Polaroid Corporation (հայերեն՝ «Պոլարոիդ»), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է ֆոտոտեխնիկայի, կենցաղային էլեկտրոնիկայի (LCD-հեռուստացույց, դյուրակիր DVD-նվագարկիչներ, թվային լուսանկարի շրջանակ), ինչպես նաև հետախուզական սարքավորումների և զանազան ռազմական արտադրանքների արտադրությամբ։ Այն առավել հայտնի է միաստիճան լուսանկարչական պրոցեսների հավաքածուների, ինչպես նաև այդ հավաքածուները նկարահանող տեսախցիկների մշակմամբ և արտադրմամբ։ Polaroid-ն այնքան սերտորեն է կապվել ակնթարթային լուսանկարչություն հասկացության հետ, որ դրա ապրանքանիշը երկար ժամանակ օգտագործվում էր բուն տեխնոլոգիայի և պատկերների համար, որոնք կոչվում էին «պոլարոիդային»։

Polaroid Corporation
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և camera manufacturer?
Հիմնադրված է1937[1]
ՀիմնադիրԷդվին Հերբերտ Լենդ
ՎայրԿոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ և Minnetonka, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունլուսանկարչություն և Էլեկտրոնիկա
Կայքpolaroid.com(անգլ.)
 Polaroid Վիքիպահեստում
Polaroid Highlander Model 80A
Polaroid Electric Eye 44
Polaroid 636 Closeup արտադրվել է ԽՍՀՄ արտոնագրով

Պատմական ակնարկ

խմբագրել

«Polaroid» ընկերության հիմնադիր դոկտոր Էդվին Լենդը ծնվել է 1990 թվականին Բրիջփորթում։ Մանկուց փորձարկումներ է արել լույսով, կալեյդոսկոպով և ստերեոսկոպով, ինչն նրան թույլ է տվել 1929 թվականին, լինելով Հարվարդի համալսարանի ուսանող, մշակել և ստեղծել աշխարհում առաջին բևեռացնող նյութը ազատ վաճառքի համար։ Նա առաջինն էր, որն օգտագործել է բևեռացնող սկզբունքը բազմաթիվ սպառողական ապրանքներում՝ սեղանի լամպերի, 3D ակնոցների, հաշվիչների և համակարգիչների LCD էկրանների, արևային ակնոցների համար։ Գյուտերի համար ստացված արտոնագրերի քանակով (535) Էդվին Լենդը զիջում էր միայն Թոմաս Էդիսոնին։ 1963 թվականին խորհրդային գիտության զարգացման գործում ունեցած ներդրման համար Էդվին Լենդն արժանացել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական մրցանակի՝ Ազատության նախագահական մեդալի։

Polaroid ընկերությունը կազմավորվել է 1937 թվականին, և ակնոցի առաջին զույգը վաճառվել է արդեն 1930-ական թվականների վերջին։ Պահանջարկն աստիճանաբար մեծանում էր, և շուտով Polaroid-ի արտադրանքը դուրս է գալիս Եվրոպայի և Ասիայի սահմաններից։ 1948 թվականին Polaroid ընկերությունը սկսել է արտադել լուսանկարչական ապարատներ, որոնք լուսանկարելուց անմիջապես հետո տալիս էին պատրաստի լուսանկար։ Դրա համար ընկերությունը թողարկել է հատուկ ապարատներ և դրանց համար հատուկ կասետաներ։ Կասետան պարունակում է լուսանկարչական նյութեր կամ լուսանկարչական նյութերի ռեակտիվների կոմբինացիա, որոնք արդյունքում տալիս են պոզիտիվ լուսանկար թղթի վրա։ Հենց այս հայտնագործությունն է լայն տարածում բերել ընկերությանը, թեև ունի նաև այլ՝ ոչ պակաս կարևոր հայտնագործություններ, ինչպես՝ գիշերը տեսնելու հնարավորություն տվող սարք, ջերմացույց և այլն։ Այս արդյունավետ ժամանակաշրջանի ընթացքում ընկերությունն արժանացել է «հայտնագործությունների ֆաբրիկա» կոչմանը։ Ընկերության լուսանկարչական ապարատների հայտնիության գագաթնակետը 1980-1990-ական թվականներին էր։ 1977-1979 թվականներին ընկերությունը թողարկել է նաև Super 8 (Polavision) ձևաչափի շրջելի կինոժապավեն, իսկ 1983 թվականից՝ Polachrome համանման 35-մմ շրջելի կինոժապավեն։ 2000 թվականին ընկերության արտադրանքը դադարել է մրցակցել թվային լուսանկարչության հետ։

