Jonas Brothers
«Jonas Brothers», ամերիկյան փոփ ռոք խումբ, որը կազմված է երաժիշտ և դերասան 3 եղբայրներից՝ Քևին Ջոնասից, Ջո Ջոնասից և Նիք Ջոնասից[1][2][3]։ Խումբը թողարկել է հինգ ալբոմ՝ «It’s About Time» (2006), «Jonas Brothers» (2007), «A Little Bit Longer» (2008), «Lines, Vines, and Trying Times» (2009) և «Happiness Begins» (2019): 2013 թվականին պլանավորվում էր թողարկել «V» ալբոմը։ Ալբոմում ներառվեցին համերգից ձայնագրություններ և 5 ստուդիական երգ։
Jonas Brothers | |
---|---|
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2005 |
Լեյբլ | Hollywood Records, Fascination Records, Columbia Records, Universal Music Group, Walt Disney Records, Republic Records, Sony Music Entertainment և Jonas Enterprises? |
Պարգևներ | |
Կայք | jonasbrothers.com |
Jonas Brothers Վիքիպահեստում |
Եղբայրները նկարահանվել են «Disney Channel»-ի սերիալներում և ֆիլմերում, ինչպիսիք են «JONAS» սերալը և դրա շարունակությունը՝ «Jonas L.A», ինչպես նաև «Disney» հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմերում՝ «Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ» և «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ»։
2008 թվականին խումբը առաջադրվել է Գրեմմի 51-րդ մրցանակաբաշխության «Լավագույն նոր խումբ» անվանակարգում։ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Jonas Brothers» խումբը ճանաչվել է որպես «Տարվա հայտնություն» և երկու անգամ հաղթող ճանաչվել «Nickelodeon»-ի «Kids' Choice Awards» մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական խումբ» անվանակարգում (2008 և 2009)[4]։ 2011 թվականին խումբը ստացել է «Bravo OTTO» մրցանակ՝ որպես տարվա լավագույն խումբ, իսկ 2012 թվականին՝ նույն անվանակարգում՝ «The Shorty Awards» մրցանակ[5]։
Խումբն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 17 միլիոն ալբոմ[6][7]։
Պատմություն
խմբագրելԱռաջացում և առաջին ալբոմ
խմբագրելԽումբը սկսել է իր գործունեությունը որպես Նիքոլաս Ջոնասի սոլո նախագիծ։ Երբ Նիքը 6 տարեկան էր, վարսավիրանոցում իր ելույթի ժամանակ նրան նկատեց մի գործակալ։ 7 տարեկանում Նիքը սկսեց ելույթ ունենալ Բրոդվեյում։ Մինչև 2004 թվականը ելույթ է ունեցել մի քանի բեմադրություններում, այդ թվում՝ «A Christmas Carol» (2000 թվականին), «Annie Get Your Gun» (2001 թվականին), «Beauty and the Beast» (2002 թվականին), «Les Misérables» (2003 թվականին) և «Երաժշտության հնչյուններ»։
2002 թվականին Նիքը գրեց «Joy To The World (A Christmas Prayer)» երգը։ «INO Records» ձայնագրման լեյբլը Քրիստոնեական ռադիոյում թողարկեց այն, որտեղ երգը դարձավ բավականին հայտնի։ Շուտով Նիքը պայմանագիր կնքեց «Columbia Records»-ի հետ և թողարկեց «Dear God» երգը։ Դեբյուտային ալբոմը պետք է թողարկվեր երկրորդ սինգլից հետո, սակայն հետաձգվեց և ավելի ուշ թողարկվեց սահմանափակ տպաքանակով։ Սոլո ալբոմի համար Նիքը իր եղբայրների՝ Ջոյի և Քևինի հետ ձայնագրեց մի քանի երգ։
2005 թվականին «Columbia Records»-ի նոր նախագահը՝ Սթիվ Գրինբերգը, ունկնդրեց Նիքի ալբոմը։ Նիքը եղբայրների հետ կատարեց «Please Be Mine» երգը, որից հետո նրանց առաջարկվեց որպես խումբ ներկայանալու պայմանագիր[8]։ «Columbia Records»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո եղբայրները որոշեցին իրենց խումբն անվանել «Sons of Jonas», բայց ավելի ուշ վերանվանեցին «Jonas Brothers»[9][10]:
