Open Directory Project (ODP, Բաց Կատալոգ), հայտնի է նաև որպես dmoz (իր առաջին դոմենային անուններից մեկի անոնով՝ directory.mozilla.org), բազմալեզու ազատ կատալոգ համաշխարհային սարդոստայնի հղումներով, որը պատկանում է AOL-ին և պահվում է կամավորական խմբագիրների կողմից։

Open Directory Project
Изображение логотипа
dmoz.org
ԿարգախոսHumans do it better
ՏեսակՀամացանցային Դիրեկտորիա
Երկիր ԱՄՆ
ՍեփականատերNetscape Communications Corporation, AOL և Warner Media Group
ՀեղինակNetscape Communications Corporation
Բացված1998
 DMOZ Վիքիպահեստում

Նախագծի մասին

խմբագրել

Բաց կատալոգը ստեղծել են Ռիչարդ Սկրենտան և Բոբ Տրուպելը։ Նրա թողարկումը կայացել է 1998 թվականի հունիսի 5-ին։ Առաջին քայլերն անելիս ծրագիրը հայտնի էր որպես GnuHoo, NewHoo կամ ZURL։ 1998 թվականի նոյեմբերի 17-ին 40,05 մլն դոլարով Netscape ընկերության՝ Կատալոգը գնելու հայտարարությունից հետո[1] (գնումը ավարտվել էր դեռևս հոկտեմբերին) այն անվանափոխվել է և ձեռք է բերել ներկայիս անվանումը։

Բաց Կատալոգի հրապարակային մասում նկարագրված է ավելի քան 5 193 700 կայք (2008 թվականի փետրվարի 17-ի դրությամբ[2]), որոնք գտնվել են ավելի քան 1 017 960 (2013 թվականի հունիսի 11) ենթաբաժիններում, ստեղծվել և տեղադրվել են 79 լեզվային բաժին, իսկ 96-ը դեռ գտնվում են նախապատրաստական փուլում։ Նախագծի գոյության ողջ ընթացքում մասնակցություն են ունեցել ավելի քան 98 271 խմբագիր, դրանցից ավելի քան 8000-ը 2013 թվականի հունիսի 11-ի դրությամբ ակտիվ խմբագրել են։

Բաց կատալոգի սկզբնական հիերարխիկ կառուցվածքը Usenet ցանցի հայելին էր։ Հետագայում կատալոգների բոլոր բաժինները, բացի վերին մակարդակի բաժիններից, տեղափոխվել կամ վերանվանվել են։

Բաց Կատալոգի տվյալների բազան կանոնավոր հրատարակվում է RDF-դամփ տեսքով։ Այն տարածվում է անվճար, և դրա օգտագործումը թույլ է տրվում միայն Open Directory License պահանջների պահպանման դեպքում։ Շատ որոնողական համակարգեր և հայտնի կայքեր օգտագործում են Կատալոգի տվյալների բազան[3]։

2004 թվականից ողջ Բաց Կատալոգը կիրառում է UTF-8 ծածկագրումը․ ավելի վաղ օգտագործվել են կոդավորումներ, որոնք կախված են կոնկրետ լեզվով օգտագործվող խորհրդանիշների հավաքածուից։ RDF-դամփում UTF-8 կոդավորումը կիրառվում է սկսած 2000 թվականից։

2006 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել խմբագրական սերվերի վրա Բաց գրացուցակի պատմության մեջ խոշորագույն խափանումը, որի արդյունքում գրացուցակի խմբագիրները չեն կարողացել մոտ 2 ամիս՝ մինչև դեկտեմբերի 18-ը, մտնել իրենց հաշիվներ, քանի որ ընթացել են դրա վերականգնման աշխատանքները։ Այս ժամանակահատվածում սովորական այցելուները տեսել են հնացած ստատիկ HTML էջերը, որոնք վերցված են կատալոգի հայելիներից մեկից[4]։

AOL-ի հզորությունների վրա աշխատանքը դադարեցրել է 2017 թվականի մարտի 14-ին, փակման պատճառները չեն նշվում[5]։

Մինչև կատալոգի թարմացումը համայնքի ջանքերով dmoztools.net հասցեում գործում է ստատիկ հայելի։

Ծրագրային ապահովություն

խմբագրել

Բաց գրացուցակի խմբագրական ֆորումը օգտագործում է փոփոխված phpBB տարբերակը[6]։

Բաց կատալոգով որոնելու համար նախատեսված ծրագրային ապահովումը iSearch-ի բաց կոդով վերամշակված տարբերակն է և տարածվում է Mozilla Public License-ի ներքո։

Բաց գրացուցակի խմբագրման բազային տվյալները և ծրագրային ապահովությունը խմբագրման համար փակ են։

Քննարկումներ և քննադատություն

խմբագրել

Բաց կատալոգը հաճախ քննադատության է ենթարկվել կայքերին միանալու այցելուների առաջարկների քննարկման ժամանակ դանդաղկոտության համար։ Նրա խմբագիրները դա բացատրում էին այն հանգամանքով, որ նրանք աշխատում են կամավոր հիմունքներով՝ իրենց անձնական ժամանակը ծախսելով խմբագրելու համար, ինչպես նաև այն փաստը, որ առաջարկների հոսքը չափազանց մեծ է ժամանակին մշակելու համար։ Բացի այդ, օգտագործողների առաջարկները գրացուցակի լրացման միակ աղբյուրը չեն, և ոչ բոլոր խմբագիրներն են լրջորեն զբաղվում դրանց վերամշակմամբ[7][8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Open Directory Project» հոդվածին։
  NODES
Project 8