2001 թվականի հոկտեմբերին Polaroid-ը սկսել է իր առաջին սնանկության վարույթը։ Դրանից հետո մեկ տարվա ընթացքում ընկերության բիզնեսի մեծ մասը վաճառվել է «Bank One»-ին պատկանող «Imaging Corporation» ընկերությանը։

2003 թվականին ընկերությունը մտել է սպառողական էլեկտրոնիկայի շուկա և սկսել արտադրել շարժական DVD-նվագարկիչներ և LCD-հեռուստացույցներ։ 2005 թվականի ապրիլին «PGW» ընկերությունը «Imaging Corporation» ընկերությունից 426 միլիոն դոլարով գնել է «Polaroid»-ը։

2008 թվականի դեկտեմբերի 19-ին Polaroid ընկերությունը հայտարարել է իր սնանկության մասին՝ հիմնվելով ԱՄՆ սնանկության մասին 11-րդ հոդվածի վրա։ Ընկերությունում նշել են, որ սնանկությունը կրում է տեխնիկական բնույթ, և Polaroid-ը շարունակելու է աշխատել, իսկ 11-րդ հոդվածը թույլ կտա ընկերությանը իրականացնել ֆինանսական վերակազմավորում[2]։

2009 թվականի հունվարին՝ «CES 2009» ցուցահանդեսի ժամանակ, ընկերությունը ներկայացրել է «Polaroid PoGo Instant Digital Camera» թվային ֆոտոխցիկը։ Այդ մոդելի տարբերակիչ առանձնահատկությունը ներդրված գունավոր տպիչն է։ Այդ կերպ ընկերությունը փորձում էր թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում վերականգնել ակնթարթային լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունը[3]։

2010 թվականի հունվարի 5-ին «Polaroid» ընկերության կրեատիվ տնօրեն է դարձել երգչուհի Լեդի Գագան, իսկ 2011 թվականի հունվարին ներկայացվել են նրանց համագործակցության առաջին արդյունքները՝ «Polaroid Grey Label» նոր մոդելային շարքը և այդ շարքի առաջին մոդելը՝ «Polaroid GL10» դյուրակիր տպիչը[4]։

2014 թվականի դեկտեմբերի 22-ին ընկերության բաժնետոմսերի 65%-ը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դոլարով։ Մնացածի մեծ մասը գնել է ամերիկյան Փոլադ ընտանիքը, որին պատկանում է «Marquette Companies» ներդրումային հիմնադրամը[5]։

