NEAT ծրագիր
Երկրին մոտեցող աստերոիդների հետևում (Near-Earth Asteroid Tracking, NEAT) ծրագիրը հանդիսանում էր աստղագիտական նախագիծ Երկրին մոտեցող աստերոիդների հետազոտությունների համար ստեղծված ՆԱՍԱ-ի և Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից։ NEAT ծրագիրը գործարկվեց 1995 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի ապրիլ ամիսը, Հավայիում գտնվող Հալեկալայի աստղադիտարանում, ինչպես նաև Պալոմարյան աստղադիտարանում Քալիֆոռնիայում։ Ծրագրի գործունեության ընթացքում հայտնաբերվել է ավելին քան 40 հազար փոքր մոլորակ։ NEAT ծրագիրը այս ասպարեզում գործող ծրագրերի միջև ամենահաջողվածներից մեկն էր, համեմատելի Կատալինա, LONEOS և Մաունթ Լեմոն հետազոտություն ծրագրերի հետ[1][2][3]։
NEAT ծրագիր | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և աստղագիտական հետազոտություն |
Հապավում | NEAT |
Նախորդող | Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդների Պալոմարյան դիտարկում |
Հաջորդող | Մերձերկրյա մարմինների ծրագիր |
Հիմնադրված | դեկտեմբեր 1995 |
Լուծարված | ապրիլ 2007 |
Նպատակներ | Երկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում |
Գլխադասային գրասենյակ | Հալեկալայի աստղադիտարան, Հավայի |
Ղեկավար | Ռայմոնդ Բամբերի |
Հետազոտողներ | Սթիվեն Պրավդո, Դևիդ Ռաբինովից, Քեն Լոուրենս և Միքաել Հիկս |
Հիմնական մարմին | ՆԱՍԱ |
Վերադաս կազմակերպություն | Ռեակտիվ շարժման լաբորատորիա |
Կայք | neat.jpl.nasa.gov |
NEAT ծրագիրը, մեկ այլ նմանատիպ Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդների Պալոմարյան դիտարկում ծրագրի հետևորդն էր։
Պատմություն
խմբագրելՍկզբում ծրագրի գլխավոր հետազոտողն էր նշանակված Էլեանոր Հելինը, համահետազոտողներն էին Սթիվեն Պրավդոն և Դևիդ Ռաբինովիցը[1]։
NEAT ծրագիրը ուներ համաձայնագիր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ Հավայիում գտնվող GEODSS աստղադիտակի համատեղ օգտագործման վերաբերյալ։ Այս աստղադիտակը հատուկ նախագծվել էր Երկրի ուղեծրում գտնվող տիեզերանավերի դիտարկումներ կատարելու համար։ NEAT ծրագրի թիմը նախագծեց ԼԿՍ լուսանկարչական խցիկ և համակարգչային համակարգ հատուկ GEODSS աստղադիտակի համար։ Լուսանկարչական խցիկի ֆորմատն է 4096 × 4096 փիքսել և նրա տեսադաշտը կազմում է 1.2° × 1.6°։
2001 թվականի ապրիլից սկսած ծրագրին միացավ նաև Պալոմարյան աստղադիտարանում տեղադրված Սամուել Օշինի աստղադիտակը (1,2 մ)։ Այս աստղադիտակը համալրված է լուսանկարչական խցիկով, որն ունի 112 ԼԿՍ-եր, ամեն մեկը 2400 × 600 փիքսել ֆորմատով։ Այս աստղադիտակով են կատարվել այն լուսանկարները, որոնց վրա հայտնաբերվել են (50000) Կվավարը 2002 թվականին և (90377) Սեդնան 2003 թվականին, ինչպես նաև գաճաճ մոլորակ Էրիսը։
Բացի հազարավոր աստերոիդների հայտնաբերումից, NEAT ծրագրի շրջանակներում նաև հայտնաբերվել են պարբերական գիսաստղ 54P/դե Վիկո-Սոիվթ-NEAT և C/2001 Q4 (NEAT) գիսաստղը[4]։
2005 թվականին այս ծրագրի պատվին է անվանվել (64070) NEAT աստերոիդը[5]։
Աստերոիդների հայտնաբերումներ
խմբագրելNEAT ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 40,975 աստերոիդ[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Near-Earth Asteroid Tracking (NEAT)». Near Earth Object Program. NASA/JPL. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Bauer, J. M.; Lawrence, K. J.; Buratti, B. J.; Bambery, R. J.; Lowry, S. C.; Meech, K. J.; և այլք: (December 2007). «Photometry of Small Outer Solar System Bodies with the NEAT Database» (PDF). Asteroids. Bibcode:2008LPICo1405.8086B. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «C/2001 Q4 (NEAT)». JPL Small-Body Database Browser. NASA. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «64070 NEAT (2001 SS272)». JPL Small-Body Database Browser. NASA. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.