Lil Skies
Կիմետրուս Ֆուզ (անգլ.՝ Kimetrius Foose, օգոստոսի 4, 1998[1], Chambersburg, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]) հայտնի է Lil Skies մականունով, ամերիկացի ռեփեր Փենսիլվանիա նահանգի Ուինսբորո սիթիից։ Ներկա պահին ունի պայմանագիր All We Got Entertament լեյբլի հետ, որը պատկանում է Atlantic Records-ին։ Նրա առաջին թողարկած Life of a Dark Rose ալբոմը լեյբլում դուրս է եկել 2018 թվականի հունվարի 10-ին և հասել է Billboard 200-ի 10 հորիզոնականի, իսկ «Nowadays», «Red Roses» և «Lust» երգերը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան սերտիֆիկացրել է որպես պլատինե երգեր։
Lil Skies | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Kimetrius Christopher Foose |
Նաև հայտնի է որպես | Lil Skies[1] |
Ծնվել է | օգոստոսի 4, 1998[1] (26 տարեկան) Chambersburg, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, էմո ռեփ, SoundCloud ռեփ և փոփ-ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Atlantic Records |
Կրթություն | Waynesboro Area Senior High School? |
Lil Skies Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԿիմետրիուս Ֆուզը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Չեմբերսբերգե քաղաքում 1998 թվականի օգոստոսի 4-ին[2]։ Նրա հայրը՝ Մայքլ Բերտոն կրտսերը հիփ հոփ երաժիշտ է, հայտնի է Dark Skies մականունով (հետագայում որդին վերցնելու է մի մականուն, որը հիմնված է լինելու հոր մականվան վրա)[3][4]։ 3 տարեկանում Ֆուզը հետաքրքրվում էր երաժշտությամբ, իսկ 4 տարեկանում հայրն առաջին անգամ նրան տանում է ստուդիա[5]։ 12 տարեկանում Ֆուզը սկսում է հորինել երգեր և գրել տեքստեր, այն ժամանակ էլ նա վերցնում է Lil Skies մականունը[6]։ 2010 թվականի ապրիլին ապագա երաժշտի հայրը Ուիլյամսպորտից ոչ հեռու գտնվող գործարանի պայթյունից տուժեց և զարմանալի կերպով փրկվեց[7]:Սա մեծ տպավորություն թողեց Ֆուզի վրա, և հետագայում նա հոր հետ թողարկեց ալբոմ, Father-Son Talk անունով, որը նվիրված էր Բերտոն կրտսերի վերականգնմանը[5]։ 2016 թվականին Ֆուզը ավարտում է ավագ դպրոցը և ընդունվում է Շիպենսբերգի համալսարան, սակայն ընդհատում է ուսումը, որպեսզի կենտրոնանա երաժշտական կարիերայի վրա[5]։
Մարմնի և դեմքի վրա արված մեծաքանակ դաջվածքների պատճառով, Ֆուզը չի կարողանում աշխատանք գտնել։ Որպեսզի վճարեր իր հաշիվները, նա ստիպված է լինում թմրամիջոցներ վաճառել։ Այնուամենայնիվ, նա պնդում է, որ այս հարկադիր «զոհը» օգնել է նրան խուսափել սովորական աշխատանքից, և դրա շնորհիվ նա կարողացել է դառնալ երաժիշտ[5]։
Կարիերա
խմբագրել2016 թվականին Լիլ Սքիսը թողարկում է իր առաջին միքստեյփը՝ Good Grades, Bad Habits Vol. 2 և նույն թվականին ելույթ է ունենում Ֆեթի Ուափի հետ իր համալսարանում[4][5]։ 2017 թվականի հունվարի 20-ին Ֆուզը թողարկում է Alone միքսթեյքը[8]։ Նույն թվականին նա մի քանի այլ երգեր է թողարկել, այդ թվում՝ «Red Roses» (Landon Cube-ի մասնակցությամբ)[9], «Off The Goop» (Sprite Lee-ի մասնակցությամբ)[10], «Rude» և «Signs of Jealousy» երգերը[11] : Ավելի ուշ նա մասնակցել է Սայմիր Վուդսի «Lil Uzi Vert's Very Uzi Christmas tour» շրջագայությանը[12]։
Թողարկված սինգլների շնորհիվ երիտասարդ ռեփերին նկատում են Atlantic Records-ում, և պայմանագիր կնքում All We Got Entertainment լեյբլի հետ[2][6]։ Լեյբլում Lil Skies-ը թողարկում է Life of a Dark Rose ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցնում էր 23-րդ տեղերը[13], իսկ հետագայում հասնում է այս աղյուսակի 10-րդ տեղը[14]։ Այս ալբոմի երկու սինգլները՝ «Nowadays» և Red Roses» (երկուսն էլ « Landon Cube »-ի մասնակցությամբ) հասան 55 և 69-րդ տեղերի Billboard Hot 100-ում[15] և ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիաի տարբերակով դարձան ոսկե[16]։ Նույն տարում Ֆուզը սկսում է իր շրջագայությունը ԱՄՆ-ում, աջակցելով ալբոմին, սակայն առողջական խնդիրների պատճառով չեղարկում է[17]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելԱլբոմ | Մանրամասներ | Դիրքը հիթ շքերթում | |||
---|---|---|---|---|---|
US [18] |
US R&B/HH [19] |
US Rap [20] |
CAN [21] | ||
Good Grades, Bad Habits Vol. 2 |
|
— | — | — | — |
Alone |
|
— | — | — | — |
Life of a Dark Rose |
|
10 | 6 | 5 | 17 |
Սինգլներ
խմբագրելՀիմնական արտիստ
խմբագրելՍինգլ | Թվական | Դիրքը հիթ շքերթում | Սերտիֆիկացիաներ | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|---|
US [22] |
US R&B /HH [23] |
US Rap [24] |
CAN [25] | ||||
«Red Roses» (feat. Landon Cube) |
2017 թվական | 69 | 28 | 24 | 76 |
|
Life of a Dark Rose |
«Nowadays» (feat. Landon Cube) |
55 | 22 | 20 | 63 |
| ||
«Lust» | 2018 թվական | 87 | 47 | — | — |
| |
«I Know You» (feat. Yung Pinch) |
79 | 45 | — | 94 | Non-album singles | ||
«Creeping»
(feat. Rich the Kid) |
— | 44 | — | 93 | RIAA: ոսկի[16] |
Հրավիրված երաժիշտ
խմբագրելՍինգլ | Թվական | Ալբոմ |
---|---|---|
«Off the Gas» (6 Dogs feat. Lil Skies) |
2018 թվական | Չկա տվյալ |
Մնացած հիթ շքերթի երգերը
խմբագրելԱնուն | Թվական | Դիրքը հիթ շքերթում | Սերտիֆիկացիաները | Ալբոմ |
---|---|---|---|---|
US Bub. [26] |
||||
«Welcome To The Rodeo» | 2018 թվական | 20 | MC: ոսկի[27] | Life of a Dark Rose |