2005 թվականին «Jonas Brothers»-ը մասնակցեց շրջագայությունների այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Քելլի Քլարկսոնը, Ջորջ Մայքլը, «Backstreet Boys»-ը, «The Click Five»-ը՝ իրենց ելույթներով հայտարարելով նրանց համերգների բացումը[11]։ Տարվա վերջին շրջագայությունն անցկացրին «Aly & AJ» և «The Cheetah Girls» խմբերի հետ[12]։ 2006 թվականի սկզբին նրանք բացեցին «the Veronicas» խմբի համերգները։ «It’s About Time» ալբոմի ձայնագրության համար եղբայրները աշխատել են պրոդյուսերներ Ադամ Շլեզինգերի («Fountains Of Wayne»), Մայքլ Մանջինիի (Ջոս Սթոուն), Դեզմոնդ Չայլդի («Աերոսմիթ», «Bon Jovi», «Slayer»), Բիլլի Մանի («Destiny’s Child», Ջեսսիկա Սիմփսոն) և Սթիվ Գրինբերգի (Ջոս Սթոուն, «Hanson») հետ։ Ալբոմը պետք է թողարկվեր 2006 թվականի փետրվարին, բայց մի քանի անգամ հետաձգվեց։
«Jonas Brothers»-ի առաջին սինգլը՝ «Mandy»-ն, թողարկվեց 2005 թվականի դեկտեմբերի 27-ին։ Հաջորդ տարվա փետրվարին թողարկվեց մյուս երգը՝ «Time For Me to Fly»-ը՝ որպես «Ծովակն» ֆիլմի սաունդթրեք։ 2006 թվականի ձմռանն ու գարնանը խումբը մեկնել է շրջագայությունների «Aly & AJ» քույրերի հետ։
«It’s About Time» ալբոմը թողարկվել է 2006 թվականի օգոստոսի 8-ին սահմանափակ տպաքանակով՝ 50 000 օրինակ[13]։ Քանի որ «Sony» ընկերությունը շահագրգռված չէր խմբի առաջխաղացմամբ, եղբայրները մտածում էին լեյբլից հեռացման մասին։ Վերջնական որոշումը կայացվեց 2007 թվականի սկզբին։
2007
խմբագրել2007 թվականի փետրվարին խումբը պայմանագիր կնքեց «Hollywood Records»-ի հետ և հունիսի 16-ին սկսեց իր ամառային շրջագայությունը Ամերիկայի քաղաքներում[14]։
Նոր ալբոմի առաջին սինգլը՝ «Hold On», թողարկվեց 2007 թվականի գարնանը։ Նրանց համանուն «Jonas Brothers» ալբոմը թողարկվեց 2007 թվականի օգոստոսի 7-ին[15]։ Առաջին շաբաթում այն զբաղեցրեց «Billboard 200» շքերթի հինգերորդ հորիզոնականը։ Ալբոմի պրեմիերայից հետո անմիջապես թողարկվեց երկրորդ սինգլը՝ «SOS»: Այդ ժամանակվանից ի վեր՝ խումբը սկսեց ակտիվորեն տարածել իր ալբոմը։ Օգոստոսի 17-ին նրանք մասնակցեցին «Դիսնեյ» հեռուստաալիքի «Հանա Մոնտանա» հեռուստասերիալի սերիաներից մեկի նկարահանումներին, որը կոչվում էր «Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas»: Միաժամանակ ձայնագրեցին համատեղ երգ Մայլի Սայրուսի հետ՝ «We Got the Party»[16]: Նոյեմբերի 18-ին խումբն իր «SOS» երգով ելույթ ունեցավ «American Music Awards»-ի ժամանակ։
2007 թվականի հոկտեմբերի 18-ին մեկնարկեց «Jonas Brothers»-ի և Մայլի Սայրուսի համատեղ շրջագայությունը, որը բաղկացած էր 54 համերգից։ Այդ ընթացքում եղբայրները նկարահանվեցին «Հանա Մոնտանա և Մայլի Սայրուս. Համերգային շրջագայություն «Երկու կյանք» համերգային ֆիլմում, որտեղ կատարեցին երեք երգ։ Շրջագայությունն ավարտվեց 2008 թվականի հունվարի 9-ին Նյու Յորքում։ Նրանց մեծ հաջողության արդյունքում «Դիսնեյ» ընկերությունը սկսեց «Քեմփ Ռոք. Երաժշտական արձակուրդներ» ֆիլմի և «JONAS» սերիալի նկարահանումները։ Դրանք թողարկվեցին 2008 թվականի ամռանը, իսկ խումբը մեկնեց իր առաջին շրջագայությանը՝ «When You Look Me in the Eyes Tour»:
2008
խմբագրել«Jonas Brothers»-ը ձայնագրեց իր երրորդ ալբոմը՝ «A Little Bit Longer», որի թողարկումից մեկ ամիս առաջ խումբը մեկնեց ևս մեկ շրջագայության՝ «Burnin' Up Tour»։ Այդ ընթացքում նկարահանվեց «Jonas Brothers: The 3D Concert Experience» համերգային ֆիլմը[17]։ 2008 թվականի օգոստոսի 12-ին՝ Նյու Յորքում երեք անընդմեջ համերգից հետո, Թայմս Սքվեր հրապարակում կայացավ ալբոմի շնորհանդեսը։ Նոր ալբոմի առաջին սինգլը՝ «Burnin' Up»-ը, դարձավ այդ պահին խմբի ամենահայտնի երգը։ Երգի պրեմիերան կայացավ 2008 թվականի հունիսի 19-ին, իսկ տեսահոլովակինը՝ հաջորդ օրը «Disney Channel» հեռուստաալիքով՝ «Քեմփ Ռոք. Երաժշտական արձակուրդեր» ֆիլմի պրեմիերայից հետո։
2008 թվականի օգոստոսի 12-ին թողարկվեց երրորդ ստուդիական ալբոմը՝ «A Little Bit Longer»-ը[18]։
Նույն տարում խումբն առաջադրվեց Գրեմմի 51-րդ մրցանակաբաշխության «Լավագույն նոր խումբ» անվանակարգում, իսկ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Jonas Brothers»-ը ճանաչվեց «Տարվա հայտնություն»։
2009
խմբագրել2009 թվականին եղբայրներն ավարտեցին իրենց չորրորդ ալբոմի՝ «Lines, Vines and Trying Times»-ի ձայնագրությունը և հունիսի 16-ին թողարկեցին այն[19]։ Նիք Ջոնասը «Billboard»-ին պատմել է.
Մենք փորձում ենք երաժշտության մասին հնարավորինս շատ բան իմանալ և շարունակում ենք աճել»։ |
2009 թվականի մարտի 11-ին խումբը նաև հայտարարեց, որ այդ տարվա կեսերին պատրաստվում է մեկնել համաշխարհային շրջագայության։ Ալբոմի թողարկումից 7 օր առաջ նրանք ներկայացրին «Send It On» սինգլը, որը մեկ ամիս անց կատարեցին Սելենա Գոմեսի, Մայլի Սայրուսի և Դեմի Լովատոյի հետ «Disney’s Friends for Change»-ի համար[20]։
2010
խմբագրել2010 թվականին նրանք նկարահանվեցին «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» ֆիլմում և «JONAS» սերիալի շարունակությունում՝ «Jonas L.A.»[21]։
2011
խմբագրել2011 թվականին երկու եղբայրներն արդեն ունեին սոլո ալբոմներ։ Նիքի սոլո ալբոմը կոչվում էր «Who I Am»։ Այն ձայնագրել է «The Administration» խմբի հետ։ Միջնեկ եղբոր՝ Ջոյի սոլո ալբոմը կոչվում էր «Fastlife»:
2011 թվականին խումբը ստացավ «Bravo OTTO» մրցանակը՝ որպես տարվա լավագույն խումբ։
2012
խմբագրելԵղբայրները որոշ ժամանակով ընդմիջում վերցրին․ յուրաքանչյուրը զբաղված էր իր գործերով։
2012 թվականի սկզբից նրանք նոր ալբոմի ձայնագրման ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին։ Այն ձայնագրվեց Նիքի տնային ստուդիայում, քանի որ խումբը լքել էր «Hollywood Recors»-ը և ստեղծել իր սեփական լեյբլը՝ «Jonas Enterprises»[22]:
2012 թվականի օգոստոսին թողարկվեց «Married to Jonas» սերիալը, որտեղ պատմվում է Քևին Ջոնասի և նրա կնոջ՝ Դանիելի համատեղ կյանքի մասին։ Շոուի երկրորդ եթերաշրջանը մեկնարկեց 2013 թվականի ապրիլի 21-ին[23]։
Երեք ամսվա ընդմիջումից հետո եղբայրները կրկին միավորվեցին և բեմ դուրս եկան նոր երգերով։ 2012 թվականի հոկտեմբերի 11-ին ուղևորվեցին «Promo Tour 2012/2013» շրջագայության, որը սկսվեց Նյու Յորքում՝ Ռադիո սիթի մյուզիք հոլում։ Այս շրջագայության շրջանակներում նոյեմբերի 6-ին և 8-ին նրանք հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում[24]։
2013
