրիլի 6, 2018 | |||
Ժանր | Հիփ հոփ | |||
Տևողություն | 48:13 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Atlantic Records | |||
Պրոդյուսեր |
| |||
Քարդի Բիի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Invasion of Privacy ալբոմից | ||||
|
Ալբոմը բարեհաճ քննադատությունների է արժանացել։ Ձայնապնակը առաջին հորիզոնականով դեպյուտ է կատարել Billboard 200 չարթում 255,000 վաճառված օրինակներով (որոնցից 103,000-ը «մաքուր» են)։ Ալբոմը նաև ԱՄՆ-ում երկու պլատինե հավաստագիր է ստացել։ Ալբոմին աջակցելու համար հինգ սինգլ է թողարկվել, որոնցից երկուսը («Bodak Yellow» և «I Like It») կարողացել են գլխավորել Billboard Hot 100 երաժշտական չարթը, դարձնելով նրան նման արդյունքներով պատմության մեջ առաջին ռեփերը։ Invasion Of Privacy ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին կանացի ալբոմը, որի բոլոր երգերը ԱՄՆ-ում հավաստագրումներ ունեն։ RIAA-ի տվյալներով, յուրաքանչյուր երգ ունի առնվազն ոսկե հավաստագրում (ավելի քան 500,000 օրինակ)։ Բազմաթիվ հրատարակչություններ ալբոմը ներառել են 2018 թվականի լավագույն եզրափակիչ երաժշտական ցուցակներում, իսկ Rolling Stone և Time ամսագրերը նույնիսկ այն առաջին հորիզոնականում են զետեղել։
Ձայնապնակը ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում[3] և առաջադրվել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, իսկ «Be Careful» սինգլը առաջադրվել է «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում[4]։ Իսկ 2018 թվականին «Bodak Yellow» սինգլը առաջադրվել է «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն ռեփ ստեղծագործություն» անվանակարգերում[5]։
Պատմություն
խմբագրել2018 թվականի մարտի 11-ին iHeartRadio Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ստանալով «Լավագույն նոր արտիստ» մրցանակը Քարդի Բին հաստատել է, որ ալբոմը թողարկվելու է 2018 թվականի ապրիլին[6]։
Ալբոմը դրական քննադատությունների է արժանացել քննադատների և առցանց հրապարակումների՝ Metacritic-ի[7], The Guardian-ի[8], Pitchfork-ի[9], Exclaim!-ի[10], USA Today-ի[11], Variety-ի[12], GQ-ի[13], Rolling Stone-ի[14], The New Yorker-ի[15] և The Washington Post-ի կողմից։
Երգացանկ
խմբագրելInvasion of Privacy՝ ստանդարտ հրատարակություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Անվանում | Տեքստի հեղինակներ | Պրոդյուսերներ | Տևողություն | |||||
1. | «Get Up 10» |
|
|
3:51 | |||||
2. | «Drip» (Migos-ի մասնակցությամբ) |
|
|
4:23 | |||||
3. | «Bickenhead» |
|
|
3:01 | |||||
4. | «Bodak Yellow» |
|
|
3:43 | |||||
5. | «Be Careful» |
|
|
3:30 | |||||
6. | «Best Life» (Chance the Rapper-ի մասնակցությամբ) |
|
|
4:44 | |||||
7. | «I Like It» (Bad Bunny-ի և Ջեյ Բալվինի մասնակցությամբ) |
|
|
4:13 | |||||
8. | «Ring» (Kehlani-ի մասնակցությամբ) |
|
|
2:57 | |||||
9. | «Money Bag» |
|
J. White | 3:49 | |||||
10. | «Bartier Cardi» (21 Savage-ի մասնակցությամբ) |
|
|
3:44 | |||||
11. | «She Bad» (YG-ի մասնակցությամբ) |
|
|
3:50 | |||||
12. | «Thru Your Phone» |
|
|
3:08 | |||||
13. | «I Do» (SZA-յի մասնակցությամբ) |
|
|
3:20 | |||||
48:13 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Invasion of Privacy by Cardi B (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2019-10-03-ին
- ↑ 2,0 2,1 «Ranking the Top 7 Songs From Cardi B's 'Invasion of Privacy': Critic's Pick». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Cardi B becomes first solo female artist to win Best Rap Album at Grammys». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «61st GRAMMY Awards: Full Nominees & Winners List». GRAMMY.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Staff, Variety; Staff, Variety (2017 թ․ նոյեմբերի 28). «Grammy Nominations 2018: Complete List». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Cardi B performs at iHeartRadio Awards, announces April release date for debut album: Watch». Consequence of Sound (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Invasion of Privacy by Cardi B (անգլերեն), Վերցված է 2019-10-03-ին
- ↑ Beaumont-Thomas, Ben (2018 թ․ ապրիլի 6). «Cardi B: Invasion of Privacy review – Bronx Cinderella grinds her heel into hip-hop sexism». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Cardi B: Invasion of Privacy». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Cardi B Invasion of Privacy». exclaim.ca (կանադական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ McDermott, Maeve. «Review: Cardi B is a star on debut album 'Invasion of Privacy'». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Aswad, Jem; Aswad, Jem (2018 թ․ ապրիլի 6). «Album Review: Cardi B's 'Invasion of Privacy'». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «The best song on Cardi B's debut album is 'Get Up 10'». British GQ (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Sheffield, Rob; Sheffield, Rob (2018 թ․ ապրիլի 6). «Review: Cardi B's Debut, 'Invasion of Privacy,' Is Personal, Undeniable». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Battan, Carrie (2018 թ․ ապրիլի 11). «Cardi B's "Invasion of Privacy" Is as Studious as It Is Bombastic» (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Try the TIDAL Web Player». listen.tidal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Try the TIDAL Web Player». listen.tidal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Invasion of Privacy -ն Discogs-ում