Տեսահոլովակներ
խմբագրելԹվական | Տեսահոլովակ | Ռեժիսոր |
---|---|---|
2015 թվական | «Lonely» | One Room Media |
2016 թվական | «Da Sauce» | Nicholas Jandora |
2017 թվական | «Some Way» | |
«Rude» | ||
«Signs of Jealousy» | ||
«Red Roses» | Cole Bennett | |
«Nowadays» | ||
2018 թվական | «Lettuce Sandwich» | Nicholas Jandora |
«Lavagirl» | ||
«Welcome to the Rodeo» | Cole Bennett | |
«Lust» | Nicholas Jandora | |
«I Know You» | ||
«Creeping» | Cole Bennett |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://hedendaagsesieraden.nl/2024/04/05/lil-skies/
- ↑ 2,0 2,1 Mench, Chris (2017 թ․ դեկտեմբերի 5). «From Waynesboro To The Web: Lil Skies Is On The Verge Of Breaking Out» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ McCarthy, Liam (2017 թ․ սեպտեմբերի 5). «Going Up w/ Lil Skies». Elevator Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 4,0 4,1 Bonura, Denise (2016 թ․ հոկտեմբերի 20). «Reaching for the stars: Lil Skies to open for Fetty Wap». Shippensburg News Chronicle (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Carl Lamarre (2018 թ․ փետրվարի 20). «Lil Skies Talks Father's Near Death Experience, Selling Drugs to Pay Bills & the Motivation Behind His Face Tattoos» (անգլերեն). Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 6,0 6,1 Fred Thomas. «Lil Skies. Biography by Fred Thomas» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Bonura, Denise (2014 թ․ մարտի 28). «Michael Burton Jr. of Waynesboro emerges stronger after suffering third-degree burns in Rust-Oleum chemical…». The Record Herald (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Jackson, Shawn (2017 թ․ հունվարի 25). «Lil Skies Drops 'Alone' An AyRap Delicacy». Drill Kings (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Jackson, Shawn (2017 թ․ հուլիսի 24). «Lil Skies Teams Up With Landon Cube For 'Red Roses'». Drill Kings (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Hef, Hollywood (2017 թ․ հուլիսի 17). «Lil Skies & Sprite Lee unleash catchy new jam "Off The Goop"». Elevator Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Ortiz, Edwin (2017 թ․ նոյեմբերի 14). «Premiere: Lil Skies Stunts in "Signs of Jealousy" Video». Complex (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-02-13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ C. Vernon Coleman II (2018 թ․ հունվարի 10). «Lil Skies releases 'Life of a Dark Rose' mixtape» (անգլերեն). XXL. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Zellner, Xander (2018 թ․ հունվարի 17). «Lil Skies Makes Billboard Hot 100 Debut With 'Nowadays' & 'Red Roses'». Billboard (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Billboard 200 - The Week of January 27, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «The Hot 100 - The Week of January 27, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Gold & Platinum - RIAA». Американская ассоциация звукозаписывающих компаний (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Nick Mojica (2018 թ․ մարտի 30). «Lil Skies cancels tour dates due to health issues» (անգլերեն). XXL. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Lil Skies – Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Top R&B/Hip-Hop Albums - The Week of January 27, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Lil Skies – Chart History: Top Rap Albums». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Lil Skies – Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Lil Skies – Chart History (Billboard Hot 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- "Lust": «Billboard Hot 100: June 9, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- "I Know You": «Billboard Hot 100: June 23, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Lil Skies – Chart history (R&B/Hip-Hop Songs)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- "Lust": «Lil Skies – Chart history (R&B/Hip-Hop Songs)». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- "I Know You": «Hot R&B/Hip-Hop Songs: June 23, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Peaks on the Rap Songs chart:
- "Red Roses": «Hot Rap Songs – The Week of April 7, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- "Nowadays": «Hot Rap Songs – The Week of January 27, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Lil Skies – Chart history (Canadian Hot 100)». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- "I Know You": «Canadian Hot 100: June 23 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Poo Bear & Justin Bieber, Ty Dolla $ign, Lil Skies, Jon Pardi Score Debuts On Bubbling Under Hot 100». Headline Pranet. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Gold/Platinum - Music Canada». Music Canada (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lil Skies» հոդվածին։ |