խմբագրել2013 թվականի փետրվարի 20-ին կարճ ընդմիջումից հետո «Jonas Brothers»-ը շարունակեց իր համերգաշարը Հարավային և Լատինական Ամերիկայում։ Ապրիլի 2-ին Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում խումբը հանդես եկավ նոր սինգլով՝ «Pom Roms», որը, նրանց խոսքերով, տարբերվում էր իրենց նախկին երգերից[25]։ Ապրիլի 3-ին սինգլը թողարկվեց նաև այլ վայրերում։ Երգը զբաղեցնում էր Լատինական Ամերիկայի «iTunes» շքերթի առաջին հորիզոնականը, իսկ մյուս երկրների «iTunes» շքերթում նույնպես գտնվում էր բարձր դիրքերում։
Խմբի հաջորդ սինգլը՝ «First Time»-ը (առաջիկա ալբոմի թվով երկրորդը), թողարկվեց հունիսի 25-ին[26]։ Որոշ երկրներում, ինչպես՝ Ռուսաստան, Իսպանիա, սինգլի թողարկումը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 23-ը։ Մեծ Բրիտանիայում «First Time» սինգլի թողարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Հավանաբար այդ պատճառով Մեծ Բրիտանիայում այն ներկայացվեց արդեն նոր՝ թվով հինգերորդ ալբոմում։ Այն ստացավ «V» անվանումը։ Ալբոմն այդպես էլ չթողարկվեց, սակայն որոշ երկրպագուներ, ի նշան նվիրվածության, ստացան 5 նոր երգ և 10 վերամշակված համերգային տարբերակ[27]։
2013 թվականի հոկտեմբերի 30-ին «Jonas Brothers» խումբը հայտարարեց համատեղ ելույթների դադարեցման մասին[28]։
2019
խմբագրել2019 թվականի փետրվարի 28-ին խումբը հայտարարեց իրենց վերադարձի մասին։ Մարտի 1-ին կայացավ «Sucker» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որն առաջնելույթել է առաջին հորիզոնական «Billboard Hot 100»-ում՝ դառնալով խմբի պատմության առաջին շքերթակիրը։ Իսկ ապրիլի 4-ին խումբը թողարկեց ևս մեկ նոր սինգլ և տեսահոլովակ՝ «Cool»:
Ապրիլի 22-ին եղբայրների եռյակն իր «Twitter»-ի էջում հայտարարեց ստուդիական հինգերորդ ալբոմի՝ «Happiness Begings»-ի թողարկման մասին և ներկայացրեց շապիկը։ Թողարկումը տեղի ունեցավ հունիսի 7-ին։
Խմբի անդամներ
խմբագրելՔևին Ջոնաս
խմբագրել- Փոլ Քևին Ջոնաս II (անգլ.՝ Paul Kevin Jonas II), կեղծանունը՝ K2, (ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին), էլեկտրակիթառ (հիմնականում՝ Գիբսոն Լես Պոլ), բոլոր երգերում սոլո-կիթառ, «Turn Right» երգում՝ վոկալ և դաշնամուր։ Ամենամեծն է խմբում, և հաճախ նրան անվանում են Քևին, այլ ոչ թե Փոլ։
Ջո Ջոնաս
խմբագրել- Ջոզեֆ Ադամ Ջոնաս (անգլ.՝ Joseph Adam «Joe» Jonas), կեղծանունը՝ DJ. Danger, (ծնվել է 1989 թվականի օգոստոսի 15-ին), հիմնական վոկալ, դահիրա, հարվածային երաժշտական գործիքներ, կիթառ հետևյալ երգերում՝ «Please Be Mine», «A Little Bit Longer» և «Love Is On It’s Way», «Jonas L.A.»-ի բոլոր երգերում, և ստեղնաշարային գործիքներ՝ «Year 3000» և «Hold on» երգերում։ Ընդհանուր առմամբ, Ջոն երբեք չի մտածել երգիչ դառնալու մասին․ նա ցանկանում էր դառնալ կատակերգական դերասան և աշխատել «All That» շոուում։
Նիք Ջոնաս
խմբագրել- Նիքոլաս Ջերրի Ջոնաս (անգլ.՝ Nicholas Jerry «Nick» Jonas), կեղծանունը՝ Mr. President, (ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին), էլեկտրակիթառ (հիմնականում՝ Gibson SG), վոկալ, հարվածային գործիքներ «Heart And Soul», «Australia», «Can’t Have You», «Sorry», «Video Girl» և Դեմի Լովատոյի գրած «On the Line» երգերում, դաշնամուր՝ «Heart And Soul», «When You Look Me in the Eyes», «A Little Bit Longer», «Love Is On Its Way» և «Fly With Me» երգերում, և ստեղնաշարային գործիքներ՝ «First Time» երգում։ Խմբի կրտսեր անդամն է։
