Lord Huron
Lord Huron, ամերիկյան ռոք խումբ, ձևավորվել է Լոս Անջելես քաղաքում։ Ստեղծագործում են ինդի ռոք և ինդի ֆոլք ժանրերում։ Խմբի դեբյուտային ալբոմը՝ Lonesome Dreams-ը, թողարկվել է 2012 թվականին ԱՄՆ-ում, Iamsound լեյբլում, իսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ 2013 թվականին, Play It Again Sam լեյբլում[1][2][3][4][5]։ Ալբոմի թողարկումից հետո խումբը հայտնվեց The Tonight Show հեռուստաշոուում, որից հետո նրանց ներկայացրած "Ends of the Earth" երգը ցուցադրվեց ամերիկյան Community հեռուստասերիալում[6]։ Խմբի անվանումը կապված է Հուրոն լճի հետ. խմբի հիմնադիր Բեն Սնեյդերը մեծացել է այնտեղ[7]։ Lord Huron խմբի Strange Trails ալբոմը թողարկվել է 2015 թվականի ապրիլ ամսին։
Lord Huron | |
---|---|
Lord Huron խմբի համերգը (2015 թվականի) | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Միչիգան |
Ժանրեր | Ինդի ռոք, Ֆոլք ռոք |
Գործունեություն | 2010–հիմա |
Լեյբլ | Iamsound (ԱՄՆ) PIAS Recordings (ՄԲ) |
Կայք | lordhuron.com |
Անդամներ | |
Բեն Սնեյդեր Մարկ Բերի Միգել Բրիսենո Թոմ Ռենո | |
Նախկին անդամներ | |
Բրեթ Ֆարկաս Փիթեր Մոուրի Կարլ Քերֆութ | |
Lord Huron Վիքիպահեստում |
Կազմավորում
խմբագրելԽմբի հիմնադիր Բեն Սնեյդերը երգեր սկսել է գրել իր հայրենիքում՝ Օկեմոսում (Միչիգան)։ Սովորել է Միչիգանի համալսարանի կերպարվեստի բաժնում, հետագայում կրթությունը շարունակել և ավարտել է Ֆրանսիայում։ Որպես արտիստ աշխատել է Նյու Յորքում[7]։ 2005 թվականին Սնեյդերը տեղափոխվել է Լոս Անջելես։ 2010 թվականին հիմնադրել է իր ռոք խումբը և անվանել այն Lord Huron: Սկզբնական շրջանում աշխատել է միայնակ, հետագայում նրան են միացել մանկության ընկերները, որոնք էլ օգնել են ստեղծագործական աշխատանքում[8]։
Խմբի անդամներ
խմբագրելՆերկա կազմ
խմբագրել- Բեն Սնեյդեր՝ կիթառ, վոկալ
- Մարկ Բերի՝ հարվածային գործիքներ, վոկալ
- Միգել Բրիսենո՝ բաս, ստեղնաշարային և հարվածային գործիքներ
- Թոմ Ռենո՝ կիթառ, վոկալ
Նախկին անդամներ
խմբագրել- Փիթեր Մոուրի՝ կիթառ
- Բրեթ Ֆարկաս՝ կիթառ և վոկալ
- Կարլ Քերֆութ՝ կիթառ և վոկալ
Lonesome Dreams
խմբագրելՆրանց առաջին ամբողջական ալբոմը՝ Lonesome Dreams-ը, թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 9-ին[9]։ Billboard-ի «Heatseekers Albums» չարթում ալբոմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Lonesome Dreams-ի ավելի քան 3000 օրինակ վաճառվել է հենց առաջին ամսում։ Ընդհանուր հաշվով ալբոմը վաճառվել է ավելի քան 87.000 օրինակով[10]։
Strange Trails
խմբագրել2015 թվականի ապրիլի 6-ին Մեծ Բրիտանիայում խումբը թողարկեց իր երկրորդ՝ Strange Trails անվանումով ալբոմը։ Մեկ օր անց՝ 2015 թվականի ապրիլի 7-ին, ալբոմը թողարկվեց ԱՄՆ-ում։ Billboard 200 լավագույն ալբոմների ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Ֆոլք ալբոմների ցանկում՝ առաջին. իսկ ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում տասներորդը՝ 18000 օրինակով[11]։
Մշակույթում
խմբագրելԽմբի «Fool for Love» երգը օգտագործվել է HBO-ի «Աղջիկներ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում։
Խմբի «The Night We Met» երգը օգտագործվել է The CW-ի «The Originals» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի 22-րդ սերիայում, հնչել է նույն հեռուստաընկերության The Flash հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի 18-րդ սերիայում։ «The Night We Met» ստեղծագործությունը հայտնվել է նաև Netflix-ի13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի հինգերորդ սերիայում՝ գլխավոր հերոսներ Քլեյ Ջենսենի և Հանա Բեյքերի պարի տեսարանում[12]։ Հեուստասերիալի թողարկումից հետո խմբի այս ստեղծագործությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, առավելապես՝ Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում։
