Junior M.A.F.I.A.
Junior M.A.F.I.A. ամերիկյան հիփ հոփ խումբ Բեդֆորդ-Սթույվեսանտից, Բրուքլին, Նյու Յորք։ M.A.F.I.A. նշանակում է Խելամիտ մոտեցումներ գտնելու վարպետներ (Masters At Finding Intelligent Attitudes): Խումբը ձևավորվել և ղեկավարվել է ռեփեր The Notorious B.I.G.-ի կողմից։ 1995 թվականին նրանք թողարկեցին իրենց դեբյուտային ալբոմը՝ «Conspiracy»-ն։ Խմբի «Player's Anthem» (թիվ 13 ԱՄՆ-ում) և «Get Money» (թիվ 17 ԱՄՆ-ում) սինգլների հաջողությունը օգնեց Լիլ Քիմին մենակատարի կարիերա սկսել։
Junior M.A.F.I.A. | |
---|---|
Ժանրեր | հիփ հոփ[1] և Գենգստա ռեփ |
Լեյբլ | Բադ Բոյ Ռեկորդս, Atlantic Records և Big Beat Records? |
Խումբը դադարեցրեց գործունեությունը The Notorious B.I.G.-ի սպանությունից անմիջապես հետո, իսկ Լիլ Քիմն ու Լիլ Սիզը սոլո կարիերա սկսեցին։ 2005 թվականին խմբի երեք անդամները (բացառությամբ Լիլ Քիմի) Junior M.A.F.I.A. անվան տակ թողարկեցին իրենց երկրորդ ալբոմը ի հիշատակ խմբի[2]։
Խմբի ձևավորում
խմբագրելJunior M.A.F.I.A.-ի անդամները եղել են The Notorious B.I.G.-ի մանկության ընկերները։ Խմբի ստեղծման պահին բոլոր անդամները քսան տարեկանից փոքր էին։ Խումբը ձևավորվել է երեք առանձին խմբերի և չորս անհատների միավորումից՝ չհաշված The 6-ը կամ 666-ը (Lil' Cease, Bugsy, Capone, Chico և Nino Brown), The Snakes (Larceny-ի և Trife-ի զարմիկները), (մենակատար) Klepto/Kleptomaniac-ը, որը պատասխանատու էր The Notorious Big ռեփի բառերը Versace-ի և Moschino-ի ոճով ներկայացնելու համար, պրն. Բրիստալը, Չիկո Դել Վեկը և Լիլ Քիմը (նույն ինքը՝ Big Momma և/կամ The Leeutenant), խմբի միակ կին արտիստը։ The 6s-ը The Notorious B.I.G.-ին ճանաչում էր մինչ իր ռեփ կարիերա սկսելը։ The Notorious B.I.G.-ն խմբի համար կարծես «կնքահայր» լիներ[3]։
Դեբյուտ
խմբագրել1995 թվականին խումբը թողարկեց իր դեբյուտային «Conspiracy» ալբոմը Նյու Յորքի «Big Beat Records» և «Undeas» լեյբլների կողմից։ Ալբոմը թողարկվեց նույն ոճով, ինչ The Notorious B.I.G-ի դեբյուտային ալբոմը՝ «Ready to Die»-ը, հաջողությամբ կրկնելով նախորդ ձայնագրությունների ուժեղ կողմերը[4]։ B.I.G-ն մասնակցել է ալբոմի չորս երգերի ձայնագրմանը։ Հանգույցների թեմաները կոպիտ էին և հիմնականում զենքի ու փողի մասին էին։ Ալբոմի երաժշտությունը ստեղծել են DJ Clark Kent-ը, EZ Elpee-ը, Daddy-O-ը, Akshun-ը և Special Ed-ը։ Conspiracy-ն ստացել է որոշ դրական արձագանքներ, սակայն քննադատության է ենթարկվել խմբի որոշ անդամների՝ բավարար անհատականություն չցուցաբերելու պատճառով[4]։ Ալբոմը հայտնվեց ԱՄՆ-ի Billboard 200-ի ութերորդ հորիզոնականում՝ վաճառելով 69,000 օրինակ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[5], իսկ ավելի ուշ 1995 թվականի դեկտեմբերի 6-ին ոսկե սերտիֆիկացում ստացավ։
Գլխավոր սինգլը՝ «Player's Anthem»-ը, որը արտադրվել է DJ Clark Kent-ի կողմից և The Notorious B.I.G.-ի մասնակցությամբ, դարձել է «ոսկե»։ Ուղեկցող տեսանյութում երևում է, որ խումբը թռչում է ուղղաթիռներով և Learjet ինքնաթիռներով՝ F.B.I-ի հսկողության ներքո բիզնես վարելիս։ Ալբոմը նաև ստեղծեց հանրահայտ «Get Money» հիթը, զուգերգ, որը ներառում է The Notorious B.I.G. և Lil' Kim-ը և նրա «Gettin' Money» ռեմիքսը, որտեղ ներկայացված են Լիլ Սիզը, B.I.G.-ն և Լիլ Քիմը։ Սինգլը ստացել է պլատինե սերտիֆիկացում և օգնել Քիմին մենակատար կարիերան սկսել[6]։ «I Need You Tonight»-ը (Aaliyah-ի մասնակցությամբ) ալբոմի միակ սինգլն էր, որտեղ The Notorious B.I.G.-ն մասնակցություն չուներ։ Երաժշտական տեսահոլովակում Klept-ը, Լիլի Քիմը, Trife-ը և Aaliyah-ը Քիմի բացակայության ընթացքում տնային երեկույթ են կազմակերպում նրա տանը։
