Notepad++
Notepad++, բաց, ազատ կոդով տեքստային խմբագրիչ Windows օպերացիոն համակարգի համար, որն ունի մեծ քանակությամբ լեզուների կոդի լուսավորում և նշագծում։ Աջակցում է ավելի քանի 100 ֆորմատների[5]։ Հիմնված է Scintilla բաղադրիչների վրա, որը գրված է C++ լեզվով և տարածվում է GNU General Public License արտոնագրով։ Ծրագրի հիմնական ֆունկցիոնալությունը կարող է ավելանալ լրացուցիչ հավելվածների և մոդուլների շնորհիվ։
Տեսակ | տեքստային խմբագրիչ |
---|---|
Հեղինակ | Don Ho? |
Նախագծումը՝ | Don Ho?[1] |
Գրված է՝ | C++[2] և Սի (ծրագրավորման լեզու) |
ՕՀ | Windows |
Առկա է | Բազմալեզու աջակցում (64 լեզուների փաթեթ) |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 24, 2003 |
Պլատֆորմ | X86, x86_64 և Windows |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Notepad++ session? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Notepad++ session? |
Արտոնագիր | GPL 3.0+?[3][4] |
Հիմք են ծառայել | Scintilla? |
Կայք | notepad-plus-plus.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/notepad-plus-plus/notepad-plus-plus |
Notepad++ Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆախագիծը գտնվել է SourceForge.net-ի վրա, որտեղից 2015 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ներբեռնվել է ավելի քան 29 մլն անգամ։
Հնարավորություններ
խմբագրելՀիմնական հնարավորություններ
խմբագրելՆախագծի պաշտոնական կայքում ներկայացված են ծրագրի հիմնական հնարավորություններ․
- Կոդի լուսավորում,
- Կոդի առանձին հատվածների ծալում,
- Կոդի ավտոլրացում և թեգերի փակագծերի ավտոմատ փակում (եթե ակտիվ է)
- Վերնագրեր,
- Փնտրում և փախարինում,
- Նիշքերի համեմատում,
- Նախագծերի կառավարում,
- Փաստաթղթի քարտեզ,
- Ցանկացած տաք ստեղնի կարգավորում,
- ANSI, UTF-8 և UCS-2 կոդավորումների աջակցում և վերափոխում,
- Կոդի միանգամից մի քանի հատվածների ընտրում և փոփոխում (Ctrl ստեղնի միջոցով),
Լրացուցիչ հնարավորություններ
խմբագրել- Տեքստերի կաղապարներ (SnippetPlus հավելվածով),
- FTP կառավարիչ (NppFTP հավելվածով)
- Hex-խմբագրիչ
- Փոփոխությունների ավտոմատ պահպանում,
- Ուղղագրության ստուգում (GNU Aspell-ի կիրառմամբ),
- Տեքստերի սիմետրիկ և ասիմետրիկ կոդավորում (NppDarkCrypt հավելվածի տեղադրմամբ),
- Zen Coding-ի աջակցում,
- Python, JScript, Lua, և այլ լեզուների ավտամատացման աջակցում,
- OneDrive և Dropbox միջավայրերում ֆայլերի պահպանման հնարավորություն։
Շարահյուսության լուսավորում
խմբագրելActionScript, ASP, ASCII, Ասեմբլեր, AutoIt, BAT, C, C#, C++, Caml, CSS, CoffeeScript (6.5-ից սկսած), doxygen, Ֆորտրան, HTML, INNO, Haskell, Java, JavaScript, KiXtart, Լիսպ, Lua, Make, MATLAB, NSIS, Objective-C, Pascal, Perl, PHP, PostScript, Python, Ruby, Scheme, UNIX Shell Script, Smalltalk, SQL, Tcl, TeX, Verilog, VHDL, Visual Basic, VBS, XML։
Բացի այդ, օգտագործողները կարող են տալ կոդերի լուսավորման սեփական հրամաններն այլ լեզուների համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Notepad++ Author
- ↑ The notepad-plus Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ LICENSE
- ↑ Upgrade Notepad++ License
- ↑ «Поддерживаемые форматы: Notepad Plus Plu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Notepad++» հոդվածին։ |