Խմբի երկրորդական անդամներ
խմբագրել- Ջոն Թեյլոր - կիթառ
- Գրեգ Հարբովսկի - բաս-կիթառ
- Ջեք Լոլես - հարվածային գործիքներ
- Ռայըն Լեսթմեն - սինթեզատոր
- Մարկուս Կինսկի - ստեղնաշարային գործիքներ
- Փերիս Հարբովսկի - բեք-վոկալ, կիթառ և դահիրա
- Մեգան Մուլլիս - բեք-վոկալ, ջութակ
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելBillboard 200 |
Թողարկման ամսաթիվ | ||
---|---|---|---|
«It’s About Time» | 91 | 123,000 | 2006 թվականի օգոստոսի 8 |
«Jonas Brothers» | 5 | 2,409,000 | 2007 թվականի օգոստոսի 7 |
«A Little Bit Longer» | 1 | 2,082,000 | 2008 թվականի օգոստոսի 12 |
«Lines, Vines and Trying Times» | 1 | 757,000 | 2009 թվականի հունիսի 16 |
«Happiness Begins» | 1 | 357,000 | 2019 թվականի հունիսի 7 |
Տեսահոլովակներ
խմբագրել2005 | «Mandy» | «It’s About Time» |
2006 | «Poor Unfortunate Souls» | «The Little Mermaid» (հատուկ թողարկում) |
«American Dragon Theme Song» | Սինգլ | |
2007 | «Year 3000» | «Jonas Brothers» |
«Kids of the Future» | «Meet the Robinsons» | |
«I Wanna Be Like You» | «DisneyMania 5» | |
«Hold On» | «Jonas Brothers» | |
«SOS» | ||
2008 | «When You Look Me in the Eyes» | |
«Burnin' Up» | «A Little Bit Longer» | |
«Lovebug» | ||
2009 | «Tonight» | |
«Love Is On Its Way» | «Jonas Brothers: The 3D Concert Experience» | |
«BB Good» | ||
«Paranoid» | «Lines, Vines and Trying Times» | |
«Fly With Me» | ||
«Keep It Real» | ||
«Send It On» | «Disney’s Friends for Change» | |
«Bounce» | Սինգլ | |
«We Got To Work This Out» | «JONAS» | |
2010 | «Make A Wave» | «Disney’s Friends for Change» |
2013 | «Pom Poms» | Սինգլ |
«First Time» | Սինգլ | |
2019 | «Sucker» | Սինգլ |
«Cool» | Սինգլ |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ս | «Հանա Մոնտանա» | «Hannah Montana» | Խաղում են իրենք իրենց |
2007 | ս | «Jonas Brothers: Հավատա երազանքին» | «Jonas Brothers: Living the Dream» | Խաղում են իրենք իրենց |
2008 | ֆ | «Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ» | «Camp Rock» | Connect Three |
2009 | ֆ | «Jonas Brothers համերգ» | «Jonas Brothers: The 3D Concert Experience» | Խաղում են իրենք իրենց |
2009 | ս | «ՋՈՆԱՍ» | «JONAS» | Խաղում են իրենք իրենց |
2009 | ֆ | «Գիշերը թանգարանում 2» | «Night at the Museum: Battle of the Smithsonian» | Կուպիդոններ |
2010 | ս | «Ջոնաս Լ.Ա.» | «Jonas L.A.» | Խաղում են իրենք իրենց |
2010 | ֆ | «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» | «Camp Rock 2: The Final Jam» | Connect Three |
2012 | ս | «Ամուսնանալով Ջոնասի հետ» | «Married to Jonas» | Խաղում են իրենք իրենց |
Համերգային ելույթներ
խմբագրելՀամերգային շրջագայություններ
խմբագրելՇրջագայության սկիզբ | Շրջագայության ավարտ | ||
---|---|---|---|
«When You Look Me in the Eyes Tour» | «Jonas Brothers» «It’s About Time» |
2008 թվականի հունվարի 31 | 2008 թվականի մարտի 22 |