Conspiracy-ից հետո
խմբագրել1997 թվականին The Notorious B.I.G-ի մահից հետո խումբը դադարեց գոյություն ունենալ։ 1995 թվականին տված հարցազրույցներից մեկում B.I.G.-ին հայտարարել է որ ծրագրում է 2000 թվականին հեռանալ ռեփ երաժշտությունից, որպեսզի ղեկավարի Junior M.A.F.I.A.-ն, հարցազրույցը թողարկվել է 2003 թվականին XXL ամսագրի համարներից մեկում։ 2005 թվականին խմբի նախորդ յոթ անդամներից երեքը՝ Lil' Cease-ը, MC Klepto-ն և Larceny-ին (այժմ հայտնի որպես Banger), Junior M.A.F.I.A. անվան տակ թողարկեցին «Riot Musik» ալբոմը։ Սակայն ալբոմը չունեցավ այն հաջողությունը ինչ նախորդը՝ զբաղեցնելով միայն 61-րդ հորիզոնականը Top R&B/Hip-Hop Albums չարթում և 50-րդ հորիզոնականը՝ Independent Albums չարթում։
Որպես մենակատար Լիլ Քիմը թողարկել է չորս ալբոմ։ M.A.F.I.A․-ն հիշատակվել է նրա դեբյուտային «Hard Core» ալբոմում՝ «M.A.F.I.A Land» և «Fuck You» երգերում։ Քիմը համագործակցել է Լիլ Սիզի և Ջեյ Զիի հետ իր «Crush on You (Remix)» սինգլը և իր դեբյուտային ալբոմը՝ «Big Momma Thang» թրեքը ստեղծելիս։ Լիլ Սիզի «The Wonderful World of Cease A Leo» սոլո ալբոմը թողարկվել է 1999 թվականին՝ զբաղեցնելով Billboard 200-ի 26-րդ հորիզոնականը։ «Play Around»-ի գլխավոր սինգլը, որտեղ հանդես են եկել Բրիստալը, Լիլ Քիմը և Փաֆ Դեդին զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Խմբի անդամներից ոմանք այլ մասնագիտություններով են զբաղվել։ Օրինակ, MC Klepto-ն (իսկական անունը՝ Terrence Harding) այժմ անշարժ գույքի հայտնի բրոքեր է[7][8]։
Կոնֆլիկտներ
խմբագրել2004 թվականին թողարկվել է «The Best of Junior M.A.F.I.A․ (Cleopatra)» ֆիլմը, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի հեղինակ Էյպրիլ Մայայի DVD-ն, որը կոչվում է «The Junior M.A.F.I.A․ Chronicles», պատմական վավերագրական ֆիլմ, որը պատմում է The Notorious B.I.G-ի և Junior M.A.F.I.A-ի շուրջ ծագած հակասությունների և դավադրությունների մասին։ Այն ներառում է չհրապարակված կադրեր ստուդիայի նիստերից և տնային տեսանյութեր The Notorious B.I.G-ի և նրա թիմի կյանքից։ DVD թողարկումը ներառում է անվճար միքսթեյփ։ Հետագա DVD-ն, առանց բուն ռեժիսորի, կոչվում էր «The Chronicles of Junior M.A.F.I.A. Part II Reloaded»-ը նախատեսվում էր թողարկել 2005 թվականին, սակայն դադարեցվեց, երբ Լիլ Քիմը 6 միլիոն դոլարի հայց ներկայացրեց ընդդեմ Լիլ Քիզի՝ պնդելով, որ նա երբեք թույլտվություն չի տվել օգտագործել իր անունը և պատկերը[9]։
Լիլ Սիզը և Banger-ը (նախկինում հայտնի է որպես Larceny) ցուցմունք են տվել Լիլ Քիմի դեմ 2005 թվականին դատավարության ժամանակ սուտ վկայության համար, ինչից հետո Քիմիը և խմբի մենեջեր D-Roc-ը հայտնվեցին բանտում[10][11]։ Այս դեպքից հետո Քիմը 2005 թվականին թողարկված «Մերկ ճշմարտություն» (''The Naked Truth'') ալբոմում նրանց անվանեց «դավաճաններ»։ 2006 թվականի հունիսի 27-ին թողարկվեց երկրորդ DVD-ն՝ «Reality Check: Junior Mafia vs Lil' Kim» վերնագրով, որն այնքան հաջող չէր, որքան իր նախորդը։ DVD-ում զույգը ներկայացնում էր պատմության իրենց կողմը։