Արտադրանք

խմբագրել

Ռազմական և հատուկ նշանակության արտադրանք

խմբագրել

ԱՄՆ զինված ուժերի համար մշակված և արտադրվող ապրանքներ․

  • Օդ-մակերևույթ դասի ղեկավարվող հրթիռներ և ավիառումբեր
  • SX-68/SX-69 Podak՝ գաղտնի նախագիծ, որը մեկնարկել է 1943 թվականի դեկտեմբերի 18-ին «Eastman Kodak» ընկերության հետ (այստեղից էլ՝ անվանումը՝ «Podak» = «Polaroid-Kodak»)[6]
  • SX-70 Dove մոդելի Օդ-մակերևույթ դասի ղեկավարվող հրթիռներ[7]՝ համաշխարհային պատերազմի պատմության մեջ ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկով առաջին հրթիռներից մեկը կամ առաջինը՝ նախատեսված տախտակամածային ավիացիայի ինքնաթիռների զինման համար[8]
  • Ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկով ղեկավարվող հրթիռներ
  • Ավիատիեզերական և ավիացիոն հետախուզական սարքավորումներ[9] (մշակումն սկսվել է գեներալ Ջեյմս Դուլիթլի նախաձեռնությամբ, որն այս ուղղությունը դիտարկում էր որպես հետախուզության զարգացման մեծ ներուժ)[10]
  • Տեղանքի եռաչափ լուսանկարչության սարքավորումներ և պատկերների ստերեոսկոպիկ վիզուալիզացիա (պատերազմի ժամանակ ռմբակոծիչների օդաչուների համար)
  • Հրետանային գործիքային հետախուզական սարքավորումներ
  • Ինֆրակարմիր և գիշերային նշանառության սարքեր, գիշերային տեսողության սարքեր (ռազմական օպտիկայի բաժինն առաջացել է լեռնադահուկորդների համար նախատեսված արևային ակնոցների շարքից)[11]
  • Տարբեր տիպի նշանառության սարքավորումներ, հեռաչափեր, նշանառու հեռաչափներ[12]

Ոստիկանության կառույցների և մարշալական ծառայությունների համար արտադրվում են.

  • Դեպքի վայրի զննության ընթացքում իրավիճակի լուսանկարահանման և տեսանկարահանման միջոցներ
  • Հսկվող և ռեժիմային օբյեկտների տեսահսկման և անվտանգության միջոցներ[13]

Պատերազմի տարիներին ընկերության շտաբում գործել է Քեմբրիջի ռազմական լուսանկարիչների դպրոցը (Polaroid War School), որը պատրաստում էր կադրեր ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերի հետախուզական ջոկատների և այլ ռազմական մասնագիտությունների համար (1944 թվականի սկզբին վերապատրաստվել և հետազոտվել են ավելի քան հինգ հարյուր կուրսանտներ)։ Ռազմական լաբորանտների զարգացման կողմնակի արտադրանքները երբեմն կարևոր նշանակություն ունեին բժշկության և այլ ոլորտներում։ Այսպես, օրինակ, ռազմական լաբորատորիայի երկու քիմիկոս՝ Ուիլյամ Դյորինգը և Ռոբերտ Վուդվորդը (քիմիայի գծով ապագա Նոբելյան դափնեկիր), հիմնվելով նրանց սինթեզած քինինի վրա, մշակել են հակամալարիայի դեմ դեղամիջոց ամերիկյան զորքերի համար, որոնք պատերազմում էին Խաղաղ օվկիանոսի և Բիրմայի ռազմական գործողությունների թատերաբեմում։ Կատարել են նաև շատ այլ օգտակար նորամուծություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «Polaroid начал процедуру банкротства». Вести.ру. 2008 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
  3. «В 2009 году Polaroid воскресит мгновенную фотографию». Podrobnosti.ua. 2009 թ․ փետրվարի 11. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Polaroid and Lady Gaga Announce the New GL10 Instant Mobile Printer». polaroid.com. 2011 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Падение великой компании — Взлеты и падения — Olligator.ru
  6. Wensberg, 1987, էջ 86
  7. Wensberg, 1987, էջ 89
  8. Wensberg, 1987, էջեր 77—80
  9. Wensberg, 1987, էջեր 111—113
  10. Wensberg, 1987, էջ 111
  11. Wensberg, 1987, էջ 71
  12. Wensberg, 1987, էջ 74
  13. Wensberg, 1987, էջ 179

Գրականություն

խմբագրել
  • Wensberg, Peter C. Land’s Polaroid: A Company and the Man who Invented It. — Boston, Mass.: Houghton Mifflin, 1987. — 258 p. — (A Peter Davison Book) — ISBN 0-395-42114-4.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Polaroid Corporation» հոդվածին։
  NODES
3d 1
camera 2
os 3