«Burnin' Up Tour» | «A Little Bit Longer» | 2008 թվականի հուլիսի 4 | 2009 թվականի մարտի 22 |
«Jonas Brothers World Tour 2009» | «Lines, Vines and Trying Times» | 2009 թվականի մայիսի 18 | 2009 թվականի դեկտեմբերի 13 |
«Jonas Brothers Live in Concert World Tour 2010» | «Lines, Vines and Trying Times» «Jonas L.A.» «Camp Rock 2: The Final Jam» |
2010 թվականի օգոստոսի 7 | 2010 թվականի նոյեմբերի 18 |
«Jonas Brothers Promo Tour 2012/2013» | Հին նյութ՝ ավելացված նոր երգերով | 2012 թվականի հոկտեմբերի 11 | 2012 թվականի նոյեմբերի 8 |
«Jonas Brothers» համերգ
խմբագրել«Jonas Brothers համերգ» (անգլ.՝ Jonas Brothers: The 3D Concert Experience), ամերիկյան «Walt Disney Pictures» ընկերության և «Jonas Brothers» խմբի համերգային ֆիլմն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ի, Կանադայի և Պուերտո Ռիկոյի կինոթատրոններում կայացել է 2009 թվականի փետրվարի 27-ին, մնացած երկրներում պրեմիերան կայացել է ավելի ուշ։ Համերգում հատվածներ են եղել 2008 թվականի հուլիսի 13-ին և 14-ին Անահայմում տեղի ունեցած շոուից, որոնք ընդգրկված էին «Burnin' Up Tour» համերգային շրջագայության ծրագրում։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել «Jonas Brothers» խումբը, Դեմի Լովատոն, Թեյլոր Սվիֆթը և Ռոբերտ «Բիգ Ռոբ» Ֆեգանսը։
Երգեր «Jonas Brothers» համերգային ֆիլմից
խմբագրել- «Tonight»
- «That’s Just the Way We Roll»
- «Hold On»
- «BB Good»
- «Goodnight and Goodbye»
- «Video Girl»
- «Gotta Find You»
- "This Is Me (Camp Rock song) (Դեմի Լովատոյի հետ)
- «Play My Music»
- «Hello Beautiful»
- «Still in Love with You»
- «Pushin' Me Away»
- «Should’ve Said No» (Թեյլոր Սվիֆթի հետ)
- «A little bit a longer»
- «Լove bug»
- «Լive to party»
- «SOS»
- «Burnin' Up» (Ռոբերտ «Բիգ Բոբ» Ֆեգանսի հետ)
- «Shelf»
Պատկերասրահ
խմբագրել-
Քևին Ջոնաս -
«Jonas Brothers»-ը համերգի ժամանակ, «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» ֆիլմի շնորհանդես, 2010 -
Ջո Ջոնաս -
Ջո Ջոնասը և Դեմի Լովատոն համերգի ժամանակ, «Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ» ֆիլմի շնորհանդես, 2010 -
Նիք Ջոնաս -
«Jonas Brothers»-ը համերգի ժամանակ, 2010
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Jonas Brothers – Biography». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
- ↑ Monger, James Christopher. «( Jonas Brothers > Overview )». AllMusic. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ *Adams, Sam (2009 թ․ հուլիսի 24). «Jonas Brothers: Power-pop, oversung». The Philadelphia Inquirer. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
- «Nick Jonas Recording Solo Album, Jonas Brothers Deny Breakup». Billboard.com. 2009 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