2007 թվականին «The Chronicles of Junior M.A.F.I.A.»-ի ռեժիսոր Էյպրիլ Մայան հաջորդող «Life After Death: The Movie» վավերագրական ֆիլմում համագործակցել է D-Roc-ի հետ։ Ֆիլմն արդարացրեց դատապարտված սուտ մատնություն տվող Լիլ Քիմին և բացահայտեց փաստերը, թե ինչպես են Լիլ Սիզը և Banger-ը սուտ ցուցմունքի դատավարության ժամանակ պիտակավորվել որպես «դավաճաններ», ինչպես նաև լուսաբանել է Hot 97 ռադիոյի կրակոցը և ուղղել 2004 թվականին թողարկված DVD-ի բնօրինակի թերությունները։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- «Conspiracy»(1995 թվական)
- «Riot Musik» (2005 թվական)
Կազմման ալբոմներ
խմբագրել- «The Best of Junior M.A.F.I.A.» (2004 թվական)
Հրավիրված արտիստներ
խմբագրելԱնվանում | Տարի | Այլ արտիստներ | Ալբոմ |
---|---|---|---|
"We Don't Need It" | 1996 | None | Sunset Park |
"White Chalk, Pt. 2" | None | Original Gangstas | |
"Fuck You" | Լիլ Քիմ | Hard Core | |
"Young Cassanovas" | 1997 | Cam'ron, Mase | How to Be a Player |
"Young G's Perspective" | 1998 | Blackjack | Cell Block Compilation 2: Face/Off |
"Biggie" | 1999 | The Notorious B.I.G. | Born Again |
"Do What You Like" | 2000 | Լիլ Քիմ | The Notorious K.I.M. |
"Chinatown" | 2001 | DJ Clue Լիլ Քիմ, Լիլ Քիզ | The Professional 2 |
"Get Up, Stand Up" | DJ Clue,Լիլ Քիմ | Stadium Series Part 3 Let The Games Begin! | |
"Just Us" | 2006 | The Heatmakerz | Pre Crack |
"If They Don't Die" | 2016 | Daddy-O | Daddy-O Presents Junior Mafia And Freestyle Fellowship – Unreleased EP |
"Steal & Rob" |
Ֆիլմագրություն
խմբագրել- Junior M.A.F.I.A.-ի քրոնիկները (2004 թվական)
- Իրականության ստուգում։ Junior Mafia vs Lil' Kim (2006 թվական)
- Կյանք մահից հետո։ Ֆիլմ։ (2007 թվական)
- Notorious ինչպես պատկերված է ֆիլմում (2009 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.mtv.com/artists/junior-mafia/discography/52808/
- ↑ «The Startling Evolution Of Lil' Kim». 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ Conspiracy(չաշխատող հղում) Tower Records. Retrieved on December 16, 2006
- ↑ 4,0 4,1 [Conspiracy > Overview] allmusic. Retrieved on December 16, 2006
- ↑ Mayfield, Geoff (2000 թ․ հուլիսի 15). Between The Bullets – Hit Hop. Billboard Magazine. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Lane, Lynda. [Junior M.A.F.I.A. > Overview] Allmusic. Retrieved on March 11, 2007
- ↑ Harris, Elizabeth A. (2012 թ․ ապրիլի 9). «Once a Rapper, a Ballerina or a Model, Now in Real Estate Sales». New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Doing B.I.G. Things». Corcoran Group. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Lil' Kim Hits Lil' Cease With $6 Million Suit Արխիվացված 2010-09-24 Wayback Machine MTV News July 19, 2005. Retrieved on June 27, 2008
- ↑ Lil' Cease Says He's No Snitch for Testifying Against Kim Արխիվացված 2010-09-24 Wayback Machine MTV News March 21, 2005. Retrieved on 2006-12-16.
- ↑ Metro Briefing | New York: Manhattan: Testimony Against Lil' Kim NY Times March 8, 2005. Retrieved on 2006-12-16.
Արտաքին հղումներ
խմբագրել- Junior M.A.F.I.A. profile provided by hiponline.com