2015 թվականին թողարկված Freeheld ֆիլմում, հերոսներ Ջուլիան Մուրի և Էկեն Փեյջի պարային տեսարանում, հնչել է խմբի «Louisa» երգը։
«Ends of the Earth» երգը օգտագործվել է Showtime հեռուստաընկերության «Shameless» հեռուստասերիալում, երրորդ եթերաշրջանի 12-րդ սերիայում։ «Ends of the Earth» ստեղծագործությունը նաև հայտնվել է Endless Love և Walking With Dinosaurs ֆիլմերում։ Խմբի «The Yawning Grave» երգը հայտնվել է The CW ընկերության The Vampire Diaries սերիալի 7-րդ եթերաշրջանի 11-րդ սերիայում։
«She Lit a Fire», «Ends of the Earth», «Brother», «The Ghost on the Shore» երգերը օգտագործվել են A Walk in the Woods ֆիլմում[13]։
«Lonesome Dreams» երգը օգտագործվել է HBO-ի «Togetherness» հեռուստասերիալի յոթերորդ սերիայում[14]։
«Ends of the Earth» երգը օգտագործվել է Neflix-ի «Unbranded» վավերագրական ֆիլմում։
Դիսկագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՎերնագիր | Ալբոմի մանրամասներ | Չարթերի հորիզոնական | Վաճառք | Երգերի ցանկ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [15] |
US Heat [15] |
US Folk [15] |
US Rock [15] | ||||||
Lonesome Dreams |
|
— | 3 | — | — |
US: 87,000[10] |
| ||
Strange Trails |
|
23 | — | 1 | 2 |
Այլ երգեր
խմբագրելԵրգ | Տարի | Առավելագույն հորիզոնականը | Album | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [16] |
US Hot Rock [17] |
AUS [18] |
CAN [19] |
FRA [20] |
SWE [21] |
UK [22] | |||
"Fool for Love" | 2016 | — | 40 | — | — | — | — | — | Strange Trails |
"The Night We Met" | 2017 | 84 | 5 | 78 | 58 | 166 | 83 | 77 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Review, Allmusic
- ↑ Review, Pitchfork Media
- ↑ Review, Austin Chronicle
- ↑ Review Արխիվացված 2019-03-22 Wayback Machine, No Depression
- ↑ Review, Rolling Stone
- ↑ Lord Huron brings Wild West romance to 'Auld Lang Syne'. Los Angeles Times, December 29, 2012.
- ↑ 7,0 7,1 Jennings, Zeke. «A Q&A with Okemos native Ben Schneider, whose band Lord Huron is on the rise». M LIVE.
- ↑ Lord Huron's folk forges a pioneer's path. Boston Globe, October 6, 2012.
- ↑ «Lord Huron: Lonesome Dreams». Allmusic.
- ↑ 10,0 10,1 «Upcoming Releases». Hits Daily Double. HITS Digital Ventures. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Trust, Gary (2015 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift Tops Billboard Artist 100, Wiz Khalifa Blasts to No. 3». Billboard.
- ↑ http://filmmusicreporter.com/2017/03/29/soundtrack-for-neflixs-13-reasons-why-to-be-released
- ↑ http://www.imdb.com/title/tt1178665/soundtrack
- ↑ http://www.tunefind.com/show/togetherness/season-1/21238#songs
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Billboard.biz». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Search under Charts for Lord Huron
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «The ARIA Report» (PDF). ARIA. 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 17, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ http://www.officialcharts.com/artist/27410/lord-huron/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lord Huron» հոդվածին։ |