- Edwards, Mark (2009 թ․ փետրվարի 1). «Power-pop: Encyclopedia of Modern Music». Times Online. London. Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Barnes, Brooks (2009 թ․ մայիսի 24). «Jonas Brothers Are Starting to Feel the Heat». Nytimes.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) — The Best Band in Social Media 2012 (անգլ.) - ↑ «Jonas Brothers Leave Disney's Hollywood Records». Billboard. 1999 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Jonas Brothers Break Up...With Record Label». E! Magazine. 1999 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Jones, Kim. «Jonas Brothers – It's About Time». About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «The Boy Choir & Soloist Directory: Nicholas Jonas». Boysoloist.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «The New Boy Bands». MTV. 2006 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Moss, Corey (2006 թ․ ապրիլի 6). «More Blink-182 Than Hanson, It's Time For The Jonas Brothers». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «American Dragon: Jake Long episode guide». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ [1] (չաշխատող հղում)
- ↑ «The Jonas Brothers Sign Record Deal With Disney's Hollywood Records» (Press release). Hollywood Records. 2007 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Jonas Brothers – Jonas Brothers». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Disney Channel Medianet». Disney Channel Medianet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «iTunes Store». Phobos.apple.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Jonas brothers return from their UK Trip: Photos». News.sawf.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Graff, Gary (2009 թ․ մարտի 18). «Jonas Brothers' Fourth Album Due June 15». Billboard. Վերցված է 2009 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «What's on TV Monday night». New York Daily News. 2009 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Joe Jonas Photo – The Jonas Brothers in Toronto». Celebuzz. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Willis, Jackie (2012 թ․ մարտի 6). «Jonas Brothers Reunion! Nick & Joe Jonas Make Music Together (VIDEO)». Celebuzz. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Michaels, Wendy (2012 թ․ հոկտեմբերի 3). «Jonas Brothers New Song: Listen to 'Meet You In Paris' on Cambio». Cambio.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «The Jonas Brothers Announce They'll Reunite For ONE Concert!». RyanSeacrest.com. 2012 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «iTunes – Music – Pom Poms – Single by Jonas Brothers». itunes.apple.com. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Twitter / JonasBrothers: #JBFirstTime is almost here». Twitter.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Nick Jonas Opens Up About The Jonas Brothers Break Up, Promises To Be At Chicago's B96 Pepsi Jingle Bash In December « Chicago's B96 – 96.3 FM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Irish Independent – 'We're closing a chapter' – American group The Jonas Brothers split». Independent.ie. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Jonas Brothers էջը Յություբ տեսահոսթինգում
- Jonas Brothers Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Jonas Brothers» հոդվածին։